«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․
«Քաղաքականության մեջ ամենավտանգավոր թակարդները սովորաբար կառուցում են սեփական ձեռքերով։
Պուտին–Փաշինյան վերջին հեռախոսազրույցը հայ–ռուսական հարաբերությունների կարգավորման սկիզբ չդարձավ։ Ընդհակառակը՝ այն բացահայտեց այն փակուղին, ուր Հայաստանը հասցվել է տարիներ շարունակ վարված գործարքային և անհետևողական արտաքին քաղաքականությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից իրականում «երես թեքելու», ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ Հայաստանի եվրոպական ինտեգրումն ավարտին հասցնելու անկեղծ և հետևողական ցանկություն չի ունեցել։ Հակառուսաստանյան քաղաքական գիծն ու եվրոպական ուղղությամբ ցուցադրական քայլերը նրա համար առաջին հերթին եղել են եվրոպական քաղաքական շրջանակների աջակցությունը ստանալու, այդ աջակցությունը ներքին լեգիտիմության վերածելու և սեփական իշխանության վերարտադրության հնարավորություններն ամրապնդելու միջոց։ Բայց քաղաքական աջակցությունն անվճար չի լինում։ Այն ունի իր գինը։
Եվրոպացի պաշտոնյաներին տրված խոստումները, ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը, Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, եվրոպական չափանիշների ներդրման հավաստիացումները և հակառուսաստանյան քաղաքական ազդակները վաղ թե ուշ պետք է վերածվեին գործնական որոշումների։
Մինչդեռ նույն ընթացքում Փաշինյանի իշխանությունը ոչ միայն չի ստեղծել ռուսական տնտեսական համակարգից աստիճանաբար հեռանալու իրական նախադրյալներ, այլև Հայաստանը շարունակել է խորապես կախված մնալ ռուսական շուկայից, էներգակիրներից, տրանսֆերտներից և ԵԱՏՄ արտոնյալ առևտրային ռեժիմից։ Այսինքն՝ քաղաքական հռետորաբանությունը փոխվել է, իսկ երկրի տնտեսական կառուցվածքը՝ ոչ։
Հիմա Ռուսաստանը պահանջում է հստակեցնել ընտրությունը՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ։ Ընդ որում, Մոսկվայի համար հանրաքվեն ոչ այնքան ժողովրդավարական ընթացակարգ է, որքան Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը պաշտոնապես ամրագրելու և դրա ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ժողովրդի վրա տեղափոխելու միջոց։
Ռուսաստանը փաստացի ասում է՝ եթե եվրոպական ուղին իրական ընտրություն է, ամրագրե՛ք այն և ընդունե՛ք դրա հետևանքները։ Փաշինյանը չի կարող համաձայնել շուտափույթ հանրաքվեի, որովհետև դրա տնտեսական և սոցիալական հետևանքները կարող են հարվածել հենց իր իշխանության հիմքերին։ Բայց նա չի կարող նաև հրապարակայնորեն հրաժարվել եվրոպական ուղուց, որովհետև այդ դեպքում կկորցնի եվրոպական քաղաքական աջակցությունն ու իր կառուցած «եվրոպական առաջնորդի» կերպարը։
Ուստի Փաշինյանը հայտնվել է ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ իր իսկ տված հակադիր խոստումների արանքում։ Մի կողմում եվրոպական աջակցությունն է և դրա քաղաքական գինը, մյուս կողմում՝ Ռուսաստանի հետ պահպանված տնտեսական կախվածությունը, իսկ մեջտեղում՝ իշխանությունը ցանկացած գնով պահելու հրամայականը։
Հենց դրա համար էլ նա հիմա փորձում է ոչ թե ընտրություն կատարել, այլ հետաձգել ընտրության պահը՝ հայտարարելով, որ հանրաքվեն հնարավոր կլինի միայն ԵՄ-ին պաշտոնապես դիմելուց և հարցն առարկայական դարձնելուց հետո։
Բայց հետաձգվող յուրաքանչյուր որոշում իր գինն ունի։ Եվ այդ գինը վճարելու են ոչ թե սխալ քաղաքականություն վարած իշխանավորները, այլ հայկական արտադրողը, արտահանողը, աշխատողը և, ի վերջո, Հայաստանի քաղաքացին։
Սա պարզապես հանրաքվեի շուրջ վեճ չէ։ Սա Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի սնանկացումն է։ Եվ սա աշխարհաքաղաքական թակարդ չէ, որի մեջ Հայաստանը պատահաբար է հայտնվել։ Սա Փաշինյանի կառուցած թակարդն է, որի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը»։
«Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով, Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը:
Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից: ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը որոշի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու 25-30 տարի անհույս փորձեր է անում անդամակցել ԵՄ-ին:
Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:
Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի օրինակ՝ ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղին» իրագործելու, կամ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը… եվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»»:
դիտվել է 255 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։
Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։
Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝ նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։
Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:
Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով»:
դիտվել է 99 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կպահպանի ավագի թևկապը թիմի նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օրոք։ Այս մասին հաղորդում է Le Parisien պարբերականը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հարցը որևէ կասկած չի հարուցում, քանի որ Զիդանն ու Մբապեն վաղուց են ճանաչում միմյանց և մեծ հարգանք են տածում մեկմեկու հանդեպ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) նախատեսում է Զինեդին Զիդանի հետ պայմանագրի կնքման մասին պաշտոնապես հայտարարել այսօր՝ հուլիսի 28-ին։
Հիշեցնենք, որ Մբապեն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 106 հանդիպումներում դարձել է 66 գոլի հեղինակ։ 27-ամյա ֆուտբոլիստը, 10 գոլով ճանաչվել էր ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ռմբարկու։
դիտվել է 168 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։ Այս մասին հայտնում է factor.am-ը։
Որոշման համաձայն՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։
Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել Ազգային ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշումը, որով մինչ այժմ կարգավորվում էին խորհրդարանի տարածքում և շենքում անվտանգության հետ կապված հարցերը։
Այսպիսով, ընդունված որոշմամբ հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն հատուկ առանձնացված տեղերում։ Այլ վայրերում աշխատելու համար անհրաժեշտ է ԱԺ գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Ավելին, հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու համար լրագրողների ցուցակը պետք է ներկայացվի նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ։ Իսկ «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է որևէ մասնագիտական գործունեություն ծավալել։
«Պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, վիրավորական արտահայտություններ անել, չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից և սույն կանոններից բխող պահանջները, կատարել սույն կանոններով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»,-նշվում է որոշման մեջ:
Ի թիվս այլնի, արգելվում է ներս բերել ալկոհոլային խմիչք (բացառությամբ հատուկ դեպքերի)։ Արգելվում է մուտք գործել մեծածավալ առարկաներով, այդ թվում՝ պարկերով, ճամպրուկներով և մեծ պայուսակներով (բացառությամբ համակարգչային պայուսակների և թղթապանակների)։ Արգելված են նաև քիմիական, պայթուցիկ ու դյուրավառ նյութերը։
Կանոններում նշվում է, որ այցելուները պետք է ունենան «պատշաճ արտաքին տեսք»։ Մասնավորապես, արգելվում է մուտք գործել մարզական կամ հատուկ աշխատանքային հագուստով, ինչպես նաև «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։
Կանոններն ունեն նաև բացառություններ․ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման (անարգել) մուտքի և ելքի իրավունք ունեն՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց ուղեկցող անձինք։ Տրանսպորտային միջոցների դեպքում նույնպես նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաներն անցնում են առանց զննության։
Արգելվում է տեսաձայնագրել կամ լուսանկարել Պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց պարտականությունները կատարելիս։ Իսկ ԱԺ նիստերի դահլիճի օթյակներում գտնվողներին արգելվում է օգտագործել ֆոտո, կինո և տեսատեխնիկա, հեռախոսակապ կամ ռադիոկապ։
Աշխատանքային օրերին ԱԺ աշխատակիցների համար մուտքն ու ելքը թույլատրվում է ժամը 08:00-ից մինչև 22:00-ն։ Լրագրողների համար սահմանված է 08:00-19:00-ն, սակայն եթե ԱԺ նիստերը շարունակվում են, նրանք կարող են մնալ մինչև նիստի ավարտը։ Աշխատանքային օրվա վերջում յուրաքանչյուր աշխատող պարտավոր է անջատել էլեկտրասարքերը, փակել պատուհանները և կողպել սենյակի դուռը։
Կանոններն ամբողջությամբ՝ այստեղ։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը, փաստորեն, չի սպասել 9-րդ գումարման խորհրդարանում ԱԺ նախագահի պարտականությունները պաշտոնապես ստանձնելուն և նոր որոշումը ստորագրել է՝ օգտվելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը արձակուրդում գտնվելու փաստից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ առավոտից պայթած սկանդալը, երբ հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի եղբորը` Ավետ Կոնջորյանին իր տան շքամուտքի մոտ` տեսախցիկների առկայությամբ ծեծի են ենթարկել, իշխող թիմի համար տհաճ անակնկալ էր: Օգոստոսի 2-ի ԱԺ առաջին նիստից առաջ նման քրեական պատմությունը լուրջ հարված է ՔՊ վարկանիշին, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դեռ ոչ պաշտոնապես ասացին ՔՊ վերնախավի` վարչության մի քանի անդամներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անգամ ՔՊ-ում մտադիր են Ավետ Կոնջորյանի վարքը` իբրև ՔՊ-ական և ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբայր, քննարկել կուսակցությունում և որոշում կայացնել: Բանն այն է, որ թեև ծեծվողը Ավետ Կոնջորյանն է, բայց թիմում ամենևին նրան չեն համարում տուժող:
Իսկ մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստեր Կոնջորյանների ընտանիքի մասին, որոնք այս տարիներին չեն նկատվել իշխող ուժի, առավել ևս ՔՊ ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Կոնջորյանների, նրանց շուկայականից էժան արժեքով գնած առանձնատների մասին, վարչապետը զայրացավ, թե մակուլատուրան տպել, բերել եք, ի՞նչ անեք, հանձնեք իրավապահներին: Հանձնվեցին, իհարկե, դրանք իրավապահներին, սակայն որևէ քայլ չարվեց, ավելին` կարճվեց գործը:
Այսպիսով, փաստեր.
2022-ի հոկտեմբերի 8-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններօրը Ավետ Կոնջորյանը բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: Որևէ արձագանք չեղավ այս հրապարակմանը: 2025-ի մարտի 28, «Ժողովուրդ օրաթերթը» հրապարակել էր, որ «Հայկ Կոնջորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքեց եղբոր՝ ընտրակեղծիքների մեջ ներգրավված լինելու հանգամանքը եւ առաջարկեց իր եղբոր վերաբերյալ դիմել իրավապահներին: Չմերժելով պատգամավորի առաջարկը՝ այդ հրապարակումով ՀՀ Գլխավոր դատախազությանը հորդորեցինք այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին»: Դարձյալ ոչինչ չարվեց։ 2023-ի մայիսի 3-ին «Ժողովուրդ»-ը հրապարակեց Հայկ Կոնջորյանի կենսագրական տվյալներից պաշտոնական կեղծիքներ, սակայն որևէ իրավական հետևանք չունեցավ դա: 2024-ի հունիսին հրապարակվեց, որ Հայկ Կոնջորյանի և նրա կնոջ եկամուտներն աճել են: Բայց որևէ ուշադրության չարժանացավ այս հրապարակումը: 2024 թվականի նոյեմբերի 22-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչվեց Շուշան Ալեքսանյանը` Հայկ Կոնջորյանի կինը, որը մինչ այդ շարքային աշխատակից է եղել Հայփոստում, սակայն եկամուտները սկսել են շեշտակի աճել Հայկ Կոնջորյանի ՔՊ-ում զբաղեցրած դիրքի փոփոխությունից հետո: Այստեղ, անշուշտ, կոռուպցիա չկա։ Արդար ընտրվել է Շուշան Ալեքսանյանը, որի