Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԲՈԼՈՐ ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԻՆ
Վեհափառին առնչվող մեկնաբանություններից․
«Ո՞նց իմանանք, որ Աստծո կամքով է օծվել», «Նկարին նայեցի, բայց չերևաց, որ օծյալ է․․․ էս հարցում չեզոք մնացեք»:
ՊԱՏԱՍԽԱՆ․
1․ Աստծո շնորհն ու օծումը չեն ճանաչվում արտաքին տեսքով կամ անձնական տպավորություններով, այլ վկայվում են Եկեղեցու Սուրբ Խորհրդով, Սուրբ Մյուռոնով և Առաքելական Հաջորդականությամբ։
Եկեղեցու կյանքում Աստծո կամքը ճանաչվում և իրականացվում է ոչ թե անձնական զգացողություններով կամ «նկարին նայելով», այլ Առաքելական Հաջորդականության և Եկեղեցու կանոնական կարգի միջոցով։ Եկեղեցին հասարակական կարծիքի կամ «լայքերի» հարթակ չէ, այլ Քրիստոսի Մարմինն է։
Օրինակ՝ երբ մարդ մկրտվում է, արտաքինից որևէ տեսանելի բան փոխվո՞ւմ է, որ զգա Աստծո կողմից խորհրդի կատարումը։ Չէ՞ որ Խորհուրդը Խորհուրդ չէր լինի, եթե չունենար անտեսանելի Աստվածային ներգործություն։ Ձեռնադրությունն էլ, մկրտությունն էլ Եկեղեցու 7 Սուրբ Խորհուրդներից են։ Մենք վստահում ենք Աստծուն․
«․․․որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ» (Բ Կորնթ. 5:7)։
«Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացյալ բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում» (Եբր. 11:1)։
2․ Ինչ վերաբերում է «չեզոք մնալուն»․ Երբ վտանգվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայրապետական Աթոռի և Հայ Եկեղեցու միասնությունը, քրիստոնյան չի՛ կարող անտարբեր կամ չեզոք մնալ։ Հավատքի և Եկեղեցու պահպանության հարցում չեզոքությունը հավասարազոր է գաղջության ու անտարբերության։ Գաղջության վտանգի մասին Տեր Հիսուս զգուշացնում է․
«Գիտեմ քո գործերը, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառը լինեիր և կամ տաք։ Սակայն դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը. հիմա իմ բերանից պիտի փսխեմ քեզ» (
դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)
Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Leave a Reply