Category: Hayelia.am

  • Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին





    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԺԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
    Արդեն մեկ տարի և երկու ամիս անազատության մեջ գտնվող Ա.Ա.-ի գործով (դատավոր՝ Գևորգ Պողոսյան) տեղի ունեցածը ոչ թե պարզապես դատավարական միջոցառման ձախողում է, այլ պետական համակարգի սնանկության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական ցուցադրությունը։
    Այսօր` 30.07.2026 թվականի նախատեսված դատական նիստը չի կայացել մի պատճառաբանությամբ, որն ուղղակիորեն ծաղրում է իրավական պետության հիմքերը. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից կալանավորին չեն ուղեկցել՝ ուղեկցողների պակասության կամ անբավարարության պատճառով:
    Սա պետության կողմից իր սահմանադրական և միջազգային պարտավորությունների չկատարման դասական դրսևորում է, որն Ա.Ա.-ի գործով առաջին անգամը չէ։ Համոզված եմ, որ այլ կալանավորների գործերով ևս առկա են նույնաբնույթ արատավոր երևույթներ։ Պետությունը, որը ստանձնել է անձի ազատությունը սահմանափակելու «բացառիկ իրավունքը», անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում:
    ԱՄԻՍԸ ՄԵԿ ՆԻՍՏ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԱՎՏՈՄԱՏ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՐԳ
    Այս ողբերգության մեջ առավել ցնցողն ու զայրացուցիչը դատական մոտեցումն է.
    Ամիսը մեկ նիստի տրամաբանությունը.
    Դատավոր Գևորգ Պողոսյանը, չկայացած նիստից հետո, հաջորդ դատական նիստը նշանակել է միայն շուրջ մեկ ամիս անց՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին, իսկ նախորդը տեղի էր ունեցել շուրջ մեկ ամիս առաջ։ Սա նշանակում է, որ գործը փաստացի ձգձգվում է առանց որևէ ողջամիտ ժամկետների պահպանման: Ուսումնասիրելով «ԴԱՏԱԼԵՔՍ» կայքում ներառված տեղեկատվությունը կայացած դատական նիստերի ընթացքի վերաբերյալ կարող ենք եզրակացնել, որ դատական նիստերը տեղի են ունեցել ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ, որոնք հիմնականում վերաբերվել են մեղադրյալի կալանքը երակարացնելու քննարկմանը:
    Կալանքի անվերապահ երկարաձգում.
    Շուրջ մեկ ամիս առաջ՝ 2026 թվականի հունիսի 25-ին կայացված որոշմամբ, դատավոր Գևորգ Պողոսյանն «արդյունավետորեն» քննարկել և առանց վարանելու ևս 3 ամսով՝ մինչև սեպտեմբերի 27-ը երկարաձգել է Ա.Ա.-ի կալանքի ժամկետը՝ անտեսելով անձի առողջական վիճակը, մեղադրանքի ծանրությունը (միջին ծանրության հանցանքներ, որոնց համար նախատեսվում է տուգանքի, կամ հանրային աշխատանքների, կամ ազատության սահմանափակման, կամ կարճաժամկետ ազատազրկման, կամ առավելագույն պատիժ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և այլընտրանքային խափանման միջոցների անհրաժեշտ կիրառելիությունը։
    Կալանքը՝ որպես պատիժ և ինքնանպատակ մեխանիզմ.
    Ստացվում է աղաղակող իրողություն. պետությունը չի կարողանում ապահովել նիստի բնականոն ընթացքը (ուղեկցողների պակաս), բայց հիանալի կերպով «հասցնում է» ժամանակին կալանքի տակ պահել մարդուն։ Հայաստանում դատարանների գործունեությունը վերածվել է բացառապես մարդկանց անազատության մեջ պահելու և կալանքները մեխանիկորեն երկարաձգելու պատժիչ կոնվեյերի։
    ՄԻԵԴ ԱՀԱԶԱՆԳԸ ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    Հայաստանի դատական համակարգում կալանքի անհիմն երկարաձգման, դատավարությունների անհիմն ձգձգումների և պետական մարմինների անգործության այս պրակտիկան վաղուց արձանագրված է միջազգային ատյանների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս ուղիղ մատնանշել է Հայաստանում կալանքը որպես ընդհանուր կանոն կիրառելու համակարգային խնդիրը, որտեղ դատարանները հաճախ խուսափում են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ նախապատվությունը տալով անձին անվերջ անազատության մեջ պահելուն։
    Անընդունելի է, երբ պետության կազմակերպչական ձախողումների (կոնկրետ՝ ՔԿՀ ուղեկցող անձնակազմի անբավարարության) հետևանքով տուժում է մարդու ազատության հիմնարար իրավունքը, իսկ դատավոր Գևորգ Պողոսյանը շարունակում է անտեսել իրավական պետության պահանջները՝ մարդուն անհարկի զրկելով արդար դատաքննության իրավունքից։
    ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
    Ուղղված՝
    ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,
    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին,
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
    Տիկնա՛յք,
    Այն իրականությունը, որում պետական համակարգը կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը՝ ուղեկցողների անբավարարության պատճառով, վերածում է մարդու ազատության և արժանապատվության շարունակական ոտնահարման, վկայում է ոչ միայն վարչական սնանկության, այլև իրավական փիլիսոփայության հիմնարար ճգնաժամի մասին։
    Դեռևս հնագույն իմաստասերներն էին հիշեցնում, որ օրենքն ու արդարությունը չպետք է լինեն մահակ պետության ձեռքում կամ անհոգի բյուրոկրատական մեքենայի անխնա կոնվեյեր։ Երբ մարդը գտնվում է անազատության մեջ ամիսներ ու տարիներ, իսկ դատական համակարգը «արդարադատություն» է իմիտացնում ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ նիստ նշանակելով և անվերապահորեն երկարաձգելով կալանքը, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ բռնության արդարացում։
    Հիշե՛ք, որ ազատության սահմանափակումը պետության ամենածանր բացառիկ լիազորությունն է, որը չի կարող ծառայել որպես պետական մարմինների անգործության և կազմակերպչական անկարողության քողածածկույթ։
    Արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և ողջամիտ ժամկետների գաղափարից, դադարում է արդարություն լինելուց՝ վերածվելով ինքնանպատակ պատժի։
    Փաստաբան` Զարուհի Փոստանջյան
    30 հուլիս, 2026 թվականԼուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:Հնարավոր է սա տեքստ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն է

    Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:




    դիտվել է 230 անգամ

  • Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն





    Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։

    Սակստատի տվյալներով՝ Ռուսաստան սառեցված իշխանի արտահանումը այս տարվա հունիսին հասել է 1.6 միլիոն դոլարի գագաթնակետին՝ նախորդ տարվա 184,000 դոլարի համեմատ։

    Ներմուծումը տարեկան աճել է ինը անգամ։ Հունիսին Ռուսաստանը դարձել է Վրաստանի իշխանի միակ գնորդը։




    դիտվել է 269 անգամ

  • Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg





    Հորմուզի նեղուցով նավագնացության ինտենսիվությունն սկսել է աճել, չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությանը։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ իր ռազմանավերով ուղեկցում է նավթի լցանավերի մի մասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի հսկման տվյալներն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հարցազրույցը։

    «Չնայած Մերձավոր Արևելքում շարունակվող մարտական ​​գործողություններին, վերջին օրերին Հորմուզի նեղուցով նավագնացությունն ակտիվացել է», – հաղորդում է Bloomberg-ը։

    Ռայթը գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նավթի արտահանումը շարունակվում է ամերիկացի զինվորականների կողմից նավերն ուղեկցելու շնորհիվ։ Ռայթի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում նեղուցով օրական անցել է շուրջ 6,5 միլիոն բարել նավթ, իսկ ԱՄՆ-ն օգնում է վերականգնել այդ հումքի մատակարարումները համաշխարհային շուկա։

    Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ հուլիսի 29-ին նեղուցով երկու ուղղությամբ անցել է հումքային բեռ փոխադրող 14 նավ այն դեպքում, երբ նախորդ շաբաթ դրանց թիվը չի գերազանցել միանիշ մեծությունները։




