Category: TIV 1

  • Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Հայաստանում Եվրոպական Միությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

    Նա նշել է, որ Պուտինը և Փաշինյանը «քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները»։

    «Զրույցը շարունակվել է Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵԱՏՄ) երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված փոխըմբռնման և հայտարարության շուրջ։ Ընդգծվել է Հայաստանում արագ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու համար, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը»,- ասել է Պեսկովը:

    ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով զրույցը, հայտնել է, որ «Փաշինյանը ընդգծել է՝ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ անդամակցության համար, և երբ այս հարցը դառնա էական»։

  • Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան

    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ կարգին է։
    Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%: Նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի։
    Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու»:

  • Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ

    Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Զելենսկին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կմասնակցի հուլիսի 11-ին մահացած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմի հիշատակի արարողությանը:

    Զելենսկին նշել է, որ Թրամփի և նրա թիմի հետ բանակցություններում պատրաստվում է քննարկել հակահրթիռային պաշտպանության ուժեղացումը և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը: Թրամփն էլ պատրաստվում է Զելենսկու հետ քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։

    Բացի դրանից՝ Ուկրաինայի նախագահը կհանդիպի ԱՄՆ սենատորների հետ։ Հանդիպումը տեղի կունենա Կոնգրեսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկման ֆոնին:

  • Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան

    Տարածաշրջանային և գլոբալ իրադարձություններըկորպորատիվ բիզնեսի կառավարման նոր լուծումներ են պահանջում։ Ո՞ր ոլորտներն առաջնային ունեն ֆինանսաբանկային համակարգի օժանդակությունն այսօր  և ի՞նչ եղանակով է Ֆասթ Բանկը փակում այդ պահանջարկը. այդ մասին կխոսենք Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանի հետ

    -Պարո՛ն Մխիթարյան, որո՞նք են ներկայումս տնտեսության այն առաջնային ուղղություններն ու թիրախային ոլորտները, որոնք պահանջարկ են ձևավորում և ակտիվ են վարկավորման տեսանկյունից։

    Մենք և՛ վարկավորում ենք, և՛ սպասարկում ենք Հայաստանի հանրապետության գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած արտադրությունից, արդյունաբերությունից, գյուղատնտեսությունից, ներառյալ առևտուրը՝ միջազգային և տեղական առևտուրը, ինչպես նաև ներկա ժամանակներում  շատ վերելք ապրող առողջապահության ոլորտը։ Մեր հիմնական թիրախներից մեկն էլ լիզինգի գործիքի կիրառումն է Հայաստանի հանրապետությունում։ Բիզնեսների վարկավորման տեսակետից մենք շատ արագ ենք , մենք շատ ճկուն ենք  և հարաբերությունները մեր գործընկեր-հաճախորդների  հետ ստեղծում ենք  թափանցիկության և երկարաժամկետության  հիման վրա։

    – Ի՞նչ առանցքային ձեռբերումներ ունի Ֆասթ Բանկի  կորպորատիվ բիզնես կառավարման բլոկն այս տարում և ի՞նչ նոր նախագծերի վրա եք աշխատում հիմա։

    -Այս տարին բավականին  խոստումնալից է սկսել, մենք հասցրել ենք մեր պորտֆելն արդեն 120 միլիարդ դրամի, որը դեռ ամենը չէ, և շարունակում ենք աճել։ 

    Այս տարվա նախագծերից կուզենայի շեշտել Ֆասթ Բանկի մասնակցությունը Հայաստանում առաջին և ամենախոշոր սինդիկացված վարկին, բոլորդ տեղյակ եք  Firebird AI-ի ֆինանսավորման մասին, որին Բանկն իր մասնակցությունն է ունեցել։ Այս տարի մեծացրել և լայնացրել ենք մեր գործընկեր-հաճախորդների համայնքը, որըհիմնված է ավելի թափանցիկ հարաբերությունների վրա, և որպես հարաբերությունների հիմք  վերցված են ավելի երկարաժամկետ  և փոխըմբռման սկզբունքները։ 

    Ներկա պահին, բացի նշված նախագծից, մենք նույնպես ֆինանսավորում ենք  միջազգային նախագծերի  ներդրումը՝ այսպես կոչված  միջազգային կապիտալի ներհոսքը դեպի Հայաստան և մեր բոլոր տեսակի ծառայությունների մատուցումն ենք առաջարկում միջազգային կազմակերպություններին, որոնք պատրաստակամություն են ցուցաբերում  Հայաստանում ներդրումներ իրականացնել։

    Ներկա տարում պլանավորում ենք ստեղծել կորպորատիվ առանձնացրած մասնաճյուղ, որտեղ մեր հաճախորդները, մեր գործընկերները կստանան ավելի անհատականացված մոտեցում, և տվյալ մասնաճյուղի աշխատակիցներըվերապատրաստված կլինեն  կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում  և կունենան նեղ մասնագիտացված գիտելիքներ։

    -Պարո՛ն Մխիթարյան, Դուք անդրադարձաք միջազգային շուկային, ճի՞շտ ենք հասկանում, որ  Բանկի օրակարգում այսօր դրված է նաև արտաքին շուկաներ դուրս գալու և ինտեգրվելու խնդիր։

