Category: Hayacq

  • 17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակել

    17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելՀուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

    Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող մեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ։

    Հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։ Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 25-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 25-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 411.50 դրամ, վաճառքի դեպքում՝ 419.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.57 դրամ, վաճառքինը՝ 4.75 դրամ։

  • Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համար

    Մանուշակագույն սոխի բազմաթիվ առավելություններն առողջության համարՍոխի այս տեսակն առողջության համար բազմաթիվ առավելություններ ունի: Առաջինը, որ պետք է իմանալ, այն է, որ այն պետք է միշտ հում վիճակում ուտել: Բարձր ջերմաստիճանը նվազեցնում է նրա առավելությունների քանակը: 

    1. Մանուշակագույն սոխը կանխարգելում է քաղցկեղի զարգացումը: Այն հարուստ է ծծմբական միացություններով, որոնք օրգանիզմը պաշտպանում են ուռուցքների և քաղցկեղի տարբեր տեսակների զարգացումից: Այս միացությունները նաև ոչնչացնում են միզասեռական համակարգի վրա գրոհող բակտերիաներին:

    2. Գերազանց միջոց է շաքարախտի դեպքում: Հում սոխը և հատկապես նրա մանուշակագույն տեսակը խթանում է ինսուլինի արտադրությունը: Այդ պատճառով էլ, եթե դուք շաքարախտ ունեք, ավելի շատ հում մանուշակագույն սոխ կերեք:

    3. Վերացնում է փորկապությունը: Մանուշակագույն սոխը հարուստ է մանրաթելերով, և այդ պատճառով էլ այդպես լավ են փորկապության հարցերը լուծում: Մանուշակագույն սոխի մանրաթելերն աղիներից հանում են թույները:

    4. Կոկորդի ցավ: Մանուշակագույն սոխը բնական հզոր հակաբիոտիկ է: Այդպիսով նրա հյութը հաճախ օգտագործվում է ինֆեկցիաների և կոկորդի բորբոքման բուժման մեջ և անսպասելի արագ արդյունքներ է գրանցում:

    1 ճաշի գդալ մանուշակագույն սոխի հյութը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ և օգտագործեք օրական մեկ անգամ մրսածությունը, գրիպը, հարբուխն ու տարատեսակ ինֆեկցիաներն ու վարակները կանխելու համար: Եթե արդեն հիվանդ եք, խորհուրդ է տրվում այս խառնուրդից օրական 4-5 անգամ մեկական թեյի գդալ խմել մինչև առողջանալը:

    5. Քթային արյունահոսություններ: Եթե հաճախ եք ունենում քթային արյունահոսություն, ապա մանուշակագույն սոխը կարող է դառնալ այդ խնդրի լուծումը: Մանուշակագույն սոխը երկու կես անել ու շնչել հոտը: Շատերն ասում են, որ դա օգնում է կանգնեցնել արյունահոսությունը:

    6. Պաշտպանեք ու ամրապնդեք սիրտը: Սոխն ընդհանրապես, և հատկապես՝ մանուշակագույն սոխը կպաշտպանի սրտի իշեմիկ հիվանդությունից և կկարգավորի արյան Ճնշումը: Պարզապես այն ավելացրեք աղցանների ու այլ ճաշատեսակների մեջ:

    7. Կարգավորում է խոլեստերինը: Հում մանուշակագույն սոխը հավասարակշռում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակը:

  • Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց

    Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց։

    Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

  • Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին

    Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներինՌուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Կսպասենք նոր առաջարկների»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան սպասելու է Վաշինգտոնի նոր առաջարկներին ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

    Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ և առաջարկներ են պահանջվում։

  • Հուլիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Գրիգոր Լուսավորիչ փողոց 12, 17 շենքեր, Զաքյան փողոց 10 շենք, Մաշտոցի պողոտա 2, 4 շենքեր,

