Category: Newday.am

  • Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

    Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկանական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։

  • ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել և մանդատ տրամադրել 29 թեկնածուի։ ԿԸՀ-ն համապատասխան արձանագրությունն ընդունել է հուլիսի 21-ի նիստում՝ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա։

    Մանդատներ են ստացել Արմեն Ավչյանը, Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգ Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Հայկ Ֆարմանյանը, Գրիշա Թամրազյանը, Լիանա Գասպարյանը, Վաղինակ Վարդանովը, Գառնիկ Դավթյանը, Լիանա Մանուկյանը, Հարություն Մնացականյանը, Վրույր Այվազյանը, Սյուզաննա Ավետիսյանը, Հարություն Հարությունյանը, Շիրազ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը, Անուշավան Մանուչարյանը և Հասմիկ Ենգոյանը։

  • Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից պատգամավոր են գրանցվել և մանդատ ստացել 64 թեկնածու։

    Մանդատներ են տրամադրվել Ռուստամ Բաքոյանին, Ալեքսեյ Սանդիկովին, Կնյազ Հասանովին, Ռուբեն Ռուբինյանին, Վահագն Ալեքսանյանին, Ալխաս Ղազարյանին, Արայիկ Հարությունյանին, Հայկ Կոնջորյանին, Արուսյակ Ջուլհակյանին, Հասմիկ Հակոբյանին, Արմեն Խաչատրյանին, Արյուսակ Մանավազյանին, Արթուր Հովհաննիսյանին, Վիլեն Գաբրիելյանին, Սոնա Ղազարյանին, Արման Եղոյանին, Զարուհի Բաթոյանին, Սասուն Միքայելյանին, Սիսակ Գաբրիելյանին, Նազելի Բաղդասարյանին, Բաբկեն Թունյանին, Տաթևիկ Գասպարյանին, Լևոն Լևոնյանին, Արաքսյա Վարդանյանին, Քնարիկ Հարությունյանին, Նարեկ Գրիգորյանին, Արփինե Դավոյանին, Հակոբ Սիմիդյանին, Գարիկ Սարգսյանին, Վահե Ղալումյանին, Լուսինե Բադալյանին, Սարիկ Մինասյանին, Սերգեյ Բագրատյանին, Լիլիթ Մինասյանին, Սարգիս Խանդանյանին, Մարիամ Պողոսյանին, Միքայել Խաչատրյանին, Ծովինար Վարդանյանին, Տրդատ Սարգսյանին, Նատալյա Սինորյանին, Լյուդվիգ Գյուլնազարյանին, Թագուհի Ղազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Սուրեն Հովհաննիսյանին, Լիլիթ Ստեփանյանին, Վլադիմիր Խաչատրյանին, Սյուզաննա Սայադյանին, Նարեկ Ղահրամանյանին, Ռուզաննա Երեմյանին, Կարեն Համբարձումյանին, Տարոն Չախոյանին, Մարիա Կարապետյանին, Նարեկ Բաբայանին, Նելլի Բավեյանին, Ահարոն Սահակյանին, Վոլոդյա Հակոբյանին, Նոնա Հովհաննիսյանին, Արամ Խաչատրյանին, Հռիփսիմե Գրիգորյանին, Գոռ Արշակյանին, Տիգրան Գալստյանին, Լուսինե Ավետիսյանին, Ռոման Համբարձումյանին և Էդուարդ Աղաջանյանին։

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ են հայտնել՝

    Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Անահիտ Ավանեսյան, Սուրեն Պապիկյան, Գևորգ Պապոյան, Սրբուհի Գալյան, Արսեն Թորոսյան, Ալեն Սիմոնյան, Լիլիթ Մակունց, Դավիթ Խուդաթյան, Ռոմանոս Պետրոսյան, Արեն Մկրտչյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Մխիթար Հայրապետյան, Միլադա Հովհաննիսյան, Սերգեյ Մովսիսյան, Հայկ Ղալումյան, Վաղարշակ Հակոբյան, Վահե Հովհաննիսյան, Համբարձում Մաթևոսյան, Վահրամ Խաչատրյան, Տավրոս Սափեյան, Դավիթ Առուշանյան, Կարեն Սարգսյան, Վահագն Արսենյան, Սեդրակ Թևոնյան:

  • Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

    Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    «Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում»,- ասել է Ալիևը:

    Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տրանզիտային բեռնափոխադրումները ևս լայն թափ են ստացել:

    «Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում։ Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս ոլորտում»,- հավելել է Ալիևը:

  • ԿԸՀ-ն պատգամավոր է գրանցել «Հայաստան» դաշինքի ցուցակի 12 թեկնածուի

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ի նիստում պատգամավորական մանդատներ է տրամադրել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված 12 թեկնածուի։

    Համապատասխան արձանագրությունն ընդունվել է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հիման վրա։

    Մանդատներ են ստացել Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Սևակ Խաչատրյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Լևոն Քոչարյանը, Արթուր Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը և Մեսրոպ Մանուկյանը։

  • Կտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը․ «Մայր Հայաստան» շարժում

    Հուլիսի 20-ի առավոտյան բժշկական զննության ժամանակ կտրուկ վատացել է «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը: Արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ անկում: Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։

    «Կալանավայրում սկզբում որոշել են շտապ օգնություն կանչել, քանի որ Թևանյանը գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, բայց որոշ ժամանակ անց փոխել են որոշումը և շտապ օգնություն չեն կանչել: Իրենց որոշումը հիմնավորել են այն բանով, որ Թևանյանի վիճակը կամաց-կամաց նորմալանում է և կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

    Տեղեկացնենք, որ Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը երբևէ չի ունեցել ճնշման և ընդհանրապես որևէ լուրջ առողջական խնդիր:

    Այս պահին Թևանյանի առողջական վիճակը կայունացել է, ինքնազգացողությունը բավարար է և գտնվում է ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի հսկղության ներքո»,- ասված է հրապարակման մեջ։

  • Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել

    Արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։  Այս մասին տեղեկանում ենք  Արթոր Օսիպյանի ֆեյսբուքյան էջից:

    «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,-գրել է Օսիպյանը:

    Օսիպյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի վարչապետին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները և ներողություն խնդրել։

    Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում Փաշինյանիի հետ ունեցած միջադեպից հետո։

    Նա հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։ Նրան մեղադրում են բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու մեջ:

    Հունիսի 10-ին Օսիպյանին ազատ արձակելու որոշում է կայացվել։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան

  • Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան

    Արմեն Հովասափյանը գրում է.

    «Արդեն ավելի քան հիսուն օր է, ինչ Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ ապօրինի կալանքի տակ։

    Անկեղծ ասած, ամեն անցնող օրվա հետ ավելի դժվար է այս ամենին նայել միայն որպես հերթական քաղաքական իրադարձության։ Երբ խոսքն ընկերոջդ մասին է, ամեն ինչ այլ կերպ ես ապրում, քանի որպես տեսնում ես ոչ թե զուտ մամուլի վերնագրեր, այլ մի մարդու, որին փորձում են պատժել ոչ թե իր արածի, այլ ասածի, համոզմունքների և բացառապես քաղաքական կեցվածքի համար։

    Արմենի գործին հետևող ցանկացած մարդ վաղուց հասկացել է, որ այստեղ իրավական վեճի մասին խոսելը ծիծաղելի է։

    Նրա անունը հայտնվել է մի պատմության մեջ, որի հետ նա փաստացի առնչություն չունի, բայց դա էլ, կարծես, երբեք հիմնական հարցը չի եղել։ Հիմնական նպատակն այլ է՝ նրան պահել ճաղերի հետևում այնքան, որքան թույլ կտա քաղաքական նպատակահարմարությունը։

    Փաստացի սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին, չհամակերպվել կամ քաղաքական պայքար մղել նրա դեմ։

    Ավելին, ամենացավալին այն է, որ այս ամենը փորձում են ներկայացնել որպես արդարադատություն։ Բայց յուրաքանչյուր բանական հայի համար պարզ է, որ արդարադատությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է քաղաքական պատվերը։

    Ես հավատում եմ, որ Արմենը դուրս է գալու այս փորձությունից ևս, բայց չեմ ուզում, որ այս երևույթը սովորական դառնա, որտեղ ընկերոջդ ազատության մասին պետք է գրառում գրես, որովհետև պետությունը որոշել է նրա նկատմամբ կիրառել ոչ թե օրենքի ոգին, այլ իշխանության կամքը։

    Արմեն ջան, գիտեմ՝ սա էլ է անցնելու, իսկ նրանք, ովքեր այսօր վստահ են, թե պետական մեքենան հավերժ իրենց ձեռքում է մնալու, վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխանել ոչ միայն պատմության, այլ նաև սեփական խղճի առաջ՝ չնայած սրանք դրանից չունեն»:

  • Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով

    Թուրքիայի ԶՈւ պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ 2016 թվականին մահափորձ էր նախապատրաստվում Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի՝ 1981 թվականի սպանության սցենարով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

    Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին կատարված պետհեղաշրջման փորձից քիչ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զինվորական զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել էր՝ կասկածելի ակտիվություն հայտնաբերելուց հետո։ Ինչպես պնդում է Բյույուքբաշը, ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը պլանավորվել էր 1981 թվականին Կահիրեում զինվորական շքերթի ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ։

    «Մինչև հեղաշրջման փորձը նախագահ Էրդողանի դեմ մի քանի մահափորձ էր նախապատրաստվում»,- Yeni Akit թերթը մեջբերում է Բյույուքբաշի խոսքերը։

    Պաշտոնաթող գեներալի տվյալներով՝ հեղաշրջման փորձից երեք ամիս առաջ Թուրքիայում արգելված FETÖ կազմակերպության կողմնակիցները, որին Անկարան մեղադրում է խռովության կազմակերպման մեջ, նույնպես պլանավորել էին առևանգել նախագահին Մարմարիսում, հասցնել «Դալաման» օդանավակայան, նստեցնել օտարերկրյա ավիաընկերության ինքնաթիռ և այնտեղ սպանել։

    Բյույուքբաշի պնդմամբ՝ հետաքննության նյութերում առկա է շվեյցարական Albinati Aeronautics ընկերության ինքնաթիռը, որը շտապ թռչելու թույլտվություն էր խնդրել Էրդողանի՝ «Դալաման» ժամանելուց քիչ առաջ և չեղարկել չվերթը նախագահի կողմից օդանավակայանը լքելուց անմիջապես հետո։ Գեներալը հավելել է նաև, որ գործում նշվում են այդ ինքնաթիռի օտարերկրյա ուղևորների մասին, ովքեր այնուհետև լքել են Թուրքիան։

    Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել գեներալի հայտարարությունները։

    2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 250 մարդ։ Հեղաշրջման գիշերը Էրդողանը հանգստանում էր Մարմարիսում և լքել էր հյուրանոցը զինվորականների խմբի ժամանումից քիչ առաջ, որոնք հետագայում դատապարտվել էին նրա սպանության փորձի համար։ Խռովության ճնշումից հետո Թուրքիայում լայնածավալ հետաքննություններ և դատական գործընթացներ են անցկացվել դավադրության ենթադրյալ մասնակիցների նկատմամբ։