Category: Hayacq

  • «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է թվով 94 կրակված պարկուճներ

    «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է թվով 94 կրակված պարկուճներՀունիսի 24-ին զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Արտակ Ո․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, Սասունցի Դավիթ փողոցի 7 հասցեում գտնվող «SD» հյուրանոցի սենյակներից մեկը վարձակալությամբ տրամադրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի Զոու Չանգհուային, որից հետո նշված սենյակից աղբը դուրս բերելու ընթացքում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված փամփուշտների պարկուճներ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի կրակված 94 պարկուճներ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Ո․-ն «SD» հյուրանոցի տնօրենն է։

  • Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է, սպասվում են վճռորոշ քննարկումներ. Ժողովուրդ

    Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է, սպասվում են վճռորոշ քննարկումներ. Ժողովուրդ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

    Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։

    Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

    Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

    «Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

    Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

    «Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,-ընդգծել է նա։

    Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։

    «Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։

    Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։

    «Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։

    Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։

    «Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,-ասել է Անաստաս Իսրայելյանը։

    Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 18-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 18-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 415 դրամ, վաճառքի դեպքում՝ 421 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.53 դրամ, վաճառքինը՝ 4.75 դրամ։

  • «Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչև օրս դատավարական կարգավիճակ չունի

    «Ժողովուրդ». Վահե Հովհաննիսյանը մինչև օրս դատավարական կարգավիճակ չունի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։

    Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։

    Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։ Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։

    Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։

    Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։

    Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։ Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։

    Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։ Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։

    Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։

    Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Ռոսսելխոզնադզորը կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ և Իրանից պահանաջում է կասեցնել հավաստագրումը

    Ռոսսելխոզնադզորը կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ և Իրանից պահանաջում է կասեցնել հավաստագրումըՌոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն) դիմել է Իրանի բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ դադարեցնելու Ռուսաստան արտահանման համար նախատեսված ծաղիկների հավաստագրումը։

    2026 թվականին Իսլամական Հանրապետությունից ներմուծվող ապրանքների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

    Ըստ կառույցի՝ Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերը և փաթեթավորումը նույնական են Հայաստանից նախկինում ներմուծվածներին։

    Ռոսսելխոզնադզորն ավելի վաղ Իրանին տեղեկացրել էր հայկական ծաղկային արտադրանքի վրա գործող ժամանակավոր սահմանափակումների մասին։ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվում է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող և առաքվող կտրված ծաղիկների ներմուծումը։

    Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով, Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարեկեցությունը պահպանելու և Ռոսսելխոզնադզորի կողմից սահմանված արգելքներն ու սահմանափակումները պահպանելու նպատակով, ծառայությունը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպության հետ՝ խնդրելով դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացումը և այս հարցի պարզաբանումը։

  • Հուլիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    10։00-13։00 Ալեք Մանուկյան փողոց 1, 2, 3 շենքեր,

    11:00-14:00 Սարի Թաղի 6-21-րդ փողոցներ մասնակի,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Համբարձումյան փողոց 10-45/2 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Ազատության պողոտա 7-9/97 շենքեր, Արաբկիրի 49-րդ և 51-րդ փողոցների 1-28 առանձնատներ, Զարյան փողոց 96/5 առանձնատուն, Մալխասյանց փողոց 1, 3, 12, 12Ա, 19/2, 25 շենքեր, Մամիկոնյանց փողոց 35-39, 41-45, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Վրացական փողոց 17, 18, 21/1, 21/2 շենքեր, Գրիբոյեդովի փողոց 15, 15Ա շենքեր, Արղության փողոց 20 շենք և թիվ 38 մանկապարտեզ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Զոհրապի և Չուխաջյան փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Հաղթանակ 2,3,5,7 փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նոր Չարբախի 9-րդ փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Չարբախի 1-ին, 2-րդ, 8-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ և Բաղրամյան գյուղեր,

    11:00-13:00 Մրգաստան և Դոխս գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Դիտակ գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արգավանդ և Արբաթ գյուղեր մասնակի,

    12:00-14:30 Ոստան գյուղ մասնակի,

    15:00-16:00 Արևշատ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:00 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Գոմք և Կապույտ գյուղեր,

    14:00-16:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի, Միկոյան փողոցներ՝ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-14:00 Նոր Հաճն քաղաք մասնակի, Պարգևաշեն թաղամաս, Իսահակյան 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցներ, Էդիկ Տոռոզյանի փողոց, Պարույր Սևակի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Առինջ գյուղ՝ Պարույր Սևակ թաղամաս մասնակի, Խաչատուր Աբովյան թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:00 Կարմիր գյուղ՝ թիվ 1 միջնակարգ դպրոց, «Հորթերի դոշ» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, «Գորգ-արտել» կոչվող տարածքի բոլոր բնակիչ-բաժանորդներ, թիվ 2 միջնակարգ դպրոց, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների բոլոր բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Լիճք գյուղն ամբողջությամբ և հարակից բոլոր ոչ բնակիչ-բաժանորդներ, Վաղաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:15 Ծովակ գյուղ՝ 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:30-14:20 Լճավան գյուղ՝ 14-րդ, 15-րդ, 16-րդ, 19-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-16:50 Լճավան գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 16-րդ, 21-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-17:00 Դաշտադեմ, Ձյունաշող, Պաղաղբյուր, Մեծավան և Միխայելովկա գյուղեր,

    12:00-16:30 Կուրթան գյուղ,

    14:00-17:00 Վարդաբլուր գյուղ,

    Տավուշի մարզ՝

    11:00-13:00 Իջևան քաղաք՝ Տերյան, Մայիսի 28-րդ փողոցներ մասնակի,

    13:30-15:30 Իջևան քաղաք՝ Անկախության, Երիտասարդական փողոցներ մասնակի,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա, Կալինինի և Շամախյան փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Ամասիայի 25 փողոց,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շահումյան և Սպանդարյան փողոցներ մասնակի, Հ. Որոտնեցու, Կոմիտասի, Մ. Թանգիի փողոցներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Հուլիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    17 հուլ 2026 22:06

    Հուլիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 20-ին ժամը 11:00-ից մինչև 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը։

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր

  • Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի

    Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-2, Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի կմ1+400-կմ2+600 հատվածը (Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց) հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 10-ը ցերեկային ժամերին, առավոտյան 7.00-20.00–ն, փակ կլինի երթևեկության համար։ Գիշերային ժամերին ճանապարհը բաց է։

    Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ իրազեկելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Աբովյանի տրանսպորտային հանգույց-Մ-4-Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։

  • Մանկապարտեզի դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    Մանկապարտեզի դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:

    Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

    Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

  • Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

    17 հուլ 2026 16:20

    Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեցԳյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, որն համակցված է 15 մլն դրամ գրավով։

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր