Category: Newday.am

  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

    2026թ ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից թվային գործիքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 81 դեպք, որից 24-ը հայտնաբերվել է ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքում, իսկ 57-ը՝ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների շրջանակներում։

    81 դեպքով հայտնաբերված ոչ մետաղական օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման թաքցված  ծավալը կազմել է՝ 3․884․321,8մխ։ Միայն 57 դեպքով Տեսչական մարմնի կողմից հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է՝  254․914․192,7 ՀՀ դրամ։

    Վերոնշյալ բոլոր դեպքերով առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ են  ներկայացվել իրավապահ մարմիններ՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Արձանագրված ծավալների հիման վրա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաշվարկվել է պետությանը պատճառված վնաս՝ 1․395․393․017 ՀՀ դրամի չափով։

  • «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

    «Հայաստան» խմբակցությունը ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը, հայտնել է խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

    ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

    ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

    Դեսպանը շնորհավորել է Արամ Վարդևանյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Նարեկ Կարապետյանին՝ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ընտրվելու կապակցությամբ։

    Խմբակցության ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացումը։

    Նարեկ Կարապետյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի քաղաքական մթնոլորտը՝ խոսելով խորհրդարանական աշխատանքների մասին։

    Քննարկման առանցքում են եղել առկա մարտահրավերներն ու դատաիրավական համակարգի խնդիրները։ Ի թիվս այլ ոլորտների՝ առանձնակի ընդգծվել է կրթական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թևեր մի տվեք պղտոր ջրում ձուկ որսացող անորակներն. Անի Գևորգյանը` քաղաքական գործիչներին

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

    Երևանում օգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 17-ին կեսօրից հետո, 18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-20-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ին Լոռիում և Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

  • Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի. Անդրանիկ Քոչարյան

    Ոչ թե ինձ հեռու պահեցին ԱԺ պաշտպանության հանձնաժողովից, այլ ես չառաջադրվեցի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իրեն հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

    «Չառաջադրվելու մասին նախօրոք բոլորիդ եմ տեղյակ պահել, թե որ պարագայում կառաջադրվեի: Բնականաբար, քանի-որ առաջադրման մեխանիզմները մի քիչ այլ էին, ես չառաջադրվեցի՝ միաժամանակ տալով հնարավորություն և լրագրողներին, և մյուս գործընկերներին, ովքեր ժամանակ չունեցան իմ արած աշխատանքը գնահատելու, գնահատելու:

    Երբ ես սլաքները փոխում եմ՝ նշանակում է մեկ այլ դաշտում գտել եմ այնպիսի չլուծված խնդիրներ, որտեղ եթե նվիրումով մասնակից դառնամ, օգտակար գործ արած կլինեմ, խոսքը վերաբերում է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին»,- նշել է Քոչարյանը:

  • Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

    «Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։

    Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • «Ջասմինի սերը ծնողազուրկներին». բարեգործական համերգ

    Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ջասմինի սերը ծնողազուրկներին» բարեգործական կազմակերպություն (Jasmen’s Love for Orphans Charity ) հերթական բարեգործական միջոցառումը,որի հիմքում սերն է, հոգատարությունն ու մարդուն ձեռք մեկնելու ցանկությունը։ 8 տարի առաջ Ջասմեն Նեվրոուս Շառոյանը սկսեց այս նախաձեռնությունը ու արդեն մի քանի տարի է օգնում է այն մարդկանց, ովքեր օգնության կարիքն ունեն։

    «Յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ մենք ինքներս օգնության կարիք ենք ունենում։ Եվ հենց այդ պատճառով կարևոր է կարողանալ ժամանակին ձեռք մեկնել մեկ ուրիշին։Ես ինքս անցել եմ մի ճանապարհով, որտեղ ամենաշատը պակասել է մայրական ջերմությունն ու ապահովության զգացումը։ Կյանքը ինձ շատ փորձություններ է տվել, բայց այդ ամենը ինձ սովորեցրել է մեկ կարևոր բան՝ հույսն ու սերը երբեք չպետք է մարեն։Այսօր իմ ամենամեծ երազանքն է անել ամեն ինչ, որպեսզի ոչ մի երեխա իրեն մենակ չզգա»,- նշեց Ջասմենն իր խոսքում։

    51 երեխա ստացել է դպրոցական պարագաներ, կոշիկներ, ինչպես նաեւ դրամական օգնություն։ Երեխաների եւ նրանց ընտանիքի անդամների համար Երեւանի ռեատորաններից մեկում կազմակերպվել հյուրասիրություն։ Երեխաներին իրենց երգով ուրախացրին «Վաղարշապատ երգի եւ պարի»կենտրոնի երեխաները։ Անենամեծ անակնկալը սպասվում էր փոքրիկ Սարգիսին, ով ունի եզակի հիվանդություն եւ չի կարողանում քայլել։ Էլեկտրական անվասայլակ, որը կօգնի այս տարի առաջին դասարան հաճախող Սարգիսին տեղաշարժվել։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողների գործը ջրող ցուցմունք տվողը փորձեց օգտվել Նազարյանի միջադեպից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինծառայողների ծնողների գործը ջրող ցուցմունք տվողը փորձեց օգտվել Նազարյանի միջադեպից

  • Մարդիկ մեր զnhերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան

    Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

    «Դավիթ Ղազինյանը ապօրինի քաղաքական բնույթի կալանքից ազատվել է, անձին կալանքից հետո կրկին կալանավորելու հարց բարձրացնելու համար պետք է լինի նոր էական հանգամանք ոչ պատշաճ վարքագծի տեսանկյունից, իսկ այստեղ ես կարծում եմ նշված ռիսկը իսպառ բացառվում է, եթե իհարկե պատգամավոր լինելը ինքնին ոչ պատշաճ վարքագիծ չէ: Ի վերջո, ես կարծում եմ, որ թքած ունենալու մասին երբևէ պետք չէ խոսի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ:

    Դուք հաշվի առեք, որ մենք այս վերջին 8 տարիների ընթացքում տեսել ենք մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը, հազարավոր զոհեր ենք տեսել, ի դեպ, երբ այդպիսի բառակապակցություններ եք օգտագործում, գիտակցում եք չէ՞, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն մեր զոհված հերոսների սառնարանում գետնին գցված դիակները և մասունքները։ Իսկապես տպավորություն է, որ դուք այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ»,- նշել է Վարդևանյանը: