Category: Orer

  • «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ






    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 3-10-ը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում ներկայացնում է «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։

    Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ և օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրությունը բնակավայրի բնակիչներին և փառատոնի այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից արվեստի տարբեր արտահայտչաձևերին և արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։

    Շվանիձորի մշակույթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետներն ու արվեստագետները կանդրադառնան մշակույթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարավորություններին և Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։

    Փառատոնի օրերին հայ և օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաև վարպետության դասեր՝ ստեղծելով անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և ստեղծագործող անհատների համար։

    «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտված է մշակույթի և արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի, կրթության և մշակութային ծրագրերի հասանելիության ընդլայնմանը, հայ և միջազգային արվեստագետների միջև ստեղծագործական երկխոսության խթանմանը, մշակութային զբոսաշրջության հոսքերի խթանմանը, Շվանիձորը՝ որպես ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ ձևավորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։

    Նախաձեռնության առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխոսող, կայուն զարգացող և ինքնաբավ համայնք դիրքավորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպությունն ու ստեղծագործական ներուժը։

    Նախատեսված ծրագրերը բաց են արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների և մշակութային զբոսաշրջիկների համար։

    Փառատոնի առաջին թողարկման մեկնարկը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Հոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը






    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00–14:00 Մաշտոցի պողոտա 50, 50Ա շենքեր, Կորյունի փողոց 23, 23/37 շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12:00–17:00 Ադոնցի փողոց 2/3–2/5, 2/6, 2/7 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00–15:00 Էստոնական փողոց 21, 25 շենքեր, Շինարարների փողոց 13, 15, 15/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    14:00–17:00 Սեբաստիայի փողոց 159/2 և Դալմայի այգիներ մասնակի,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00–12:00 Սարմենի փողոց, Այվազովսկու 5-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00–13:00 Ափնա, Վադենուտ, Արայի գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00–12:30 Արտաշատ քաղաք՝ Կոմիտասի, Մյասնիկյան, Ստեփանյան, Ս․ Հակոբյան փողոցներ մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00–13:00 Խնձորուտ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00–14:00 «ԷԼ ԲԻ ԷՄ» ԱՁ, «Հ․ Շահգալդյան» ԱՁ, «Կոտայք» ՃՇՇ, «ԱՄ և որդիներ» ԱՁ, «Չարենցավան-3» ենթակայանի սեփական կարիքներ, «Բջնի» հանքային ջրերի գործարան,

    Գեղարքունիքի մարզ`

    11:00–14:00 Ճամբարակ քաղաք` Պ․ Սևակի, Գ․ Նժդեհի, Տ․ Մեծի փողոցներ,

    11:30–16:30 Լուսակունք, Խաչաղբյուր, Տորֆավան, Վանևան, Գեղաքար գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Կապավոր» ՍՊԸ, «Անուշ Քնար», «Գոգա Սոդա» գազալցակայաններ, Վանևան զինվորական մաս, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    14:30–16:30 Ճամբարակ քաղաք՝ Չիլինգարյանների, Օգոստոսի 23-ի, Մաշտոցի փողոցներ,

    Տավուշի մարզ՝

    11:30–14:30 Դիլիջան քաղաք՝ Կալինինի փողոց մասնակի, Գոշ, Խաչարձան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00–15:00 Ամասիա գյուղ՝ Հայասա թաղամաս,

    Սյունիքի մարզ՝

    11:00–14:00 Մեղրի քաղաք՝ Արաքսաշեն 2-րդ թաղամաս և Արաքսաշեն փողոց:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Orer.am | ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք

    Ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել է ՀՀ տարածք, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել ՀՀ քաղաքացու ոտքին։

     

    ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է։ Երևի առոք – փառոք կհանձնեն Բաքվին, ինչպես Հայաստանի ու Արցախի տարածքում հանցագործություն կատարած մյուս ադրբեջանցի հանցագործներին հանձնեցին:

  • Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը






    Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը: Syunik News-ը նոր մանրամասներ է հայտնում:

    Syunik News-ի հետ զրույցում տուժած կնոջ՝ Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանն ասել է, որ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է բնակելի տան տարածքում և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է նրան, ինչից հետո զինծառայողը կրակել է կնոջ ուղղությամբ։Կրակոցի հետևանքով Անի Ավետիսյանը վնասվածք է ստացել ոտքի հատվածում։

    «Այժմ Անին թույլ չեն տալիս տեսնել։ Շատ արյուն էր կորցրել, ստիպված եղանք արյան պաշար հասցնել Գորիսի Յոլյանի արյունաբանական կենտրոնից։ Հիմա վիրահատում են։ Ասացին՝ վիրահատությունից հետո նրան կտեղափոխեն Երևան»,- ասել է նա։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Մենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»






    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ահազանգում էր այն վտանգի մասին, որ գործող իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով ադրբեջանցիները կարող են անարգել, առանց որևէ խոչընդոտի ներթափանցել Հայաստանի սուվերեն տարածք։

    Այն, ինչի մասին նախազգուշացնում էինք ընտրությունների ժամանակ, տեղի ունեցավ ավելի արագ:
    Նրանք այստեղ են՝ մեր տանը։
    Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղում տեղի ունեցած վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինվորականի ներթափանցման վերաբերյալ տեղեկությունները և բնակչության շրջանում առաջացած ողջամիտ տագնապը, հերթական ապացույցն են այն բանի, որ Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են։

    Մենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն։

    Զիջումները հեռվացնում են մեզնից խաղաղությունը։

    Ցավոք, մենք դրան ականատես ենք լինում դառը ու ցավալի փորձի միջոցով։






  • Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։

    Ռուսաստանը կարծում է, որ ռուսական զորքերը տարածաշրջանն ամբողջությամբ կվերահսկեն ավելի շուտ, քան կանխատեսում են Կիևում և Եվրոպայում։

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկներում Ռուսաստանի համար կան բարդ որոշումներ, սակայն Մոսկվան հասկանում է, որ դրանք շարժ են ճիշտ ուղղությամբ։

    Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ և երկարաժամկետ խաղաղության համար պայմաններ։

  • Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա Մկրտչյան

    Նա Ստեփանակերտի հայկական եկեղեցին պայթեցրած, հայկական Արցախը աղվանական անվանած, Գանձասարն ու Դադիվանքը մեզնից խլած, հազարավոր հայերի սպանած պատերազմական հանցագործ ալիևի զինվորն է։

  • Orer.am | Պայմանագրային զինծառայող է մահացել






    Պայմանագրային զինծառայող է մահացել։ ՀՀ Պաշտպանության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:

    «Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- նշեց մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • «Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից






    Հոկտեմբերի 01-ին՝ ժամը 06:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է հիմնարկին մոտեցող անօդաչու թռչող սարքի (դրոն) մասին: Շարժն արձանագրվել է նաև տեսահսկման համակարգով:

    Ծառայողների կողմից անմիջապես հայտնաբերվել և առգարվվել է անօդաչու թռչող սարքը, որի վրա կպչուն ժապավենով ամրացված է եղել 7 բջջային հեռախոս:

    Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


    Հետևեք
     մեզ՝ այստեղ






  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով






    Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին, 6-ին` գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։