Category: Newday.am

  • Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին

    Այսօր՝ օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզում ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։

    Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։

  • ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին սոցցանցում գռեհիկ բառամթերքով է հանդես եկել. Իոաննիսյանը՝ ՆԳ նախարարին

    Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դանիել Իոաննիսյանը։

    «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։

    Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևու՞մ են վերցրել կաշառքը։

  • Մենք խանգարելու ենք իրենց «միջանցքին», TRIPP-ը ճանապարհ է լինելու, ոչ թե «միջանցք». Սամվել Կարապետյան

    Մենք խանգարելու ենք իրենց «միջանցքին», TRIPP-ը ճանապարհ է լինելու, ոչ թե «միջանցք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    «Եթե մենք թողնենք իրենք միջանցք են տալու, բայց մենք ասում ենք, որ այդպես չի լինի․ դա կլինի ճանապարհ։

    Ընդամենը դրա մասին է խոսքը։ Մենք խանգարելու ենք իրենց միջանցքին»,- նշեց Կարապետյանը։

  • «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել

    «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել

  • Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

    Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

    Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է:

  • Սփյուռքի հայրենակիցները անվերապահ աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան

    ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

    Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին։

    Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։

    Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք, հայտարարել է միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը։

    Խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին` ՀՌԱԿ նախկին ատենապետը մասնավորապես բարձր է գնահատել ԲՀԿ նախագահի ավանդը Հայրենիք֊Սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման և ազգային արժեքների տարածման գործում։ Գագիկ Ծառուկյանն իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծել է Հարություն Առաքելյանը` համոզմունք հայտնելով, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է

     

  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր

    Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

    Օրինագծով առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ որպես աշխատանքային օր։

    Ըստ հիմնավորման՝ Հանրային ծառայողի օրվա սահմանմամբ նպատակ է դրվում ընդգծել, որ անկախ հանրային ծառայության տեսակից կամ զբաղեցվող պաշտոնից՝ բոլոր հանրային ծառայողները մասնակցում են հանրային շահի պաշտպանության, պետական կառավարման արդյունավետության բարձրացման և քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցման ընդհանուր առաքելության իրականացմանը։

    Ակնկալվում է նաև բարելավել հանրային ծառայողների նկատմամբ հասարակական ընկալումը, բարձրացնել հանրային ծառայության ճանաչելիությունն ու հեղինակությունը և ոգեշնչել հանրային ծառայողների նոր սերնդի ձևավորումը։

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

    Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

  • Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

    • 3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են.
    • Շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
    • 338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
  • Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները ինձ պարտադրեցին վերանայել դա. Փաշինյան

    Շուշիի դեօկուպացիայի մասին գրել էինք մեր նախորդ ծրագրում, ՀՀ քաղաքացիները մեզ պարտադրեցին վերանայել դա: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «2021 թվականի ընտրություններին մենք մուտք գործեցինք միջին վիճակագրական «Քաղաքացիական պայմանագիր»՝ կոտորակ դաշնակցական գաղափարախոսության: Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել էինք Շուշիի դեօկուպացիայի մասին, Հադրութի դեօկուպացիայի մասին, այն ինչ երրորդ Հանրապետության գաղափարաբանության բոլոր դրույթները արձանագրված էին նախընտրական կարգախոսի մեջ, բայց նախընտրական քարոզչության ընթացքում ընթացքում տեղի ունեցավ շատ էական և կարևոր մի բան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մեր հանրության այն հատվածը, ում ես պայմանական կամ ոչ այդքան պայմանական ընկալում եմ որպես Հայաստանի Հանրապետության սնուցող մայրեր, մեզ և կոնկրետ ինձ պարտադրել են վերանայել այդ ամբողջ ամբողջ գաղափարաբանությունը, հայացքը և հայեցակարգը։

    Նախորդ ծրագիրը ինքը հիբրիդային ծրագիր է եղել, մի կողմից ինքը ունեցել է նոր բովանդակություն, որը եղել է խաղաղության օրակարգը, բայց մյուս կողմից հին բովանդակությունն այնտեղ տեղ է գտել։ Այսօրվա առանձնահատկությունն այն է, որ Կառավարության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է իրական Հայաստանի գաղափարախոսության և չորրորդ Հանրապետության տեսլականի վրա: Ավագ և միջին սերնդի առանց բացառության բոլոր քաղաքական գործիչները սերում են ու ծագում են հենց Ղարաբաղյան շարժումից, սա կարևոր արձանագրում է, ես ինքս ինձ էլ համարում եմ միջին սերնդի քաղաքական գործիչ, մեր Կառավարության զգալի հատվածը միջին սերնդի քաղաքական գործիներ են:

    Վերջին 8 տարվա մեր պրակտիկ գործունեության մեջ կա կարևոր և առանձնահատուկ նրբություն, մենք մեր գործունեության ընթացքում բացել ենք էջեր, որոնք նախկինում երբեք բացված չեն եղել այն կանխավարկածով ու տրամաբանությամբ, թե այդ էջերի բովանդակությունը պարզ է և բոլորին հայտնի է, իսկ մենք ասել ենք շատ լավ, պարզ է, բոլորիս հայտնի է, բայց եկեք մի հատ էլ կարդանք այդ էջերը, տեսնենք, թե ինչ է գրված այդ էջերում»,- նշել է Փաշինյանը: