Ինչու է ՔՊ-ն «դիվոտել». «Հրապարակ»
Category: Newday.am
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
-
Օգոստոսի 13-ին ինքնաuպшն եղած զինվորին քնելու հարցի շուրջ հայհпյել են․ կա մեկ կալանավորված
Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանը, որի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13–ին, ինքնասպանություն է գործել, դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։ Այս մասին գրում է Armlur.am–ը: Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ իր կյանքին ու ինքնասպան լինել։
Դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
-
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարին
Սուրեն Պապիկյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։
Այս մասին գրել է Սուրեն Պապիկյանը։
-
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանավեճ Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանավեճ Նարեկ Կարապետյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև
-
ԱԺ-ում կարող էր հնչել այսպիսի հարց՝ կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման վերաբերյալ. Անանյան
ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքներն սկսել է օգոստոսի 2-ին։ Խորհրդարանը դեռ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փուլում է, և, իհարկե, ընդդիմադիր երկու խմբակցությունների գործունեության վերաբերյալ վերջնական գնահատական տալը վաղ է։
Սակայն նույնիսկ այս փուլում հնարավոր և անհրաժեշտ է լինել խորքային, բովանդակային ու օրակարգային, գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Մեր ակնկալիքը խորհրդարանական ընդդիմությունից պարզապես կոշտ ելույթները, աղմկոտ հակադարձումները կամ իշխանության ներկայացուցիչների հետ անձնական բանավեճերը չեն։ Ուժեղ ընդդիմությունը պետք է կարողանա փոխել քննարկումների առարկան և Ազգային ժողովին պարտադրել Հայաստանի իրական խնդիրներից բխող օրակարգ։
Երբ ՔՊ-ական պատգամավորները փորձում են քննարկումները տեղափոխել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի կամ որևէ այլ անձի շուրջ ստեղծվող սադրանքների դաշտ, ընդդիմության ամենաարդյունավետ պատասխանը պարտադիր չէ լինի նույն տրամաբանությամբ հակադարձելը։ Այդ սադրանքին նույնիսկ պատասխանել պետք չէ, փոխարենը պետք է անմիջապես անդրադառնալ պետական նշանակության որևէ խնդրի։
Օրինակ՝ իրանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ «Չաբահար–Զահեդան» 634 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը մոտենում է ավարտին և գործարկմանը։ Այս զարգացումը կարող է էական նշանակություն ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների, Հյուսիս–հարավ միջազգային միջանցքի և Հայաստանի՝ Հնդկական օվկիանոս դուրս գալու հնարավորությունների համար։
Հետևաբար, Ազգային ժողովում կարող էր հնչել այսպիսի հարց․
«Կառավարությունն ի՞նչ գնահատական ունի «Չաբահար–Զահեդան» երկաթուղու գործարկման՝ Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական հեռանկարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Իրանի և Հնդկաստանի հետ վարվո՞ւմ են բանակցություններ Հայաստանի ներգրավման շուրջ։ Ի՞նչ ենթակառուցվածքային, մաքսային և լոգիստիկ քայլեր են նախատեսված, ի՞նչ ժամկետներում և ո՞ր պետական մարմնի պատասխանատվությամբ»։
Այնուհետև՝ հաջորդող հարցերը․ պատրա՞ստ է արդյոք «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի հայկական հատվածը, ի՞նչ վիճակում են Իրանի հետ սահմանային և մաքսային ենթակառուցվածքները, Հայաստանը կարո՞ղ է դառնալ Հնդկաստան–Իրան–Սև ծով փոխադրումների մասնակից, և այս ուղղությամբ կա՞ արդյոք պետական ռազմավարություն և այլն։
Հենց այսպիսի հարցերն են բացահայտում իշխանության իրական կարողությունը։
Ոչ թե անձնական վիրավորանքը, այլ փաստերով կառուցված հարցը պետք է նեղը գցի իշխանությանը։ Ոչ թե ընդդիմադիր պատգամավորի ձայնի բարձր տոնայնությունը, այլ նրա ներկայացրած տեղեկությունների, հաշվարկների և ռազմավարական պատկերացման խորությունը պետք է ստիպի իշխանությանը պատասխանել։
Եթե կառավարող ուժը չունի գնահատական, ծրագիր, բանակցային օրակարգ, ժամկետ կամ պատասխանատու մարմին, ապա նրա կառավարչական անպատրաստությունն ու բովանդակային դատարկությունը բացահայտվում են առանց որևէ վիրավորանքի։ Իսկ եթե ընդդիմությունն այդ նույն հարցի վերաբերյալ ներկայացնում է նաև սեփական լուծումները, հանրությունը տեսնում է ոչ միայն իշխանության անկարողությունը, այլև հնարավոր այլընտրանքը։
Սակայն դրա համար յուրաքանչյուր հարց պետք է նախապես պատրաստված լինի։ Այն պետք է հիմնված լինի ստուգված փաստերի վրա, բացահայտի Հայաստանի ռազմավարական շահը և իշխանությունից պահանջի ոչ թե ընդհանուր հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ, փաստաթղթեր, բյուջեներ, ժամկետներ ու պատասխանատուներ։
Խորհրդարանական ընդդիմության ուժը պետք է դրսևորվի տնտեսական, աշխարհաքաղաքական, անվտանգային, ժողովրդագրական, էներգետիկ և տեխնոլոգիական հարցերի շուրջ իշխանությունից ավելի բարձր մասնագիտական կարողություն ցուցադրելով։
Իշխանության յուրաքանչյուր սադրանքին պատասխանելով՝ ընդդիմությունը հայտնվում է իշխանության ընտրած դաշտում։ Իսկ Հայաստանի համար օրհասական հարցերը օրակարգ բերելով՝ հենց ընդդիմությունն է որոշում, թե ինչի մասին պետք է խոսի խորհրդարանը և ինչի համար պետք է հաշվետու լինի կառավարող ուժը։
Ուժեղ ընդդիմությունն իշխանությանը ստիպում է պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները չունենալու իրավունք պետությունը չունի»,-գրել է Անանյանը։
-
Կարեն Դեմիրճյան փողոցում օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, երթևեկությունը կդադարեցվի
Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի:
-
Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի
Եթե հնարավորություն ունենայի, առանց մի վայրկյան մտածելու հայ կնոջ, հայ մոր արձանը կկառուցեի: Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Երեկ հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից։
Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։
Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։
Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։
Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։
Աստված պահապան բոլորիս»,- նշել է նա։
-
Պապիկյանը հեռացրել է իր երեք խորհրդականներին, այդ թվում և Արցախի ՊԲ վերջին հրամանատարին
Պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը և Կամո Վարդանյանը։
«Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։
Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,– Facebook—ի իր էջում գրել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը 2020 թվականին նշանակվել էր Սյունիքի մարզպետի պաշտոնում, պաշտոնանկ արվելուց հետո նշանակվեց Սուրեն Պապիկյանի խորհրդական, իսկ Կամո Վարդանյանը մինչև Սուրեն Պապիկյանի խորհրդական նշանակվելը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնը։ Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և փաստացի դարձել էր բանակի վերջին հրամանատարը։ Մյուս խորհրդականը՝ Ռազմիկ Պետրոսյանը, 2021 թվականին հոկտեմբերից զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվել էր 2022 թվականին փետրվարին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի հրամանագրով պաշտոնանկ է արվել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը և այդ պաշտոնում նշանակվել է նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
-
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան
Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգում՝ Կ.Դեմիրճյան փողոց 25-1/4 հասցեում գտնվող՝ 1346 քմ մակերեսով հողամասը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 14 միլիոն 151 հազար դրամ: Այդ մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: