Category: MegaNews

  • Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

    Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին, մաղթում Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատում, իսկ նրա ընտանիքին` ուժ, տոկունություն և համբերություն։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան։

     

  • Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդին և դուստրը դատավորի բացարկն են պահանջել՝ Ռուբեն Հայրապետյանի հետ նախկին առնչության հիմքով

    Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի որդու և դստեր՝ Կարեն Վարդանյանի և Ելենա Վարդանյանի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով և բացարկ են ներկայացրել նախագահող դատավոր Կարապետ Բադալյանին։ Միջնորդության մեջ նշվում է, որ գործով առկա են այնպիսի փաստական և իրավական՝ հանգամանքներ, որոնք օբյեկտիվ դիտորդի տեսանկյունից կարող են առաջացնել հիմնավոր և ողջամիտ կասկած նախագահող դատավորի անաչառության վերաբերյալ։ Փաստաբանները նշել են, դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում, որպես փաստաբան, ներգրավված է եղել Ռուբեն Հայրապետյանի դեմ հարուցված քաղաքացիական գործով՝ ներկայացնելով իր կնոջ մոր՝ Հրանուշ Խառատյանի շահերը։ Այսինքն՝ նրա մասնակցությունը տվյալ դատական վեճում եղել է անմիջական և մասնագիտական, այլ ոչ թե հեռավոր կամ ձևական։ Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, նույն դատավորը հայտարարել է ինքնաբացարկ՝ արձանագրելով, որ առկա հանգամանքները կարող են օբյեկտիվ դիտորդի մոտ ողջամիտ կասկած առաջացնել նրա անաչառության վերաբերյալ։ Բացարկի միջնորդության մեջ Վարդանյանների փաստաբանները նշել են՝ թեև այս գործով Ռուբեն Հայրապետյանը դատավարության կողմ չէ, նրա հետ կապված փաստաթղթերն ու հայտարարությունները գործի համար ունեն էական ապացուցողական նշանակություն։ Մասնավորապես, ներկայացվել են Ռուբեն Հայրապետյանի և Արամ Վարդանյանի միջև կնքված դրամական միջոցների նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից տրված պարզաբանումներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են Արամ Վարդանյանի գույքի և դրամական միջոցների ծագման օրինականության հիմնավորմանը։ Հետևաբար՝ Ռուբեն Հայրապետյանի հետ դատավորի նախկին մասնագիտական առնչությունը և նրա մասնակցությամբ այլ գործով արդեն իսկ ինքնաբացարկ հայտնելու փաստը չեն կարող դիտվել որպես երկրորդական կամ վերացական հանգամանքներ։ Դրանք անմիջականորեն առնչվում են այն ապացույցներին, որոնց արժանահավատությունն ու իրավական նշանակությունը պետք է գնահատվեն հենց տվյալ դատավորի կողմից։ Ըստ փաստաբանների՝ այս պայմաններում կարող է առաջանալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկած, որ Ռուբեն Հայրապետյանի հետ կապված ապացույցների գնահատումը արտաքին դիտորդի կողմից լիովին չեզոք և անաչառ չի ընկալվի։ Դատախազության ներկայացուցիչը առարկել է ներկայացված միջնորդության դեմ և հայտնել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Պատասխանող Արամ Վարդանյանը հայտնել է, որ Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է, և ցանկանում է, որ դատավորը բացարկն ընդունի: Դատավորը, սակայն, մերժել է ներկայացված միջնորդությունը։ Կարապետ Բադալյանը նշել է, որ իր անաչառությունը կասկածի տակ դնելու բավարար հիմքեր չեն ներկայացվել, և բացարկի միջնորդությունը ենթակա է մերժման։ Դատարանն ընդգծել է՝ Ռուբեն Հայրապետյանն այս գործով դատավարության մասնակից չէ, իսկ ապացույցների գնահատման հետ կապված ենթադրությունները բավարար չեն բացարկի համար։ Ըստ դատարանի՝ Արամ Վարդանյանի և Ռուբեն Հայրապետյանի ընկերական հարաբերությունները նշանակություն չունեն դատավորի անաչառության գնահատման տեսանկյունից, և այդ հանգամանքը չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ ձևավորել հիմնավոր կասկած դատավորի անաչառության վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ դատարանի անաչառության կանխավարկածը չի հաղթահարվել։ Օրենքի համաձայն՝ դատավորը համարվում է անաչառ, քանի դեռ հակառակը հիմնավորված կերպով ապացուցված չէ։ Դատարանը գտել է, որ ներկայացված փաստարկները չեն հաղթահարում այդ կանխավարկածը։ Դատարանը եզրահանգել է, որ ներկայացված հանգամանքները չեն համապատասխանում դատավորի բացարկի համար օրենքով նախատեսված հիմքերին և չեն ստեղծում անաչառության վերաբերյալ օբյեկտիվ ու հիմնավոր կասկած։ Այդ պատճառով բացարկի միջնորդությունը մերժվել է։ Եվգենյա Համբարձումյան

  • «Արարատցեմենտի» աշխատակիցներից ՔԿ-ում հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով են տարել

    24News-ին հայտնի դարձավ, որ «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում օրեր առաջ՝ խուզարկություն իրականացնելու ընթացքում և հետո, գործարանի մի խումբ աշխատակիցների կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության՝ ոչ թե հարուցված քրեական գործի ու խուզարկության շրջանակներում, այլ հետաքրքրվել են՝ ԲՀԿ-ի հանրահավաքներին ստիպե՞լով, բռնի ուժո՞վ են տարել, ինչքա՞ն գումար են տվել, որ մասնակցեն հավաքներին։ Ընդ որում, ոչ թե մարզային վարչություն են հրավիրել, այլ Երևան` Պարույր Սևակ՝ Երևան քաղաքի քննչական վարչություն:

    Հիշեցնենք, որ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել նաև «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ում: Իրավապահները կապարակնքել և հեռացել էին գործարանից:

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ․ նա չի ցուցաբերել որևէ դիմադրություն․ ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։

    Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է կալանք խափանման միջոցը:

    Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:

    Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:

    Նկատի ունենալով այն, որ տարածված տեսանյութը հարցեր է առաջացնում ձեռնաշղթայի և ֆիզիկական ուժի կիրառման՝ իրավական չափանիշները պահպանված լինելու տեսանկյունից՝ Մարդու իրավունքների պաշտպանը սկսել է ուսումնասիրություն հարցի առնչությամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ բողոքն ուսումնասիրելիս կամ քննարկելիս, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ քննարկում իրականացնելիս Պաշտպանը ՊԱՐՏԱՎՈՐ է հնարավորություն տալ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, կազմակերպությանը կամ դրանց այն պաշտոնատար անձին կամ ներկայացուցչին, որոնց որոշումը կամ գործողությունը (անգործությունը) բողոքարկվում է, պարզաբանումներ տալ բողոքի և կատարված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իր դիրքորոշումը: Իրավասու պետական մարմիններից ֆիզիկական ուժի և ձեռնաշղթայի կիրառման անհրաժեշտության, հիմքերի և այլ հանգամանքների առնչությամբ համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը կամփոփի ուսումնասիրության արդյունքները։

    Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Հայաստանում ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ, որոնց Պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես տարեկան հաղորդումների, այնպես էլ արտահերթ զեկույցների շրջանակներում։ Այս առումով Պաշտպանը կարևորում է համակարգային բարեփոխումների իրականացումն ու ոլորտային պրակտիկայի կատարելագործումը։

    Ուսումնասիրության և քրեակատարողական հիմնարկ իրականացված այցի մյուս արդյունքներն էլ ՄԻՊ աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի մանդատի շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

  • Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը

    Միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։

    Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ և գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրանից շուրջ 21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների, վառելիքի և այլ ապրանքների ներմուծմանը, որը, ըստ քննության, իրականացվել է խարդախ ճանապարհով։

    Reuters-ը նաև անդրադարձ է կատարել ձերբակալությունից առաջ խուզարկություններին Ծառուկյանի բնակարանում և նրա բիզնես գործունեության հետ առնչվող շուրջ 70 հասցեներում, այդ թվում՝ կոնյակի և ցեմենտի գործարաններում, ինչպես նաև մարզական համալիրում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են՝ բողոքարկելու են դատարանի որոշումը։

    Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև քաղաքական համատեքստին։ Reuters-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել էր մի շարք ընդդիմադիր ուժերի՝ հայտարարելով, որ նրանք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար նրանց անվանելով «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

    Միաժամանակ, ութ ընդդիմադիր քաղաքական ուժեր ձերբակալությունները որակել են քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ անցած ամսվա ընտրությունները կեղծվել են, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նրանց պահանջը։

    Reuters-ը ներկայացրել է նաև Ծառուկյանի կենսագրական տվյալները՝ նշելով, որ 69-ամյա նախկին աշխարհի չեմպիոն բազկամարտիկը իր կարողությունը ձևավորել է խաղատների, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

  • Փաշինյանի որոշմամբ Սրբուհի Գալյանը 10 աշխատանքային օրով արձակուրդ կգնա

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին։

    Վարչապետի N 613-Ա որոշման համաձայն՝ Սրբուհի Գալյանին կտրամադրվի 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 13-24-ը ներառյալ։

    Որոշմամբ սահմանվել է նաև, որ նախարարի արձակուրդում գտնվելու ընթացքում՝ 2026 թվականի հուլիսի 13-16-ը ներառյալ, նրան կփոխարինի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, իսկ հուլիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում՝ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։

    Որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել

    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը գրում է․ «Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են»։

    Հիշեցնենք՝ իրավապահները հունիսին ևս նրա բնակարանում էին, խուզարկություն էին իրականացնում, հրավիրել էին քննչական բաժին։

  • «Սիրտս կտոր-կտոր ա լինում». 222Lava

    Բլոգեր Էրիկ Շահբազյանը՝ 222Lava-ն, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդին գետնին տապալելու երեկվա կադրերին՝ ասել է. «Գագիկ Ծառուկյանի հետ կապված տեսածս…սիրտս կտոր-կտոր ա լինում: Չեմ ընդունում, չեմ ընդունում տենց վիդեոներ նկարելն ու տարածելը: Կխնդրեմ մեր ամենակարող Աստծուն, որ մեր հզոր Ծառուկյանը մեր հզոր վարչապետի հետ լեզու գտնի ու էս ամենին վերջ տան, որովհետև երկու հզոր մարդիկ պետք է մեր երկիրը ծաղկեցնեն»:

  • MegaNews.am | Աշխարհ





    Հունիսի 25-ի գիշերը, ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, Վենեսուելայի ափերի մոտ տեղի է ունեցել երկու երկրաշարժ։ 7,2 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 7,5 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ։…

  • MegaNews.am | Արցախ





    Monument Watch-ը ահազանգում է․ «Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության, պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման…