Category: MegaNews

  • Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում

    Փաշինյանը որոշում է ստորագրել․

    «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

    Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 21-31-ը ներառյալ»:

  • Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան

    «Չի կարելի Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկել բացառապես այս կամ այն խմբի նեղ տնտեսական շահերի տեսանկյունից»,-գրում է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ հավելելով.

    «Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ։ Սա պարզապես հարված չէ մեկ մարդու կամ սեփականության վերաբաշխման հերթական փորձ։ Սա հարված է Հայաստանի տնտեսական կարևորագույն հենասյուներից մեկին, հազարավոր աշխատատեղերին, երկրի ներդրումային ներուժին և, ի վերջո, հայկական պետականությանը։

    Հենց այդ պատճառով տեղի ունեցողը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քրեական կամ գույքային վեճի շրջանակներից։ Այս գործողությունների գինը կարող է լինել այն հսկայական վնասը, որը կհասցվի ամբողջ Հայաստանին։

    Տվե՛ք ինքներդ ձեզ ընդամենը մեկ հարց. ո՞ւմ է սա ձեռնտու։ Այդ հարցի պատասխանը շատ բան է բացատրում և թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ում շահերն են այսօր սպասարկվում։

  • 105 միլիարդ դրամ, 75 անշարժ գույք. դատախազությունը Գագիկ Ծառուկյանից բռնագանձման նոր պահանջներ է ներկայացրել

    Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    42 տրանսպորտային միջոց.

    38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանգործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    – 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.

    – 42 տրանսպորտային միջոց.

    – 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.

    – 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Իրավական վեճերի «պատանդը»՝ սովորական քաղաքացին. երբ պետական որոշումները կաթվածահար են անում հազարավոր ճակատագրեր

    Ցանկացած պետության մեջ օրենքի գերակայությունն ու իրավական գործընթացներն անքննելի են։ Սակայն, երբ այդ գործընթացների կիրառման մեթոդները հարվածում են ոչ թե կոնկրետ անհատների, այլ շղթայական ռեակցիայով կոտրում են հազարավոր շարքային քաղաքացիների կյանքի բնականոն հունը, հարցը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն։

    Գագիկ Ծառուկյանի շուրջծավալվող իրավական գործընթացներն ու դրանց հետևանքով նրան պատկանող ձեռնարկությունների կապարակնքումը երկրում ստեղծել են լուրջ սոցիալական տագնապ։ Սա այլևս զուտ իրավական կամ քաղաքական հարթակի թեմա չէ. սա հազարավոր ընտանիքների ամենօրյա հացի, վարկերի, վարձերի ու կործանվող պլանների մասին է։

    Գործազրկության նոր ալիք և չմարվող վարկեր

    Ձեռնարկությունների փակմամբ հարյուր հազարավոր մարդիկ (եթե հաշվի առնենք նաև նրանց ընտանիքի անդամներին) հայտնվել են փակուղու առջև։ Այսօր փողոց դուրս եկած աշխատակիցների ձայնը քաղաքական պահանջ չէ, դա գոյատևման ճիչ է։

    «Մենք ի՞նչ մեղավոր ենք»,- սա է այսօր հնչող ամենաարդարացի հարցը։

    Մարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ազնիվ աշխատանքով պահել են իրենց ընտանիքները, այսօր կանգնած են փաստի առաջ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի ամսական պարտավորություններ՝ բանկային վարկեր, տան վարձեր, երեխաների կրթության ու կենցաղային ծախսեր, որոնք սպասել չեն կարող։ Պետական մեքենան իրավական հարցեր լուծելիս չպետք է անտեսի սոցիալական այն աղետը, որն ինքն է հարուցում իր կտրուկ գործողություններով։

    Գողացված սպասումներ. երբ անորոշությունը ներխուժում է անձնական կյանք

    Խնդիրը, սակայն, միայն աշխատատեղերով չի սահմանափակվում։ Այն շղթայական ազդեցություն է թողել հարյուրավոր ընտանիքների անձնական կյանքի վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարսանյաց սրահների կապարակնքմանը։

    Հայաստանում հարսանիքի պլանավորումը սոսկ կազմակերպչական հարց չէ. դա ամիսների, երբեմն տարիների սպասում է, հսկայական խնայողությունների ներդրում, կանխավճարներ և ամրագրումներ։ Այսօր, օգոստոսին կայանալիք հարսանիքների սպասող տասնյակ զույգեր ու նրանց ծնողները հայտնվել են ցնցող անորոշության մեջ։

     Ամիսներ առաջ ամրագրված սրահները փակ են։

     Ֆիզիկապես և տեխնիկապես հնարավոր չէ կարճ ժամկետում այլ վայր գտնել (քանի որ ամառային սեզոնին ամեն ինչ ամրագրված է նախապես)։

     Սրտի թրթիռով սպասված երջանիկ օրը վերածվել է տագնապի ու անտրամադրության։

    Իրավական պայքար՝ առանց «պատանդների»

    Մի՞թե հնարավոր չէ գտնել ավելի ճկուն, մարդակենտրոն իրավական լուծումներ։ Իրավական գործընթացները, քննությունն ու դատական վեճերը կարող են տևել ամիսներ, նույնիսկ տարիներ։ Բայց արդյո՞ք այդ ողջ ընթացքում ձեռնարկությունները պետք է մնան կաթվածահար վիճակում։

    Տրամաբանական և պետականամետ մոտեցումը կլիներ հետևյալը. թույլ տալ ձեռնարկություններին գործել, մարդկանց՝ աշխատել, իսկ տոնական սրահներին՝ սպասարկել արդեն իսկ ամրագրված միջոցառումները, մինչդեռ իրավապահ մարմինները զուգահեռաբար կիրականացնեին իրենց քննչական գործողությունները։

    Ի վերջո, այդ աշխատատեղերն ու ենթակառուցվածքները ստեղծվել են հսկայական ջանքերով, և դրանք փակելը հեշտ է, բայց հետևանքները վերացնելը՝ գրեթե անհնար։ Պետությունը պետք է գիտակցի, որ իրավական արդարադատությունը չպետք է իրականացվի սեփական քաղաքացիների բարօրության, երջանկության ու տարրական իրավունքների հաշվին։

    Մարդիկ չպետք է տուժեն այն վեճերից, որոնցում իրենք կողմ չեն։

    Մարգարիտա Դավթյան

     

     

  • Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

    Կանխատեսումների համաձայն՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության…
  • Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված՝ «Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»» վերնագրով հոդվածը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրվել էր 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվեր՝ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։

    Քանի որ լուսաբանող նյութերում երևում էր, որ նախարարին ուղեկցում է նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ էր ուղարկել երկու գերատեսչություններին՝ պարզելու այս թանկարժեք և կասկածելի ուղևորության, պաշտոնյաների կանանց ուղեկցության և լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքի մանրամասները։ Եվ այսպես՝ ստացված պատասխաններն ավելի շատ նոր հարցեր են ծնում, քան փարատում կասկածները, հատկապես՝ Ֆինանսների նախարարության մասով։

    Մասնավոր ինքնաթիռն ու պետբյուջեն

    «Ժողովուրդ» օրաթերթը հարցրել էր, թե արդյոք հայտարարագրված 567 հազար 463 դրամը ներառում է նաև ԿԲ նախագահի թռիչքը, և եթե նա չի օգտվել դրանից, ինչո՞ւ է նախարարը գնացել այդ քայլին։

    ԿԲ-ն պաշտոնապես տեղեկացրեց, որ Մարտին Գալստյանը չի օգտվել մասնավոր ինքնաթիռի այդ նվերից։ Նրա մասնակցության բոլոր ծախսերը (մեկնում, կացություն և այլն) իրականացվել են ԿԲ նախագահի գործուղման բյուջեի միջոցների հաշվին։

    Ստացվում է, որ ոլորտային գերատեսչության ղեկավարը մեկնել է պետական բյուջեի հաշվին, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնող Ֆինանսների նախարարն ընդունել է կես միլիոն դրամը գերազանցող մասնավոր թռիչքը որպես նվեր։

    ԿԲ նախագահն էլ է կնոջ հետ մեկնել՝ բանախոսության

    Ինչ վերաբերում է մեր այն հարցին, թե արդյոք ԿԲ նախագահին ուղեկցել է կինը, և ով է վճարել նրա ծախսերը, ԿԲ-ն հաստատել է կնոջ ներկայությունը՝ նշելով, որ ընտանիքի անդամների ճամփորդությունն իրականացվել է անձնական միջոցների հաշվին և ենթակա չէ հայտարարագրման։

    Իսկ ահա լոնդոնյան չափանիշներով անգամ գերթանկարժեք համարվող ռեստորանում կազմակերպված ճաշկերույթին ԿԲ նախագահի և նրա կնոջ մասնակցության վերաբերյալ ԿԲ-ն նշել է, որ Lion Finance Group-ի կազմակերպած ընթրիքին ԿԲ նախագահը հրավիրված է եղել որպես բանախոս՝ Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարը միջազգային ներդրումային համայնքին ներկայացնելու նպատակով։

    ԿԲ-ն պարզաբանել է, որ նման միջոցառումները երկիրը միջազգային ֆինանսական շրջանակներում առավել տեսանելի դարձնելու լավ առիթներ են։

    Ֆինանսների նախարարությունը թաքցնում է ամենակարևորը․ ո՞վ է վճարել կնոջ և գերթանկարժեք ընթրիքի համար

    Եթե Կենտրոնական բանկը գոնե փորձել է կետ առ կետ անդրադառնալ մեր հարցերին, ապա Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ղեկավարած կառույցն ընտրել է տեղեկատվությունը կոծկելու և հարցերից խուսանավելու ամենապարզունակ ճանապարհը։

    «Ժողովուրդ» օրաթերթը հստակ հարցրել էր՝ արդյո՞ք նախարարին ուղեկցել է կինը, և եթե այո, ապա ինչո՞ւ այդ փաստը և ծախսերը չեն հայտարարագրվել։ Մենք հարցրել էինք նաև գերթանկարժեք ճաշկերույթին նախարարի և նրա տիկնոջ մասնակցության ու դրա չհայտարարագրման մասին։

    Ֆինանսների նախարարությունը, ի դեմս նախարարի, ուղղակի խուսափել է պատասխանել կնոջն ու ռեստորանային թանկարժեք հաճույքներին վերաբերող հարցերին՝ բառացիորեն ոչ մի տող չգրելով դրանց մասին։ Փոխարենը գերատեսչությունը բավարարվել է լղոզված ձևակերպմամբ, թե նվերներ ստանալն ու հայտարարագրելը կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով, և որ նախարարի նվերները «հաշվառված են սահմանված կարգով»։

    Փաստացի ստացվում է, որ նախարարությունը ոչ հերքել է, ոչ հաստատել նախարարի կնոջ մեկնումը․ պարզապես խուսափել է պատասխանել։

    Այսպիսով, տոմսը հայտարարագրել են, բայց կնոջ ուղևորությունն ու հարյուրավոր, գուցե հազարավոր ֆունտ ստեռլինգ արժեցող ընթրիքը նախարարը որոշել է կոծկե՞լ։

    Ո՞վ է վճարել նախարարի կնոջ վոյաժի համար

    Հարցը մնում է բաց․ ո՞վ է վճարել նախարարի կնոջ վոյաժի համար՝ արդյո՞ք կրկին բանկը կամ Lion Finance Group-ը։ Եթե այո, ապա սա ուղղակի կոռուպցիոն ռիսկ է և չհայտարարագրված եկամուտ կամ նվեր։ Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է նախարարությունը խուսափում բացահայտել իրականությունը։

    Ինչ վերաբերում է այն հարցին, թե առհասարակ ինչո՞ւ է պետական բարձրաստիճան պաշտոնյան մասնակցում օտարերկրյա ընկերության (որը պարզապես դուստր ձեռնարկություն ունի ՀՀ-ում) բորսայական ինդեքսավորման միջոցառմանը, այն դեպքում, երբ, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի մայր ընկերության («Կորպորասիոն Ամերիկա») Նյու Յորքի ֆոնդային բորսայում ցուցակման ժամանակ նման բան չէր եղել, Ֆինանսների նախարարությունն արդարացել է․

    «Նախարարությունը չի տիրապետում տեղեկատվության, թե նախկինում որևէ այլ պաշտոնատար անձ մասնակցել է նման միջոցառումների»։

    Փոխարենը Վահե Հովհաննիսյանի այցը հիմնավորել են այն փաստարկով, որ դա բարձրացնում է Հայաստանի «միջազգային տեսանելիությունը» և «ներդրումային գրավչությունը»։ Որպես գլխավոր արդարացում էլ նշել են, թե «Վրաստանն էլ էր ներկայացված նախարարի մակարդակով»։

    Փաստորեն, ՀՀ ֆինանսների նախարարը մասնավոր ինքնաթիռով թռչում է Լոնդոն, հայտարարագրում է միայն չվերթի արժեքը, իսկ գերատեսչությունը համառորեն լռում է այն մասին, թե արդյոք նախարարի կինը ուղեկցել է նրան, և եթե այո, ապա ով է հոգացել նրա ուղևորության ծախսերը, ինչպես նաև ում հաշվին են նրանք մասնակցել լոնդոնյան գերթանկարժեք ընթրիքին՝ իր բոլոր նախորդող ու հաջորդող վայելքներով։

    Արդյո՞ք սա թափանցիկ է դարձնում կառավարության աշխատանքը։ Բնականաբար՝ ոչ»։

  • Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»

    «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

    «Չնայած ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին ընտրում է ոչ թե ԱԺ ՔՊ խմբակցությունը, ինչպես եղել է առաջ, այլ՝ վարչությունը, ինչը նշանակում է, որ ընտրությունը ձեւական է՝ Փաշինյանի հրահանգն են դակում, բայց «ուսապարկերը» համաձայնել են ժողովրդավարության իմիտացիա ստեղծել եւ թեկնածություններ առաջադրել։ ՔՊ-ում կարծում են, որ պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջադրված 4 թեկնածուներից Սասուն Միքայելյանն է անցնելու՝ Փաշինյանը նրան բերում է իր ձեռքի տակ, որ հարկ եղած դեպքում մի sms-ով ազատվի նրանից։ Իսկ կրթության, գիտության հանձնաժողովը եթե ընդդիմությանը չանցնի, ապա սորոսական Թագուհի Ղազարյանին կընտրեն, թեպետ նա 2 մրցակից ունի՝ գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Կոջոյանի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը: Իսկ տարածքային հանձնաժողովը կտան ոչ թե Գարիկ Սարգսյանին, այլ Փաշինյանի քավորեղբայր Վահե Ղալումյանին։

    Ինտրիգը թերեւս առողջապահության հանձնաժողովն է։ Հայտ են ներկայացրել Լուսինե Բադալյանը` Լուլուն, վարչության անդամ Ալխաս Ղազարյանը եւ Տրդատ Սարգսյանը, որն ամիսներ առաջ Վանիկ Օհանյանի հետ պայքարում էր այդ պաշտոնի համար, բայց պարտվեց։ Տրդատն էլ թեեւ Սուրեն Պապիկյանի սանիկն է, նա է փորձում սանիկին օգնել, բայց մեկը լինի, իր համար բարեխոսի` իր գործերն էլ լավ չեն: Ասում են՝ եթե Տրդատը հաղթի, հնարավոր է այս հանձնաժողովը հանձնեն ընդդիմությանը»։

  • Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ ԱՄՆ պետդեպարտամենտը երեկ հաստատել է The Guardian-ի հրապարակած լուրը, ըստ որի` ԹՐԻՓՓ նախագծի իրականացման նպատակով ստեղծված հիմնադրամը ղեկավարելու է Կոնստանտին Սոկոլովը, որը «ՄՏՍ Հայաստան» ընկերության նոր սեփականատերերից է` չինացի Ժե Ժանգի հետ միասին, որոնք մասնագիտացել են ընկերություններ գնելու, վաճառելու, նման գործարքներ կնքելու հարցերում, ինչպես նաեւ՝ մեծ ընկերությունների հմուտ կառավարիչներ են: 

     

    Սոկոլովը Դոնալդ Թրամփի վաղեմի սպոնսորներից է, մասնավորապես` 12 միլիոն դոլար ներդրում է կատարել Թրամփի նախընտրական կամպանիայի մեջ: Նա մի շարք ներդրումային ֆոնդերի հիմնադիր է, տարբեր ընկերություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Բայց ամենազավեշտալին այն է, որ նա 1975 թվականին է ծնվել, Սանկտ Պետերբուրգում, ազգությամբ հրեա է, 2024 թվականին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ:

  • Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

    Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի Ռուսաստան պաշտոնական այցից առաջ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։

    «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել օգնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։