Category: TIV 1

  • Հարցը փակված է, մանդատը վերցնում եմ. Աղվան Վարդանյան

    «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձել է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։

    «Խաղաղվեք. հարցը փակված է։

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ : Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։
    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։
    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

    Վարդանյանն ավելի վաղ ասել էր, որ եթե ինքը մասնակցի ընտրություններին և լինի ընդդիմության մեջ, բայց իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանը, ինքը մանդատից կհրաժարվի։

  • Ի՞նչ լավ բան անենք գյուղի համար. Կուրթանին Նարեկ Կարապետյանը կոմբայն կնվիրի

    Ի՞նչ լավ բան անենք գյուղի համար։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցներն այս անգամ հարցն ուղղում էին Ստեփանավան համայնքի Կուրթան գյուղի բնակիչներին։

    Գյուղացիները նշեցին, շուտով ցորենի բերքահավաքի ժամանակն է, իրենց հարկավոր է կոմբայն, վառելիք։

    Նարեկ Կարապետյանն այստեղ խոստացավ գյուղինկոմբայն նվիրել, վառելիքի հարցում էլ աջակցություն կլինի:

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

    Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

    Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

    Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

    Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորվել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում:

    Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին՝ հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

    Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:

  • ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին

    ԱՄՆ Սենատի 61 անդամ՝ թե՛ հանրապետականներ, թե՛ դեմոկրատներ, արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագծին, ինչը բավարար է քվեարկության անհրաժեշտ շեմը հաղթահարելու համար։

    Փաստաթուղթը նախատեսում է 500 տոկոսի չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են ռուսական նավթ ու գազ գնել, ինչպես նաև կոշտ միջոցներ ձեռնարկել ռուսական «ստվերային նավատորմի» դեմ։

    Թեև օրինագծի վերջնական ընդունման համար դեռ անհրաժեշտ է այն դնել քվեարկության և ստանալ նաև Ներկայացուցիչների պալատի հավանությունը, նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այն՝ որպես հարգանքի տուրք սենատոր Լինդսի Գրեմի հիշատակին։

  • 70 մլն դրամի վնաս պետությանը․ Կողբի համայնքապետի գործն ուղարկվել է դատարան

    Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ներկայում Նոյեմբերյան համայնքի ղեկավար, 2005-2021 թվականներին Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ա.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

    Քրեական վարույթով պարզվել է, որ Կողբ համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնեական դիրքն ու իշխանական լիազորություններն օգտագործել է համայնքի և պետության շահերին հակառակ:

    Մասնավորապես՝ Ա.Ա.-ն, տեղեկանալով, որ իրավաբանական անձին պատկանող հողատարածքում գտնվող պոմպակայանում պետության միջոցներով իրականացվելու են շինարարական աշխատանքներ, ապահովել է, որպեսզի պետության կողմից կատարված ներդրումների արդյունքը դառնա իրավաբանական ընկերության սեփականությունը:

    Այդ նպատակով Ա.Ա.-ն ապօրինի կերպով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին տվել է Կողբ համայնքի 1-ին փողոց 31/1 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրավաբանական անձին պատկանող հողամասում 1999 թվականին պետական միջոցներով կառուցված և 2009 թվականի դեկտեմբերից որպես ինքնակամ կառույց հաշվառված Բերդավանի պոմպակայանի բարելավման շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ թույլտվությունը: Արդյունքում՝ պետական մարմնի կողմից կատարվել են 82 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ աշխատանքներ:

    Այնուհետև, տեղյակ լինելով, որ նշված կառույցը պետական միջոցների հաշվին է կառուցված և որպես ինքնակամ կառույց ենթակա չէ օրինականացման, 2018 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ 200 հազար 600 դրամով, որպես ինքնակամ կառույց, հօգուտ իրավաբանական անձի՝ օրինական է ճանաչել պոմպակայանը և դրան կից կառույցները: Արդյունքում՝ պոմպակայանի նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 15-ին գրանցվել է իրավաբանական ընկերության սեփականության իրավունքը:

    Քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 70 միլիոն 62 հազար դրամ գույքային վնաս: Մասնավորապես՝ պետությունը ստիպված է եղել նույն անշարժ գույքը հողամասի հետ միասին 2024 թվականին իրավաբանական անձից ձեռք բերել 70 միլիոն 62 հազար դրամով, այն դեպքում, երբ նախկինում արդեն իսկ պետական միջոցների հաշվին իրականացրել էր պոմպակայանի վերակառուցման աշխատանքները՝ ներդնելով 82 միլիոն 83 հազար դրամ:

    Դատախազի կողմից Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:

    Ա.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է գրավը:

    Դատախազը 2026 թվականի հուլիսի 16-ին հաստատել է քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան։

  • «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների

    «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը։

    9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, այսպիսով պատգամվոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը՝ Մեսրոպ Մանուկյանը։

  • Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ

    Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով ժամանակավորապես դադարեցնել դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման հավաստագրումը։ 

    Կառույցը կասկածներ ունի, որ Իրանից ներմուծվող ծաղիկներն իրականում հայկական ծագում ունեն, քանի որ դրանց փաթեթավորումն ու արտաքին տեսքը նույնական են Հայաստանից նախկինում մատակարարվող արտադրանքին։ 

    «Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 22-ից Ռուսաստանը արգելել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը, և ռուսական կողմը այս քայլով փորձում է կանխել Հայաստանի համար սահմանված արգելքը Իրանի միջոցով շրջանցելու հնարավոր փորձերը։

  • Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք. աշխատակից

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը:

    Հավաքվել են Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մոտ: Տեսնելով, որ որևէ մեկն իրենց չի ընդունում, լրագրողների հետ զրույցում ասացին.

    «Եթե շարքային քաղաքացուն ոչ մեկը ոչ մի բանի տեղ չի դնում, ի՞նչ անենք. էթանք, մեզի քցենք, պրծնե՞նք, որ հասկանան: Ուրիշ բան չենք պահանջում, ուզում ենք բացեն գործարանը, աշխատենք»:

  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը

    Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ քննարկում են տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և «3+3» հարթակը, ասել է ռուս նախարարը։

    «Մենք անպայման կքննարկենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Մենք նշեցինք «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությամբ խորհրդակցական տարածաշրջանային ձևաչափ – խմբ.) նկատմամբ վերականգնված և աճող հետաքրքրությունը», – նշել է նա։

    Բայրամովի խոսքով էլ, բանակցությունների ընթացքում կողմերը մանրակրկիտ կքննարկեն առևտրատնտեսական համագործակցության հարցերը, որոնց հիմնական տարրերից մեկը միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերն են։

    «Չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա բոլոր դժվարություններին, մեր երկրների միջև ընդհանուր միտումը դրական է», – ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

    Նախորդ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Բայրամովի այցը դիտարկում է վստահության վրա հիմնված երկխոսության շարունակման համատեքստում և հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների ապաշրջափակումը։