    -Շատ ճիշտ եք նկատել, Ֆասթ բրենդը ծանոթ է ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում։ Մենք այնտեղ ունենք մեր  առանձնացված Ֆասթ Կրեդիտ կապիտալը և մեր առաքելությունն է, որպեսզի մենք ոչ միայն ծառայություններ մատուցենք Հայաստանի հանրապետության տարածքում, այլ նաև միջազգային շուկայում։ Այս տարի շատ յուրահատուկ տարի էր  նման նախագծերի շրջանակում, քանի որ մենք այս տարի բանակցություններ ենք վարում մեր միջազգային ֆինանսական կառույցների հետ, որպեսզի հարաբերություններն ավելի խորացնենք  և կարողանանք տրամադրել  մեր գործընկեր հաճախորդներին ավելի արդյունավետ և ավելի հարմարավետ պայմաններով միջազգային ռեսուրսներ, որոնց հիման վրա կզարգանա Հայաստանի հանրապետությունում ներդրումների քանակը։ Ինչպես նաև միջազգային առևտրով զբաղվող մեր գործընկերներին կարողանալու ենք տրամադրել ավելի ճկուն, ավելի արդյունավետ, ավելի հարմար պայմաններով միջազգային առևտուրը սպասարկող գործիքակազմ, ինչպիսիք են միջազգային ակրեդիտիվները և միջազգային երաշխիքները։

    -Պարո՛ն Մխիթարյան, տարածաշրջանային և գլոբալ  իրադարձությունները փոփոխում են տնտեսության խաղի կանոնները, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել այդ իրողությունները կորպորատիվ բիզնես ոլորտում, և արդյո՞ք բանկային համակարգը պատրաստ է բավարարել նոր ձևավորվող պահանջները։ 

    -Հայաստանի բանկային համակարգն արդեն երկար տարիներ ցույց է տվել, որ շատ կայուն է, անկախ այն հանգամանքից, որ մեզ շրջապատող աշխարհը  ներկա պահին շատ անկայուն է։ Մենք անցել ենք Քովիդ, անցել ենք 44-օրյա պատերազմ, սակայն և՛ բանկային համակարգը, և՛ մեր հաճախորդները,բիզնես գործընկերները ցուցաբերել են կայունություն։ Եվ եթե նույնիսկ վերցնենք վարկային պորտֆելը կամ ավանդային պորտֆելը, կտեսնենք, որ տատանումներ տեղի չեն ունեցել, և միշտ գրանցվել է կայուն աճ և կայուն պորտֆելի որակ։ Այս իրողությունից ելնելով՝  ներկա տնտեսական իրավիճակում և ներկա միջազգային իրավիճակում, որտեղ մեր հարևան երկրներում կան որոշակի ընդվզումներ, մեր բիզնեսներն ավելի կայուն աճ են ցուցաբերելու։ Իմ կարծիքով սա ավելի նոր մոտեցումների, նոր շուկաների ձևավորման  և նոր միջազգային գործիքակազմի ներթափանցման՝դեպի Հայաստան, առավելություն է, քան որոշակի ռիսկեր։

    -Ինչպե՞ս են Ֆասթ Բանկում կառուցում երկարաժամկետ հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ։

    -Ֆասթ Բանկում կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունները կառուցվում են, ինչպես նշել էի,երկարաժամկետ համագործակցության սկզբունքներով։ Մենք մեր հարաբերությունները կազմակերպում և կառուցում ենք մեր հաճախորդների հետ թափանցիկության սկզբունքների հիման վրա, չունենք ընդհանրապես թաքնված միջնորդավճարներ, թաքնված այլ ծախսեր, որը հաճախորդը կրում է։ Բոլոր հարաբերությունները կառուցվում են հիմնականում  թափանցիկության, երկարաժամկետ սկզբունքներով, և ցանկացած հարաբերության սկզբում  փորձում ենք ծածկել հաճախորդի  պահանջարկի ողջ սպեկտրը:

    Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

    Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

    https://www.youtube.com/watch?v=1NPu_LeZBjw

  • Նոր շուկա պետք է մտնել գրագետ, համբերատար՝ առանց նախկին տնտեսական կապերն ավերելու․ Գագիկ Ծառուկյան

    ԲՀԿ առաջնորդ Գգաիկ Ծառուկյանը կալանավայրից ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

    «Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող նման բարդ իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումները գտնել։

    Անկախ բոլոր անարդարություններից, որոնք կատարվել են իմ և իմ թիմի նկատմամբ, ես այսօր պնդում եմ նույնը։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի։ Դա թշնամու երազանքն է։ Ես վստահ եմ, որ առաջիկայում այս գիտակցումը կգերիշխի։

    Թեև հիմա ունեմ տեղեկատվության որոշակի պակաս, բայց պատկերացնում եմ այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների մեր գործարարները։ Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։ Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։

    Նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Հիմա մենք անում ենք լրիվ հակառակը։

    Իմ նախորդ ուղերձներից մեկում նշել էի, որ Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս։ Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում։

