Category: Newday.am

  • Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկnւպացված է Ադրբեջանի կողմից․ Շարմազանով

    Արցախն Ադրբեջանի մաս չէ,այն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

    «Գործող ռեժիմի ներկայացուցիչներն Արցախի հանձնումը մարսեցին, հիմա էլ ԱԺ-ում հարցեր են հնչեցնում՝ Արցախն Ադրբեջանի մաս է,թե՞՝ ոչ։

    Հարցն էլ տալիս են մի մարդու,ով ստիպված է եղել լքել Արցախն ադրբեջանցիների հանցավոր գործողության արդյունքում։

    Ես Արցախում չեմ ծնվել,ապրել եմ բացառապես ՀՀ -ում,բայց համոզված եմ,որ ցանկացած պետական ու ազգային շահ գիտակցող ՀՀ քաղաքացու համար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։

    Զուտ այն պատճառով,որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս,մենք չենք կարող ու չպետք է նույն բանն անենք։

    Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։

    Ես դրա մասին ասել եմ ոչ միայն ՀՀ-ում,այլ նաեւ Մոսկվայում ՝ադրբեջանցիների աչքերին նայելով։

    Եվ մեր խնդիրը պետք է լինի դրա մասին բարձրաձայնել ամենուր,որպեսզի որեւէ քպ-ականի մտքով չանցնի նման հարց տալու։

    Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից,ինչպես օկուպացված է Կիպրոսի հյուսիսային մասը Թուրքիայի կողմից»,-գրել է նա։

  • Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել.

    «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից  պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը:

    Ա.Թ.-ի և Ա.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

  • Երթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներում

    Երևանի մի շարք փողոցներում երթևեկության փոփոխություններ կլինեն: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

    Օգոստոսի 24-ից Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան — Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան – Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյան, Դուք բարոյական պարտք ունեք Արեգնազ Մանուկյանի նկատմամբ. Ռուզաննա Ստեփանյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես Աննա Հակոբյանի հետևորդը չեմ, չգիտեմ՝ ինչով է նա զբաղված. Զարուհի Փոստանջյան

  • Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․

    Այսօր Աննա Հակոբյանը Քրեական օրենսգիրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունը որպես առանձին հանցագործություն ճանաչելու գործընթացի քննարկմանը հրավիրել էր մասնակցելու նաև ընդդիմադիր կին պատգամավորներին։ Հակոբյանն իր առաջարկը քննարկելու համար հանդիպման էր հրավիրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին և «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։

    Մենք տեղեկացանք, որ Նարեկ Կարապետյանը քաղաքակիրթ ձեւով մերժել է հանդիպման առաջարկը, Աննա Գրիգորյանը դեռ չի պատասխանել, բայց ամենայն հավանականությամբ նա էլ կմերժի: Մեր զանգերին «Հայաստան» խմբակցության ղեկավարը չպատասխանեց, իսկ խմբակցության անդամները հայտարարեցին, թե պատասխան ունեն, բայց կոմպետենտ չեն` իրենք հայտարարել այդ մասին: Մի բան պարզ է, «նոր» խորհրդարանական ընդդիմության հետ լրագրողների հարաբերությունները շատ են բարդացել` հեռախոսազանգերին պատասխանելը, մանավանդ` հոդաբաշխ պատասխան ստանալը գրեթե անհնարին է դարձել:

     

  • Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար

    Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

    ՆԳՆ-ից հայտնում են, որ քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

    Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:

    Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

    Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։

    Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։

    Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։

    Արփինե Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ, մասնագիտական և անվտանգ վարորդական կրթության համակարգ։

    Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

    Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ին երեկոյան, 19-20-ին գիշերը և երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը Լոռիում և Տավուշում կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

  • Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ. Ադրբեջանի ԱԳՆ

    Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։

    «Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների առնչությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել օգոստոսի 13-ին «Частота понимания» նախագծի շրջանակում հեռարձակված ծրագրում հնչած արտահայտություններին», — ասվում է հայտարարության մեջ։

    Բացի այդ, հիշատակվել են օգոստոսի 7-ին «Спутник» ռադիոյի եթերում Ադրբեջանի ղեկավարությանը «Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում» ներառելու մասին հնչած աբսուրդային հայտարարությունները, ինչպես նաև օգոստոսի 9-ին YouTube հարթակում և օգոստոսի 16-ին «Спас» հեռուստաալիքում Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորական բնույթի նյութերի և սադրիչ հայտարարությունների հրապարակումը։

    Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։

    Նշվել է, որ լուրջ մտահոգություն է առաջացնում նմանատիպ հռետորաբանության շարունակությունը նույնիսկ ավելի կոշտ ձևով՝ չնայած նման գործունեությունը դադարեցնելու՝ ադրբեջանական կողմի բազմակի կոչերին և այս հարցի քննարկմանը տարբեր քաղաքական մակարդակներում։

    Հանդիպման ընթացքում ռուսական կողմին են փոխանցվել Ադրբեջանի ակնկալիքները՝ Ռուսաստանի տեղեկատվական և մեդիա տարածքում Ադրբեջանի հասցեին սադրիչ, սպառնալց և բռնի հռետորաբանությունը դադարեցնելու նպատակով անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

  • «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը

    Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը:

    Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել հայցը՝ պահանջելով որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել Երևանի Ալեք Մանուկյան 11 հասցեի անշարժ գույքի կադաստրային գործի բոլոր նյութերը:

    Դատական նիստ է նշանակվել 2027 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:30-ին։

    Օգոստոսի 5–ին էլ «Մուլտի Վելնեսը» դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին` պահանջելով անվավեր ճանաչել գործարքը միակողմանիորեն կասեցնելու որոշումը։