Category: Syunik.TV

  • Առանձին շրջաններում սպասվում է անձրեւ

    Հանրապետության տարածքում հուլիսի 15-ի և 16-ի կեսօրից հետո, 17-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևելյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 15-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի և 17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

    Երևանում հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-19-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։

  • Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է. նախարար

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։

    «Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է։ Այն մեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս նոր անձնագրի առաջին նմուշն է։ Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»,- հրապարակած տեսանյությում ասել է նախարարը։

  • Գորայքում գազ չի լինի

    «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    The post Գորայքում գազ չի լինի appeared first on Սյունիք ՀԸ.

  • Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում:

    Ըստ այդմ՝ 2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։

    Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։

    Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։

    Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։

    Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի՝ ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների։

    Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։

    1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։

    Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։

    Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։

  • Ինչպես կանխել ջրազրկումը շոգ եղանակին․ ՀՎԿԱԿ

    Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այդ կորցված հեղուկը ժամանակին չի լրացվում, կարող է զարգանալ ջրազրկում: Այս ռիսկն առավել բարձր է երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև քրոնիկհիվանդություններ ունեցող անձանց շրջանում, հայտնում են ՀՎԿԱԿ-ից։

    Ինչպե՞ս կանխել ջրազրկումը

    Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում։

    Նախընտրեք ջրով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ և այլ թարմ մրգեր ու բանջարեղեն։

    Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն։

    Կրեք թեթև, բաց գույնի հագուստ և գլխարկ, իսկ դրսում գտնվելիս հնարավորության դեպքում մնացեք ստվերում։

    Սահմանափակեք ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը օրվա ամենաշոգ ժամերին։

    Սահմանափակեք ալկոհոլային և շաքարով հարուստ ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել հեղուկի կորստին։

    Ինչպե՞ս ճանաչել ջրազրկումը

    Ուժեղ ծարավ

    Բերանի չորություն

    Գլխացավ կամ գլխապտույտ

    Թուլություն

    Մուգ գույնի և քիչ քանակությամբ մեզ

    Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը և կանխել առողջական խնդիրները։

  • Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

    Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024 թվականի 33 հազար 593-ի և 2023 թվականի 36 հազար 590-ի դիմաց. «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում այս մասին ահազանգել է նախարար Արսեն Թորոսյանը։

    «Նախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։

    «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասաց Թորոսյանը։

    Թորոսյանն ընդգծեց, որ  ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը»,- նում է լրատվամիջոցը։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Շան հաչելու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել

    Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները և համայնքային ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Արմեն Գ.-ին, 66-ամյա Սամվել Գ.-ին, 44-ամյա Գևորգ Գ.-ին և 43-ամյա Ալիկ Մ.-ին։

    Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։

    Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

  • Եղանակի անակնկալները շարունակվում են – Սյունիք ՀԸ

    Տեղումներով հարուստ ամառային մեկնարկից հետո եղանակն աստիճանաբար կայունանում է։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետությունում կգերակշռի արևոտ և շոգ եղանակը, թեև առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։

  • Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած

    ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։

    Նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

    «Վալյա Հովագիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

  • Տարադրամի փոխարժեքը՝ Հայաստանում – Սյունիք ՀԸ

    Հայաստանում տարադրամի փոխարժեքները այսպիսինն են ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.67 դրամ։