Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում․ Տաթև Թադևոսյան

Written by

in

Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պարոնա՛յք, էդքան մի՛ փորփրեք իրար կենսագրությունները։ Որ շատ խորանաք, վերջում բոլորդ էլ ինչ-որ տեղ հայտնվելու եք Հանրապետականում։

Որովհետև քաղաքականապես հասուն, քաղաքական գաղափարներ կրող, պետական մտածողություն ունեցող գրեթե յուրաքանչյուր մարդ՝ ուղղակի կամ անուղղակի, այս կամ այն փուլում առնչություն է ունեցել Հանրապետականի հետ։ Ու դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու առիթ է։ Որովհետև Հանրապետականի քաղաքական դպրոցը միշտ առանձնացել է և այսօր էլ առանձնանում է իր քաղաքական մտածողությամբ, կադրերի պատրաստվածությամբ ու պետական կառավարման փորձով։

Այնպես որ, երբ իրար կենսագրություններ եք քրքրում ու փորձում «հանրապետական անցյալ» գտնել, մի պահ ձեր իսկ կենսագրությունները բացեք, հանկարծ շատ հետաքրքիր բացահայտումների կհանդիպեք…

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *