Category: Syunik.TV

  • Հաջողակ ֆերմերը գյուղատնտեսությունը զարգացնելու լավագույն օրինակն է

    Սյունիքում գյուղատնտեսության զարգացման նախադրյալների մասին զրուցել ենք մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանի հետ։

    The post Հաջողակ ֆերմերը գյուղատնտեսությունը զարգացնելու լավագույն օրինակն է appeared first on Սյունիք ՀԸ.

  • Կապանը՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք ծրագիրը ավարտվեց

    Հոկտեմբերի 2-ին Կապանում տեղի ունեցավ «Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը: Ներկաները ելույթներում ամփոփեցին ամիսներ շարունակ կատարված աշխատանքները, համագործակցության նոր եզրերը։

  • Շնորհավորում են ուսուցիչները – Սյունիք ՀԸ

    Սիրում ես ուսուցչին, շատ լավ ես սովորում առարկան․ տարածված կարծիք է։ Երբեմն աշակերտն այնքան է տարվում սիրելի առարկայով, որ հստակ որոշում է կայացնում ինքը ևս պետք է ուսուցիչ դառնա: Ովքեր են եղել այն մարդիկ, որոնք ոգեշնչել են կապանցի ուսուցիչներին ընտրել մանկավարժի ուղին դիտե՛ք Տիգրանուհի Բադալյանի պատրաստած տեսանյութում:

  • Բռնակոթը կունենա նոր խմելու ջրի ջրագիծ

    Ջրային կոմիտեն Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրում մեկնարկել է խմելու նոր ջրագծի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

    Ծրագրի շրջանակում «Մուխուրթարյան-Հացավան» ջրատարից մինչև Բռնակոթի գործող օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) կկառուցվի շուրջ 4.3 կմ երկարությամբ խողովակաշար։ Ջուրը ՕԿՋ կհասցվի ինքնահոս եղանակով՝ 8 լ/վ ջրաքանակով։

    Նոր ջրագծի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Բռնակոթի գործող ջրամատակարարման համակարգի տեխնիկական վատ վիճակով։ Բանն այն է, որ բնակավայրին մատակարարվող ջրի հիմնական ծավալն ապահովող կապտաժները տարիների ընթացքում քայքայվել են և չունեն սանիտարական պահպանման գոտիներ։

    Խնդրահարույց է նաև դեպի Բռնակոթ ձգվող շուրջ 17 կմ երկարությամբ պողպատե խողովակաշարի վիճակը․ դրա առանձին հատվածների քայքայման հետևանքով համակարգում պարբերաբար վթարներ են առաջանում։

    Ծրագրի արդյունքում շուրջ 2500 բնակչի համար կապահովվի շուրջօրյա, կայուն և անվտանգ ջրամատակարարում՝ բարձրացնելով բնակավայրի ջրամատակարարման համակարգի հուսալիությունը։

  • Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարում պատվարի ամրաշինական աշխատանքների մեթոդը փոխվում է։ Գրեթե 50 տարի կիրառվող ու իրեն արդարացրած մեթոդի լփոփոխության առաջարկը ներկայացրել են պատվարի լայնածավալ մոնիթորինգ իրականացրած միջազգային հեղինակավոր կազմակերպության մասնագետները։ Նոր մոտեցումը թույլ կտա բարձրացնել պատվարի կայունությունն ու սեյսմակայունությունը՝  նվազեցնելով հնարավոր ռիսկերը։

    Պատվարի բարձրացման համար անհրաժեշտ քարագրունտային լցանյութը այժմ վերցվում է պոչամբարի տարածքից։ Հետագայում նախատեսվում է լեռնային զանգվածը տեղափոխել Կապան քաղաքի վարչական տարածքից։ Արդյունքում Կապանի վարչական տարածքում կավելանան հարթ տարածքները, որոնք զարգացող քաղաքում մեծ պահանջարկ ունեն։

    Նոր մեթոդի արդյունքում պոչանքն ավելի արագ կջրազրկվի։ Հավաքված ջուրը կուղղվի գործող տեխնիկական պոմպակայան՝ փոշենստեցման և կանաչապատ տարածքների ոռոգման նպատակներով։

    Նոր մեթոդ, ավելի կայուն ենթակառուցվածք և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում։

  • Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ

    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

    Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Շաքիի միջադեպի վերաբերյալ ԱԱԾ-ն հերքում է տարածվող լուրերը

    Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

    «Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

    Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

  • Օպերային արվեստը մարզերում – Սյունիք ՀԸ

    Տասնամյա պատմություն ունեցող «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրն այս անգամ Սյունիքում էր: Մասնագիտական հմտությունների կատարելագործման և նոր գիտելիքների ձեռքբերման առիթը բաց չթողեցին տեղի մանկավարժներն ու կատարողները։ Հոջողած ծրագրի շրջանավարտներն այսօր արդեն Հայաստանում և արտերկրում ճանաչում վայելող մենակատարներ են։ Մանրամասները` տեսանյութում:

  • Սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-ին և 6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ին և 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

    Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

    Երևանում հոկտեմբերի 2-ին և 3-ին, 6-ի գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։