Category: Newday.am

  • Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ այն վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր

    Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

  • Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանն անդրադարձել է նախօրեին իշխանական մամուլում հրապարակված՝ իրանցիների բաց նամակին։

    «Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

    Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

    Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։

    Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

    Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։

    Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

    Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

    Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին»:

     

  • ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները (տեսանյութ)

    ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։

    «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները

    Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։

    Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։

    Նման այցերը շարունակական են լինելու։

  • 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը

    25 տարեկանում մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը, մահվան պատճառը դեռ հայտնի չէ։

    Նա հավաքականի կազմում մասնակցել է 3 հանդիպման Աշխարհի ընթացող առաջնությունում:

  • Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է

    Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։

    Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

    Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

    Շնորհավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել նրան՝ շեշտելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային խմբերում և պատրաստ է շարունակաբար նպաստել կազմակերպության առաջնահերթությունների արդյունավետ իրագործմանը։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վերջերս միաձայն ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» (Education for Peace) բանաձևի նախաձեռնման համար՝ ընդգծելով դրա կարևորությունը խաղաղության մշակույթի ամրապնդման և կրթության դերի միջազգային ճանաչման տեսանկյունից։ Իր հերթին Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի միջազգային հարթակներում կրթության դերի կարևորումը՝ որպես խաղաղության, փոխըմբռնման և կայուն զարգացման հաստատման հիմնարար գործոն։

    Կողմերն անդրադարձել են նաև այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին՝ նշելով, որ այդ շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ՝ այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նեգրավվածությամբ։

    Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրի հիմնական ուղղությունները՝ կարևորելով կրթության որակի բարձրացումը, ներառականության ապահովումը, թվային վերափոխումը և կարողահենք կրթության զարգացումը։ Նա կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական աջակցությունը կրթական քաղաքականությունների մշակման, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի բարեփոխումներում՝ ընդգծելով համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։

    Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ցանցի գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև մեր  պետության մասնակցությանը կազմակերպության առաջիկա կրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի սեպտեմբերին Փարիզում կայանալիք «Թվային ուսուցման շաբաթ» միջոցառմանը։

    Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային կոնվենցիաների արդյունավետ իրականացման և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության գործում։ Նա տեղեկացրել է, որ ընթացքի մեջ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001 թվականի «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը։

    ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է՝ կարևորելով հատկապես կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։

    Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

    Հանրապետության տարածքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-13-ը՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկն առանձին լեռնային շրջաններում կնվազի 2–3 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 4–5 աստիճանով, հուլիսի 13–14-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։ Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է

    Ուշադրություն, հերթական զեղծարարությունը, այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից։

    Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ > անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։

    Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։

  • Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրшվոր

    Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 46-ամյա Էդիկ Հ․-ի վարած «Hyundai» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Հ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Անժելա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառուկյանը առաջիններից է եղել, որ օգնել է արցախցիներին. մենք մեր աշխատանքն ենք ուզում. տեղահանվածներ