Category: Syunik.TV

  • Շան հաչելու պատճառով վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել

    Հուլիսի 12-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարույր Սևակ փողոցի թիվ 6/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները և համայնքային ոստիկանները նշված հասցեից խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Հովհաննես Գ.-ին, 24-ամյա Արմեն Գ.-ին, 66-ամյա Սամվել Գ.-ին, 44-ամյա Գևորգ Գ.-ին և 43-ամյա Ալիկ Մ.-ին։

    Ծեծկռտուքի ընթացքում Սամսոն Գ.-ն, ինչպես նաև դեպքին միջամտած Գևորգ Գ.-ն և Սամվել Գ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ։

    Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ի հետ վիճաբանած անձը Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտեմ Խ.-ն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

  • Եղանակի անակնկալները շարունակվում են – Սյունիք ՀԸ

    Տեղումներով հարուստ ամառային մեկնարկից հետո եղանակն աստիճանաբար կայունանում է։ Ըստ կանխատեսումների՝ առաջիկա օրերին հանրապետությունում կգերակշռի արևոտ և շոգ եղանակը, թեև առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։

  • Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած

    ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։

    Նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

    «Վալյա Հովագիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

  • Տարադրամի փոխարժեքը՝ Հայաստանում – Սյունիք ՀԸ

    Հայաստանում տարադրամի փոխարժեքները այսպիսինն են ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.67 դրամ։

  • Հանրակրթական ուսհաստատությունների ղեկավարների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը հաստատվել է

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հավակնորդների քննությունները տեղի կունենան հուլիսի 16-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 21-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 22-ին (ժամը՝ 10:00 և 14:30), 30-ին (ժամը՝ 14:30) ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): 

    Հավակնորդներին խնդրում են ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:

  • Արի՛ Քաջարան․ անմոռանալի օր է սպասվում

    Հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնը՝ հանքագործների քաղաքում։ Հուլիսի 17-ին հանքագործի եւ մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ Քաջարանում հրաշալի երեկո է սպասվում։ Ձեր բարձր տրամադրության գլխավոր պատասխանատուները կլինեն երգիչ Էրիկ Կարապետյանը եւ «Հայություն» բենդը։ Քաջարանի Մշակույթի պալատի բակ, ժամը՝ 19։00։ Արի՛ Քաջարան։

  • ԶՊՄԿ մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշտական այցելուների թվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը հյուրընկալել է բուհի տարբեր խմբերի։

    Այս ընթացքում ՀՊՏՀ-ի ավելի քան 100 ուսանող և դասախոս այցելել են ԶՊՄԿ, շրջել արտադրական տարածքներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և արդյունաբերական գործընթացներին։

    Բուհի հետ համագործակցությունը համահունչ է ընկերության որդեգրած «բաց դռների» քաղաքականությանը և թափանցիկության սկզբունքին, որոնցով հնարավորություն է տրվում աշակերտներին, ուսանողներին, լրագրողներին, մասնագիտական ու հետաքրքրված այլ խմբերին տեղում ծանոթանալ ժամանակակից հանքարդյունաբերության առանձնահատկություններին և ոլորտի գործունեությանը։

  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • ԵՄ-ը Հայաստանում նոր առաքելություն կսկսի

    Եվրամիությունը Հայաստանում նոր գործընկերային առաքելություն կստեղծի։ Ինչպես հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, համապատասխան որոշումը Բրյուսելում կհամաձայնեցնեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։

    Առաքելության հիմնական նպատակը լինելու է Հայաստանին օգնություն ցուցաբերելը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տեղեկատվական մանիպուլյացիաների ու արտաքին միջամտությունների դեմ պայքարում։

  • Զգուշացեք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից․ Կիբեռոստիկանություն

    Կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից:

    «Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում Telcell Wallet-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։

    Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում Telcell Wallet-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես Telcell Wallet դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։

    Հորդորում ենք՝

    • չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,

    • չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,

    • Telcell Wallet-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։

    Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով»,-նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: