Category: Hayelia.am

  • Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա





    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը:

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

    «Դա իսկական ահաբեկչություն է։ Համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից, հավանաբար, առաջացել է վերածնվող ծովահենությունից», – ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

    Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումը անպատասխան չի մնա:




    դիտվել է 197 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Փաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ Անանյան





    «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

    «Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով։

    Պուտին–Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ։

    Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից իրականում «երես թեքելու», ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավարտին հասցնելու անկեղծ և հետևողական ցանկություն չի ունեցել։ Հակառուսաստանյան քաղաքական գիծն ու եվրոպական ուղղությամբ ցուցադրական քայլերը նրա համար առաջին հերթին եղել են եվրոպական քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու, այդ աջակցությունը ներքին լեգիտիմության վերածելու և սեփական իշխանության վերարտադրության հնարավորություններն ամրապնդելու միջոց։

    Բայց քաղաքական աջակցությունն անվճար չի լինում։ Այն ունի իր գինը։

    Եվրոպացի պաշտոնյաներին տրված խոստումները, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եվրոպական չափանիշների ներդրման հավաստիացումները և հակառուսաստանյան քաղաքական ազդակները վաղ թե ուշ պետք է վերածվեին գործնական որոշումների։

    Մինչդեռ նույն ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի ստեղծել ռուսական տնտեսական համակարգից աստիճանաբար հեռանալու իրական նախադրյալներ, այլև Հայաստանը շարունակել է խորապես կախված մնալ ռուսական շուկայից, էներգակիրներից, տրանսֆերտներից և ԵԱՏՄ արտոնյալ առևտրային ռեժիմից։

    Այսինքն՝ քաղաքական հռետորաբանությունը փոխվել է, իսկ երկրի տնտեսական կառուցվածքը՝ ոչ։

    Հիմա Ռուսաստանը պահանջում է հստակեցնել ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Ընդ որում, Մոսկվայի համար հանրաքվեն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգ է, որքան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պաշտոնապես ամրագրելու և դրա ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա տեղափոխելու միջոց։

    Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե եվրոպական ուղին իրական ընտրություն է, ամրագրե՛ք այն և ընդունե՛ք դրա հետևանքները։

    Փաշինյանը չի կարող համաձայնել շուտափույթ հանրաքվեի, որովհետև դրա տնտեսական և սոցիալական հետևանքները կարող են հարվածել հենց իր իշխանության հիմքերին։ Բայց նա չի կարող նաև հրապարակայնորեն հրաժարվել եվրոպական ուղուց, որովհետև այդ դեպքում կկորցնի եվրոպական քաղաքական աջակցությունն ու իր կառուցած «եվրոպական առաջնորդի» կերպարը։

    Ուստի Փաշինյանը հայտնվել է ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ իր իսկ տված հակադիր խոստումների արանքում։

    Մի կողմում եվրոպական աջակցությունն է և դրա քաղաքական գինը, մյուս կողմում՝ Ռուսաստանի հետ պահպանված տնտեսական կախվածությունը, իսկ մեջտեղում՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու հրամայականը։

    Հենց դրա համար էլ նա հիմա փորձում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հետաձգել ընտրության պահը՝ հայտարարելով, որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնապես դիմելուց և հարցն առարկայական դարձնելուց հետո։

    Բայց հետաձգվող յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Եվ այդ գինը վճարելու են ոչ թե սխալ քաղաքականություն վարած իշխանավորները, այլ հայկական արտադրողը, արտահանողը, աշխատողը և, ի վերջո, Հայաստանի քաղաքացին։

    Սա պարզապես հանրաքվեի շուրջ վեճ չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է։

    Եվ սա աշխարհաքաղաքական թակարդ չէ, որի մեջ Հայաստանը պատահաբար է հայտնվել։ Սա Փաշինյանի կառուցած թակարդն է, որի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը»։


  • ԱՐԴ/0444/01/26. սա սոսկ քրեական գործի համար չէ, այլ իսկական խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար. Մելիքյան





    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

    «ԱՐԴ/0444/01/26

    Սա սոսկ քրեական գործի համար չէ, այլ իսկական խարան է հայ ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի համար, եթե նա ունի ազգային ինքնագիտակցություն։

    Այս համարով թվագրված քրեական գործի ներքո «հայկական» անվանվող պետությունը մեղադրյալի աթոռին է դրել ու դատում է Թադևոս առաքյալի աթոռակալ, Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի 132-րդ գահակալ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

    Սա այլևս անջնջելի խարան է»:




