«Փոքրիկ ճակատամարտը ես հաղթեցի: Իհարկե վաղը, մյուս օրը դատավոր կարող է փոխեն, ինչ անեն, քանի տարի ինձ դատապարտեն, էթամ բանտ նստեմ, ես դրանից վատ էլ չեմ զգում»,- հավելել է նա:
Category: TIV 1
-
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
«Փաշինյանն ի՞նչ ասաց, ասաց՝ պետք է հնարավոր բոլոր մեթոդներով Աղազարյան Հովիկին զրկել մանդատից: Էսօր ամսի 24-ն է, մնաց 8 օր, որ դիմանամ ու հաղթեմ Փաշինյանին: 8 օր հետո իմ լիազորությունների ժամկետն ավարտվում է, պատգամավոր չեմ լինելու, հետևաբար մանդատ չունեմ, այսինքն՝ ինձ չի կարելի զրկել մանդատից, երբ մանդատ չունեմ»,- Live News-ի եթերում ասել է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը: -
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է կազմում է 256 միլիոն 96 հազար դրամ, որի 75 տոկոսն հատկացվելու է պետական, իսկ 25 տոկոսը՝ համայնքի բյուջեից։
Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, պատերի ներքին հարդարում, այլ աշխատանքներ։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականի հունիսին։
Ներկայում երկհարկանի շենքում կատարվում են քանդման և տարածքից շինաղբի տեղափոխման աշխատանքներ։
-
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը և հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների վտանգված լինելու հանգամանքը, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Ռուսական կողմն ընդգծել է ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ հնարավորինս շուտ կայուն պայմանավորվածությունների ձեռքբերման կարևորությունը՝ տարածաշրջանում կայունության, անվտանգության և անխոչընդոտ նավարկության վերականգնման նպատակով», – նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած նախարարների հանդիպման արդյունքները։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հայտնել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք այլ արդիական հարցեր։
-
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր՝ գյուղացիական տնտեսություններին համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, այդ ձեռնարկի շրջանակներում հուլիսի 23-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին՝ Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին և նույն բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:
Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր, որը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։
Վարդենիս համայնքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԿԽՄԿ ներկայացուցիչներին ու հավաստիացրել, որ նվիրաբերված գյուղատնտեսական գործիքը հավուր պատշաճի կծառայեցվի համայնքի գյուղացիական տնտեսությունների կարիքներին։
-
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով․
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Արման Դավթյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար»։
-
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
«Հայաստանում ստեղծվել է տոտալ վախի մթնոլորտ, և ընդդիմադիր լինելն արդեն ընկալվում է որպես քրեական հետապնդման պատճառ», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին։
Նրա խոսքով՝ իշխանությունները , ճնշում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց և փորձում են քաղաքական դաշտը չեզոքացնել։ Դանիելյանը պնդեց, որ իրավական համակարգը չի գործում, իսկ որոշումները կայացվում են ոչ թե իրավապահ մարմինների, այլ քաղաքական մակարդակում։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց , որ Ծառուկյանը տարիներ շարունակ մեծ ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, ստեղծել աշխատատեղեր և իրականացրել բարեգործական ծրագրեր։ Դանիելյանի խոսքով՝ նրա նկատմամբ իրականացվող գործողությունները բացասաբար են ազդում նաև ներդրումային միջավայրի վրա։
«Եթե Հայաստանում ներդրողի գույքը կարող է վտանգի տակ լինել, ապա ո՞վ կգա ներդրում անելու։ Սա վնասում է տնտեսությանը, գյուղատնտեսությանը և հազարավոր մարդկանց աշխատանքին», – ասեց նա։
Պատգամավորը քննադատեց նաև իշխանությունների վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝ այն որակելով որպես արշավ հայկական ինքնության դեմ։
«Այս իրավիճակը պետք է անհանգստացնի բոլորին, որովհետև եթե այսօր մեկի դուռն են թակում, վաղը կարող է հասնել յուրաքանչյուրի դուռը», – նշեց Դանիելյանը։
Նա կոչ արեց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը անհրաժեշտ է Հայաստանի ապագայի համար։
-
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդների նախընտական շրջանում արած այն հայտարարություններին, թե պատրաստ են 1 դրամով վարչապետ աշխատել:
«Ձևիստները փաստորեն 1 դրամով միայն վարչապետ էին պատրաստ աշխատել, իսկ պատգամավոր՝ ոչ։
Իսկ 1 դրամով վարչապետ աշխատելու դեպքում ինչքան էին ուտելու՝ կռահեք ինքներդ։
1 դրամով աշխատելու թեզը նախընտրական փուչիկ էր, որն ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, պետք է պայթեր։
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով»,- գրել է նա:
-
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Հացիկ բնակավայրով անցնող 3.5 կմ երկարությամբ տեղական նշանակության ավտոճանապարհը։ Ճանապարհի մի հատվածում արդեն իսկ տեղադրված է ասֆալտբետոնե ծածկ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
-
Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2026 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,643 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 106.0% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով կամ 210.1 մլրդ դրամով:
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,576 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 83.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7%-ով կամ 103.6 մլրդ դրամով:
2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 342.4 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 39.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
-
«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպում: Քննարկվել են առաջիկա անելիքները։
Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։