Category: Hayelia.am

  • Զաքարիա Սրբազանը զգուշացնում է՝ արհեստական բանականությամբ կեղծ հոգևորականներ են ստեղծում

    Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Զգուշացե՛ք կեղծ հոգևորականներից:

    Հավանե՛ք, կիսվե՛ք և տարածե՛ք, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկանա և չհայտնվի աղանդավորների ճիրաններում:

    դիտվել է 303 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • «Երևանից դուրս որոշում է կայացվել․ զոհը հստակ է» (video)

    Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը գրում է․

    «Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով

    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։

    Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է. հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։

    Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։

    Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի Սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։

    Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է, սակայն, նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն արդեն պահանջել էին հանրաքվե և սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է՝ ավելի բարձր տոնով։

    Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել՝ պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և հարցը բովանդակային դարձնելուց հետո։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։

    Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև։ Մեկը՝ Բաքվի պահանջով, մյուսը՝ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։

    Այս ամենը վկայում է նաև ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի և ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։

    Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։

    Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևակերպվում է Բաքվում և Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն ու կարողությունը։

    դիտվել է 436 անգամ

  • Կասպից ծովում նավի վրա հարձակման պատճառով Իրանը քննարկել է Ուկրաինային պատասխանելու ծրագիր

    «The New York Times»-ը, հղում անելով իրանական և արևմտյան աղբյուրների, հայտնել է, որ Թեհրանը քննարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարվածելու տարբերակը։

    Ըստ աղբյուրների՝ Իրանը կարող էր կիրառել փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, քանի որ ենթադրվում էր, որ հարվածը լինելու էր «խորհրդանշական բնույթի» և մեծ վնաս չէր պատճառի։

    Իրանական իշխանությունները, ըստ հրապարակման, ակնկալում էին, որ դրանից հետո հակամարտությունը կավարտվի, սակայն արևմտյան պաշտոնյաները զգուշացրել էին Ուկրաինայի հնարավոր անկանխատեսելի արձագանքի և ավելի լայն պատերազմի վտանգի մասին։

    NYT-ի զրուցակիցները նշել են, որ դիվանագիտական շփումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը և համոզել Իրանին հրաժարվել նախնական ծրագրից։

    Հուլիսի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։

    Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ հայտնելով բողոք։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ուկրաինական հարձակումը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և, ըստ նրա, նպատակ ունի Եվրոպային ներքաշել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության մեջ։

    դիտվել է 230 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Ճապոնիայում մեկ շաբաթում 45 մարդ է մահացել ջերմային հարվածներից

    Հուլիսի 20-ից մինչև 26-ն ընկած ժամանակամիջոցում Ճապոնիայի հիվանդանոցներ է ընդունվել գրեթե 18 600 մարդ՝ ջերմային հարվածներով։ Նրանցից 45-ը մահացել է։

    Նշվում է, որ, ըստ երկրի Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության, որը համակարգում է շտապօգնության աշխատանքը, տուժողների թիվն ավելի քան 7700-ով գերազանցում է նախորդ շաբաթվա ցուցանիշը և դարձել է ամենաբարձրը 2026 թվականին։

    Ջերմային հարվածներով հիվանդանոցներ տեղափոխվածների թվում ավելի քան 710 մարդ հոսպիտալացվել է երեք շաբաթից ավելի ժամկետով։ Տուժածների գրեթե 58%-ը 65 տարեկանից բարձր մարդիկ են։

    Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր առանձին շրջաններում հինգ օր անընդմեջ գրանցվել է 40 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճան:

    դիտվել է 143 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում

    Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

    Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

    «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,- հայտնեցին կոմիտեից։

    Հիշեցնենք՝ վաղ առավոտյան իր տանից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը։ Նա խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ցուցակում էր։

    դիտվել է 198 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան․ Սասունյան

    Թեև 1991 թվականի անկախացումից ի վեր Հայաստանի բոլոր իշխանություններն էլ ունեցել են ժողովրդավարական բացթողումներ, այնուամենայնիվ ներկայիս իրավիճակը անհամեմատ ավելի վատ է, քան երբևէ։

    2018 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ի վեր՝ ժողովրդավարական ինստիտուտները հետևողականորեն հետընթաց են ապրել՝ հակառակ նրա բազմաթիվ հայտարարություններին: Առավել մտահոգիչ է, որ այսպես կոչված «ժողովրդավարական Արևմուտքն» ամբողջությամբ անտեսել է նրա չարաշահումները, քանի որ նա սպասարկում է իրենց, այլ ոչ թե Հայաստանի աշխարհաքաղաքական շահերը։

    Այսօր պետական բոլոր ինստիտուտները ղեկավարվում են մեկ անձի կողմից։ Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում պահանջող սահմանադրական դրույթը կոպտորեն ոտնահարված է։ Դրա հետևանքով տուժել են թե՛ Հայաստանի ներքին կառավարումը, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանն իշխանության է եկել առանց կառավարման փորձի, սակայն հպարտորեն հայտարարում է, որ բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։

    Դատական իշխանությունն այս հետընթացի ամենավառ օրինակն է: 2019 թվականին Փաշինյան և նրա աջակիցները շրջափակեցին Երևանի մի դատարանի շենքը՝ խոչընդոտելով դատավարությանը։ 2019 թվականի հունիսի 5-ին նա հանդես եկավ իր խայտառակ հայտարարությամբ․ «Ինչի՞ էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»։

    Փաշինյանը և նրա խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական դատարանի անդամներին, այդ թվում՝ նախագահին փոխարինեցին իշխանություններին հավատարիմ դատավորներով։ Նա բազմիցս հրամայել է ձերբակալել իր վարչակազմը քննադատող քաղաքական ընդդիմախոսներին։ Վերջին ամիսներին՝ հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում, հարյուրավոր մարդիկ են կալանավորվել։ Առավել մտահոգիչ է, որ իշխանությունները բռնագրավել են մի քանի հանրահայտ կալանավորվածների կալվածքը՝ նախքան դատավարությունը կամ դատական կարգով նրանց մեղավորության որոշումը: Արդյունքում բազմաթիվ հայեր կորցրել են վստահությունը սեփական երկրի դատական համակարգի նկատմամբ։

    Քանի որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է և գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասության ներքո, այն հայերը, որոնց սահմանադրական իրավունքները խախտվել են՝ իրավունք ունեն արդարադատություն հայցելու այդ դատարանում ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո։

    Որոշ հայեր արդեն իսկ հաջողության են հասել այդ գործում: ՄԻԵԴ-ը փոխհատուցում է սահմանել դիմումատուների համար՝ արձանագրելով, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքները:

    Հեգնական է, որ դեռ 2010 թվական Փաշինյանն անձամբ էր դիմել ՄԻԵԴ, այն բանից հետո, երբ ինքն ու իր թերթը դատապարտվել էին հայկական դատարանի կողմից 2008 թվականի հետընտրական անկարգությունների կապակցությամբ: 2018 թվականին վարչապետ դառնալուց հետո նա որոշեց չվերցնել ՄԻԵԴ ներկայացրած իր բողոքները: Սա աննախադեպ երևույթ է, երբ պետության գործող ղեկավարը դատի է տալիս սեփական երկրին միջազգային դատարանում:

    Ավելին, որպես վարչապետ՝ Փաշինյանը խոչընդոտեց Հայաստանի կառավարության փաստաբանին ՄԻԵԴ-ում պաշտպանելու երկրի դիրքորոշումը, այդպիսով նպաստելով իր օգտին դատավճռի կայացմանը 2022 թվականին: ՄԻԵԴ-ը նրա թերթի համար սահմանեց 9000 եվրո տուգանք, գումարած հարկերը, որոնք պետք է նրան վճարեր Հայաստանի կառավարությունը:

    Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է Հայաստանի բազմաթիվ օրենքներ, ինչպես նաև Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ: Ահա վարչապետի թույլ տված խախտումների համառոտ ցանկը, որոնք պետք է ուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան.

    1) Վարչապետը միջամտել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին` Կաթողիկոսին փոխարինելու նպատակով, չնայած Սահմանադրության պահանջին, ըստ որի՝ Եկեղեցին և պետությունը անջատ են:

    2) 2020 թվականին նա համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որով Արցախի զգալի մասը փոխանցվել է Ադրբեջանին՝ չնայած նման լիազորություններ չունենալուն։ Որպես Հայաստանի վարչապետ՝ նրա իրավասությունները սահմանափակվում են միայն Հայաստանի Հանրապետությանը վերաբերող որոշ հարցերով։ Հետևաբար, նրա ստորագրած 2020 թվականի համաձայնագիրն ապօրինի փաստաթուղթ է և պետք է համարվի անվավեր։

    3) Հետագայում, առանց որևէ իրավասության, նա ճանաչեց ամբողջ Արցախի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս՝ չնայած իր նախկին հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»։

    4) 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ընթացքում նա խախտեց Հայաստանի օրենսդրության բազմաթիվ դրույթներ։ Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Սահմանադրական դատարանում նրա նշանակած անձինք անփոփոխ թողեցին ընտրությունների արդյունքները։

    5) Հուլիսին խորհրդարանն ընդունեց անօրինական մի օրենք, որն արգելում է Հայաստանի քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, եթե նրանք նախորդ երկու տարիների ընթացքում առնվազն մեկ տարի չեն բնակվել Հայաստանում: Այս օրենքը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, որը քվեարկելու իրավունք է վերապահում բոլոր քաղաքացիներին՝ անկախ Հայաստանում բնակության տևողությունից: Սույն օրենքը տարբեր պատճառներով արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների զրկում է ընտրական իրավունքից: Սահմանադրության 8-րդ, 48-րդ և 80-րդ հոդվածները պաշտպանում են բոլոր չափահաս քաղաքացիների ընտրելու իրավունքը՝ առանց բնակության պահանջ սահմանելու: Ավելին, 80-րդ հոդվածը հատուկ ամրագրում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է»:

    Կարևոր է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ կարող են ներկայացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս բնակվող անհատներն ու կազմակերպությունները: Դիմումատուները պարտադիր չէ, որ լինեն Հայաստանի քաղաքացի կամ ազգությամբ հայ․ էականն այն է, որ նրանք կարողանան ապացուցել, որ տուժել են արձանագրված խախտումից:

    Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետք է ներկայացվեն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գործեր։ Քանի որ նման դատական հայցերը կարող են թանկ արժենալ, անհրաժեշտ է ստեղծել իրավական պաշտպանության հիմնադրամ՝ փաստաբանական վճարները և դրանց հետ կապված ծախսերը հոգալու համար։ Հարուստ հայերը պետք է առատաձեռնորեն նվիրատվություններ կատարեն այդ հիմնադրամին։

    Եթե Հայաստանում անհնար է հասնել արդարադատության, ապա այն պետք է փնտրել այնտեղ, որտեղ գործում է օրենքի գերակայությունը։

    Հարութ Սասունյան
    www.TheCaliforniaCourier.com
    Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

  • Սամվել Կարապետյանն առաջիկա օրերին հանդիպում կունենա․ ԱԺ պաշտոնների հարցն է օրակարգում (Ժողովուրդ) (video)

    «Ուժեղ Հայաստանը» Սամվել Կարապետյանի հետ ուրբաթ կամ շաբաթ օրը կհստակեցնի ԱԺ առանցքային պաշտոնների բաշխումը. «Ժողովուրդ»

    Արդեն իսկ որոշում կա, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանը» կառաջադրի պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պաշտոնը նախատեսվում է վստահել Նարեկ Կարապետյանին։
    Խմբակցության քարտուղարի հարցում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն այս պահին ամենաքննարկվող թեկնածուն պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։

    «Ուժեղ Հայաստանը» նպատակ ունի ստանձնել Ազգային ժողովի 3 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին, որը դիտարկվում է որպես խմբակցության գլխավոր քաղաքական թիրախ,
    Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որի նախագահի պաշտոնում նախատեսվում է առաջադրել Դավիթ Ղազինյանին,
    Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովին, գրում է թերթը։

    դիտվել է 889 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Երկու անձ մեղադրվում են անչափահասի թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի ենթարկելու համար

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հզր ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները, 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում թրաֆիքինգի՝ հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք։

    Քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են հանցանք կատարած անձինք և որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

    Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

    դիտվել է 185 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու․ Մեսրոպ Առաքելյան

    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

    «Իշխանությունները շարունակում են ժողովրդին «ծիրանի կուտ» տալ, որ գյուղատնտեսության ոլորտում ամեն ինչ կարգին է։

    Սակայն, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2026թ. առաջին կիսամյակում գյուղոլորտի անկումը կազմել է -12%: Նման ցուցանիշ չէր արձանագրվել ավելի քան 15 տարի։

    Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանքով առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու»։

    դիտվել է 304 անգամ

    Լրահոս

    Ամենաընթերցվածները

    Շուտով

    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը

    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը

    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն

    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը

    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Պապոյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի եւ ԵԱՏՄ սահմանափակումների մասին (video)

    Մենք՝ որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, մտահոգված ենք ԵԱՏՄ ճակատագրով, որովհետև ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի, գործի, ոչ թե, օրինակ, ՀԱՊԿ-ի նման լինի, ասել է Գևորգ Պապոյանը

    «Այն ապրանքը, որը ԱՄԷ-ում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել ՌԴ-ում»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։

    դիտվել է 579 անգամ