ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանվորն է տուժում, ուրիշ ոչ ոք, մեզ են գործից գցում դուրս
Category: Newday.am
-
Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած Արմինե Սողոյանին ազատել են աշխատանքից
Արմինե Սողոյանի դուստր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․
Բոլորդ հարցնում էիք՝ ի՞նչ եղավ մայրիկիս աշխատանքի հարցը Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, ասեմ.
Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել ՀԱՍՏԻՔԻ ԿՐՃԱՏՄԱՆ հիմքով։
Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։
Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։
Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։
Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։
-
«Աբովյան» ՔԿՀ-ում ՄԻՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Արեգնազ Մանուկյանին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
Այցի ընթացքում դիտարկվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Նրանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում։ Այցի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
-
Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը:
«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»,-գրել է նա:
-
Էսպիսի մարդկանց Սովետը աքսորում էր Սիբիր, իսկ հայերը սարքում են էլիտա․ Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս աչքովս ընկավ մեր ազգի կողմից «ընտրված» մի հանրահայտ մարդու՝ ներկայիս էլիտայի ներկայացուցչի ելույթը:
Էդ մարդն ասել է հետևյալը՝ «Ծառուկյանը շատ լավ մարդ է, իմ ընկերն է, ինքը լիքը բաներում մեղավոր չի, կամ չգիտեմ… օրենքը գործում է էս երկրում»:
Օրենքն, ըստ այս մարդու, գործում է էս երկրում: Երկիր, որտեղ իր իսկ սիրելի վարչապետը պնդում է, որ խորհրդարանը լեգիտիմ չէ, իսկ իր հրահանգով վնգստացող դատավորները սպասարկում են միայն էլիտայի շահերը:
Վերոհիշյալ մեջբերման մեջ պարփակված ա Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: Էսպիսի բառերի հեղինակներին պարթևները մաշկը քերթում էին, հարդով լցնում ու չուչել էին սարքում, որ բոլորը տեսնեն: Էսպիսի մարդկանց հռոմեացիք գլխատում էին, օսմանցիները բռնաբարում ու ստրկացնում, ռուսները ուղարկում էին տաժանակրության, Սովետը աքսորում էր Սիբիր, իսկ հայերը սարքում են էլիտա…
Արմավիրում մի համայնքապետ կա, որ սկզբունքորեն ամեն տարի լափում է հակակարկտային կայանների լիցքավորման փողն ու ամեն անգամ, երբ կարկուտը ոչնչացնում է բերքը, սա իր համագյուղացիներին ասում է, որ հակակարկտային կայանները նախկիններն են պուլտով անջատում: Ու էս մարդը վերընտրվում է, իսկ Սովետը, ցորենի վեց հատիկ վազք փչացնելու համար, գնդակահարում էր:
«Հոգևոր հովիվներ» կան, որ, օրինակ, Գեղարքունիքում պատերազմի օրոք քարոզում էին, որ ուղղադավան քրիստոնյան չի կարող ու չպիտի ձեռքը զենք վերցնի ու կռվի Ադրբեջանի դեմ: Իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ սրտիկներ էին բաժանում ու պնդում, որ արցախցիները ստորաբար չեն կռվել: Իսկ ցարական բանակի սպա Նժդեհը սրանց ձորն էր գցում:
Արագածոտնի մի գյուղում 80 տարեկան տատիկ կա, ում անունով բացված ընկերությունը բյուջեից կես միլիարդ դոլար փող ա դուրս գրել ու լափել: Դուրս գրողը 8 տարի է երկրի էլիտան է: Իսկ օսմանցիները ստիպում էին, որ հայերը վճարեն հայկական եկեղեցու տասանորդները:
Մայրաքաղաքի էլիտան ընտրությունից առաջ կենտրոնում բազմահարկի շինթույլտվություն է տվել շենքերի, որոնք չունեն կանալիզացիա: Իսկ Հռոմի ընտրած Սահակ արքեպիսկոպոսը և Ներսես զորավարը Ռավեննա քաղաքում տաճար են սարքել, որի ներքին հարդարանքը Կայսր Շարլեմանը տարել է Ախենի տաճար, որ այնտեղ թագադրվեն կայսրության ժառանգները:
Սովետը Քաջարանում կոմբինատ է սարքում ու սահմանափակում հումքի տարեկան արդյունահանումը 9 մլն տոննայով: Սովետից 30 տարի անց գալիս է հայկական եվրոպամետ էլիտան, գերմանացիքի ձեռքից խլում է այդ հիմնարկը, տալիս ռուսներին, արդյունահանման ծավալը հասցնում 30 մլն տոննայի ու հիմնարկից գողացված գումարով պահում պետական էլիտար ապարատը: Մինչդեռ գերմանացիք 250 մլն փող են տալիս, որ Իրան-Հայաստան ճանապարհ կառուցվի: Փողն էլ տալիս են իրանցիներին, որ իրոք կառուցվի:
Պոլսո հայոց պատրիարքարանը ստեղծվել է 1461 թվականին՝ օսմանցիների կողմից Կոնստանդնոպոլիսը գրավելուց 8 տարի հետո: Մինչ այդ, բյուզանդացիքի օրոք, 20%-ով հայերից բաղկացած այդ քաղաքում հայերին համարում էին հերետիկոս, աղանդավոր և արգելում էին նույնիսկ եկեղեցի ունենալ: Պետական մակարդակով օսմանցիները հայերին հռչակել էին պատվավոր «millet-i sadika» կոչումով, որը նշանակում էր հավատարիմ ազգ, իսկ մուսուլման կրոնական առաջնորդները հայերին հռչակել էին «ehl-i kitab», այսինքն՝ գրքի ժողովուրդ: Հաջորդ 300 տարվա ընթացքում հայկական եկեղեցին ահռելի զարգացում է ապրում:
Հայերն ունեին ավելի շատ դպրոց, քան որևէ այլ բնակչության շերտ, այդ թվում նաև մուսուլմանական: Հայերի ներկայությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում անհամաչափ ավելի մեծ էր, քան որևէ այլ խմբի: Ու սա, ցավոք, օրինաչափություն է:
Հայկական վերելքները, բացառությամբ մեկ դեպքի, միշտ եղել են օտարի վերահսկողության տակ:
Պարթևական տոհմերը ամենաարդյունավետն են կառավարել Հայքը: Մեր ազգային ինքնության միակ հիմնաքար հանդիսացող եկեղեցին ստեղծել են Հռոմի հպատակ պարթևները: Մենք կարողացել ենք գլոբալ մակարդակի ազդեցիկ դեմքեր և հաստատություններ ունենալ պարթևների, Հռոմի, օսմանցիների, ռուսական կայսրության և Սովետի կառավարման ներքո: Միակ բացառությունը Կիլիկիան էր:
Սովետական իներցիայի բերումով անկախացած ներկայիս Հայաստանն էլ անկախացումից 30 տարի անց կարելի է բնութագրել մեկ բառով՝ անտեր: Պատմությունը մեզ համառորեն ապացուցում է, որ մենք տեր չենք կարում լինել, բայց օտար տիրոջ առկայության պարագայում ահագին առաջադիմում ենք: Փաստացի հայկական էլիտան ծնվում ու զարգանում է միայն այն պարագայում, երբ էլիտաների սելեկցիան կատարում է ոչ թե ժողովուրդը, այլ` օտարը: Սովետը մեր մեջից ընտրում էր Արամ Խաչատուրյանին և Առնո Բաբաջանյանին, իսկ մենք մեր մեջից ընտրում ենք Արամ Ասատրյանին:
Սովետը մեր մեջից ընտրում էր Անաստաս Միկոյանին և Հովհաննես Թևոսյանին, մեկը դառնում է Սովետի արտաքին քաղաքականության հայրը, իսկ մյուսը ռազմարդյունաբերության հայրը, իսկ մենք ընտրում ենք Արարատ Միրզոյանին ու Գևորգ Պապոյանին, որ մեկը մի քանի կիլո ծիրան ուղարկի Բրյուսել, իսկ մյուսը ջեմի ռեցեպտը տա: Սովետը նույնիսկ սեփական փլուզումից հետո մեզ տալիս է Քրիսափոր Իվանյան ու Հրաչյա Անդրեասյան, իսկ մերոնք գենշտաբի պետ են նշանակում մեկին, ով ասում ա, որ ադրբեջանցիք կսովածանան, կգնան…
Բեկ Փիրումյանին էլ, Նժդեհին էլ, Անդրանիկին էլ, Դրոյին էլ «ընտրել» էր Ցարական Ռուսաստանը: Ընտրել էր, զենք էր տվել ու զորք, իսկ հայերը Նժդեհի սկի մի ձի չէին տալիս, եթե ճակատին զենք չէիր պահում…»:
-
Ի՞նչ խնդիր է լուծել Ալիևը՝ Ջերմուկի հատված մտնելով, արդյո՞ք կա պլան Բ, ի՞նչ ռիսկ է պարունակում Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալն ու ամրանալը
2025 թվականի փետրվարին՝ «ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ՝ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանի խոստովանությունը և ոչ օրինական հրամանը» վերտառությամբ մեր հոդվածում անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» հոդվածին, որտեղ նա, մասնավորապես, նշել էր.
«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:
Այսինքն, օկուպացված 200 քկմ-ով է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.743 քառակուսի կիլոմե՞տր:
Մենք մեր հրապարակումներում բազմիցս հարցադրում ենք հնչեցրել՝ երբ Փաշինյանն ասում է, որ ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է, արդյո՞ք այդտեղ հաշվի է առնվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 քկմ-ն, քանի որ այս հարցի և՛ դրական, և՛ բացասական պատասխանը կարևոր հուշումներ է անելու: Եվ, փաստորեն, Փաշինյան իր վերոնշյալ հոդվածում, ըստ էության, հաստատում է մեր հարցադրման «լեգիտիմությունն» ու արդարացված լինելը:
Ավելին, մենք բազմիցս կասկած ենք հայտնել, որ քաղաքական ճանապարհով հնարավոր է լինելու վերադարձնել օկուպացված ամբողջ 200 քկմ տարածքը, հատկապես, երբ ինչ-որ պահի և ինչ-որ առիթներով Փաշինյանը սկսել էր կասկածի տակ դնել որոշակի հատվածի հայկական լինելը կամ դրանց պատկանելությունը Հայաստանին: Դեռ չենք նշում այն, որ ադրբեջանական առաջխաղացումների դեմն առնելու թույլտվություն չի տրվել, գուցեև՝ արգելք է եղել: Խոսքը, մասնավորապես, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած Ադրբեջանի զինուժի ներխուժման մասին է ՀՀ ինքնիշխան տարածք:
Իսկ Ալիևը Փաշինյանի՝ զորքի հետքաշման սկզբնական առաջարկներին ի պատասխան՝ չի թաքցրել, որ չի պատրաստվում զորքը հետ քաշել ՀՀ տարածքներից: Թե ինչու, այդ հարցին էլ վերջին 5 տարիներին բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք՝ գրելով, որ նրանք վերահսկողություն են հաստատել կարևորագույն բարձունքների նկատմամբ, որով ռազմավարական, ռազմական, քաղաքական, ջրային կարևոր խնդիրներ են լուծում:
Եվ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հստակ որոշմանը, Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, հայտարարեց.
«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:
Թե ինչ տեղի ունեցավ կոնկրետ Տավուշում «պիլոտային» սահմանազատմամբ և սահմանագծմամբ, և ինչ է դեռ սպասվում այստեղ գործընթացի երկրորդ փուլով և այլ տեղերում սահմանների ճշգրտման և «անկլավների» հանձնման գործընթացի արդյունքում, կարող ենք և՛ ենթադրել, և՛ պնդումներ անել:
Իսկ այս առումով բարդ ժամանակներն առջևում են, ինչը հաստատեցին երկրի ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները:

Նախ հունիսի 9-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, փորձել է համոզել, որ ՀՀ տարածքը 29.743 քկմ է, այնուհետ շարունակել է.
«Ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Եթե այդ անկլավները ՀՀ 29.743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»:

Այսինքն, ԳՇ պետն անուղղակի հաստատում է` «անկլավները» հանձնվելու են:
Դրանից հետո հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, հաստատում է Տիգրանաշենի հանձնման մտադրությունը: Ավելին՝ նա մի շատ վտանգավոր ձևակերպում է անում՝ լեգիտիմացնելով Ջերմուկ ադրբեջանական ներխուժումը և այնտեղ Բաքվի «իրավունքները»:
«Սահմանազատման ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն, որովհետև այն քարտեզները, որով սահմանազատումն անում ենք, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են: Մենք չենք կարա մկրատով այդ քարտեզը կտրենք և ասենք՝ էս հատվածն արտահայտվում է, չի արտահայտվում: Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի, և այդպես՝ ուրիշ հատվածներ»,- ասել է Փաշինյանը:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ալիևը հայտարարել էր.
«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։
Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը:
Իմ արևմտյան հյուրերից մեկը զրույցի ժամանակ ինձ ասաց. «Չէ՞ որ դուք արբանյակ ունեք, կարող եք տեսնել այդ ամենն արբանյակից», ես պատասխանեցի՝ «իմ արբանյակն իմ աչքերն են»:
Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք, դա ձեր ձեռքերում է։ Մենք սխալ ոչինչ չենք արել, դա է գլխավորը, հիմնական գործոնը»։
Այսինքն, Ալիևն այն դիրքորոշմանն է, որ նպատակն արդարացնում է միջոցները, իսկ նպատակը սեփական սահմանների անվտանգությունն է և հայկական բանակի նկատմամբ վիզուալ վերահսկողության հաստատումը: Ալիևը նույնիսկ Բաքվի «դատավարության» ժամանակ է փորձել արդարացման հիմք գտնել Հայաստանի վրա 2022թ. սեպտեմբերի հարձակման համար:
168.am-ը դեռ տարիներ առաջ գրել է, թե Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով ինչ հարցեր լուծեցին:
Ամեն դեպքում, վերադառնանք Փաշինյանի վերջին հայտարարությանը և «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձենք պարզել՝ ինչի՞ մասին է այն հուշում, ի՞նչ իրավունքներ կարող է ունենալ Ադրբեջանը Ջերմուկի հատվածում, որ հայկական կողմն էլ իբր փորձում է զսպել այն, երբ արդեն իսկ Ջերմուկի «գլխին նստած են»:
– Նախևառաջ, անշնորհակալ ու անտրամաբանական գործ է Փաշինյանի որևէ խոսք վերլուծելը կամ դրա հիման վրա եզրակացություններ ու գնահատականներ տալը։ Բայց փաստն այն է, որ մի քանի տարի շարունակ հենց ինքն էր պնդում ու հայտարարում, թե անկլավների հարցը ոչ մի իրավական հիմք չունի, որ նման հարց պարզապես գոյություն չունի, իսկ հիմա բոլորովին այլ մեկնաբանություններ է անում։
Կարելի է անվերջ խոսել սահմանազատումների, սահմանագծումների և դրանցից բխող հնարավոր ռիսկերի մասին, բայց մի բան ակնհայտ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր, ողջ գործընթացի ընթացքում, Հայաստանը միայն ու միայն զիջել է՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում։ Մնացած ամեն ինչ զուտ մեկնաբանության հարց է։
Ես ամենևին չեմ զարմանում Փաշինյանի այն արտահայտության վրա, թե՝ «չենք կարող մկրատով կտրտել քարտեզը»։ Զավեշտն այն է, որ Ալիևը լավ էլ կարողանում է և այսքան ժամանակ հենց դա էլ անում է՝ հաջողությամբ կտրտելով մեր սահմանները։
Իր իսկ մատնանշած տարածքներում չկա սահմանազատման մի շրջան կամ սահմանային գոտի, որը լուծված լինի հօգուտ մեզ։
Ջերմուկի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունը ևս ինձ չի զարմացնում, Նիկոլը միշտ էլ նախապես հող է նախապատրաստում, որպեսզի հետագայում «փակի» իր հերթական ձախողումները։ Ցույց տվեք գոնե մեկ գործընթաց, որտեղ Հայաստանը չի զիջել։ Հիմա էլ, փաստացի, սկսվում է «անկլավները» զիջելու նոր արարը։
Իսկ ընդհանուր առմամբ, մեկ այլ զավեշտ է այն իրողությունը, որ պետական մակարդակով սահմանաբաժանումների մասին խոսելիս Փաշինյանը որպես արգումենտ՝ օրինակ է բերում ադրբեջանական մետաղադրամը։ Այ հենց սրանով էլ կարելի է սահմանափակվել, սա է այս մարդկանց պատկերացումները լուրջ քաղաքական պրոցեսների վերաբերյալ:
– Ամեն դեպքում, կարո՞ղ եք առարկայական անդրադառնալ այս ամենի անվտանգային ռիսկերին, այդ թվում՝ Ջերմուկի հատվածի հետ կապված:
– Եթե Տավուշի և Տիգրանաշենի տարածքների հանձնման թեմայով բազմիցս խոսվել է այն համատեքստում, թե ինչպես են դրանով պարալիզացվում Հայաստանի միջպետական ճանապարհները, ապա Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալը և այնտեղ ամրանալը պարունակում է կոնկրետ Սյունիքը երկրի «պարանոցից» կտրելու ռազմավարական լուրջ ռիսկեր։
Փոխանակ հանրային ու դիվանագիտական օրակարգերում այս հարցը բարձրացվի և առաջնահերթ հենց այս ուղղությամբ բանակցություններն առաջ մղվեն, տեղի է ունենում հակառակը, ինչը, ըստ էության, հող է նախապատրաստում Վայոց ձորն ու Սյունիքը մշտական բարձր ռիսկի տակ պահելու համար։
Այս իրողությունը ձևավորում է մի քանի լուրջ սպառնալիքներ, որոնք փոխկապակցված են։ Նախ՝ Ջերմուկի բարձունքներից մինչև Նախիջևանի սահման ընկած ամենանեղ հատվածում հակառակորդի խորացումը ստեղծում է մշտական հարվածային միջանցք, ինչը ցանկացած էսկալացիայի դեպքում հնարավորություն է տալիս կիսել երկիրը երկու մասի՝ Սյունիքը մեկուսացնելով կենտրոնից։
Բացի այդ, ինչպես Տավուշում կամ Արարատում խնդիրը միջպետական ճանապարհների խոցելիությունն է, այնպես էլ Ջերմուկի դիրքերից հակառակորդի ուղիղ նշանառության տակ են անցնում Վայք-Սիսիան մայրուղու հանգույցները և տարածաշրջանի կենսական ջրային ու էներգետիկ աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Տավուշի կամ «անկլավների» թեման առաջնային պլան մղելով՝ ադրբեջանական կողմը հաջողությամբ շեղում է միջազգային ուշադրությունը ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայից, որտեղ տեղում կատարվող ամրաշինական աշխատանքներով փաստացի փորձ է արվում ձևավորել «նոր սահմանագիծ»։
Իսկ Փաշինյանն այդ թելը թելում է:
Ի վերջո, հարավային թիկունքի և հաղորդակցության ուղիների այս մշտական վտանգվածությունը նպատակաուղղված կերպով թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունն ու բանակցային դիրքերը Սյունիքով անցնող տրանսպորտային ուղիների շուրջ ընթացող ավելի մեծ աշխարհաքաղաքական պայքարում։
-
Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ
Վերջին շրջանում արձանագրվում են հափշտակության դեպքեր, երբ Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով օգտվել Երևան քաղաքի տրանսպորտից մեկ ամիս անվճար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցավորները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո հնարավորություն են ստանում հափշտակել ինչպես «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերում առկա ֆինանսական միջոցները։
Հորդորում ենք՝
• չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով, նույնիսկ եթե դրանք ներկայացվում են հայտնի կազմակերպությունների անունից,
• չտրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
• «Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։
Հիշե՛ք՝ խարդախները հաճախ օգտագործում են գրավիչ առաջարկներ, անվճար ծառայությունների կամ ակցիաների խոստումներ՝ քաղաքացիներին մոլորեցնելու և նրանց ֆինանսական միջոցներին հասանելիություն ստանալու նպատակով:
ՆԳՆ կիբեռոստիկանություն
t.me/cyberpolice_arm -
Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահшցել է
Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը. փաստաբան
Հնարավոր է առգրավեն նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերը։ Այս մասին Armat Media-ին հայտնեց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էրիկ Խաչատրյանը։
Փաստաբանը նշեց, որ դեռ հստակ տեղեկություն չունեն, թե երբ կարող են կրկին փորձել առգրավել կենդանիներին․ «Երկու-երեք օր առաջ եկել էին ձիերն առգրավելու, սակայն արձանագրել էին, որ դա տվյալ պահին հնարավոր չէ իրականացնել։ Ձիերն ընտանի կենդանիներ են, ոչ թե վայրի, և ընտանի կենդանիներ պահելն օրենքով թույլատրելի է»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ ունեն տեղեկություն, որ առգրավման փորձը կրկնվելու է։
«Մենք նման տեղեկություն ունենք։ Կարծում եմ՝ դա արվում է նաև Գագիկ Ծառուկյանին ավելի ցավեցնելու համար»,– նշեց փաստաբանը։
-
Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