    դիտվել է 232 անգամ


    Լրահոս


    «Էս ու՞ր եք մեզ տանում․․․ ոտքի տակ են տալու․․․ ես ձեզ զգուշացնում եմ»․ ազատամարտիկ (video)



    «Պապիկյա՛ն, այ ոտնաքա՛րշ, 8 անգամ դու արդեն պետք է հրաժարական տված լինեիր»․ մանկավարժը պոռթկաց (video)



    Ну так начните войну с Россией — увидите, чем она закончится։ бывший министр обороны (video)



    Հայտնի են դարձել ԱԺ մի քանի հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուների անունները



    «Նիկոլի թիմակիցներն արդեն իրար են խեղդում․․․ ուտում-ուտում»․ Մանուել Մանուկյան (video)



    «Ես խանգարվում եմ՝ հենց դա լսում եմ․․․ գրողի ծոցը գնաս դրա հետ»․ մանկավարժ (video)



    Խաչի ճանապարհը կյանքի ճանապարհն է և ոչ երբեք մահվան․ Բագրատ Սրբազան



    «Էս զավթիչները կոպեկի համար մամա էլ կծախեն»․ Շաքարյանց (video)




    Սխալ և փաստերի խեղաթյուրում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը․ ՀՅԴ



    Հրդեհ Հաղթանակ թաղամասում



    «Այ ոջիլնե՛ր, տեսա՞ք՝ ոնց կոշիկները լիզեց»․ պատերազմի մասնակից (video)



    Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ



    Լա՛վ լսիր Աննա, մարդիկ էշ չեն, լավ են հիշում ամեն ինչ․էդ սրբապղծության պատասխանը տալու եք․ Մանուկյան (video)



    Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր սկանդալային դեպքի մասին (video)



    Եթե էս հարցը չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․․․ Փաշինյանը սպառնու՞մ է (video)



    «Աննա Հակոբյա՛ն, Փաշինյանի հետ փիփերթ ուտելուց հարցրա հենց այս բռնությունների մասին» (video)



    Գլխավոր դատախազությունը ստացել ու ընթացք է տվել Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդմանը



    #ՀԻՄԱ. «Պուտինը Փաշինյանին ասել է՝ էլ հույս չունենաս…». երևանյան «տականքները» խառնվել են իրար (video)



    Ռոբերտ Քոչարյանից դատախազությունը պահանջում է 22 անշարժ գույք



    Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար



    Խարդախության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ում 41-ամյա տղամարդը փորձել է կեղծ ոսկյա զարդեր իրացնել



    «Գևորգ Պապոյան, գլուխ ես հարդուկում․ լավ լսիր»․ Դերենիկ Մալխասյան (video)



    «Ուժեղ Հայաստանը» որոշել է, որ ձեր հանձնաժողովի նախագահի պաշտոնն է վերցնելու․ Ղալումյանի արձագանքը (video)



    #ՀԻՄԱ․ Փաշինյանն իրեն «ճղում է»․ Պուտինին զանգից հետո իրավիճակն ավելի է սրվում․ Դերենիկ Մալխասյան (video)



    «Աննա՛, դուք ահաբեկված ծնված եք, ու՞մ եք դուք պետք»․ քաղաքացի (video)

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Չեռնոգորիան գրեթե ամբողջությամբ կատարել է ԵՄ-ին անդամակցելու պայմանները․ Մերց





    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չեռնոգորիան հիմնականում կատարել է Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները և պնդել, որ երկիրը պետք է համայնքի անդամ դառնա «մինչև տասնամյակի վերջ»։

    «Չեռնոգորիան արդեն այն փուլում է, երբ պատրաստ է անդամակցությանը։ Այն հիմնականում կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները», – Դուբլինում Իրլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մերցը։ Հեռարձակումն իրականացնում էր Phoenix հեռուստաալիքը։ Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիությունը 13 տարի նոր անդամներ չի ընդունել։

    «Ընդ որում, մենք միշտ հայտարարել ենք, որ Եվրամիությունը բաց է եվրոպական այն պետությունների համար, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին՝ Կոպենհագենյան չափանիշներին։ Չեռնոգորիան համապատասխանում է դրանց։ Այդ դեպքում Եվրոպական միությունը պարտավոր է տեր կանգնել իր խոսքին։ Մենք չենք կարող երկիրն ուղարկել «սպասման ռեժիմ» միայն այն պատճառով, որ մյուս պետությունները դրան դեռևս պատրաստ չեն», – պնդել է ԳՖՀ կանցլերը։

    Նա ընдգծել է, որ այս հարցը քննարկվելու է Եվրոպական միության ներսում՝ Եվրոպական խորհրդի նիստում։ Դրա համար, Մերցի խոսքով, պահանջվում է միաձայն որոշում։ «Մենք չպետք է հետաձգենք Չեռնոգորիայի անդամակցությունը՝ դիտարկելով այն որպես այլ երկրների հետ փաթեթային համաձայնագրի մաս։ Չեռնոգորիան պետք է դառնա Եվրոպական միության անդամ մինչև տասնամյակի վերջ», – պնդել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

    Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը հայտարարել էր, որ երկրի իշխանությունների նպատակն է մինչև 2028 թվականը ստանալ ԵՄ անդամի կարգավիճակ։ Ապրիլի 22-ին Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում էր ընդունել Չեռնոգորիայի՝ միավորման կազմ մտնելու պայմանագրի մշակման հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։




    դիտվել է 154 անգամ

  • Ի՞նչ եղանակ է սպասվում





    Ուշադրություն

    Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝

    Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-2- ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում՝

    Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։

    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։




    դիտվել է 136 անգամ

  • Արսեն Թորոսյանի արձագանքը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (video)

    Արսեն Թորոսյանի արձագանքը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր միջադեպի մասին (video)

  • Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան





    Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել։ Հայ-ռուսական հարաբերություններում վերջին շաբաթներին արձանագրվող զարգացումները վկայում են, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը։ Զուգահեռաբար սահմանափակվում է ԵԱՏՄ միասնական շուկայի շրջանակներում ՀՀ համար նախկինում առկա առավելությունների գործնական կիրառումը։ Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

    «Խնդիրն այն է, որ ձևավորվող աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հարավային Կովկասը վերածվել է գլոբալ մրցակցության կարևոր հարթակի, որտեղ հատվում են Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և այլ դերակատարների ռազմավարական շահերը։ Ռուսաստանի համար տարածաշրջանը շարունակում է մնալ կենսական անվտանգության գոտի, մինչդեռ արևմտյան երկրները հետևողականորեն ձգտում են մեծացնել իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգային ներկայությունը տարածաշրջանում։

    Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ստանում «Միջին միջանցք» (Middle Corridor) նախաձեռնությունը, որի նկատմամբ աճող հետաքրքրություն է ցուցաբերում հավաքական Արևմուտքը։ Նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես Եվրոպան և Ասիան կապող այլընտրանքային լոգիստիկ ուղի, այլև որպես Ռուսաստանի և մասամբ Իրանի տարանցիկ ազդեցությունը նվազեցնելու ռազմավարական գործիք։ Արևմտյան քաղաքական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում ռուսական ռազմական և քաղաքական ներկայությունը շարունակում է մնալ այս նախաձեռնության լիարժեք իրագործման հիմնական սահմանափակող գործոններից մեկը։

    Սովորաբար նման քաղաքական հայտարարություններին ուղեկցում են փակ դիվանագիտական բանակցություններ և գործնական քայլեր, որոնք հանրային տիրույթում ամբողջությամբ չեն բացահայտվում, սակայն կարող են էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային ուժային հավասարակշռության վրա։ Հետևաբար, կարևոր է գնահատել ոչ միայն հրապարակային հայտարարությունները, այլև այն քաղաքական որոշումները և բանակցային գործընթացները, որոնք կարող են ձևավորել պաշտոնական Մոսկվայի ներկայիս կոշտ արձագանքի հիմքերը։

    Անկախ այդ գործընթացների բովանդակությունից՝ Հայաստանի համար առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսական խոցելիության բարձր աստիճանը։ Ու վերջին ամիսներին հայկական արտադրանքի արտահանման ոլորտում ի հայտ եկած սահմանափակումներն արդեն իսկ հանգեցրել են զգալի տնտեսական կորուստների՝ բացասաբար ազդելով ինչպես արտադրող և արտահանող ընկերությունների գործունեության, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։ Միաժամանակ, առավել զգայուն է մնում ռազմավարական ներմուծումների ոլորտը։ 2025 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ցորենի շուրջ 99 տոկոսը և բնական ու հեղուկ գազի մոտ 85 տոկոսը Հայաստան ներմուծվում են Ռուսաստանի Դաշնությունից։ Հետևաբար, նույնիսկ սահմանափակ տնտեսական ճնշման գործիքակազմը կարող է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ ներքին շուկայի վրա։