    Եթե այսօր քայլեր չձեռնարկենք, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։ Իսկ քայլեր կան, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի հայ տնտեսվարողը, հայ գործարարը, հայ աշխատողը, հայ գյուղացին չկանգնի անդառնալի կորուստների առաջ։ Ցավոք, ես հիմա չեմ կարող կոնկրետ քայլերով օգտակար լինել, բայց վստահեցնում եմ, որ քայլեր, հնարավորություններ կան։ Բիզնեսը, աշխատատեղերը հիմնվում են երկար տարիների ընթացքում, բայց կարող են քանդվել ընդամենը մի քանի շաբաթում։

    Ուզում եմ դիմել նաև այն ձեռնարկությունների աշխատակիցներին, որոնք ինձնից անկախ պատճառներով այսօր զրկվել են բնականոն աշխատանքի պայմաններից և հայտնվել անորոշության մեջ: Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է: Անհավանական էր պատկերացնել, որ սեփական երկրում կարող էին միտումնավոր կերպով վնասել աշխատող հիմնարկներին, կանգնեցնել գործող ձեռնարկությունները, թույլ չտալ հազարավոր աշխատող մարդկանց՝ գնալ աշխատանքի, երբ առանց այդ էլ երկիրը դժվար տնտեսական վիճակում է, բայց դե սա է մեր իրականությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է, և բոլորդ վերադառնալու եք ձեր կանոնավոր աշխատանքին:

    Ինչ վերաբերում է վերկուսակցական համագործակցությանը, ապա դա ավելի շատ մտածողության խնդիր է։ Հայաստանն իրոք կանգնած է լուրջ խնդիրների առջև։ Միայն Իրան-ԱՄՆ պատերազմը, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, մեր տնտեսության սուր ռիսկերը, Ադրբեջանի անթաքույց հավակնությունները հերիք են՝ հասկանալու մեր առաջ կանգնած ռիսկերի ահռելի ծավալը։

    Այս պայմաններում մենք կարիք ունենք բոլոր կարող ուժերի և անհատների ներուժի. Հայաստանի և սփյուռքի։ Այս պայմաններում ի՞նչ կուսակցական պատկանելություն, ի՞նչ կուսակցական նախասիրություն։ Մենք ունենք ոլորտային հարյուրավոր մասնագետներ, որոնք կուսակցության անուն լսել չեն ուզում, բայց կարող են շատ մեծ օգուտ տալ մեր երկրին՝որպես մասնագետ և որպես մարդ։

    Որպես սրտացավ հայ, որպես Հայաստանում ամբողջ կյանքս ապրած և ստեղծած մարդ, ես այսօր ավելի քան երբևէ զգում եմ այս գաղափարների կարևորությունը։

    Կենտրոն ՔԿՀ
    27.07.26թ.»։

  • ԱՄՆ-ը կասեցնում է Իրանի ուղղությամբ հարվածները. Axios

    ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Հորմուզի նեղուցի շրջակայքում իրանական թիրախների ուղղությամբ ռմբակոծությունները, ինչը երկու շաբաթվա ընթացքում առաջին դեպքն է։

    Որոշումը կայացվել է նախագահ Դոնալդ Թրամփի և բարձրաստիճան զինվորականների հանդիպումից հետո, որտեղ ներկայացվել էր ռազմական գործողությունների ընթացիկ գնահատականը։

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարն առաջարկել էր դադարեցնել հարվածների արշավը՝ նշելով, որ այն հասել է իր արդյունավետության սահմանին։ Ըստ գնահատականի՝ երկշաբաթյա թիրախային հարվածները զգալիորեն թուլացրել են Իրանի կարողությունները նավերի վրա հարձակվելու հարցում, և նախանշված թիրախների մեծ մասն արդեն սպառվել է։

    Միաժամանակ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը զգուշացրել է հակաօդային պաշտպանության հրթիռ-խափանիչների հնարավոր պակասի մասին, ինչը ևս ազդել է իրավիճակի գնահատման վրա։

  • Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր Բաքվում մեկնարկում է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը:

    65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության հասավ իրանցի ըմբիշի նկատմամբ։

  • Վաղը կկայանա Թրամփի և Զելենսկու հանդիպումը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

    Ուկրաինայի ղեկավարը Վաշինգտոն է ժամանելու ԱՄՆԿոնգրեսում ուկրաինական կողմի առանցքային աջակիցներից մեկի՝ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։

    Սա կլինի առաջնորդների երկրորդ հանդիպումն այս ամսվա ընթացքում. նրանք նախկինում հանդիպել էին Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ քննարկելով հակաօդային պաշտպանության ամրապնդման և պատերազմի ավարտին միտված դիվանագիտական ջանքերը:

  • Ռեկորդային օր՝ համաշխարհային ավիացիայի պատմության համար

    Flightradar24-ի տվյալներով՝ հուլիսի 23-ին կոմերցիոն չվերթների թվի նոր համաշխարհային ռեկորդ է գրանցվել:

    Մեկ օրվա ընթացքում ողջ աշխարհում գրանցվել է 153 359 կոմերցիոն թռիչք, ինչը դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: