Category: Newday.am

  • Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով

    Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեկեկատվական համակարգից:

    Օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի բերկրալի առիթով այցելեցին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները, միաբաններն ու քահանաները, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնեությունը:

    Իրենց որդիական սերն ու շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ ներկաները մաղթեցին կենաց արևշատություն, քաջառողջություն և արդյունավոր ու անսասան հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի և ի զորացումն Հայրենիքի:

    Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի ու բարի մաղթանքների համար, ի դեմս ներկաների Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը ուղղեց հոգևոր ծառայության մեջ իրեն լծակից եկեղեցականաց դասին ամբողջանվեր ու նախանձախնդիր սպասավորության համար՝ հորդորելով զորավոր հավատքով, ամուր կամքով ու սիրով շարունակել իրենց սրբազան առաքելությունը հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և աշխարհասփյուռ ժողովրդի բարօրության:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ նաև Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումին ու հավատարիմ ծառայությանը՝ ի խնդիր հայության ազգային-հոգևոր կյանքի շինության ու պայծառության։

    Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվել են բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

  • ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

    Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։

    «Դիմելու և ներգրավված կողմերի հետ համաձայնեցման դեպքում ԿԽՄԿ-ն իր առաքելության շրջանակում պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,– ասաց Ամատունին։

    ԿԽՄԿ ներկայացուցիչ խոսքով՝ ԿԽՄԿ-ն իր մանդատի շրջանակում շարունակում է ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը մարդասիրական հարցերի, մասնավորապես՝ անհետ կորած և պահվող անձանց խնդիրների շուրջ։

    «Ադրբեջանում ԿԽՄԿ պատվիրակության բացակայության պատճառով երկխոսությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր գրասենյակի մակարդակով»,– նշեց Զառա Ամատունին։

    Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

    Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

    Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

  • Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում․ Տաթև Թադևոսյան

    Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները։ Որ շատ խորանաք, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում։

    Որովհետև քաղաքականապես հասուն, քաղաքական գաղափարներ կրող, պետական մտածողություն ունեցող գրեթե յուրաքանչյուր մարդ՝ ուղղակի կամ անուղղակի, այս կամ այն փուլում առնչություն է ունեցել Հանրապետականի հետ։ Ու դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու առիթ է։ Որովհետև Հանրապետականի քաղաքական դպրոցը միշտ առանձնացել է և այսօր էլ առանձնանում է իր քաղաքական մտածողությամբ, կադրերի պատրաստվածությամբ ու պետական կառավարման փորձով։

    Այնպես որ, երբ իրար կենսագրություններ եք քրքրում ու փորձում «հանրապետական անցյալ» գտնել, մի պահ ձեր իսկ կենսագրությունները բացեք, հանկարծ շատ հետաքրքիր բացահայտումների կհանդիպեք…

  • Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է, ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման․ Շարմազանով

    ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
    Հանրապետականը ազգային պետության ու անկախության խորհրդանիշ է,ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի եւ ուրացման։

    Աժ-ում շարունակվում է ՀՀԿ-ի ստվերի դեմ կռվելու հերթական ռաունդը։

    Մեկը մյուսին «մեղադրում» է նախկինում Հանրապետական լինելու մեջ։

    Հանրապետականի անունը հերիք է էլի շոշափեք,նախկին հանրապետական եք փնտրու՞մ՝ կտեսնեք ՔՊ -ի առաջին շարքում ու Փաշինյանի տեղակալի աթոռին։

    Դահլիճում կա երեք խմբակցություն ,երեքի կազմում էլ ՀՀԿ-ի նախկին անդամներ կան։

    Մեկը ՀՀԿ խորհրդի անդամ է եղել ու նույնիսկ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանին առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու,մյուսը՝ ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչ,մի քանի պատգամավորներ նախկինում եղել են ՀՀԿ խորհրդի անդամ,ինչպես նաեւ ՀՀԿ-ական նախկին համայնքապետ,ՀՀԿ-ի կողմից առաջադրված «անկուսակցական» համայնքապետ …

    Բայց այս մարդիկ էլ են տարբեր իրենց վարքագծով։Մի մասը պարկեշտորեն գնահատում է իր հանրապետական անցյալը,մի մասը ՝լռում կամ խուսափում է,էն մյուս մասն էլ՝ մեր ամոթն է եղել,որ ժամանակին եղել է ՀՀԿ անդամ։

    Հանրապետականը ազգային ու անկախ Հայաստանի պաշտպան կուսակցություն է։

    Հանրապետական լինելը եւ պատիվ է,եւ պատասխանատվություն։

    Հանրապետականն այսօր էլ պաշտպանում է ՀՀ պետական ու ազգային շահը,իսկ ՀՀԿ երիտասարդ սերուդը դարձել է հանուն ազգային անկախության պայքարի առաջամարտիկներից։

    Հանրապետականի ղեկավարներ Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը,Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը Անկախ Հայաստանի ու Ազատ Արցախի վեհ գաղափարի առաջնորդներից են։

    Նրանք անկախության,ազգային պետականության ու հաղթանակի սիմվոլներ են,դուք՝ ո՞վ եք:

    Ճշմարտություններ կան,որոնք «կնոպկա» սեղմելով չեն որոշվում։

    Հանրապետականը Եռատոնի խորհրդանիշ է,ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ պարտության ու ուրացման։

  • Նիկոլ երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Տիգրանաշեն, Շուռնուխ, Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար

    Նիկոլ երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Տիգրանաշեն, Շուռնուխ, Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ Ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար

    Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես:

    Թշնամի երկրի ղեկավարների՝ Շուշի բերդաքաղաք այցելելուց ու այցի լուսանկարների տարածվելուց հետո պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.

    «Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու:

    Եկել են, ու՞ր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:

    Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:

    Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես:

    Պարոն ոչ բարով «գերագույն գլխավոր հրամանատար», Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու «կուսակցությունների» հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես:

    Իսկ ապագայում էլ, երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար:

    Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ»։

    Արտակ Զաքարյան

  • Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը․ Մայր Աթոռը՝ Վեհափառին

    Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը, ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած ուղերձում։

    «Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

    Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։ Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:

    Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի»։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ «Չորրորդ Հանրապետությունը» ծնկած, պարտված, նվաստացած հայի մասին է. Աննա Մկրտչյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ «Չորրորդ Հանրապետությունը» ծնկած, պարտված, նվաստացած հայի մասին է. Աննա Մկրտչյան

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք քավության նոխազ են դարձնում Սուրեն Պապիկյանին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդյոք քավության նոխազ են դարձնում Սուրեն Պապիկյանին

  • «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

    «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ:

    «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ:

  • Լճաշեն բնակավայրի լողափերից մեկում ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին

    Այսօր՝ օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզում ժամը 12։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լճաշեն բնակավայրի հարակից լողափում քաղաքացի է խեղդվում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ջրասուզակը ափից մոտ 10 մետր հեռավորության և մոտ 1,8 մետր խորությունից դուրս է բերել Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էդիկ Մ.-ի մարմինը։

    Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ջրահեղձ եղած տղամարդը, ըստ իրենց, նախքան ջրահեղձ լինելը, փրկել է ջրահեղձ լինելու վտանգի մեջ հայտնված 3 քաղաքացիների։