աշխատավարձը տարբեր հրապարակումների համաձայն, ամսական մոտ երեք մլն դրամ է: 2025թ․ դեկտեմբերի 9-ին «Հետք»-ը բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանը շուկայականից էժան գնով առանձնատուն է գնել եղբոր ընկերոջ ընկերությունից, որի տնօրենը եղել է հենց եղբայրը` Ավետ Կոնջորյանը: Սակայն իրավապահները քայլ չձեռնարկեցին` պարզելու ինչպես է շինարարի կողմից նախապես հայտարարված գնից էականորեն էժան բնակարան գնել Կոնջորյանը. Հակակոռուպցիոն կոմիտեն ամիսներ շարունակ ստուգողական գործողություններ է անում: Իսկ հետևանքը այն եղավ, որ Ավետ Կոնջորյանը ընկերության տնօրենի պաշտոնը թողեց այս տարվա՝ 2026-ի հունվարի 5-ին: 2026 թվականի փետրվարի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 2009-ին դատապարտվել է խարդախության համար, ընդունել մեղքը. թեման բնակարանային բրոքերությունն էր: Իրավապահների կողմից որևէ ուշադրության չարժանացավ այս հիշեցումը: 2026-ի մարտի 4-ին «Հետք»-ը շարունակեց հետաքննության մյուս մասը` բացահայտելով, որ նույն շինարարական ընկերությունից ոչ միայն Հայկ Կոնջորյանն է առանձնատուն գնել, այլև մայրն ու քուրը: Ամիսներ անց պարզվեց, որ զբոսայգին դարձավ մակուլատուրա: 2026թ փետրվարի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ Ավետ Կոնջորյանի նկատմամբ երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Նա 2025-ի հուլիսին մեկ տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, սակայն առանց վարելու իրավունքի մեքենա է վարել: 2026-ի մարտի 18-ին էլ «Ազատություն»-ը հրապարակեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը 3 ամիս անց նորից հայտնվել է մեքենայի ղեկին, հայտնաբերվել պարեկների կողմից, հարուցվել է քրեական վարույթ՝ տրանսպորտային իրավունքից զրկված լինելով մեքենա վարելու հոդվածով։ Վերահաս քրեական պատասխանատվության ընթացքում որոշվել է համաձայնությամբ տուգանք նշանակել Կոնջորյանին: Թեեւ Ավետ Կոնջորյանը, 2010-ին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դատապարտվել էր, սակայն սա չի խանգարել, որ առանց իրավունքի մեքենա վարելու քրեական գործի նյութերում ոստիկանության կողմից հայտնվի դատվածություն չունենալու մասին տեղեկանք, ու Կոնջորյանը հնարավորություն ստանա դատական գործը հանգուցալուծել մեղմ` համաձայնությամբ տուգանքով։ Սակայն այս հրապարակումն էլ անտեսվեց։ Ինչպես էր ոստիկանությունը նրան ենթադրյալ կեղծ տեղեկանք տրամադրել, միայն այն բանի համար, որ ՔՊ խմբակցության ղեկավարի եղբայրն է: Երեկ հայտնի դարձավ հուլիսի 25-ի կեսգիշերին Աբովյանի շենքի իր բակում դաժան ծեծի ենթարկվեց Ավետ Կոնջորյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ծեծել են իրեն` հրաժարվելով ասել՝ ով կամ ովքեր և ինչու: Հրապարակվեց, որ Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրենը, Աբովյանի ավագանու անդամը և նրանց ընկերներն են եղել ծեծողները՝ ՔՊ-ականներ։ ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ՝ «Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր» ստացել: Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»։ Կինը նշել է, որ դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին: «Հետքը» գրեց, որ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանը ասել է, որ Ավետ Կոնջորյանին իր հետ ծանոթացրել է ՔՊ Աբովյանի համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի իրավաբանը՝ Լավրենտ Հարությունյանը, պատմեց, որ «Միլոն Ռիելթի»-ի տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ երկու տարի անց, երբ եկել է բնակարանների վկայականները հանձնելու ժամանակը, պարզվել է, որ Կոնջորյանը գնորդների մի մասից ավել գումարներ է վերցրել, վաճառել է ավտոկայանատեղիներ, բայց այդ մասին տեղյակ չի պահել ընկերության սեփականատիրոջը։ Իրավաբանը դժվարացավ նշել, թե որքան վնաս է պատճառվել ընկերությանը, բայց ասաց, որ վստահաբար այդ գումարը գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։
«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է զեղչեր անենք 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին»,- պատմում է Լավրենտ Հարությունյանը։
«Բայց հենց առաջին շենքի բնակարանների հանձնման ժամանակ բացահայտվեց։ Ու բացահայտողը Նաիրին էր։ Կարող եք ցանկացած աբովյանցու հարցնել, թե ինչպես էր ապրում Ավետը մինչև էստեղ աշխատելը ու էստեղ աշխատելուց հետո։ Իր համար ամեն ինչ արվել է»,- ասում է իրավաբանը։
Մեր տեղեկություններով՝ այս ամենը պարզելուց հետո Բաբկեն Հովակիմյանը հանդիպել է Հայկ Կոնջորյանի ու Ավետ Կոնջորյանի հետ։ Նա Հայկ Կոնջորյանին պատմել է եղբոր արարքների մասին, սակայն վերջինս չի ցանկացել լսել։ Նա Հովակիմյանին ասել է, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ այս պատմության հետ ու հեռացել է։
Աշխատանքից հեռացվելուց հետո լարվել են Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հարաբերությունները։ Նաիրիի հայրը՝ Սամվել Հակոբյանը, պատմում է, որ Ավետ Կոնջորյանը ամիսներ շարունակ գիշերվա ուշ ժամերին մեքենայով եկել է իրենց բակ, հայհոյել ու սադրել Նաիրիին։
«Մեր ու որդուս տները դեմ դիմաց են։ Ես լսում էի՝ ինչպես է Ավետը գալիս մեքենայով բակ, հայհոյում։ Մի քանի անգամ ես եմ դուրս եկել, որ որդուս թույլ չտամ կռիվ անի։ Էս վերջին անգամն էլ տղաս տանը չի եղել, չորս թոռներս են տանը եղել, եկել է էլի հայհոյել, սպառնացել»,- պատմում է Սամվել Հակոբյանը։ Հիմա Նաիրի Հակոբյանը ձերբակալված է, սակայն մեղադրանք առաջադրված չէ:
Ինչպես հայտնի է, «Միլոն մայնինգի» կառուցած շենքերից մեկում բնակարան են ձեռք բերել Հայկ Կոնջորյանի մայրը և քույրը։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակի տվյալների համաձայն, «Միլոն մայնինգը» պահանջում է լուծարել բնակարանի ձեռքբերման իրավունքի պայմանագիրը և վճարել տույժ՝ 926.000 դրամի չափով, քանի որ Արմինե և Օֆելյա Կոնջորյանները չեն կատարել պայմանագրով սահմանված վճարումները։ Այսինքն, բնակարան են գնել, բայց ամսեկան վճարումներ չեն արել:
Հունիսի 7-ի ընտրություններից առաջ ՔՊ-ի նախընտրական ամփոփիչ հավաքի օրը, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին էր մոտեցել Ավետ Կոնջորյանը և խնդրել իր մասին հրապարակումներում չշեշտել եղբոր` Հայկ Կոնջորյանի անունը, քանի որ իրենք ունեն լարված հարաբերություններ ու կապ չունի, որ եղբայրներ են: Նա ամեն կերպ փորձում էր հրապարակային նյութերում տարանջատվել եղբորից` Հայկ Կոնջորյանից:
Այսպիսով, Հայկ Կոնջորյանի, նրա կնոջ, եղբոր` Ավետ Կոնջորյանի և նրանց մոր և քրոջն առնչվող սկանդալները հիշեցնում են մերժված հին ժամանակների բարքերը. հովանավորչություն, խարդախություն` իշխանական բարձր հովանու ներքո: Ու այսքանից հետո Հայկ Կոնջորյանը պետք է օգոստոսի 2-ին ընտրվի ԱԺ փոխխոսնակ, քանի որ ՔՊ վարչությունը որոշում ունի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսը ժամանել է Մադրիդ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ֆուտբոլիստի այցի նպատակը ոչ թե տրանսֆերային բանակցություններն են, այլ մեջքի վիրահատությունը։ Այն նախատեսված էր հուլիսի 27-ին և չի պահանջում հոսպիտալացում, ինչը թույլ կտա Ռոդրիին չխախտել ժամանակացույցն ու բնականոն կերպով սկսել մինչմրցաշրջանային նախապատրաստական փուլը։
Ակնկալվում է, որ կիսապաշտպանը բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» ասիական շրջագայությունը։ Նրա հետ միասին թիմին կարող են չմիանալ նաև Էրլինգ Հալանդը, Ռայան Շերկին և նորեկ Էլիոթ Անդերսոնը, որոնք աշխարհի առաջնությունից հետո հավելյալ հանգստի հնարավորություն են ստացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոդրին հայտնվել էր Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում, սակայն «քաղաքայինները» մտադիր են երկարաձգել իսպանացու հետ պայմանագրի ժամկետը։ Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը
Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։