    դիտվել է 7 անգամ

  • Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով





    «Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ նշելով որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան։

    Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության Ալիկ Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:




    դիտվել է 25 անգամ

  • Հուլիսի 31-ն և օգոստոսի 3-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու





    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Կիլիկիա թաղամաս մասնակի,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցք 10, 14 շենքեր, Բաշինջաղյան փողոց 10, 12, 169 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Կոմիտասի պողոտա 30/2, 32 շենքեր, Վ. Փափազյան փողոց 16 շենք, թիվ 161 և թիվ 182 մանկապարտեզներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00-17:00 Ուլնեցու փողոց 32/22-58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթի փողոց 14/21-14/22 շենքեր, Սարկավագի փողոց 126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4, 106/1-151/2 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի փողոցի 2-րդ փողոց 3-40 առանձնատներ; 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք; 5-րդ նրբանցք 3-126 առանձնատներ; 6-րդ նրբանցք 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 33-37 շենքեր, Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Մելիքյան փողոց 5-9 շենքեր և 13-32 առանձնատներ, Պարույր Սևակի փողոց 9-11/1 շենքեր,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-17:00 Ավան՝ Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան, 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00-14:00 Նուբարաշեն թաղամաս,

    Արմավիրի մարզ՝

    12:00-14:00 Փարաքար գյուղ,

    Արարատի մարզ՝
    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    11:00-15:00 Ավշար, Արարատ, Եղեգնավան, Լուսառատ և Նոյակերտ գյուղեր մասնակի,

    13:00-14:30 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Ազատամարտիկների, Բաղրամյան, Գոլեցյան, Երևանյան, Իսահակյան, Խանջյան, Կամոյի, Մասիսի, Մյասնիկյան, Մռավյան, Նալբանդյան, Չարենցի, Պատկանյան, Սպանդարյան, Ստեփանյան, Նար-Դոսի, Արամ Խաչատրյան, Օգոստոսի 23-ի և Րաֆֆու փողոցներ մասնակի, Մրգավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝
    11:00-14:00 Գոմք գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 2-50, 53-65 շենքեր, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9, 12 դպրոցներ, թիվ 9 մանկապարտեզ և հարակից այլ բաժանորդներ, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Հրազդանի գլխավոր արխիվի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր համայնք՝ Մարմարիկ գյուղն ամբողջությամբ, դպրոց և հարակից այլ բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցներ մասնակի, Դեբեդ և Փիրուզյան թաղամասեր, Ջիլիզա և Լենհանքեր գյուղեր, հարակից բաժանորդներ:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիսակյան փողոց 16, 18Ա, 18Բ, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզումանյան փողոց 20Ա, 43 շենքեր, Շինարարների փողոց 15/2 շենք,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Օհանովի փողոց 10, 12, 14, 16, 18, 20, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոց 59, 61, 63, 65, 71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝
    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Խաչմերուկ Գազ» գազալցակայան, «Ալյասկա» հյուրանոց, «Նոր Հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-13:00 Ակունք համայնք՝ 5, 12, 15, 16 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:30 Վարդենիս քաղաք՝ Միկոյան 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11, 15 փողոցներ, Չարենցի 1, 3, 4, 8, 11, 13, 15 փողոցներ, Տերյան 11, 14 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:40-16:50 Վարդենիս համայնք՝ Ազգալդյան 2, 3, 5, 6, 7 փողոցներ, Վ. Համբարձումյան 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:50 Վարդենիս համայնք՝ Բաբաջանյան 2, 4 փողոցներ, Երևանյան 2, 38, 56, 58 փողոցներ, Տեր Գաբրիելյան 2, 3, 4, 5, 8, 10 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Զարիշատ գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Դաստակերտ քաղաք, Նժդեհ և Ցղուն գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


  • «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր եղբայրները շարունակում են թիկնազորով շրջել․ իսկ ի՞նչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»





    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում թիկնազորի ուղեկցությամբ։

    Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները՝ առանձին սեղանի շուրջ՝ մշտապես վերահսկելով իրավիճակը։ Հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են 2-րդ գծում։

    Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են թիկնազորի ուղեկցությամբ։

    Այս հայտարարությունը մնացել է օդում և մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների թիկնազորին գետնին պառկեցնելուն։ Ինքը՝ Փաշինյանն էլ, դժգոհ է ուժայինների աշխատանքից։

    Իսկ ովքե՞ր են տեսանյութում երևացող եղբայրները։

    Պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» ՍՊԸ-ի՝ Electronic Regis.pdf («Գլինկա Մոլ») 100 տոկոս բաժնետերն է, ինչպես նաև «Ռուսբայն» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը՝ Electronic Register, (1).pdf, որոնք երկուսն էլ «Գլինկա Մոլ»-ն են սպասարկում։

    Նրանց անունները լայն հանրությանը հայտնի դարձան դեռևս 2018-2019 թվականներին, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանում քանդեց շինարարական խախտումներով և ապօրինի կառուցված շինություն, որը կապվում էր նույն եղբայրների հետ։

    Այս թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Արթուր Չախոյանը։

    Հետագա տարիներին նրանց անունները կրկին հայտնվեցին հանրային քննարկումների կենտրոնում՝ արդեն Երևանի քաղաքապետարանի հետ կապված մի շարք դատական գործընթացների համատեքստում։

    Արթուր Չախոյանի պնդմամբ՝ եղբայրները կիրառում են հետևյալ սխեման․ դիմում են համայնքային հողատարածքներ ստանալու համար, քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի պատասխանում դիմումներին, ինչից հետո մտնում են դատարան։ Դատարանների որոշումների արդյունքում ստանում հողատարածքները, իրականացրել շինարարություն կամ շուկայական արժեք +15% ստանում են փոխհատուցում։

    Այսպիսով, քաղաքապետարանը հաճախ կամ չի մասնակցել դատական նիստերին, կամ պատշաճ կերպով չի պաշտպանել համայնքի շահերը, որից օգտվել են եղբայրները։

    Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերին կալանավորվել էր փաստաբան Արմինե Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

    Նույն քրեական գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի նախկին գործավար Էմիլյա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։

    Իսկ Անահիտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք տալու համար։

    Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս քրեական գործը կարող է առնչվել «Գլինկա Մոլ»-ի սեփականատերերին, սակայն գործով մեղադրյալներից մեկը իր հարազատի միջոցով ArmLur.am-ին հայտնեց, որ որևէ առնչություն «Գլինկա Մոլ»-ի հայտնի եղբայրների հետ չկա։

    Ստացվում է՝ տարիներ շարունակ հանրային քննարկումների կենտրոնում հայտնված, քաղաքաշինական և դատական գործընթացներով հիշատակված նույն գործարարները ոչ միայն շարունակում են ակտիվ գործունեությունը, այլև այսօր էլ առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Երևանի կենտրոնում։

    Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող գործարարներ, ապա այսօր այդ պատկերն ակնհայտորեն վերադարձել է։ Միևնույն ժամանակ, Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը, ըստ հրապարակային պնդումների, համայնքի շահերը դատարաններում պատշաճ կերպով չի պաշտպանում»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


  • Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք





    Հուլիսի սկզբից Եվրամիության երկրներում բնական հրդեհների հետևանքով այրված տարածքների մակերեսը կտրուկ աճել է և մոտենում է կես միլիոն հեկտարի սահմանագծին ըստ Եվրոպական Կոպեռնիկուս կլիմայական մոնիթորինգի ծառայության տվյալների։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
    «Ներկայացված տվյալների համաձայն՝ ընթացիկ շաբաթվա դրությամբ տարվա սկզբից այրված տարածքների ընդհանուր մակերեսը հասել է 434,9 հազար հեկտարի։ Համեմատության համար՝ հուլիսի սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 126,8 հազար հեկտար։
    Հրդեհներն ուղեկցվել են նաև ածխաթթու գազի (CO₂) արտանետումների ռեկորդային ծավալներով․ միայն հուլիսի 22–29-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում մթնոլորտ է արտանետվել շուրջ 9 մեգատոննա CO₂։
    Բացի այդ, հուլիսի 15–22-ն ընկած շաբաթը վերջին 20 տարվա դիտարկումների ընթացքում դարձել է ամենակործանարարը։ Այդ ժամանակահատվածում առաջին անգամ այրված տարածքների մակերեսը գերազանցել է 187,8 հազար հեկտարը, իսկ առանձին հրդեհների թիվը հասել է 173-ի, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդ առավելագույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 103,4 հազար հեկտար և 124 հրդեհ։
    Եվրոպան ներկայումս ապրում է վերջին տարիների ամենաուժեղ շոգի ալիքներից մեկը։ Ամենից շատ տուժել են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հայտարարել է, որ երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր բախվել է բնական հրդեհների ամենամեծ թվին։
    Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես հայտնել է, որ 2026 թվականի սկզբից անտառային հրդեհները Իսպանիայում ոչնչացրել են շուրջ 150 հազար հեկտար տարածք, իսկ դրանց զոհ է դարձել 13 մարդ»,-նշել է նա։




    դիտվել է 93 անգամ

  • Երևանում հետիոտնին վրաերթի են ենթարկել





    Այսօր՝ հուլիսի 30–ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20.50–ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան մի աղջկա։

    Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում:




    դիտվել է 117 անգամ

  • Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան





    «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․

    «Տասը տարուց ավելի է ասում եմ, որ մեր հասարակության գլխավոր չարիքներից մեկը խաղադրույքներն են, որոնք հազարավոր ընտանիքներում տարբեր ողբերգությունների պատճառ են դառնում․ ինքնասպանություններ, ֆինանսական ծանր կորուստներ, հոգեկան խնդիրներ և այլն։

    Տարեցտարի աճող ծավալներն արդեն դարձել են ազգային անվտանգության հարց։

    Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. կոսմետիկ օրենսդրական փոփոխություններ, որոնք որևէ ձևով չեն սահմանափակում խնդիրները, իսկ երբեմն նույնիսկ ավելացնում են ծավալները։
    Այսօր էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բանակում ինքնասպանությունների գլխավոր պատճառներից մեկը խաղադրույքներն են։

    Հայաստանում պետք է արգելվի խաղադրույք կատարելը, և վերջ։ Այս մասով որևէ կոմպրոմիս, որևէ հետաձգում անելը նշանակում է հաշտ լինել նորանոր ողբերգությունների հետ։
    Հայաստանում խաղադրույքների արգելման համար պետք է ընդամենը քաղաքական կամք, ուրիշ ոչինչ։

    Սիրելի հայրենակիցներ, կո՞ղմ եք խաղադրույքների արգելմանը, որպեսզի ազատվենք այս համատարած չարիքից»։




    դիտվել է 203 անգամ

  • Հեգսեթը Նեթանյահուի հետ քննարկել է ռազմական համագործակցության խորացման հարցերը





    Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ հանդիպում է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ ԱՄՆ կատարած նրա այցի ժամանակ և նրա հետ քննարկել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության խորացման հարցերը։

    «Իմ աշխատակազմի անդամները, այդ թվում՝ քաղաքական գործերով իմ տեղակալ Էլբրիջ Քոլբին և հասարակայնության հետ կապերի գծով իմ օգնական Շոն Փառնելը, նույնպես միացել են ինձ (բանակցությունների ընթացքում)՝ վերահաստատելու համար (Իսրայելի հետ) մեր պաշտպանական գործընկերության ամրությունը և մեր ընդհանուր շահերի առաջխաղացման հանձնառությունն անվտանգության ոլորտում», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Պենտագոնի ղեկավարն X-ում։

    Հուլիսի 28-ին Նեթանյահուն Սպիտակ տանը բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Իսրայելի վարչապետը հանդիպումը բնութագրել է որպես ամբողջ ժամանակ «լավագույններից մեկը»:




    դիտվել է 127 անգամ