Category: Hayelia.am

  • Сближение Испании с Алжиром — главным региональным соперником Марокко





    Версия о том, что операция по массовому направлению миграционных потоков в Испанию была организована Марокко при поддержке США и Израиля, основывается на предположении, что ее целью могло быть ослабление правительства Педро Санчеса. В пользу этой версии есть несколько аргументов.

    1. Сближение Испании с Алжиром — главным региональным соперником Марокко.

    Премьер-министр Испании Педро Санчес недавно совершил официальный визит в Алжир. Это стала первая встреча на высшем уровне после дипломатического кризиса 2022 года, который на несколько лет осложнил отношения между двумя странами. Основными темами переговоров с президентом Алжира Абдельмаджидом Теббуном стали восстановление двустороннего партнерства, расширение сотрудничества в сфере поставок природного газа и развитие проектов в области зеленой энергетики.

    Одновременно США продолжают укреплять отношения с Марокко. Так, 28 июля Дональд Трамп публично высоко оценил действия марокканского короля, заявив о намерении посетить страну и проехать по недавно открытой трассе, названной в его честь.

    2. Жесткая позиция Испании по отношению к действиям Израиля в секторе Газа.

    Правительство Педро Санчеса последовательно выступает с резкой критикой действий Израиля в Газе. Испания неоднократно призывала Европейский союз пересмотреть, а при определенных условиях и приостановить действие Соглашения об ассоциации между ЕС и Израилем.

    На этом фоне премьер-министр Израиля Биньямин Нетаньяху неоднократно заявлял, что государства, ведущие дипломатическую кампанию против Израиля, столкнутся с ответными мерами. В частности, он говорил: «Любая страна, ведущая дипломатическую борьбу против Израиля, поплатится за это и не останется без ответа со стороны Иерусалима».

    3. Напряженность в отношениях между Испанией и США.

    Администрация Дональда Трампа неоднократно критиковала Испанию за недостаточный, по мнению Вашингтона, уровень военных расходов в рамках обязательств перед НАТО. В американской риторике также звучали угрозы применения торговых ограничений в отношении Испании, если Мадрид не изменит свою политику.

    Поэтому грузовики с мигрантами, направляемые марокканскими жандармами – неплохо зарекомендовавшее современное биологическое оружие, работающего на обывателя. На фоне недовольства ждем прихода к власти правых в Испании – о чем Трамп и Нетаньяху давно мечтают.



    դիտվել է 248 անգամ

  • Искусственный миграционный кризис





    Искусственный миграционный кризис – тема известная. Каддафи ещё в 2010 году, стоя рядом с Берлускони в Риме, шантажировал европейцев: пять миллиардов евро в год, иначе завтра Европа перестанет быть европейской и станет чёрной, потому что придут миллионы. Добавил, что не знает, как отреагируют белые христиане на наплыв голодных и невежественных африканцев и устоит ли континент, — при варварских нашествиях, напомнил он, не устоял. Берлускони промолчал.

    С тех пор схема разошлась по региону. Эрдоган в марте 2020-го снял контроль на границе у Эдирне, и к греческим и болгарским пунктам двинулись десятки тысяч человек, которых сами же турки привезли автобусами со своих восточных границ. Тогда Турция спорила с ЕС по многим вопросам. Лукашенко в 2021-м организовал чартеры из Багдада и Дамаска, туристические визы, автобусы к польскому и литовскому периметру и палатки. Нигер после переворота 2023 года отменил закон, запрещавший перевозку мигрантов через Сахару, — до того в Нигер поступали европейские деньги за охрану маршрута.

    Принимающая сторона получает внутриполитический кризис. Приходится оправдываться перед избирателями, придумывать какие-то программы адаптации, тушить вспышку криминала. Как от этого защититься – не понятно. Не артиллерию же на границе ставить против семей с детьми?




    դիտվել է 110 անգամ

  • Կենտրոն վարչական շրջանում ստորգետնյա մալուխ է պայթել





    Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

    «Տեսանյութում՝ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։ Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»,- գրել է նա։




    դիտվել է 282 անգամ

  • Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համար





    Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։

    «Վերոնիկա Զոնաբենդի կրկնակի դիմումը
    31 հուլիսի, 2026 թ.

    Այս շաբաթ լրացավ 100 օրը, ինչ Ռուբենը տեղափոխվել է Ումբակի քրեակատարողական համալիր։ Նրա կալանքը շարունակվում է 2023 թվականի սեպտեմբերից, և այդ ամբողջ ընթացքում նա ոչ մի անգամ չի կարողացել անձամբ հանդիպել ընտանիքի հետ։

    Ավելի վաղ ես դիմումներ էի հղել Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու միջազգային կանանց մարդասիրական պատվիրակության նախապատրաստման կապակցությամբ։

    Այս նախաձեռնության նպատակը շարունակում է մնալ բացառապես մարդասիրական՝ այցելել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին, նրանց փոխանցել ընտանիքների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի անձնական իրերը, ինչպես նաև նպաստել ընտանիքների հետ նրանց կապի պահպանմանը։

    Մինչ օրս ուղարկված դիմումներին պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։

    Ուստի հուլիսի 30-ին ես տիկին Սաբինա Ալիևային և վարչապետ Նիկոլ Փաշինյանին կրկին պաշտոնական նամակներ եմ ուղարկել՝ մարդասիրական այցի գործնական կազմակերպման վերաբերյալ կոնկրետ առաջարկներով։ Այսօր ես նաև կրկին հրապարակայնորեն դիմում եմ նրանց։

    Տիկին Ալիևային խնդրում եմ աջակցել Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին այցելելու կազմակերպմանը, սահմանել այցի հնարավոր ձևաչափը, մուտքի և ընտանիքներից ծանրոցների փոխանցման կարգը, ինչպես նաև պատվիրակության մասնակիցների անվտանգ մուտքի, գտնվելու և անարգել ելքի պայմանները։

    Մենք պատրաստ ենք քննարկել պաշտոնապես համաձայնեցված տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ ամբողջ պատվիրակության այցը, մասնակիցների սահմանափակ խմբի այցը կամ Մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ներկայացուցչի ուղեկցությամբ այցի իրականացումը։

    Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ ընտրված ձևաչափը ապահովի անմիջական մարդասիրական շփում բանտարկյալների հետ և հնարավորություն տա նրանց փոխանցել հարազատներից թույլատրելի իրերը։

    Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձ և ապահովել դրա նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։

    Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու և պաշտոնական ուղիներով։

    Հույս ունեմ պաշտոնական պատասխանի և գործնական համագործակցության պատրաստակամության վրա։

    Վերոնիկա Զոնաբենդ», – գրված է դիմումի տեքստում:



    դիտվել է 185 անգամ

  • Oդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել





    Ավարտվեցին ամառվա երկու ամիսները, կարծում եմ դժգոհելու առիթներ չկան՝ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել: Մնում է օգոստոսն էլ բարենպաստ լինի հիդրոօդերևութաբանական պայմաններով:

    Այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

    «Օգոստոսը հանրապետության տարածքում տարվա երկրորդ ամենաշոգ ամիսն է: Հանրապետության որոշ շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսում, Արագածոտնի նախալեռներում և բարձր լեռնային գոտիներում, օգոստոսյան ջերմաստիճանը երբեմն ավելի բարձր են, քան հուլիսին։1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․4 °C, իսկ ամենազովը՝ 2009 թվականին՝ 14․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 115 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով»,- նշել է նա։




    դիտվել է 97 անգամ

  • Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով





    Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել օդ՝ հետևելու Բալթիկ ծովի վրա ռուսական Իլ-20 ինքնաթիռի թռիչքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ընդգծելով, որ ռուսական օդանավը չի խախտել օդային տարածքի սահմանները։

    «Մինչև կեսօր մեր F-16 երկու ինքնաթիռները Կոլոբժեգից 40 կիլոմետր հյուսիս արձանագրել են ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։ Դա տեղի է ունեցել Բալթիկ ծովի վրա։ Մեր օդային տարածքը չի խախտվել»,- հայտարարել է նախարարը։




    դիտվել է 205 անգամ

  • Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար 2025-ին ծախսվել է 61.20 մլն դոլար





    Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից «Ոստիկանության գլխավոր վարչության» (EGM) տվյալներով՝ 2026-ի 1-ին կիսամյակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի պահպանության համար ծախսվել է 1.983 մլրդ թուրքական լիրա, որը համարժեք է 41.725 մլն դոլարին։

    Նշված գումարը գերազանցում է ոստիկանության այնպիսի ստորաբաժանումների ծախսերը, ինչպիսիք են հետախուզական, ահաբեկչության դեմ պայքարի, կիբերհանցագործությունների և թմրանյութերի դեմ պայքարի վարչությունները։ Զուգահեռ նշվում է, որ Թուրքիայի նախագահի անվտանգության ապահովման համար հատկացվող միջոցները տարեցտարի շարունակում են աճել. եթե 2020-ին այդ նպատակով ծախսվել էր 263.1 մլն, ապա 2025-ին այդ ցուցանիշն արդեն հասել էր 2.9 մլրդ լիրայի, կամ որն է՝ 61.20 մլն դոլար։

    Թուրքական ընդդիմադիր աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Էրդողանի պահպանությունն իրականացնող հարյուրավոր մեքենաներից բաղկացած շարասյուներն ու ուղղաթիռները մշտապես հայտնվում են հանրային քննարկումների կիզակետում՝ պայմանավորված ոչ միայն աստղաբաշխական ծախսերով, այլև քաղաքներում երթևեկության կաթվածահարմամբ։

    Ընդդիմադիր լրատվականներում թեմայի վերաբերյալ տարածվող լուրերում Էրդողանի անվտանգությունն ապահովող թիկնազորն անվանվում է «Անվտանգության բանակ»:

    Ermenihaber




    դիտվել է 165 անգամ

  • Կորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներին





    Արցախի աջակցման ասոցիացիան (ASA) խորին երախտագիտությամբ է ընդունում Կորսիկայի ժողովի կողմից հուլիսի 31-ին ընդունված բանաձևը, որով պահանջվում է Ադրբեջանում պահվող Արցախի տասնինը հայ քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև վերահաստատվում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ և առանց խոչընդոտների հայրենիք վերադառնալու իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների։ Փոխանցում է Ապառաժը։

    Այս քվեարկությունը անուն և դեմք է տալիս այն մարդկանց, որոնց ցանկանում են մատնել մոռացության։ Խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, գեներալ Լևոն Մնացականյանին, նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին և ևս տասնմեկ անձանց, որոնք դատապարտվել են ծանր պատիժների այնպիսի դատավարությունների արդյունքում, որոնք հենց Կորսիկայի ժողովը բնութագրում է որպես կամայական։

    «Մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական ուժերի կողքին, որոնք, ինչպես Կորսիկայի ժողովը, միջազգային իրավունքն ընտրել են որպես իրենց միակ ուղենիշը, մինչև Արցախի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնվեն», — հայտարարել է Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

    Այս քվեարկությունը տեղի է ունենում գրեթե երեք տարի անց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ, արժանապատիվ և անարգել վերադարձը իրենց հայրենիք։ Սակայն գրեթե երեք տարի անց այդ որոշումը շարունակում է մնալ չկատարված, իսկ հայ քաղաքական բանտարկյալների ապօրինի պահումը շարունակվում է՝ միջազգային մարդու իրավունքների մասին կոնվենցիաների կոպիտ խախտմամբ։

    Արցախի աջակցման ասոցիացիան իր շնորհակալությունն է հայտնում Կորսիկայի ժողովի պատգամավորներին, հատկապես Core In Fronte խմբակցությանը, որը նախաձեռնել էր այս բանաձևը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի պահանջը գործնական քաղաքական քայլի վերածելու համար։




    դիտվել է 210 անգամ

  • Թուրքական ընկերությունը Բուլղարիայում կփնտրի գազ պաշարներ





    Թուրքիայի պետական նավթագազային կորպորացիան (TPAO) պաշտոնապես դարձել է Բուլղարիայի սևծովյան «Khan Tervel Blok 1-26» հանքավայրում նավթի և բնական գազի հետախուզման լիցենզիայի 33 տոկոսի բաժնետերը։ Բուլղարիայի նախարարների խորհուրդը հաստատել է բրիտանական «Shell» նավթագազային ընկերության պատկանող իրավունքների և պարտավորությունների մի մասը թուրքական կողմին փոխանցելու որոշումը։

    Սույն գործարքից հետո ձևավորվել է եռակողմ գործընկերություն, որտեղ «Shell»-ը կունենա 42%, «TPAO»-ն՝ 33%, իսկ ավստրիական նավթագազային «OMV» ընկերությունը՝ 25% մասնաբաժին։

    Նշենք, որ հանքավայրը զբաղեցնում է շուրջ 3.800 քմ տարածք և գտնվում է թուրքական «Սաքարյա» գազային հանքավայրին բավականին մոտ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը նշել է, որ 5-ամյա լիցենզիայի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նախ սեյսմիկ հետազոտություններ, իսկ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, մեկնարկել հորատման աշխատանքները։

    Ermenihaber




    դիտվել է 116 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

  • Հավաքական պատասխան բոլոր թերահավատներին․ Սամվել դպիր Գրիգորյան





    Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
    «ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈԼՈՐ ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻՆ

    Վեհափառին առնչվող մեկնաբանություններից․
    «Ո՞նց իմանանք, որ Աստծո կամքով է օծվել», «Նկարին նայեցի, բայց չերևաց, որ օծյալ է․․․ էս հարցում չեզոք մնացեք»:

    ՊԱՏԱՍԽԱՆ․
    1․ Աստծո շնորհն ու օծումը չեն ճանաչվում արտաքին տեսքով կամ անձնական տպավորություններով, այլ վկայվում են Եկեղեցու Սուրբ Խորհրդով, Սուրբ Մյուռոնով և Առաքելական Հաջորդականությամբ։
    Եկեղեցու կյանքում Աստծո կամքը ճանաչվում և իրականացվում է ոչ թե անձնական զգացողություններով կամ «նկարին նայելով», այլ Առաքելական Հաջորդականության և Եկեղեցու կանոնական կարգի միջոցով։ Եկեղեցին հասարակական կարծիքի կամ «լայքերի» հարթակ չէ, այլ Քրիստոսի Մարմինն է։
    Օրինակ՝ երբ մարդ մկրտվում է, արտաքինից որևէ տեսանելի բան փոխվո՞ւմ է, որ զգա Աստծո կողմից խորհրդի կատարումը։ Չէ՞ որ Խորհուրդը Խորհուրդ չէր լինի, եթե չունենար անտեսանելի Աստվածային ներգործություն։ Ձեռնադրությունն էլ, մկրտությունն էլ Եկեղեցու 7 Սուրբ Խորհուրդներից են։ Մենք վստահում ենք Աստծուն․

    «․․․որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ» (Բ Կորնթ. 5:7)։
    «Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։
    2․ Ինչ վերաբերում է «չեզոք մնալուն»․ Երբ վտանգվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայրապետական Աթոռի և Հայ Եկեղեցու միասնությունը, քրիստոնյան չի՛ կարող անտարբեր կամ չեզոք մնալ։ Հավատքի և Եկեղեցու պահպանության հարցում չեզոքությունը հավասարազոր է գաղջության ու անտարբերության։ Գաղջության վտանգի մասին Տեր Հիսուս զգուշացնում է․
    «Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառը լինեիր և կամ տաք։ Սակայն դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը. հիմա իմ բերանից պիտի փսխեմ քեզ» (



    դիտվել է 135 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը