Category: Hayacq

  • 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW»-ով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել

     53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW»-ով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելՀուլիսի 19-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա մի կին և հայտնել, որ իր ամուսնուն՝ Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Գ․ Մ․-ին, 15 հոգով, իր երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկել։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկաններին Գ․ Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Լեոյի փողոցում իրեն են մոտեցել անհայտ անձինք՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններիս պահանջով նա նստել է ավտոմեքենան, որից հետո իրեն տեղափոխել են Լեոյի փողոցի հարակից տարածքում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ ծեծի են ենթարկել՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ․  Մ․-ին ծեծի ենթարկած անձինք են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Կարեն Ղ․-ն, 36-ամյա Շավարշ Փ․-ն և Երևանի բնակիչ, 30-ամյա Օնիկ Մ․-ն։

    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

  • Գարեջրի զարմանալի հատկությունները, այն հարուստ է բազմաթիվ վիտամիններով

    Գարեջրի զարմանալի հատկությունները, այն հարուստ է բազմաթիվ վիտամիններովԳարեջուրն ամենատարածված ալկոհոլային խմիչքներից մեկն է։ Այն օգտակար է մաշկին ու մազերին, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով և ամինաթթուներով։ Այն պարունակում է նաև B խմբի վիտամիններ, սպիտակուց, սելեն, կալիում, երկաթ, ցինկ, մագնիում։

    Մազերը դարձնում է առողջ ու փայլուն։

    Գարեջուրը կօգնի առողջացնել մազերը, ամրացնել դրանք։

    Օգնում է հեշտ սանրել խճճվող մազերը։ Գարեջուրն օգնում է խոնավեցնել մազերը։ Բացի այդ՝ այն մազերն ավելի է ամրացնում։ Խճճվող մազերի համար օգտագործեք միայն ոչ ալկոհոլային գարեջուր։

    Երիտասարդացնում է մաշկը։ Գարեջուրը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ և կանխարգելում մաշկի վաղաժամ ծերացումը։ Գարեջրի մեջ պարունակվող վիտամիններն ու հանքանյութերն օգնում են ձգել մաշկը։

    Բաղադրիչներ

    1 ճաշի գդալ գարեջուր

    1 ձվի սպիտակուց

    3 կամ 4 կաթիլ նշի յուղ։

    Խառնեք բոլոր բաղադրիչները, հավասար քսեք դեմքին ու իրանին։ Թողեք չորանա, լվացեք տաք ջրով։ Չորացրեք մաշկը, խոնավեցնող կրեմ քսեք։ Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

    Օգնում է հեռացնել մահացած մաշկը։ Գարեջուրը կարող եք օգտագործել՝ մաշկի մահացած հատվածը հեռացնելու նպատակով։

    Բաղադրիչներ

    3 հասած ելակ

    1-2 թեյի գդալ գարեջուր։

    Ելակը տրորեք, ավելացրեք գարեջուրը։ Պաստան քսեք դեմքին՝ մերսելով մաշկը։

    Պայքարում է ակնեի դեմ։ Գարեջուրը կարող է օգնել նաև կանխարգելել և թեթևացնել ակնեն։ Այն հակաբակտերիալ հատկություններ ունի, ինչի արդյունքում սպանում է ակնեի պատճառ դարձող բակտերիաները։

    1 ձվի դեղնուցը հարեք այնքան, մինչև այն փրփրի։ 1 ճաշի գդալ գարեջուր և մեղր ավելացրեք։ Թողեք 15 րոպե, լվացեք տաք ջրով։

    Ամրացնում է եղունգները։ Գարեջուրը կարող է օգնել նաև ամրացնել թույլ եղունգները։

    1 ճաշի գդալ գարեջուրը խառնեք նույնքան տաք ձիթապտղի յուղի և խնձորի քացախի հետ։ Ձեռքերը խառնուրդի մեջ թողեք 15-20 րոպե։ Շաբաթվա ընթացքում օգտագործեք 2 կամ 3 անգամ։

  • Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին

    Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներինԿիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիներին՝ աշխարհին ցուցադրելով իր դաժան նացիստական ​​ժպիտը, հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Կիրովում և Զապորոժիեում տեղի ունեցած հարձակումների վերաբերյալ։

    Նա հավելել է, որ Ռուսաստանը կոչ է անում բոլոր պատասխանատու կառավարություններին և միջազգային կազմակերպություններին չլռել Կիրովում և Զապորոժիեում Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների մասին։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆԻսրայելի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի ԱՄՆ, այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    «Նեթանյահուն հաջորդ շաբաթ կժամանի Վաշինգտոն»,-նշել է նա։

    Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալներով՝ Նեթանյահուն հուլիսի 27-ին կմեկնի ԱՄՆ և հուլիսի 29-ին կհանդիպի Թրամփի հետ Սպիտակ տանը։ Նա նաև կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորության արարողությանը։

  • Կենդանակերպի այս նշանների կյանքում շրջադարձ է սպասվում, սկսվում է բեկումնային և հաջողակ ժամանակահատված

    Կենդանակերպի այս նշանների կյանքում շրջադարձ է սպասվում, սկսվում է բեկումնային և հաջողակ ժամանակահատվածԱստղաբանական կանխատեսումների համաձայն՝ կենդանակերպի չորս նշանների համար սկսվում է բեկումնային և հաջողակ ժամանակահատված, որը կփոխի նրանց կյանքի ընթացքը։

    Ահա թե որ նշաններին է սպասվում գլխավոր շրջադարձը և ովքեր կլինեն հաջողության գագաթին.

    1. Ցուլ

    Շրջադարձի բնույթը. Ցուլերը հայտնի են կայունության ձգտելու իրենց հատկությամբ, սակայն այս շրջանում հենց կամավոր կամ անխուսափելի փոփոխություններն են բերելու երկարաժամկետ հաջողության։

    Ինչ է սպասվում. Հնարավոր են արմատական քայլեր կարիերայում (սեփական գործի սկսում, նոր մասնագիտական ուղի), բնակության վայրի փոփոխություն կամ կարևոր որոշումներ անձնական կյանքում։ Այս քայլերը սկզբում կարող են ռիսկային թվալ, բայց դրանք կստեղծեն անհավանական ամուր հիմք ապագայի համար։

    2. Կշեռք

    Շրջադարձի բնույթը. Որպես հավերժական դիվանագետներ՝ Կշեռքները հաճախ տատանվում են երկընտրանքների առջև։ Այս փուլում նրանք կկայացնեն վճռական ընտրություն՝ հօգուտ սեփական անձի և ներդաշնակության։

    Ինչ է սպասվում. Կյանքից կվերանա կասկածների մառախուղը, և վերջապես պարզություն կմտնի այն հարցերում, որոնք երկար ժամանակ անհանգստացնում էին նրանց։ Աշխատանքային և անձնական հարաբերություններում կհաստատվի վաղուց սպասված խաղաղությունն ու հավասարակշռությունը։

    3. Աղեղնավոր

    Շրջադարձի բնույթը. Աղեղնավորների համար ավարտվում է ստվերում մնալու կամ փոխզիջումների գնալու ժամանակաշրջանը։ Տիեզերքը նրանց կհրամցնի հնարավորություն՝ լիարժեքորեն դրսևորելու սեփական ներուժը։

    Ինչ է սպասվում. Մեծ հաջողություններ են սպասվում ինքնադրսևորման, ստեղծագործության և կարիերայի հարթակում։ Նրանք կկարողանան իրենցձգտումները վերածել հստակ ռազմավարության և հասնել այնպիսի նպատակների, որոնք նախկինում անհասանելի էին թվում։

    4. Ձկներ

    Շրջադարձի բնույթը. Ձկները հաճախ կորչում են իրենց բազմաթիվ երազանքների և տարբերակների ծովում: Այս շրջանը նրանց համար կբերի կենտրոնացում, հասունություն և հստակ գործողությունների ծրագիր:

    Ինչ է սպասվում. Ներքին կասկածները կփոխարինվեն վստահությամբ: Նրանք կկարողանան իրենց վաղեմի գեղեցիկ գաղափարները վերածել շահութաբեր կամ հոգեհարազատ նախագծերի՝ ստանալով Տիեզերքի լիակատար աջակցությունը։

    Ընդհանուր միտումը. Այս չորս նշանների համար հաջողության բանալին սեփական ձայներին լսելն է, վախերից ազատվելը և առանց վարանելու առաջ շարժվելը։ 

  • Դավիթ Խուդաթյանը և ԻԻՀ նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու և էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր

    Դավիթ Խուդաթյանը և ԻԻՀ նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու և էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցերՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

    Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին։

    Նախարար Խուդաթյանը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խորացման գործում։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։

    Դավիթ Խուդաթյանը և ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առևտուրը ընդլայնելու հարցեր:

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

    ԻԻՀ նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադին, իր հերթին, վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա տեխնիկական և տնտեսական հնարավորությունների շրջանակում, ինչպես նաև աջակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

  • ԱԺ-ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

    ԱԺ-ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։

    Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը ԱԺ անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը՝ ինչպես պահանջում են Սահմանադրությունն ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

    Առաջին նիստի ամենակարևոր կազմակերպչական հարցերից մեկը լինելու է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։

    Հանձնաժողովը կընտրվի խմբակցությունների առաջարկով, պատգամավորների քվեարկությամբ, իսկ դրա կազմում ներկայացված կլինեն ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը՝ խորհրդարանում խմբակցությունների համամասնությանը համապատասխան։ Հենց այս մարմինն է հետագայում կազմակերպելու և ամփոփելու Ազգային ժողովում անցկացվող գաղտնի ու բաց քվեարկությունների արդյունքները։ Նրա լիազորությունները պահպանվում են խորհրդարանի ամբողջ գումարման ընթացքում։

    Դրանից հետո պատգամավորները կանցնեն քաղաքական ամենակարևոր ընտրություններին՝ կընտրեն Ազգային ժողովի նախագահին, ապա՝ Ազգային ժողովի փոխնախագահներին, որոնցից մեկը պետք է լինի ընդդիմադիր պատգամավոր։ Քվեարկությունների արդյունքները կհաշվարկի արդեն ընտրված Հաշվիչ հանձնաժողովը։

    Օգոստոսի 2-ի նիստում կընտրվեն նաև մշտական հանձնաժողովների նախագահները։ Հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխումն իրականացվում է խորհրդարանական ուժերի միջև Դ’Օնթի (D’Hondt) բանաձևով՝ ՀՂՈՒՄԸ ՄԵՐ ՆՅՈՒԹԻՆ, ինչի արդյունքում յուրաքանչյուր խմբակցություն ստանում է իրեն հասանելիք հանձնաժողովների ղեկավարումը՝ ըստ մանդատների քանակի։ ՔՊ-ն՝ 7, ՈւՀ-ն՝ 2, Հայաստանը՝ 1 հանձնաժողովների նախագահներ։

    Եթե մինչև այդ կառավարությունը խորհրդարան ներկայացնի կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծ, ապա այն ևս կարող է ընդգրկվել առաջին նիստի օրակարգում և քննարկվել հենց նույն օրը։ Հակառակ դեպքում առաջին նիստի օրակարգը հիմնականում կսահմանափակվի խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմամբ։

    Միևնույն ժամանակ, հանրության մի մասի սպասումներին հակառակ, օգոստոսի 2-ին վարչապետի ընտրություն կամ կառավարության ներկայացում չի լինելու։

    Սահմանադրական ընթացակարգը հստակ է․ խորհրդարանում մեծամասնություն կազմած խմբակցությունը վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում է ընդունում և այն ներկայացնում Հանրապետության նախագահին։ Նախագահը նշանակում է վարչապետին, որից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ձևավորում է կառավարությունը։

    Կառավարության կազմավորումից հետո վարչապետը 20-օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, իսկ խորհրդարանը պարտավոր է այն քննարկել և 7 օրվա ընթացքում քվեարկությամբ հավանություն տալ կամ մերժել։

    Այսպիսով, օգոստոսի 2-ի նիստը լինելու է ոչ թե կառավարության ծրագրի կամ վարչապետի քաղաքական ելույթի, այլ նոր խորհրդարանի ինստիտուցիոնալ ձևավորման նիստը։ Այդ օրը կձևավորվեն այն մարմիններն ու պաշտոնները, որոնք առաջիկա հինգ տարիներին կազմակերպելու են Ազգային ժողովի ամբողջ աշխատանքը, իսկ գործադիր իշխանության ձևավորման գործընթացը կշարունակվի արդեն դրանից հետո՝ Սահմանադրությամբ սահմանված փուլերով»։

  • Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

    Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի աշնանը Կոտայքի մարզը կդառնա տեղական ինքնակառավարման ընտրությունների գլխավոր քաղաքական թատերաբեմերից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով՝ հոկտեմբերի 25-ին ընտրություններ կանցկացվեն Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում, իսկ նոյեմբերին՝ Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն սկսել է թեկնածուների ընտրության և համաձայնեցման գործընթացը, սակայն մի շարք համայնքներում վերջնական որոշումներ դեռևս չկան։

    Մասնավորապես, Գառնի համայնքում, որտեղ գործող համայնքապետը Տիգրան Պետրոսյանն է, ՔՊ-ում ակտիվորեն քննարկվում է այլ թեկնածու առաջադրելու տարբերակը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունում քննարկվում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս պատգամավորի մանդատ է ստացել Ազգային ժողովում, և, եթե պաշտոնապես ստանձնի պատգամավորի լիազորությունները, կուսակցության ներսում քննարկվում է նրան Գառնիի համայնքապետի թեկնածու առաջադրելու սցենարը։

    Հրազդանում ՔՊ-ն, ըստ մեր տեղեկությունների, գրեթե վերջնական որոշում ունի. իշխանության թեկնածուն լինելու է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին։

    Ծաղկաձորում ՔՊ-ն, մեր տեղեկություններով, պատրաստվում է կրկին աջակցել գործող համայնքապետ Նարեկ Հարությունյանին, որի թեկնածությունը կուսակցության ներսում դիտարկվում է որպես տարբերակ, բայց փնտրում են այլ թեկնածուի։ Եթե ՔՊ-ն այլ թեկնածու «գտավ», Հարությունյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Ըստ ՔՊ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Հարությունյանի աշխատանքներից։

    Իսկ Աբովյանում իրավիճակն առավել անորոշ է։ Իշխանական թիմում դեռևս շարունակվում են թեկնածուի որոնումները, և վերջնական որոշում չկա։ Միաժամանակ քննարկվում է նաև գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանին աջակցելու հնարավորությունը, սակայն այս հարցում ևս վերջնական համաձայնություն դեռ չի ձևավորվել։

    Նույն պատկերն է նաև Նաիրի և Նոր Հաճն համայնքներում, որտեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, ՔՊ-ում դեռ շարունակվում են համապատասխան թեկնածուների որոնումներն ու ներքին քննարկումները։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի համայնքային ընտրությունները իշխանության համար առանձնահատուկ քաղաքական նշանակություն ունեն։ ՔՊ-ում համոզված են, որ մարզում անհրաժեշտ է գրանցել հնարավորինս բարձր արդյունքներ՝ հաշվի առնելով, որ այստեղ զգալի քաղաքական ազդեցություն ունի ԲՀԿ առաջնորդ, կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանը։ Իշխանության ներսում չեն թաքցնում, որ այս ընտրությունները դիտարկվում են նաև որպես հնարավորություն՝ թուլացնելու ընդդիմության դիրքերը մարզում և թույլ չտալու, որ համայնքներում ընդդիմադիր ուժերը վերահսկողություն ձեռք բերեն։

    Այդ պատճառով, մեր տեղեկություններով, առաջիկա ամիսներին Կոտայքում սպասվում է լարված նախընտրական շրջան, որտեղ թեկնածուների ընտրությունը ՔՊ-ի համար դարձել է առաջնահերթ քաղաքական խնդիր»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Արդյոք ճիշտ է ուտելուց հետո սուրճ խմելը, ինչ բացասական ազդեցություն կարող է այն ունենալ

    Արդյոք ճիշտ է ուտելուց հետո սուրճ խմելը, ինչ բացասական ազդեցություն կարող է այն ունենալ Սննդաբան Սանդրա Մոնինոն ասել է, որ ուտելուց հետո չի կարելի սուրճ, թեյ խմել։ Նա բացահայտել է այս ըմպելիքների վտանգները 20minutos-ին տված հարցազրույցում։

    «Սուրճը և թեյը խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են»,- նշել է դիետոլոգը։

    Մասնագետի խոսքով՝ նշված ըմպելիքները ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։ Բժիշկը մարդկանց հորդորել է նաեւ հիշել, որ կոֆեինը բացասաբար է ազդում քնի որակի վրա։ Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել սուրճ խմել նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՈւշադրություն

    Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝

    Հուլիսի 25-29- ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։