Category: Hayacq

  • Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

    Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը հրաժարվել էր շարունակել աշխատանքը կառավարության կազմում, հրաժարվել է նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատից։

    Հիշեցնենք, որ կառավարության կազմում Հայրապետյանի աշխատանքը չշարունակելու փաստը հաստատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մխիթար Հայրապետյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 36-րդ համարն էր և ընտրվել էր պատգամավոր, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեկ։ Արդյունքում այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատ չի ստանա։

    Ուշագրավ է, որ սա արդեն երկրորդ նման հրաժարականն է նույն քաղաքական շրջանակում։ Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվել էր նաև Մխիթար Հայրապետյանի քավորը՝ Վաղարշակ Հակոբյանը՝ բիզնեսով զբաղվելու հրապարակային պատճառաբանությամբ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փոփոխությունները չեն սահմանափակվում միայն անձամբ Հայրապետյանի որոշմամբ։ Նրա ղեկավարած ոլորտում ևս կադրային տեղաշարժերն արդեն մեկնարկել են․ նախարարի թիմի ներկայացուցիչները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում՝ սկսած նախարարի տեղակալներից։

    Այս ամենը, ըստ իշխանական աղբյուրներում շրջանառվող տեղեկությունների, վկայում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կադրային փոփոխությունները լինելու են ոչ թե մասնակի, այլ համակարգային բնույթի։

    Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալու Մխիթար Հայրապետյանի ծրագիրը դեռ մշուշոտ է, քանի որ ընտրությունները կկայանան մյուս տարվա գարնանը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 21-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 21-ինԽոյ: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի և կկարողանաք գործի անցնել:

    Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր ընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն, իսկ ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

    Ցուլ: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա,ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք:

    Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

    Երկվորյակ: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել: Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն: Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ:

    Հարազատների հետ վեճերից խուսափել չի հաջողվի, սակայն կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:

    Խեցգետին: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շարջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը, եթե իհարկե, ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի:

    Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:

    Առյուծ: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն:  Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, կփորձեն թիկունքից հարված հասցնել:

    Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:

    Կույս: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք  նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է թշնամիներ ձեռք բերեք:

    Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները: Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցնացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն:Ժամադրության հրավեր կստանաք, իսկ ընդունելու դեպքում՝ չեք զղջա:

    Կշեռք: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից:  Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները:

    Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

    Կարիճ: Սպասվում է օրվա լավ սկիզբ : Անգամ մանրուքները ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն:  Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Կարիճներ  ծրագրած գնումները կհետաձգեն :

    Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Նշանի միայնակ ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

    Աղեղնավոր: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք է զինվել համբերությամբ և լինել ուշադիր,  հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ:

    Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք , ովքեր  այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա  ընթացքում  զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու հավանականությունը մեծ է:

    Այծեղջյուր: Հարմար օր է  զրուցելու համար  բոլոր այն մարդկանց հետ ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտրերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն:

    Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում:  Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

    Ջրհոս: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, այսօր դա ձեզ չի հաջողվի, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը, թե կողմնակի խոսակցություններով և թե իրենց սեփական խնդիրներով: Շատ Ջրհոսներ կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ:

    Մտերիմները իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել:

    Ձկներ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ:Գործարարի  ձեր հոտառությունը   վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում  պատկերը փոքր-ինչ այլ է:

    Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված  իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Չի բացառվում՝ գանգատվեք գլխացավից:

  • Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-13:30 Աղայան փողոց 7, 9 շենքեր, Աբովյան փողոց 25 շենք, Տերյան փողոց 62 շենք,

    12:00-15:00 Թումանյան փողոց 33-41 շենքեր, Փարպեցի փողոց 17 շենք, Սարյան փողոց 1, 1ա, 3, 4 շենքեր, Տիգրան Մեծի պողոտա 1-15 շենքեր, Հանրապետության փողոց 32, 49 շենքեր, Խանջյան նրբանցք 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փողոց 1-32 առանձնատներ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Արղության փողոց 20 շենք,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Դ. Վարուժանի թաղամաս՝ 9, 10 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Նելա» ՍՊԸ, «Ավան առողջության կենտրոն» ՓԲԸ, Ավան վարչական շրջանի վարչական շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Ա. Շահինյան փողոց և Ա. Շահինյան փողոցի 2-րդ, 4-րդ նրբանցքներ մասնակի, Մարշալ Խուդյակովի փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Ջհանգիր Աղայի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Մարշալ Խուդյակովի փողոցի առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Աշտարակի խճուղի 43, 51 տեղամասեր մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակի 5, 7, 8, 11, 13, 18 փողոցներ մասնակի,

    11:00-17:00 Միքայելյան փողոց 3 շենք, Ծերենցի փողոց 3, 5, 7 շենքեր, Ա. Մանուկյան փողոց 4, 6 շենքեր, Սեբաստիայի փողոց 79, 80, 82/Ա, 82/Բ, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հովնաթան, Ա. Վեգների, Օտյան, Սեբաստիայի, Ա. Մանուկյան, Շահումյան 8-րդ, 9-րդ և Ծերենցի փողոցներ մասնակի,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Միչուրինի, Լուսինյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 6-րդ, 7-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախ թաղամաս, Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 53/14, 53/15, 55/13, 57/12, 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44 շենք, Չեխովի փողոց 47 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վեդի քաղաք՝ Ա. Սիմոնյանի հրապարակի շենքեր մասնակի, Կասյան, Արարատյան, Սարոյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Գայի, 26 Կոմիսարների, Գևորգ Մարզպետունի, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չարենցի, Չաուշի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան, Կամոյի, Գալստյան, Փրվեյան, Սերժիկ Հակոբյան, Ներսիկ Մկրտչյան, Իսահակյան, Արամ Խաչատրյան, Մաշտոցի փողոցներ մասնակի,

    11:00-12:30 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Գրիբոյեդովի, Սալակիթ, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մասիս քաղաք՝ Կայարանի, 2-րդ թաղամասեր մասնակի, Գործարանային, Հրանտ Վարդանյան, Շիրակի, Սայաթ-Նովայի, Երկաթուղայինների փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սայաթ-Նովա գյուղ մասնակի,

    13:00-14:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-16:00 Զառիթափ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:00-16:00 Ջրվեժ գյուղ, Ջրվեժի Ա թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Նուռնուս գյուղ և ամառանոցներ՝ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամասի 202-216, 239, 240 շենքեր և հարակից այլ հանրային բաժանորդներ,

    11:00-17:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-14:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 22-26 հասցեներ և 5-րդ միկրոշրջան (Ուրենգոյ)՝ ամբողջությամբ, «Ա. Պողոսյան», «Ա. Տեր-Գրիգորյան», «Սասուն Միքայելյան», «Հայկ Թադևոսյան», «Ժ. Ջահանգիրյան», «Դ. Մկրտչյան» ԱՁ-ներ, «Ծովաօրոր», «Մեր Շին», «Սպիտակ Ափ», «Սևան-2000», «Լիխնիտիս», «Տիգրան և Վահե», «Երեք Առյուծներ», «Արմադա ԿՈ» ՍՊԸ-ներ, թիվ 1 հանրային լողափ, կոմունալ տնտեսություն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Սևան քաղաք՝ Չարենցի փողոց 33-102, 142-162 հասցեներ, Շիրազի, Լճափնյա, Ազնավուրի, Արա Գեղեցիկի, Նաիրյան 1-ին նրբանցք, Սպանդարյան, Իսահակյան, Շահումյան, Կ. Բանակի փողոցների առաձնատներ (Չերյոմուշկա), Հ. Ասատրյան, Հ. Սանեյան, Ս. Սեդրակյան, Ս. Բեգլարյան ԱՁ-ներ, ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, երաժշտական դպրոց, «Բողբոջ» մանկապարտեզ, Միկրոյի կոյուղու պոմպակայան, «Էս Քոմպանի» ՍՊԸ, ԳՈՒՄ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-13:00 Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատ թաղամաս մասնակի, Գանձակ գյուղն ամբողջությամբ, «Աշոտ Հարությունյան» ԱՁ, Հացառատի թիվ 8 միջնակարգ դպրոց, Գանձակի ջրմուղ, Հացառատի մանկապարտեզ, Գանձակի «կարտոֆիլի պահեստներ» կոչվող տարածք, Հացառատի «Գլանոց» կոչվող տարածք,

    11:00-15:30 Շորժա և Դրախտիկ գյուղերն ամբողջությամբ,

    13:00-15:00 Նորատուս գյուղն ամբողջությամբ, «Քարհանք» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 1, 2, 3 միջնակարգ դպրոցներ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 մանկապարտեզ, «Անդ-Մարիամ» ՍՊԸ գազալցակայան, Նորատուսի ՃՇՇ ասֆալտի գործարան, «Ատոմաշեն» ՍՊԸ բետոնի հանգույց, «Վերադարձ» հյուրանոցառեստորանային համալիր, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան,

    11:30-13:00 Ակունք գյուղ՝ 9-րդ, 13-րդ, 16-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Լուսակունք գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11։00-14։00 Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան, Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գայի, Աբովյան, Հովսեփյան փողոցներ մասնակի,

    12:00-14:00 Լուսաձոր, Լուսահովիտ, Ակնաղբյուր, Խաշթառակ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-16:00 Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Սարամեջ գյուղ, Ջրաշեն գյուղ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    10:00-11:00 Տավրոս գյուղ,

    10:00-12:00 Աշոտավան, Արևիս, Բնունիս, Բռնակոթ, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    10:00-13:00 Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղեր,

    11:30-16:00 Բռնակոթ գյուղ,

    11:00-17:00 Թխկուտ, Լեհվազ, Այգեձոր, Վարդանիձոր գյուղեր,

    12:00-14:00 Աշոտավան գյուղ,

    13:00-14:00 Վանեք գյուղ,

    13:00-16:00 Խրանց գյուղ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 21-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Քանաքեռավան, Մրգաշեն, Զորավան, Արագյուղ, Լուսակերտ, Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձանոց թաղամասերի, Փարպի, Օշական (այդ թվում Օշականի Ձախ ափ թաղամասի), Բյուրական, Սասունիկ (այդ թվում Սասունիկի Կարին թաղամասի), Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Բազմաղբյուր, Արտաշավան, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ղազարավան, Ագարակ, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ, Օրգով, Արագածոտն բնակավայրերի գազասպառողների և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների, «Սուլավա ՏԱՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին ժամը 10:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան, Երևանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Օգոստոսի 23 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Կարեն ՋալավյանըՔյոխը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին

    Կարեն Ջալավյանը`Քյոխը դատարանում հաղթել է Ռոման ԲաղդասարյանինԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Ա.Կարաքեհյանի նախագահությամբ բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս իր ֆեյսբուքյան էջերով հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ.

    «Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը»:

    Դատարանը նաև պարտավորեցրել է Ռոման Բաղդասարյանին որպես բարոյական վնասի փոխհատուցում Կարեն Ջալավյանին վճարել 100.000 ՀՀ դրամ:

  • Հուլիսի 20-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հուլիսի 20-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 21-ի ժամը 11:00-ն կդադարեցվի ք.Սեվան Իսակովի, Ազատության, Գայի, Գ.Նժդեհի, Գ.Մարզպետունու, Նավարարների, Կոմիսարների, Պ.Սեվակի, Սունդուկյանի, Խորհուրդների, Վ.Փափազյանի, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբայեդովի, Գործարանային, Բաբաջանյանի, Շինարարների, Սայաթ-նովայի, Սարգիս Սեվանցու, Ֆրանսիական, Ձկնորսների, Նաիրյան, Նալբանդյան 40-65 Շենքերի ջրամատակարարումը։

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր չորրորդ երեխային է ունեցել

    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր չորրորդ երեխային է ունեցելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ իր և կնոջ՝ Ուշայի որդի է ծնվել։ Այս մասին հայտնել է Վենսը X-ի իր էջում:

    «Մենք ուրախ ենք հայտնել, որ այսօր առավոտյան ծնվել է մեր փոքրիկ Ալեք Նիլ Վենսը»,- ասվում է Վենսի գրավոր հայտարարության մեջ։

    ԱՄՆ փոխնախագահն ավելացրել է, որ կինը և երեխան իրենց լավ են զգում, և երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնի արվարձանում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան զինվորական բժշկական կենտրոնի աշխատակիցներին։

    Վենսը հայր է դարձել չորրորդ անգամ։ Նա և իր կինն արդեն ունեն երկու որդի և մեկ դուստր։

  • Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն

    Զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառությունՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

    Ճշտվել են նաև հանգստի և ժամանցի վայրի այն տարածքները, որտեղ կարող են առկա լինեն ընկերության իրացման շրջանառության վերաբերյալ թվային և փաստաթղային արժանահավատ տվյալներ։

    Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ստացված տվյալները մանրամասն վերլուծել են, մշակել են միջոցառումների կատարման հաջորդականությունը և անցել են բացահայտ գործողությունների։ Միջոցառումների շրջանակներում համաժամանակյա հետազոտվել են համակարգիչներում առկա ընկերության գործունեության վերաբերյալ տվյալները,  ներքին հաշվառման և սևագիր փաստաթղթերը: Ձեռք բերված տվյալները համադրվել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա նույն ժամանակաշրջանների վերաբերելի հարկային հաշվարկների տվյալների հետ, արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2025-26թթ-ին կազմակերպված թվով 25 խնջույքներից ձևավորված 300 մլն․ ՀՀ դրամ գումարի չափով հասույթը չի արտացոլվել հարկային մարմին ներկայացված հաշվարկներում։ Արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել շուրջ 82 մլն․ ՀՀ դրամ։

    Փաստի առթիվ առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ  ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողների զերծ մնալ նման վարքագծից և գործել թափանցիկ, իսկ քաղաքացիներին հորդորում է պահանջել ՀԴՄ կտրոններ կամ օրենսդրությամբ սահմանված այլ վճարային փաստաթղթեր։

  • Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 20-ի համար

    Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 20-ի համարՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 363.5 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363, 5 դրամ է, վաճառքը՝ 368.43։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.70 դրամ, իսկ վաճառքի դեպքում

    միջին գինն է 425.14 դր ։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 412.44 դրամ է, վաճառքը՝ 24.44 ։

    Ռուբլու առքն էլ կազմում է 4.38; դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.84 է ։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամ է, վաճառվում՝ 4.35։

  • Իսպանիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

    Իսպանիայի հավաքականը դարձավ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնՀուլիսի 19-ին, ԱՄՆ-ում, Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում կայացավ ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչը, որում հանդիպեցին Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Հանդիպումն անցավ գերլարված պայքարում։

     

    Իսպանիայի հավաքականն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային առավելություն, Արգենտինան խաղում էր ավելի պաշտպանողական ֆուտբոլ։ 

    Հանդիպման 93-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էնցո Ֆերնանդեսը․ արգենտինացիները մնացին 10 հոգով։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

    Հանդիպման 95-րդ րոպեին Նիկո Ուիլյամսը դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց։ Բայց հանդիպման 106-րդ րոպեին Ֆերրան Տորեսի գոլն արդեն կանոնների սահմաններում էր ու գոլը գրանցվեց՝ 1-0, ու դա այս հանդիպման միակ գոլն էր, քանի որ քիչ անց նույն Տորրեսի գրանցած երկրորդ գոլը խաղից դուրս իրավիճակից էր։