    Ուստի, եթե հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվի կամ խորանա, տեսականորեն չեն բացառվում մաքսային վարչարարության խստացումը, առևտրային լրացուցիչ սահմանափակումների կիրառումը կամ էներգակիրների գնային քաղաքականության վերանայումը։ Թեև նման սցենարների իրականացումը կախված է բազմաթիվ քաղաքական և տնտեսական գործոններից, դրանց հավանականությունը չի կարող անտեսվել տնտեսական անվտանգության տեսանկյունից։

    Այս պայմաններում Հայաստանի իշխանություններին գործնականում այլևս մանևրելու լայն հնարավորություններ չեն մնացել, ուստի անհրաժեշտ է օպերատիվ և արդյունավետ որոշումներ կայացնել՝ հնարավոր քաղաքական և տնտեսական ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հակառակ դեպքում՝ աշխարհաքաղաքական դիմակայության հիմնական սոցիալ-տնտեսական հետևանքները կրելու են Հայաստանի շարքային քաղաքացիները՝ կենսամակարդակի զգալի նվազման, պարենային անվտանգության լրացուցիչ ռիսկերի խորացման, գնաճային ճնշումների ուժեղացման և կոմունալ ծախսերի աճի տեսքով»,-գրել է նա։



    դիտվել է 146 անգամ

  • Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին





    Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների` Ռյազանում ուկրաինական գիշերային հարձակումից հետո բռնկվել են Wildberries-ի պահեստները և տեղի նավթավերամշակման գործարանը։

    Միաժամանակ Մոսկվայում և Մոսկվայի մարզում հայտարարվել է օդային տագնապ։

    Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հաստատել է, որ տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։

    Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը գործել են, սակայն առանց հետևանքների չի անցել․ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով Ռյազանի մի շարք արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։




    դիտվել է 61 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Մարգարիտա Սիմոնյանը ծանր հիվանդ է





    RT-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը իր անձնական բլոգում հրապարակել է իր և իր հանգուցյալ ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մասին նոր գրքից մի հատված։ Գիրքը կոչվում է «Ոչ առաջին սեր»։
    Գրքում 46-ամյա Մարգարիտան, որն այժմ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նկարագրել է իր սերը Տիգրանի նկատմամբ և այն, թե ինչպես է նա իրեն իսկապես գեղեցիկ և երջանիկ դարձրել։
    «Տիգրանի հետ անցկացրած յուրաքանչյուր տարվա հետ ես մեկ տարով երիտասարդանում էի։ Հետադարձ հաշվելով՝ ես քսանմեկ տարեկան էի, երբ նա կոմայի մեջ ընկավ։ Ընկերներս հարցնում էին, թե որն է իմ գաղտնիքը, ով է արել իմ պլաստիկ վիրահատությունը, և որտեղի՞ց եմ ձեռք բերել երիտասարդացնող խնձորները։ Ես իսկապես գաղտնիք ունեի, որը և՛ պլաստիկ վիրահատություն էր, և՛ երիտասարդացնող խնձորներ։
    Հիմա ես նման եմ սովորական, հիվանդ ծեր կնոջ։ Ես մազեր, հոնքեր կամ թարթիչներ չունեմ։ Իմ աչքերը մշուշոտ են դարձել, ինչպես աշխարհը։ Քիմիական նյութերից չորացած մաշկը արևի լույսի տակ մոխրագույն է դառնում, ինչպես հին թեյամանի վրայի թեփուկները։
    Ես թարմ դեմքով մարգարիտ էի, և տես, թե ինչ արեցիր ինձ հետ։ Ես արհեստականորեն վաղ դաշտանադադարի մեջ մտա։ Նրանք դա անում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համար։ Դա առաջացնում է տաք ցոլքեր, ինչպես Սամանթայի դեպքում իմ սերնդի կանանց համար ամենահայտնի շոուից՝ «Սեքսը մեծ քաղաքում»։
    Վերջապես ես իմ տարիքին եմ նայում։ Գուցե նույնիսկ այն ավելի մեծ է, բայց դա քիմիաթերապիայի կամ դաշտանադադարի պատճառով չէ։ Դա այն պատճառով է, որ իմ երիտասարդացնող խնձորների մոխիրը դրված է կապույտ ծաղկամանի մեջ՝ մահճակալիս կողքի սեղանիկին։ Տաք ցոլքերը հանկարծակի այնքան տաքացնում են ինձ, որ ուզում եմ մաշկս պոկել։ Քրտինքը չի հոսում ինչպես առվակը, այլ ջրվեժի նման է թափվում, ինչպես «Աղջկա արցունքները»,- գրել է Սիմոնյանը:




    դիտվել է 107 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը

  • Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին





    Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում միաժամանակ հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։

     Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

     Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։




    դիտվել է 28 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը


    Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը