«The New York Times»-ը, հղում անելով իրանական և արևմտյան աղբյուրների, հայտնել է, որ Թեհրանը քննարկել է Ուկրաինայի ծովային նավահանգիստներից մեկին հարվածելու տարբերակը։
Ըստ աղբյուրների՝ Իրանը կարող էր կիրառել փոքր մարտագլխիկով բալիստիկ հրթիռ, քանի որ ենթադրվում էր, որ հարվածը լինելու էր «խորհրդանշական բնույթի» և մեծ վնաս չէր պատճառի։
Իրանական իշխանությունները, ըստ հրապարակման, ակնկալում էին, որ դրանից հետո հակամարտությունը կավարտվի, սակայն արևմտյան պաշտոնյաները զգուշացրել էին Ուկրաինայի հնարավոր անկանխատեսելի արձագանքի և ավելի լայն պատերազմի վտանգի մասին։
NYT-ի զրուցակիցները նշել են, որ դիվանագիտական շփումների արդյունքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը և համոզել Իրանին հրաժարվել նախնական ծրագրից։
Հուլիսի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հարվածել էին Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, ևս մեկը՝ վիրավորվել։
Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ հայտնելով բողոք։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ ուկրաինական հարձակումը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և, ըստ նրա, նպատակ ունի Եվրոպային ներքաշել Իրանի ու ԱՄՆ-ի միջև հակամարտության մեջ։
դիտվել է 230 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Leave a Reply