Category: Newday.am

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը մեզ շատ է օգնել. ապրուստ է տվել, աշխատանք. հիմա հիպոթեկով տունս չեն տալիս. արցախցի

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը մեզ շատ է օգնել. ապրուստ է տվել, աշխատանք. հիմա հիպոթեկով տունս չեն տալիս. արցախցի

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի՛ կարելի էդքան ապերախտ լինել, գիտենք՝ պարոն Ծառուկանը ոնց է կանգնած սպորտսմենների կողքին. ակցիա

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի՛ կարելի էդքան ապերախտ լինել, գիտենք՝ պարոն Ծառուկանը ոնց է կանգնած սպորտսմենների կողքին. ակցիա

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդ ջան, եթե երկուշաբթի չբացենք, չաշխատենք, ըստ այդմ կհասկանանք՝ ինչ անել. ակումբի տնօրեն

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձ ու վարկ ենք տալիս, հիվանդ երեխա ունենք. պարոն Փաշինյան, հաճո՞ւյք եք ստանում սրանից. աշխատակից

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներսում 1600 խ/մ ջուր կա, կաթսայատներում աղետ է. խնդրեցի մտնեմ, գույքին հետևեմ, չթողեցին. աշխատակից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ներսում 1600 խ/մ ջուր կա, կաթսայատներում աղետ է. խնդրեցի մտնեմ, գույքին հետևեմ, չթողեցին. աշխատակից

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացեք ակումբը. դրսից հյուրեր ունենք, չենք կարողանում սպասարկել, ամոթ է. Մուլտի ուելնեսի աշխատակիցներ

  • Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ այն վերածվել է մnխրակույտի․ կա վիրшվոր

    Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

  • Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից Էմին Խաչատրյանն անդրադարձել է նախօրեին իշխանական մամուլում հրապարակված՝ իրանցիների բաց նամակին։

    «Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։

    Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ Թումանյանի դեմ, որը, ի դեպ, երկար տարիներ եղել է Արման Օլամաեինի հոր մտերիմ ընկերը։

    Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողություններում որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։

    Դրանից հետո հայր և որդի Օլամաեինները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցած 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորություն վերադարձնել այդ գումարը երկու տարվա ընթացքում՝ մինչև 2026 թվականը։

    Սակայն պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո, իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու փոխարեն, հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն և իրականությանը չհամապատասխանող մեղադրանքներով։

    Այս գործողությունների նպատակը, ըստ առկա փաստերի, ակնհայտորեն իրենց ֆինանսական պարտավորությունների կատարումից խուսափելն ու պարտքի վերադարձը բացառելն է։

    Ձեզ են ներկայացվում Իրանի Իսլամական Հանրապետության երկրորդ ատյանի դատարանի վերջնական դատական ակտի բնօրինակը և դրա պաշտոնական հայերեն թարգմանությունը, ինչպես նաև պարտավորագրի պատճենը։ Այս փաստաթղթերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս սեփական գնահատականը տալ ներկայացված իրողություններին։

    Փաստաթղթերի բովանդակությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով, իսկ նախաձեռնված քրեական վարույթը հիմնված է այնպիսի պնդումների վրա, որոնք ակնհայտ հակասում են արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դատական ակտերին»:

     

  • ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները (տեսանյութ)

    ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։

    «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում գույքագրել են կուտակված խնդիրները

    Հուլիսի 10-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները աշխատանքային այցով եղան Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերում և հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ։

    Հետընտրական շրջանում կայացած առաջին մարզային այցի և քաղաքացիների հետ հանդիպման նպատակը բնակավայրերում կուտակված խնդիրների գույքագրումն էր։

    Նման այցերը շարունակական են լինելու։