Զենք փոխադրող ադրբեջանական ինքնաթիռը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել։
Armenia Sputnik-ի տվյալներով՝ ադրբեջանական Silk Way զենք փոխադրող ավիաընկերության ինքնաթիռը միայն վերջին 5 օրերի ընթացքում 5 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել։
Խոսքը Ilyushin Il-76TD-90VD բեռնատար ինքնաթիռի մասին է, որը Բաքվից թռել է դեպի Իսրայելի խոշորագույն ռազմաօդային բազաներից մեկը՝ «Նևատիմ»։
դիտվել է 533 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
2026 թվականի ապրիլին Բյուրեղավանում տեղի ունեցած զանգվածային թունավորումներից 2.5 ամիս անց՝ հուլիսի 17-ին, քաղաքում աղիքային վարակի նոր ալիք բարձրացավ։ Մինչ բազմաթիվ բնակիչներ բախվում են առողջական լուրջ խնդիրների եւ ֆինանսական կորուստների, պատասխանատու գերատեսչությունները «պաշտոնական հերքումների» փակ շրջանի մեջ են։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պնդում է, թե ջրում որևէ շեղում չկա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, թե ոչ մի ահազանգ չի ստացել, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սլաքներն ուղղում է այլ պետական օղակների ուղղությամբ։ Մյուս կողմից՝ Քննչական կոմիտեն երկու առանձին քրեական վարույթ է նախաձեռնել, սակայն ապրիլից մինչև հիմա փորձաքննության եզրակացություն չկա, չկա նաեւ որևէ մեղադրյալ։ «Հետքն» ամփոփել է իրավիճակը, բնակիչների վկայություններն ու պաշտոնական պատասխանների հակասությունները։ Այս մասին գրում է Հետքը։
Հուլիսի 17-ին Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին, համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ արեց՝ ծորակից ջուր չխմել, կամ ջուրն օգտագործել բացառապես եռացնելուց հետո։ Արդեն 2,5 ամիս է բյուրեղավանցիները ծորակից ջուր չեն խմում, քանի որ կարող են հայտնվել հիվանդանոցում։
Բյուրեղավանի բնակչուհի Մարինե Զուռնաչյանն ասում է, որ ջրամատակարարման խնդիրն այստեղ տարիների պատմություն ունի, բյուրեղավանցիները վերջին 15 տարում շուրջօրյա ջրամատակարարում չեն ունեցել, հիմա էլ դրա որակը վտանգավոր է մարդկանց առողջության համար։
Գարնանը՝ ապրիլի 21-ից Բյուրեղավանում սկսված աղիքային վարակի օրերին, «Հետքը» զրուցել էր Մարինե Զուռնաչյանի հետ, որը որդու հետ ստացիոնար բուժում էր ստանում Աբովյանի բժշկական կենտրոնում։ Ասում է՝ դեպքից 2.5 ամիս անց իրավիճակը քաղաքում նույնն է։
«Առաջին թունավորումից ես կոնկրետ 7 օր, տղայիս հետ հիվանդանոցում պառկել եմ։ Էս երկրորդ թունավորման ժամանակ արդեն մենակ ես էի վատ, քանի որ պատահմամբ ջուր էի խմել ծորակից, երկու օր լավ չեմ եղել, բայց հիվանդանոց չեմ դիմել, դեղեր եմ ընդունել տան պայմաններում»,-պատմում է Մարինեն։
Ապրիլի աղիքային վարակից հետո երկար ժամանակ ծորակից ջուր չեն խմել, 4 հոգանոց ընտանիքը օրական 3-4 հատ 5 լիտրանոց տարայով ջուր է գնում, ճաշը պատրաստում են խանութից գնած ջրով, միրգն ու բանջարեղենը նույնպես դրանով են լվանում։
Բացի ջրի որակից, բյուրեղավանցիները նաև ջրամատակարարման գրաֆիկից են դժգոհ։ Բյուրեղավանում ջրամատակարարումը ըստ գրաֆիկի պետք է կատարվի առավոտյան ժամը 7:00֊12:00-ն, ապա երեկոյան՝18:00-22:00-ն, բայց գրեթե ամեն օր այս գրաֆիկը խախտվում է, ջուրը ուշ են միացնում և շուտ անջատում։
Գայանե Վերդյանը ևս թունավորվել է ջրից։ Անկանոն մատակարարումն ու ջրի որակը հավելյալ ծախսերի առաջ են կանգնեցրել։
«Առաջին անգամն էլ եմ թունավորվել, երկրորդ անգամն էլ։ Ջուրը խանութներում վաճառում են տարբեր գնով, ոնց որ մարդկանց գրպանի հաշվին բիզնեսով զբաղվեն։ Մարդիկ գումար չունեն, որ ամեն օր 1000-1500 դրամ տան, ջուր առնեն, բոլորս ապրում ենք վարձով, վարկով։ Իմ երեխան անցած անգամ ինֆեկցիայով հիվանդանոց պառկեց»,-ասում է Գայանեն։
Բյուրեղավանի փողոցներում զրույցներից պարզվեց, որ մարդիկ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են ծորակից ջուր խմել։
Պոլիկլինակայի բժիշկը կարծում է՝ աղիքային վարակի պատճառը ջուրը չէ
Քաղաքացիների դժգոհությանն ի պատասխան՝ Բյուրեղավանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Վազգեն Շուշանյանը ներկայացնում է հուլիսի 17-ից արձանագրված պաշտոնական վիճակագրությունը՝ 51 կանչ, 8 հոսպիտալացում և հայտնում, որ «տեղի ունեցածը նման է վիրուսի, այլ ոչ թե ջրային բռնկման»։
Բժիշկը հորդորում է շտապողական եզրահանգումներ չանել ջրի վերաբերյալ։ «Իմ անձնական կարծիքն է՝ սա աղիքային վարակի նման չէ, բազմաթիվ նման դեպքեր կան նաև Երևանում։ Պարզապես, քանի որ ապրիլին ջրի խնդիր էր եղել, մարդկանց մոտ ավելի շատ խուճապն է խոսում»,-նշում է նա։
ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․
«Ըստ «Reuters» գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար: Ըստ էության, սա համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկում սեփական «ծովային տուրքերի» համակարգ ստեղծել է նշանակում:
Գործակալության տվյալներով՝ եմենյան հութիների մոտ այս գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և սկսեցին հարձակումներ իրականացնել թագավորության նավերի ու նավթային ենթակառուցվածքների վրա։
Ինչպես նշում է «Reuters»-ը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ Նշենք, որ միայն նավթի համաշխարհային առևտրի պարագայում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցով իրականացվում է մատակարարումների 10–12%-ը։ Նեղուցը համարվում է Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը կապող ծովային առևտրային ուղիներից կարևորագույնը։
ԱՄՆ և Եվրոպական մի շարք քաղաքական կենտրոններում առաջ է եկել մտահոգություններ, որ Հորմուզի և Բաբ էլ Մանդեմի նեղուցներում ստեղծվող իրավիճակը կարող է դառնալ «Պանդորայի արկղը» աշխարհի այլ ծովային երթուղիների պարագայում:
Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Թրամփի և ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն կունենա մերձավորարևելյան խորացող ճգնաժամի հաղթահարման վճռական գործողություններ ձեռնարկելը։ Հակառակ դեպքում՝ նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման և սակարկության գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ: Բացի այդ, ռեգիոնալ երկրներն արդեն սկսում են կասկածանքով վերաբերվել ԱՄՆ-ի գործողությունների արդյունավետությանը՝ մտահոգվելով դրանց հնարավոր հետևանքներով։
Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն երեկ արդեն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման անցկացման մասին: Կոալիցիայի նպատակը պետք է լինի ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Ըստ նախարարության՝ մերձավորարևելյան տասներեք պետություն աջակցություն է հայտնել «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիայի» ստեղծելու գաղափարին և ողջունել ծովային պաշտպանական կառույցների ստեղծման նպատակը։
Խոսքը հետևյալ երկրների մասին է. Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Քուվեյթ, Մալդիվներ, Պակիստան, Կատար, Սոմալի, Սուդան, Թուրքիա և Եմենի Նախագահական խորհրդի կառավարություն:
Ակնհայտ է, որ, եթե ձևավորվի այս «կոալիցիան» այն ուղղված է լինելու նաև Իրանի (և ոչ միայն) գործողությունների դեմ: Առայյժմ դժվար է ասել, թե ինչ դե՞ր ունի ԱՄՆ-ը այս գաղափարի մեջ:
Հիմա կարևոր է հասկանալ, արդյո՞ք այն ԱՄՆ գործողությունների նկատմամբ վստահության նվազու՞մ է նշանակում: Գուցե հետագա ռազմական խոշոր աղետներից խուսափելու, ռեգիոնալ երկրների ջանքերը միավորելու և ընդհանուր խնդրի համատեղ լուծման փո՞րձ է: Թե՞ ԱՄՆ-ի հերթական ալյանսային նախաձեռնությունն է, որի նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում շահերի հակակշռումն ու երկարատև դիմակայության մեխանիզմների ձևավորումը»:
Վոլգոգրադում Wildberries լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Վոլգոգրադում ընկերության լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հրշեջ խմբերը գտնվում են դեպքի վայրում։ Զոհերի մասին նախնական տեղեկություններ չկան», – հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը իր Telegram ալիքում։
Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և մատակարարումներն ու պատվերները ստացվում և առաքվում են այլ օբյեկտներ, հավելել են նրանք։
Ուրբաթ օրը Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, վիրավորվել է հինգ մարդ, ինչպես նաև հրդեհ է առաջացել վառելիքաէներգետիկ օբյեկտում։
դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․
2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․
1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։
2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։
դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական ալիքի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։
Վճարումների երկրորդ փուլում ընդգրկվել են ավելի քան 97 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև այն վաճառողները, որոնք արդեն ստացել էին առաջին փուլով նախատեսված աջակցող վճարումները։ Գումարները մոտ ժամանակում կփոխանցվեն նրանց Wildberries հարթակի հաշվեկշիռներին, իսկ դրանց դուրսբերումը հնարավոր կլինի գործող վճարումների ժամանակացույցին համապատասխան։
Ավելի վաղ Wildberries-ն արդեն իրականացրել էր աջակցող վճարումների առաջին փուլն՝ ընդգրկելով ավելի քան 88 հազար ձեռնարկատիրոջ։ Բացի այդ, ընկերությունը գործարկել է վաճառողներին աջակցող մի շարք լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին ավելացրել է գնորդների համար նախատեսված զեղչերի ֆինանսավորումը, տրամադրել է արտոնյալ պայմաններ պահեստավորման և լոգիստիկ ծառայությունների համար, ինչպես նաև նախաձեռնել այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված են վաճառքների պահպանմանն ու ձեռնարկատերերի բիզնեսի կայունության ապահովմանը։
Wildberries-ը շարունակելու է փուլային կերպով իրականացնել վաճառողներին աջակցող միջոցառումները և գործընկերներին պաշտոնական հաղորդակցման ալիքներով տեղեկացնել հետագա որոշումների մասին։
Հուլիսի 18-ից Ռուսաստանի տարբեր շրջաններում «Wildberries»-ի մի շարք պահեստներ և լոգիստիկ կենտրոններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Դրանց հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են պահեստավորված ապրանքները, իսկ ընկերության բաշխման ցանցի աշխատանքը որոշ ուղղություններով խաթարվել է։ Հուլիսի 30-ին հարվածներ են գրանցվել նաև Պենզայի և Սարապուլի լոգիստիկ օբյեկտներում։
Տուժածների թվում կան նաև Հայաստանից հարթակի միջոցով առևտուր իրականացնող տնտեսավարողներ։ Առանձին հայաստանցի վաճառողներ հայտնել են մի քանի միլիոն դրամի հասնող կորուստների մասին։
«Wildberries»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին աջակցության վճարները տրամադրվել են ավելի քան 88 հազար վաճառողի։ Ընկերությունը տուժած վաճառողների համար սահմանել է նաև անվճար տարանցիկ մատակարարումներ տարածաշրջանային պահեստներ, ապրանքների պահպանման զեղչեր, վարկային արձակուրդներ և լոգիստիկ ծախսերը մեղմող այլ միջոցներ։
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի´ հայրենակիցներ, Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։
Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԺԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ Արդեն մեկ տարի և երկու ամիս անազատության մեջ գտնվող Ա.Ա.-ի գործով (դատավոր՝ Գևորգ Պողոսյան) տեղի ունեցածը ոչ թե պարզապես դատավարական միջոցառման ձախողում է, այլ պետական համակարգի սնանկության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական ցուցադրությունը։ Այսօր` 30.07.2026 թվականի նախատեսված դատական նիստը չի կայացել մի պատճառաբանությամբ, որն ուղղակիորեն ծաղրում է իրավական պետության հիմքերը. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից կալանավորին չեն ուղեկցել՝ ուղեկցողների պակասության կամ անբավարարության պատճառով: Սա պետության կողմից իր սահմանադրական և միջազգային պարտավորությունների չկատարման դասական դրսևորում է, որն Ա.Ա.