    11։00-16։00 Չարենցի փողոց 10 շենք։

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/2 շենք, Մ. Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի, Ավան՝ 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների առանձնատներ, «Ասինկա» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/2 շենք, Ավան՝ 4-րդ փողոցի առանձնատներ և 4-րդ փողոցի 3-րդ և 4-րդ նրբանցքների առանձնատներ, «Վահագն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 ՀԱ Գ-1 թաղամաս 8, 10, 41 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Անդրանիկի փողոց մասնակի, ՀԱ Բ-2 թաղամաս 139, 140 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Տիգրան Մեծի պողոտա 61, 63 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Փարպի, Ղազարավան և Բազմաղբյուր գյուղերն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Կասյան, Ա. Սիմոնյան, Ավդալյան, Գասպարյան, Մելքոնյան, Պուշկինի, Իսահակյան, Արարատյան, Արցախի, Չարենցի, Գնունի, Ա. Խաչատրյան, Շիրազի, Սայաթ-Նովա, Շահումյան, Սևակի, Նար-Դոսի, Մաշտոցի, Մուրացան, Կամոյի, Արմեն Բազոյան, Մարատ Խաչատրյան, Սազայի Նիկողոսյան, Արտակ Բարսեղյան, Արամ Յղյան, Գետափնյա, Անտառային տնտեսության փողոցներ մասնակի,

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր՝ մասնակի,

    11:00-14:00 Արալեզ գյուղ մասնակի,

    13:00-15:30 Արտաշատ քաղաք՝ Աբովյան, Ա. Խաչատրյան, Աղայան, Իսահակյան, Միասնիկյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11։00-13։30 Շատին գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի թիվ 2-65 շենքեր, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4, 9 մսուր-մանկապարտեզներ, թիվ 9, 12 դպրոցներ, Գլխավոր արխիվի Հրազդանի մասնաճյուղ, Ջրառատ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-15:30 Գետիկ, Մարտունի գյուղեր, «Էրիկ» ՓՀԷԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի մարզպետարան, ԱԱԾ ծառայություն, Քննչական կոմիտե, Գավառի շուկա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Գավառի մարզադպրոց ՀՈԱԿ, Գավառի դրամատիկական թատրոն, «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ, «ԱՐԱ ՆԱՆԵ» ՍՊԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ԴԷ Լյուքս», «Լիօ» գեղեցկության սրահներ, Գավառի ոստիկանություն, դատարան, Գեղարքունիքի մարզային ոստիկանություն, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառի զինկոմիսարիատ, «Քյավառ հեռուստատեսություն» ԲԲԸ, «Արաբկիր» բժշկական համալիր, Բոշնաղյան, Սայադյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ազատության փողոցների մասնակի հատվածի առանձնատներ,

    Տավուշի մարզ՝

    11:00-14:00 Ենոքավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-15:00 Սարահարթ, Գոգարան գյուղեր, Գեղասարի հանգստյան գոտի, Նովոսելցովո, Սարատովկա գյուղեր և «Տաշիր» ՀԷԿ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Դիլիջանում բшխվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան վիրшվորներ

    Դիլիջանում բшխվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան, կան վիրшվորներՀուլիսի 19-ին Տավուշի մարզում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել։

    Shamshayn.com-ի հաղորդմամբ՝  այդ օրը ժամը 17.50–ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ, 46-ամյա Աշոտ Հ․ «Nissan» մակնիշի և 39-ամյա Անատոլի Ա․ վարած, «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։

    Վթարի հետևանքով Անատոլի Ա․–ի ուղևոր, «Իջևան» ԲԿ կենտրոնի բուժքույր, 60–ամյա Աիդա Ս․–ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․Շամշյանի տեղեկություններով, հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժնին տեղեկացրել են, որ նշված վթարի պատճառով իրենց մոտ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ, 74–ամյա Գրետա Զ․–ն և 41–ամյա Անուշ Բ․–ն, ովքեր հայտնել են, որ 1 օր առաջ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում ավտովթարի են ենթարկվել։

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվելԳագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

    «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

    Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին այսօր ավելի վաղ էր հայտնի դարձել։

  • Հուլիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Երևանյան խճուղու թիվ 124-ից 176 (զույգ) հասցեների առանձնատների, թիվ 211-ից 243 (կենտ) հասցեների առանձնատների, Շահումյան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

    Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըՁերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը, հայտնում է Սպուտնիկ Արմենիայի աղբյուրը։

    Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար։