Category: Hayacq

  • Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար

    Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի համար։

    «Ես շնորհակալ եմ Եվրամիությանը և բոլոր եվրոպական առաջնորդներին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթն ընդունելու համար։ Կարևոր է, որ Ռուսաստանի վրա ճնշումը շարունակվի այն պատերազմի համար, որը նա սկսել է և հրաժարվում է դադարեցնել։

    Այս փաթեթը ներառում է Ռուսաստանի եկամուտները սահմանափակելու ուժեղ քայլեր, այդ թվում՝ հաշվի առնելով ուկրաինական առաջարկները։ Կարևոր է պահպանել միասնությունը և պահպանել այս ճնշումը։ Մենք հույս ունենք, որ նոր՝ 22-րդ փաթեթի վրա աշխատանքները կընթանան ակտիվորեն, և մենք կկարողանանք իրականացնել լրացուցիչ սահմանափակումներ, որոնք անպայման կնպաստեն խաղաղությանը և կսահմանափակեն Ռուսաստանի պատերազմ սկսելու կարողությունը։ Շնորհակալություն, ԵՄ»,-նշել է Ուկրաինայի առաջնորդը։

  • Հուլիսի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10:00-13:00 Նալբանդյան փողոց 50 շենք, Վարդանանց փողոց 5, 5Ա շենք,

    11:00-13:30 Սարյան փողոց 27, 29, 31, 33, 35 շենքեր, Մայիսյան փողոց 22, 26, 33ա շենքեր,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 12-րդ փողոցներ մասնակի; 6-րդ փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ավան՝ Մարշալ Խուդյակովի փողոց 1/8 շենք.և Մարշալ Խուդյակովի 4-րդ փողոց 13/2 շենք և 4-րդ փողոցի առանձնատներ մասնակի, Աճառյան փողոցի առանձնատներ մասնակի; 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ մասնակի, «Լուսինե», «Նուշիկ Ասոցիացիա», «Ֆլեշ» ՍՊԸ-ներ, «Գ. Միքայելյան» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Ավան՝ 5-րդ, 10-րդ փողոցներ, հարակից նրբանցքներ և առանձնատներ, Ավան՝ 6-րդ, 8-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս, 47 շենք և հարակից տարածքների առանձնատներ, թիվ 170 դպրոց, «Ալեքս Եղբայրներ», «Այգեձոր», «Այ-Նետ», «Մագելիտա», «Մեծն Էրիկ», «Ֆիթնես Ֆուդ» ՍՊԸ-ներ, «Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Բուռնազյան փողոց, Միչուրինի փողոց 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Նոր Արեշ 48-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիլիկյան 5-րդ և 7-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Անդրանիկի փողոց 52, 54, 56, 56/4, 58, 60, 64/4 շենքեր, Րաֆֆու փողոց 37, 39, 41, 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-14:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

    11:00-16:00 Ապագա և Լուսագյուղ գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    10:00-14:00 Թաթուլ, Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Սուսեր, Սորիկ, Կանչ և Հակո գյուղեր,

    11:00-12:00 Բերքառատև Սադունց գյուղեր,

    11:00-15:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար և Գառնահովիտ գյուղեր,

    12:30-13:30 Ռյա Թազա և Միրաք գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Նոր Կյուրին և Խարբերդ գյուղեր մասնակի,

    11:00-12:30 Դիտակ և Ջրաշեն գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Լուսառատ, Փոքր Վեդի գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդ

    13:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Բաղրամյան, Խորենացի, Ազնավուրի, Մաշտոցի, Ավետիսյան, Աղայան, Ղուկասյան, Ստեփանյան, Աբովյան, Ա. Խաչատրյան, Կոմիտասի և Իսահակյան փողոցներ մասնակի,

    13:00-17:00 Գետազատ, Աբովյան, Վարդաշեն գյուղեր, Արևշատ, Լանջազատ, Դեղձուտ և Մրգանուշ գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Ջերմուկ քաղաք՝ Մաշտոցի, Ստեփանյան փողոցներ մասնակի, Ձախափնյա թաղամաս մասնակի,

    11:00-13:30 Ռինդ գյուղ մասնակի,

    11:00-16:00 Վայք քաղաք՝ Իսրայել Օրու, Շինարարների փողոցներ մասնակի, Ջերմուկի խճուղին մասնակի,

    14:00-16:00 Աղնջաձոր գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 2-րդ միկրոշրջան և հարակից բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Զորավան, Արագյուղ, Բուժական, Սարալանջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Ալխալյա» ՍՊԸ, «Ալրեյամի ֆարմ» ՍՊԸ, «Զորավան» ԲԲԸ, «Նաիրյան» ԲԲԸ, սեփականատերեր՝ «Մ. Գևորգյան», «Գ. Պետրոսյան», «Սամվել Ամիրխանյան», «Անահիտ Վարդանյան», «Կ. Փիլոյան», «Զ. Կարապետյան», «Մ. Հարությունյան», «Հ. Բաղդասարյան», «Դ. Հայրապետյան», «Շ. Ղազարյան», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Ներքին Դեմեր թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դրախտիկ, Աղբերք գյուղեր, Դրախտիկից-Շորժա ընկած ծովափնյա հատվածներ,

    11:30-13:00 Սոթք գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Դդմաշեն գյուղն ամբողջությամբ, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-16:00 Ավազան գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:15-13:15 Ներքին Գետաշեն գյուղ՝ Վերին Դեմեր թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Ներքին Գետաշեն գյուղ՝ Ներքին Դուրան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:30 Մաքենիս գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղեր,

    11:00-15:00 Փամբակ գյուղ, Քարաբերդ գյուղ և Զինմաս, Գյուլագարակ գյուղ մասնակի,

    Տավուշի մարզ՝

    11:00-14:00 Կայանավան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա 76, 77 փողոցներ, Գետափնյա, Կալինինի փողոցներ մասնակի,

    11:00-15:00 Դիլիջան քաղաք՝ Պարզ լճի փողոց, Դիլիջան-Իջևան մայրուղին մասնակի, Թեղուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին

    Եթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստինԵթե պրոբացիայի ուղեկցությամբ լինի, չեմ մասնակցելու օգոստոսի 2-ի ԱԺ նիստին, այս մասին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, ում տնային կալանքի ժամկետն այսօր դատարանը երկարացրել է։

    «Արդեն վեց ամիս է՝ նույն պատգամավորն եմ․ ի՞նչ փոխվեց․․․ փոխվեց դատավորի սկզբունքը։ Դա ընդամենը ծաղրուծանակություն է։ Եթե օրենքով խափանման միջոց տնային կալանքը վերացնեն, ապա կմասնակցեմ, եթե չէ, ապա չեմ մասնակցի»,– նշել է նա։

    Նշենք, որ նրա տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը նիստի ընթացքում հայտարարեց, որ, պաշտպանների միջնորդության դեպքում՝ դատավորի թույլտվությամբ, Արթուր Սարգսյանը կկարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ԱԺ-ի առաջին նիստին։

  • ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

    ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար և ոչ բոլոր դեպքերում է տրամադրում ՀԴՄ կտրոն, փոխարենը տրամադրում է ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

    Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ տվյալները հաստատվել են: Ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ այն մասին,  որ 2023-թվականի հուլիսի 1-ից մինչև 2025թ-ի հունիս ամսվա 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԸ-ի կողմից թաքցվել է շուրջ 619 միլիոն դրամի իրացման շրջանառություն, իսկ վարձու աշխատողներին վճարված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները պակաս է հաշվարկել շուրջ 340 միլիոն դրամի չափով։ Արդյունքում ընկերության կողմից չհաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 260 միլիոն ՀՀ դրամ։   

    Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

    Մանրածախ առևտրով զբաղվող հարկ վճարողներին տեղեկացնում են, որ գործող իրավակարգավորումների համաձայն, վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է, ընդ որում նշված պահանջի պարբերաբար չկատարումը  կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ ու քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ, այլ ոչ թե ներքին հաշվառման կտրոններ:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել

    Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացելԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ԱԺ 9–րդ գումարման առաջին նիստին մասնակցելու հրավեր չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

    «Վեհափառն այս պահին դեռևս հրավեր չի ստացել»,– նշեց նա։

    Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

  • Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել

    Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Հուլիսի 22-ին՝ ժամը 17։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի նախկին կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող չշահագործվող կահույքի արտադրամասի տանիքում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են խոտածածկույթ (200 քմ) և շինության տանիքը՝ մոտ 90 քմ։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 23-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 23-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,05 դրամ է, վաճառքը՝ 368,17 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 411,55 դրամ, վաճառքի դեպքում՝ 423,55 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.40 դրամ, վաճառքինը՝ 4.81 դրամ։

  • Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվել

    Ինքնшսպшն եղած զինվորի գործով 2 անձ կա ձերբակալված. մեղադրանքներ են առաջադրվելՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

    ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

    Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

    Ինչպես արդեն հայտնել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է նաև Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: 

  • Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը

    Լևոն Արոնյանը նվաճեց Biel Chess Festival-ի հաղթողի կոչումըԼևոն Արոնյանը (ԱՄՆ) նվաճեց Շվեյցարիայում անցկացված Biel Chess Festival-ի հաղթողի կոչումը գրոսմայստերների տրիատլոնում (արագ, դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի ընդհանուր հաշվարկում)։ Այս մասին գրում է shantnews-ը:

    Արոնյանը հաղթեց արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, դասական շախմատի մրցաշարում նա գրավեց չորրորդ տեղը։

    Ընդհանուր հաշվարկում Լևոն Արոնյանը վաստակեց 25 միավոր։ Երկրորդ տեղը գրաված ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին վաստակեց 21 միավոր։