-ի գործով առաջին անգամը չէ։ Համոզված եմ, որ այլ կալանավորների գործերով ևս առկա են նույնաբնույթ արատավոր երևույթներ։ Պետությունը, որը ստանձնել է անձի ազատությունը սահմանափակելու «բացառիկ իրավունքը», անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում: ԱՄԻՍԸ ՄԵԿ ՆԻՍՏ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԱՎՏՈՄԱՏ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՐԳ Այս ողբերգության մեջ առավել ցնցողն ու զայրացուցիչը դատական մոտեցումն է. Ամիսը մեկ նիստի տրամաբանությունը. Դատավոր Գևորգ Պողոսյանը, չկայացած նիստից հետո, հաջորդ դատական նիստը նշանակել է միայն շուրջ մեկ ամիս անց՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին, իսկ նախորդը տեղի էր ունեցել շուրջ մեկ ամիս առաջ։ Սա նշանակում է, որ գործը փաստացի ձգձգվում է առանց որևէ ողջամիտ ժամկետների պահպանման: Ուսումնասիրելով «ԴԱՏԱԼԵՔՍ» կայքում ներառված տեղեկատվությունը կայացած դատական նիստերի ընթացքի վերաբերյալ կարող ենք եզրակացնել, որ դատական նիստերը տեղի են ունեցել ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ, որոնք հիմնականում վերաբերվել են մեղադրյալի կալանքը երակարացնելու քննարկմանը: Կալանքի անվերապահ երկարաձգում. Շուրջ մեկ ամիս առաջ՝ 2026 թվականի հունիսի 25-ին կայացված որոշմամբ, դատավոր Գևորգ Պողոսյանն «արդյունավետորեն» քննարկել և առանց վարանելու ևս 3 ամսով՝ մինչև սեպտեմբերի 27-ը երկարաձգել է Ա.Ա.-ի կալանքի ժամկետը՝ անտեսելով անձի առողջական վիճակը, մեղադրանքի ծանրությունը (միջին ծանրության հանցանքներ, որոնց համար նախատեսվում է տուգանքի, կամ հանրային աշխատանքների, կամ ազատության սահմանափակման, կամ կարճաժամկետ ազատազրկման, կամ առավելագույն պատիժ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և այլընտրանքային խափանման միջոցների անհրաժեշտ կիրառելիությունը։ Կալանքը՝ որպես պատիժ և ինքնանպատակ մեխանիզմ. Ստացվում է աղաղակող իրողություն. պետությունը չի կարողանում ապահովել նիստի բնականոն ընթացքը (ուղեկցողների պակաս), բայց հիանալի կերպով «հասցնում է» ժամանակին կալանքի տակ պահել մարդուն։ Հայաստանում դատարանների գործունեությունը վերածվել է բացառապես մարդկանց անազատության մեջ պահելու և կալանքները մեխանիկորեն երկարաձգելու պատժիչ կոնվեյերի։ ՄԻԵԴ ԱՀԱԶԱՆԳԸ ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի դատական համակարգում կալանքի անհիմն երկարաձգման, դատավարությունների անհիմն ձգձգումների և պետական մարմինների անգործության այս պրակտիկան վաղուց արձանագրված է միջազգային ատյանների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս ուղիղ մատնանշել է Հայաստանում կալանքը որպես ընդհանուր կանոն կիրառելու համակարգային խնդիրը, որտեղ դատարանները հաճախ խուսափում են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ նախապատվությունը տալով անձին անվերջ անազատության մեջ պահելուն։ Անընդունելի է, երբ պետության կազմակերպչական ձախողումների (կոնկրետ՝ ՔԿՀ ուղեկցող անձնակազմի անբավարարության) հետևանքով տուժում է մարդու ազատության հիմնարար իրավունքը, իսկ դատավոր Գևորգ Պողոսյանը շարունակում է անտեսել իրավական պետության պահանջները՝ մարդուն անհարկի զրկելով արդար դատաքննության իրավունքից։ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ Ուղղված՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին Տիկնա՛յք, Այն իրականությունը, որում պետական համակարգը կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը՝ ուղեկցողների անբավարարության պատճառով, վերածում է մարդու ազատության և արժանապատվության շարունակական ոտնահարման, վկայում է ոչ միայն վարչական սնանկության, այլև իրավական փիլիսոփայության հիմնարար ճգնաժամի մասին։ Դեռևս հնագույն իմաստասերներն էին հիշեցնում, որ օրենքն ու արդարությունը չպետք է լինեն մահակ պետության ձեռքում կամ անհոգի բյուրոկրատական մեքենայի անխնա կոնվեյեր։ Երբ մարդը գտնվում է անազատության մեջ ամիսներ ու տարիներ, իսկ դատական համակարգը «արդարադատություն» է իմիտացնում ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ նիստ նշանակելով և անվերապահորեն երկարաձգելով կալանքը, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ բռնության արդարացում։ Հիշե՛ք, որ ազատության սահմանափակումը պետության ամենածանր բացառիկ լիազորությունն է, որը չի կարող ծառայել որպես պետական մարմինների անգործության և կազմակերպչական անկարողության քողածածկույթ։ Արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և ողջամիտ ժամկետների գաղափարից, դադարում է արդարություն լինելուց՝ վերածվելով ինքնանպատակ պատժի։ Փաստաբան` Զարուհի Փոստանջյան 30 հուլիս, 2026 թվական