Category: Newday.am

  • Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան

    Արմեն Աշոտյանը, ինչպես միշտ, հիմա ևս մեծ սիրով պատրաստ է, ցանկություն ունի լրագրողների հետ շփվելու, բայց երկրորդ գործով սահմանափակումները վերաբերում են, ըստ էության, նաև առաջին գործի ժամանակ նրա վարքագծին։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

    Ըստ դատարանի որոշման՝ Արմեն Աշոտյանի հետ շփման սահմանափակումներ կան, բացի ընտանիքի անդամներից և պաշտպաններից, այլ մարդկանց հետ նրա շփումն արգելված է:

    «Մենք հիշում ենք, որ առաջին քրեական վարույթի ժամանակ, կարծեք ավանդույթ էր ձևավորվել, դատարանն էլ հաստատել էր այդ ավանդույթը, որ դատական նիստերի դահլիճի սահմաններում, մինչև մեկ րոպե տևողությամբ որոշ հարցեր էին տրվում, մինչև Արմեն Աշոտյանը դուրս էր գալիս: Կարծում եմ՝ դատարանը հրապարակեց այդ որոշումն այն պատճառով, որ մենք չկարծենք, թե նույն կանոններն այստեղ են գործում»,-նշել է նա:

    Մելիքյանը պարզաբանել է, որ լրագրողների հետ շփման բացակայությունը պայմանավորված է ոչ թե իրենց կամ Արմեն Աշոտյանի կամքով, այլ վերջինիս դեմ երկրորդ գործի հիմքով: Նա նշել է՝ բնականաբար այդ որոշման հետ համաձայն չեն:

    «Ես ուզում եմ հատուկ նշել շատ կարևոր, քիչ պատահող դեպք, երբ միջազգային կառույցը, մասնավորապես՝ CDI-ը, որը քաղաքական կուսակցությունների ընտանիք է, ինչ-որ տեղ կարելի է EPP-ի ավելի գլոբալ համարժեքը համարել, մոտ մեկ ամիս առաջ, հունիսի կեսերին, շատ հստակ անդրադարձել է Արմեն Աշոտյանի գործին, իր մտահոգությունն է հայտնել և հիշեցրել առաջին գործով նրան քաղբանտարկյալ ճանաչելու մասին։

    Այսինքն՝ այս գործը նույնպես, որոշակի միջազգային ուշադրության կենտրոնում է և մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս անազատությունը երկար չի տևելու»,-նշել է փաստաբանը։ 

  • Իմ վրդովմունքն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ անարդար վերաբերմունքի համար, նա մեր հաղթանակներում մեծ դեր ունի․Տիգրան Մարտիրոսյան

    Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Հայաստանի բազմակի, Եվրոպայի եռակի, աշխարհի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը գրում է․

    Քանի որ ես անձնական հարթակ չունեմ,իմ եղբոր էջով եմ գրում և իմ վրդովմունքն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանի հանդեպ նման ցուցադրական և անարդար վերաբերմունքի համար։ Մեր մարզական հաղթանակների կերտման ակունքում մեծ դեր ունի Գագիկ Ծառուկյանը և նրա հետ անցած մեր սպորտային ճանապարհը մենք չենք մոռանում։ Իմ աջակցությունն եմ հայտնում նրան և իր ընտանիքին,ցանկանում շուտափույթ ազատում։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ պետք է Նժդեհի, Ստեփան Դեմիրճյանի պես ղեկավար.հարցախույզ

  • Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար

    Իրանը նախազգուշացնում է Իսրայելին՝ ԱՄՆ-ի հարվածներին միանալուց, երկրի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ-Բաղեր Զոլղադրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Իսրայելի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ։

    «New York Post» թերթը գրել է, որ Իսրայելը պատրաստ է միանալ ԱՄՆ-ին՝ Իրանի ուղղությամբ նոր հարվածներ հասցնելու գործում։

    «Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների Իսրայելը պատասխանից անմասն չի մնա», — ասվում է ԱԱԲԽ-ի հայտարարության մեջ:

  • Քաղաքացիներն ու փրկարարները Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմինը

    Այսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում քաղաքացին ընկել է Խաչաղբյուր գետը։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիները ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գետից դուրս են բերել Տավուշի մարզի բնակիչ, 19-ամյա Էրիկ Ս.-ի մարմինը։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ նա անզգուշաբար վայր է ընկել և գլուխը հարվածել քարերին։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած տղան ՀՀ պաշտպանության նախարարության «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինծառայող էր։

  • Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

    Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50,000 գողացված ձայների դրոշմը: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

    «Օրը ցերեկով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 50,000 ձայն գողացան, իշխանականներից ամեն մեկը իր ճակատին կրում է գողացված ձայների դրոշմներ, այդ դրոշմը այսօր, վաղը, մի տարի հետո, երկու տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին:

    ԱԺ-ն գերի թողնելով ու 100%-անոց ՔՊ-ական սարքելով` մենք մեր երկրում ունենալու էինք այլ միջավայր, դա 100%-անոց անձնիշխանություն էր, Ազգային ժողովը վերջնական դառնալու էր իր խաղալիքը։ Փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արարներով, բայց մեկ անգամ և վերջնական»,- նշել է Կարապետյանը:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի sms-ով է փոխվել ԲԴԽ կազմը, նրանք հպատակեցված են, դա չեն էլ հերքում. Մկրտչյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի sms-ով է փոխվել ԲԴԽ կազմը, նրանք հպատակեցված են, դա չեն էլ հերքում. Մկրտչյան

  • Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

    Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

    Սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով: Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։

  • ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար

    ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և ՀՀ կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասված է հաղորդագրությունում։