Category: Newday.am

  • Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Hyundai Elantra»-ն

    Երեկ՝ օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Հոսսեին Մ.-ի վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Վահե Հ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ձորակում։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վահե Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

  • Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է. ՆԳՆ Ոստիկանություն (տեսանյութ)

    Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ առևանգել են դստերը։

    Արարատի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարած անձանց ինքնությունը։

    Պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում Վերին Դվին գյուղի բնակիչ չորս երիտասարդ Աբուլ-Ֆարաջի փողոցում գետնին են գցել 39-ամյա կնոջը և առևանգել 18-ամյա աղջկան։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ձեռնարկված հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։

  • Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հետո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ Զաքարյան

    Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Այս մասին գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

    «Երեկ ուշ երեկոյան, Իսրայելի վարչապետի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Հալեպի մոտ գտնվող ավիաբազային: Ըստ սիրիական աղբյուրների՝ հասցվել է ութ հարված:

    Հաղորդագրության մեջ նշված է, որ Իսրայելը և Սիրիան համաձայնության էին եկել անվտանգության հարցերում ստատուս-քվոյի պահպանման շուրջ: Սակայն Սիրիան պատրաստվում էր խախտել այն՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Աբու-ադ-Դուհուրի ավիաբազայում։

    Իսրայելը բազմիցս զգուշացնում էր Սիրիային, որ իր տարածքում նման տեղակայումը սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը։ Սակայն Սիրիան անտեսում էր իսրայելական նախազգուշացումները՝ թույլ տալով Թուրքիային վերականգնել հակաօդային պաշտպանության համակարգը և տեղադրել համապատասխան ռադարներ։ Դա նշանակում է, որ այդպես կարող էին քայլ առ քայլ սահմանափակել իսրայելական ավիացիայի հետագա գործողությունները:

    Նախորդ տարիներին Իսրայելը Սիրիայում ոչնչացնում էր Իրանի աջակցությամբ կառուցվող պահեստները, շտաբներն ու ՀՕՊ համակարգերը՝ մտավախություն ունենալով, որ Իրանը կփորձեր ամրապնդվել իր հյուսիս-արևելյան սահմանին։ Այժմ Իրանի փոխարեն՝ Թուրքիան է փորձում միևնույն նպատակով ռազմական հենակետեր ունենալ Սիրիայում։

    Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական արձագանքից հեռո, կարող ենք ասել, որ Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի: Ըստ էության, ավիահարվածների քաղաքական ուղղերձն այն էր, որ պաշտոնական Երուսաղեմը թույլ չի տա, որպեսզի Սիրիան վերածվի թուրքական ռազմական հենակետի։

    Ի դեպ, ԱՄՆ-ը հրապարակային դժգոհություն է հայտնել Իսրայելին՝ Սիրայում Թուրքիայի շահերին հարվածելու համար: Սակայն, իսրայելական տեղեկացված աղբյուրները հաղորդում են, որ իրենք նախապես տեղյակ են պահել ԱՄՆ-ին՝ Սիրիայի ավիաբազային հարվածելու իրենց մտադրության մասին»,- նշել է նա:

  • Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը. Աննա Գրիգորյան

    Ժողովրդի անունը, պարզվեց Նարեկ Նալբանդյան է, ով այսօր ապրում է Հովիկ Աբրահամյանի տանը: Այս մասին ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

    «Ես չհասկացա, թե ինչու պարոն Կոնջորյանը հատկապես Հովիկ Աբրահամյանի անունը հնչեցրեց, որովհետև կարծես թե շահեկան դիրքում չեն հայտնվում: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ասել են՝ Հովիկ Աբրահամյանի ապօրինի տունը պետք է վերադարձվի ժողովրդին, տարիների ընթացքում պարզվեց, որ այդ ժողովրդի անունը Նարեկ Նալբանդյան է, ու այն տունը, որը դրված էր կալանքի, կալանքը հանվել է, Նարեկ Նալբանդյանը գնել է տունը և ապրում է այդ տան մեջ:

    Թող ապրի, բայց այստեղ հարց է առաջանում, թե ինչու՞ է Կոնջորյան Հայկը կոռուպցիայի շրջանակներում հատկապես հիշում Հովիկ Աբրահամյանի փաստը, ում նույնիսկ տունը Նարեկ Նալբանդյանը վերցրեց, ոչ թե վերադարձվեց ժողովրդին: Ես Հովիկ Աբրահամյանի շահերը չեմ պաշտպանում, ու ընդհանրապես, ինչքանով հասկանում եմ, ինքը ձեզ է պաշտպանել ընտրությունների ժամանակ, այնպես որ, հարցը դա չէ»,- նշել է Գրիգորյանը:

  • Գեղարքունիքում «Opel»-ը վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկան. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

    Այսօր՝ օգոստոսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջնակի։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝  վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

  • ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան

    ՔՊ = #եռապատերազմի կուսակցություն. Նարեկ Կարապետյան

  • Հուսով եմ՝ «իԳործ» ծրագիրը վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա. Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Այս մասին հայտնում են Կառավարությունից:

    Վարչապետը՝ ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են  նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ  անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետը նշել է, որ  այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում «իԳործ» ծրագիրը և հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական, հուսալի մեխանիզմ կդառնա։

    Անդրադառնալով աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին Հայաստանի պետական կառավարման համակարգում ներգրավելու վերաբերյալ  իր հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն կոնկրետ նշանակումներ արել է և առաջիկայում էլ սպասվում են նոր նշանակումներ։ Վարչապետն արձանագրել է՝ նրանցից ոմանք «իԳործ»-ի  բերումով են առաջին անգամ առնչվել Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատելու հնարավորության հետ։

    «Հիմա ավելի ու ավելի շատ ենք կենտրոնացած Հայաստանի Հանրապետության այսօրվա և ապագայի այն ընկալման վրա, որը մենք ձևակերպել ենք Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Եթե մի նախադասությամբ ձևակերպելու լինենք՝ այդ գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության գոյության իմաստը և նշանակությունն իր քաղաքացիների անվտանգությունը  և բարեկեցությունը, ազատությունը, ինքնության պահպանումը և զարգացումն ապահովելն է՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում»,- նշել է վարչապետը։

    Վարչապետի խոսքով՝ ՀՀ-ում գաղափարները և գաղափարաբանությունները ձևակերպվել են սովորաբար էլիտաների կողմից և պարտադրվել են հանրությանը և ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  այդ  գաղափարաբանության անցումային փուլի արդյունքում էլ  ձևակերպվել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը նաև արագ իրականացվեց։ «Ես հիմա համոզված եմ, որ ներգաղթի պրոցեսը ինստիտուցիոնալ է լինելու, որովհետև այսօր Հայաստանը կառավարվում է այն տրամաբանությամբ և գաղափարաբանությամբ, որը ոչ թե էլիտաների կողմից պարտադրվել է ժողովրդին, այլ ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին։ Եվ հետևաբար, կարծում եմ, որ սա նոր իրադրություն է մեր պատմության մեջ, որը մեր պետության առաջ անսահման հորիզոններ է բացում»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով բացված հորիզոնով առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։

    Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հայրենադարձության այս արժեքավոր գործընթացները պատահական չեն. «Հույս ունեմ, որ մենք նաև, այդ թվում՝ Հայաստանի և սփյուռքի հարաբերությունների վերաֆորմատավորմամբ, կկարողանանք այս տրամաբանությունը զարգացնել և Հայաստանն իսկապես դարձնել մի պետություն, որը զարգանում է և որի բնակչությունն աճում է առաջին հերթին հայրենադարձության և, իհարկե, նաև ժողովրդագրության ռազմավարության իրականացման շնորհիվ։ Այստեղ շատ մեծ դեր ունի մարդկային այն ներուժը, որը ներգրավված է լինելու այդ պլանի և ռազմավարությունն իրականացնելու գործում։ «իԳործ» ծրագիրն այդ ներուժին հանդիպելու, այդ մարդկանց հետ հանդիպելու մի համակարգ է, որը, հույս ունեմ, ժամանակի ընթացքում գնալով ավելի ու ավելի արդյունավետ կդառնա»։

    Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի ժամանակավոր պաշտոնակատար Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ծրագրի 6-րդ մասնակիցներին հյուրընկալելու համար և մանրամասներ ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախորդ հինգ տարիների մասնակիցների 68-70%-ը մնացել է Հայաստանում, նրանցից 15%-ը շարունակում է պետական համակարգում աշխատել։

    Ծրագրի մասնակիցների թիվը 45 է։ Նրանք ժամանել են Շվեդիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Նորվեգիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Հորդանանից, Բելառուսից, Բրազիլիայից, Արգենտինայից, Իրանից և Ավստրիայից։

  • ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով․ Սուրեն Սուրենյանց

    ԱԺ «բարեկիրթ զոնը»․ օրենքը փոխարինվում է «ասողի» քմահաճույքով։

    Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․

    «Այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մի միջադեպ, որը վերջին շաբաթներին աստիճանաբար դառնում է իշխող մեծամասնության աշխատաոճի բնորոշ դրսևորում․ «բարեկիրթ» միջավայրի պահպանման անվան տակ դահլիճից հեռացվեց ընդդիմադիր պատգամավոր։

    ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ՊՊԾ աշխատակիցների միջոցով նիստերի դահլիճից հեռացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանին։

    Պաշտոնական բացատրությունը ծանոթ է՝ խախտվել են բարեկրթության կանոնները, խաթարվել է նիստի բնականոն ընթացքը, «քաղաքակիրթ» քննարկման մթնոլորտը։ Սակայն այս և նախորդ նմանատիպ միջադեպերը շատ ավելի խորքային խնդիր են բացահայտում։

    «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած «բարեկրթությունը» վարքականոն կամ աշխատանքային կարգապահություն չէ։ Այն աստիճանաբար վերածվում է քաղաքական գործիքի, որի միջոցով իշխանությունը փորձում է ցուցադրական կարգուկանոնով քողարկել նոր Ազգային ժողովի շուրջ առկա լեգիտիմության ճգնաժամը։

    Ընտրություններից հետո լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը ոչ միայն չի փակվել, այլև տեղափոխվել է նոր խորհրդարանի գործունեության դաշտ։ Այս պայմաններում «բարեկիրթ միջավայրի» պահանջը դառնում է յուրատեսակ փոխարինող լեգիտիմություն՝ ստեղծելով պատրանք, թե խորհրդարանում ամեն ինչ ընթանում է սահմանված կանոններով, իշխանությունը պաշտպանում է կարգը, իսկ ընդդիմությունը պարզապես «անբարեկիրթ» է և դրա համար էլ պատժվում է։

    Սակայն այստեղ սկզբունքային հարց է առաջանում․ ո՞վ և ի՞նչ հստակ չափանիշներով է որոշում՝ որն է «բարեկիրթ», իսկ որը՝ «անբարեկիրթ» վարքագիծ։ Եվ, որ ավելի կարևոր է, նույն չափանիշները հավասարապես կիրառվո՞ւմ են իշխանության և ընդդիմության նկատմամբ։

    Հենց այստեղ է, որ խորհրդարանական «բարեկրթությունը» վտանգավոր կերպով սկսում է հիշեցնել «զոնի պանյատները»։

    «Զոնում» «ճիշտն» ու «սխալը» որոշվում են ոչ թե գրված օրենքով և բոլորի համար հավասար կանոններով, այլ «ասողի» կամքով։ Խորհրդարանում ևս աստիճանաբար արմատավորվում է նույն տրամաբանությունը․ օրենքն ու կանոնակարգը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշիչ է դառնում «ասողի» գնահատականը՝ Վահագն Ալեքսանյանի, Ռուբեն Ռուբինյանի կամ տվյալ պահին նիստը վարող մեկ այլ իշխանական գործչի հայեցողությունը։

    Եթե իշխանությունը որոշում է, որ ընդդիմադիր պատգամավորի ելույթը կամ վարքագիծը «անբարեկիրթ» է, կարող է հետևել պատիժ՝ ընդհուպ մինչև դահլիճից հեռացում։ Իսկ երբ համանման վարքագիծ է դրսևորում իշխանական պատգամավորը, այն կարող է պարզապես անտեսվել կամ բոլորովին այլ մեկնաբանություն ստանալ։

    Երբ կանոնը մեկնաբանում է նույն քաղաքական մեծամասնությունը, որը նաև պատժում է դրա ենթադրյալ խախտման համար, իսկ չափանիշները կիրառվում են ընտրողաբար, գործ ունենք ոչ թե խորհրդարանական կարգապահության, այլ քաղաքական կամայականության հետ։

    Սա խորհրդարանական քաղաքականության բովանդակազրկում է։ Քաղաքական պայքարը տեղափոխվում է վարքագծային վերահսկողության դաշտ, իսկ խորհրդարանը գաղափարների, ծրագրերի և քաղաքական դիրքորոշումների բախման հարթակից վերածվում է «պատշաճության» ցուցադրման տարածքի։

    Այսպիսի միջավայրում ընդդիմության հիմնական գործառույթը՝ իշխանությանը հաշվետու պահելը, սուր հարցեր տալը, քննադատելը և այլընտրանք ներկայացնելը, աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Առաջնային է դառնում մեկ այլ պահանջ՝ չանցնել այն սահմանը, որը տվյալ պահին գծում է իշխանական մեծամասնությունը։

    Ղազինյանի հեռացումն այս տրամաբանության մեջ պատահական դրվագ չէ։ Խնդիրը նույնիսկ նրա ելույթի բառապաշարը կամ վարքագիծը չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքական անհամաձայնությունը տեղափոխվում է «պատշաճության» գնահատման դաշտ, որտեղ իշխանությունը միաժամանակ սահմանում է չափանիշը, որոշում դրա խախտման փաստը և կիրառում պատիժը։

    Այս տրամաբանության պայմաններում քաղաքական հակափաստարկին փոխարինում է վարչական միջամտությունը, բանավեճին՝ պատիժը, իսկ քաղաքական հակադրությանը՝ պատգամավորի ֆիզիկական հեռացումը դահլիճից։

    Մեծ հաշվով, «բարեկրթության» այս ցուցադրական բեմականացումը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել կարգուկանոնի և բնականոն խորհրդարանական կյանքի պատրանք այն պայմաններում, երբ Ազգային ժողովի լեգիտիմության շուրջ քաղաքական վեճը շարունակում է մնալ չլուծված։

    Սակայն խորհրդարանը «բարեկիրթ զոն» դարձնելով՝ հնարավոր է ժամանակավորապես լռեցնել անցանկալի ձայները, բայց հնարավոր չէ լուծել լեգիտիմության խնդիրը։

    Այնտեղ, որտեղ գրված կանոնին փոխարինում է «ասողի» քմահաճույքը, կարգուկանոն չի հաստատվում։

    Հաստատվում է կամայականություն»։

  • Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. Hetq

    Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի համայնքապետարանի հետ կնքել է 134 մլն դրամի 4 պայմանագիր, որոնցից 3-ը՝ միայն 2026 թվականի հունիսին։

    «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Խաչիկ Ասատրյանն է։

    2026-ի ապրիլին ընկերությունն առաջին պայմանագիրն է կնքել համայնքապետարանի հետ։ Գնիշիկ բնակավայրի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթելուց հետո «Էմ էյ շին» ՍՊԸ-ի հետ կնքվել է 5.4 մլն դրամի պայմանագիր։

    2026-ի հունիսի 9-ին, 12-ին և 26-ին, օրերի տարբերությամբ, «Էմ էյ շին» ՍՊԸ-ն երեք պայմանագիր է կնքել Արենիի համայնքապետարանի հետ։

    Մայիսին համայնքապետարանը երկու չափաբաժնով մրցույթ էր հայտարարել Ռինդ և Արփի բնակավայրերի ոռոգման ջրագծի կառուցման համար։ Երկու չափաբաժիններով էլ հաղթող է ճանաչվել «Էմ էյ շին» ՍՊԸ-ն։ Հունիսի 9-ին ընկերության հետ կնքվել է 43.3 մլն դրամի պայմանագիր։

  • «Ուժեղ Հայաստան»-ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը չկանգնեցիք․ Օգտատեր

    Օրինակ՝ Ուժեղ Հայաստան ի տղերք, մի բան չեմ հասկանում․ ինչո՞ւ էս տղու կողքը խի չկանգնեցիք

    Հիմա էս տղեն ճիշտ է արել, թե սխալ՝ դա նույնիսկ հարցի հիմնական մասը չէ Կարենն էլ, իմ կարծիքով, վատ տղա չէ Հայնսեր տղու տպավորություն էր թողնում Բայց այստեղ խնդիրը մեկ ուրիշ բան է․ դուք պետք է կանգնեիք ձեր ընկերոջ կողքին

    Մարդը խնդիր է ունեցել Ընդ որում՝ իր անձնական հարցը նույնիսկ չի եղել, այլ ձեր անուններն էլ փորձել է պահել Ճիշտ է արել, սխալ է արել՝ դա կարելի է քննարկել, ես անգամ տեղյակ չեմ դաժե ինչ խնդիր է եղել բայց երբ մարդը քո կողքին է եղել պայքարի ժամանակ, երբ միասին ճանապարհ եք անցել, նվազագույնը պետք է կարողանաս նրա կողքին կանգնել ու ասել՝ Ախպեր, ինչ էլ եղել է, մենք սա իրար մեջ կլուծենք

    Էդ է մարդկայինը Էդ է բարոյականը Էդ է տղավարին

    Ու հիմա հարց է առաջանում․ եթե դուք նույնիսկ ձեր թիմակցի կողքին չեք կարողանում կանգնել, կոնֆլիկտը չեք կարողանում մարդկայնորեն լուծել, ապա ինչպե՞ս եք պատրաստվում խոսել մի ամբողջ ազգի միավորելու, պետությունը ճգնաժամից հանելու ու իշխանության դեմ պայքարելու մասին

    Հասարակ տրամաբանություն է․ մեծ գործերի հիմքում փոքր, բայց կարևոր արժեքներ են՝ ընկերություն, հավատարմություն, պատասխանատվություն ու միմյանց կողքին կանգնելու կարողություն։

    Քաղաքական պայքարը միայն ելույթները, հայտարարություններն ու ամբիոնը չեն։ Քաղաքական գործչի իրական արժեքը երևում է հատկապես այն պահին, երբ իր կողքի մարդը խնդիր ունի։

    Հենց էդ պահին է պարզվում՝ ով է պարզապես թիմակից, իսկ ով է իրականում ընկեր ու պայքարի ընկեր

    Իսկ եթե ձեր պայքարի ընկերոջ կողքին չեք կանգնում ամենադժվար պահին, հետո շատ դժվար է մարդկանց համոզել, որ դուք կարող եք կանգնել ամբողջ ժողովրդի կողքին իսկ այ հենց էս տղեն ձեր կուսակցության համար քիչ վիզ չի դրել