Category: Hayacq

  • ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը խստացրել է վիզային ռեժիմը․ մանրամասներ

    ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը խստացրել է վիզային ռեժիմը․ մանրամասներԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փոխել է օտարերկրացի լրագրողներին, ուսանողներին և փոխանակման ծրագրերով ժամանող անձանց վիզաների տրամադրման կանոնները՝ նրանց երկրում գտնվելու ժամկետը սահմանափակելով ֆիքսված ժամանակահատվածով: Դրա մասին ասվում է գերատեսչության ծանուցման մեջ, որը զետեղվել է Դաշնային գրանցամատյանում (ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում):

    Ինչպես բխում է փաստաթղթից, ամերիկյան իշխանությունները ելնում են այն կանխադրույթից, որ կանոնների փոփոխությունը նրանց կօժտի «լրացուցիչ պաշտպանությամբ և ավելի մեծ վերահսկողությամբ», ինչպես միաժամանակ «հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ հետևել՝ արդյոք նշված ոչ ներգաղթային վիզաների տիրապետողները պահպանո՞ւմ են իրենց կարգավիճակը ԱՄՆ-ում ժամանակավոր գտնվելու ընթացքում»:

    Օտարերկրյա լրագրողները, ուսանողները և փոխանակման ծրագրով ժամանող անձինք ստանում են համապատասխանաբար I, F և J կարգի վիզաներ: Այդ փաստաթղթերը, ըստ նախկին կանոնների, թույլ էին տալիս գտնվել ԱՄՆ տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում էին երկիր ժամանելու նպատակներն ու պայմանները. օրինակ՝ քանի դեռ անձը շարունակում է աշխատել օտարերկրյա լրատվամիջոցում կամ սովորել ամերիկյան համալսարանում: Մինչ այժմ նման վիզաները մեծ մասամբ գործողության ֆիքսված ժամկետ չունեին:

    Ըստ նոր կանոնի՝ օտարերկրյա լրագրողները կկարողանան ԱՄՆ մուտք գործել աշխատանքի նպատակով ոչ ավելի, քան 240 օր ժամկետով, իսկ այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում, երկարաձգել այն: Չինաստանի քաղաքացիների համար նշված ժամկետն առաջարկվում է սահմանափակել 90 օրով: Օտարերկրյա ուսանողները և փոխանակման ծրագրերով ժամանող անձինք կկարողանան երկրում գտնվել ուսման ժամկետի կամ փոխանակման ծրագրի տևողության ընթացքում, բայց ոչ ավելի, քան չորս տարի:

  • Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ևս 2 հոգու փնտրում են

     Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ևս 2 հոգու փնտրում ենԱյսօր՝ հուլիսի 17-ին, Երևանում ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։

  • Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, գիշերվա ընթացքում շտապօգնության 15 կանչ է ստացվել

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, գիշերվա ընթացքում շտապօգնության 15 կանչ է ստացվելԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

    Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

    Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

  • Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»

    Որ հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.

    Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։

    Օրինակ, Բաբկեն Թունյանը, որն անցած ԱԺ-ում ղեկավարում էր տնտեսական հանձնաժողովը, առաջադրվել է ոչ միայն տնտեսականի նախագահի համար, այլեւ՝ ֆինանսավարկային ու բյուջետայինի, որը ղեկավարում էր Ծովինար Վարդանյանը՝ նա էլ է հայտ ներկայացրել։ Սա նշանակում է, որ իշխանությունը հակված է այս 2 հանձնաժողովներից մեկը տալ ընդդիմությանը։ Երկրորդ «հանձնվելիք» հանձնաժողովը, թերեւս, կլինի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որտեղ թեկնածություն են առաջադրել Հասմիկ Հակոբյանն ու Տրդատ Սարգսյանը։ Հ․ Հակոբյանը նաեւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի համար է առաջադրվել, Տրդատ Սարգսյանը՝ առողջապահության։ Իսկ երրորդ զիջվողը կլինի մարդու իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր ժամանակներում ընդդիմության ներկայացուցիչն է ղեկավարել։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 17-ի համարՀՀ բանկերում այսօր՝ հուլիսի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 363.47 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ նվազելով 0.1934 դրամով։

    Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 368.32 դրամ է:

    Փոխանակման կետերում դոլարի առքը 363 դրամ է, վաճառքը՝ 365.5։

    Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 413.70 դրամ, իսկ վաճառքի դեպքում

    միջին գինն է 425.14 դր ։

    Փոխանակման կետերում եվրոյի առքը 415 դրամ է, վաճառքը՝ 419։

    Ռուբլու առքն էլ կազմում է 3.91 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 4.75է։

    Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.15 դրամ է, վաճառվում՝ 4.35։

  • Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»

    Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է.

    «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։

    Մեզ ասացին, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ պետական ծառայողների մեծ մասին պարտադրել են լծվել իշխանության քարոզչությանը եւ աշխատել իշխող ուժի համար՝ խոստանալով, որ ընտրություններից հետո մեծ անակնկալ են ստանալու դրա դիմաց։ Խոսքն ընթացիկ հավելավճարների ու պարգեւավճարների մասին չէ, այլ հենց ընտրությունների համար արված աշխատանքի դիմաց կլորիկ պրեմիայի։ Սակայն ընտրություններից հետո խոստացած անակնկալը «գրել են սառուցին», երբ որոշները հետաքրքրվել են ու պահանջել խոստացված անակնկալը, նրանց ասել են, որ չենք կարող բոլորին տալ՝ աղմուկ կբարձրանա։ Ապա ում պետք է, խրախուսել են, մեծամասնությանն էլ դասական ձեւով «քցել»։

    Երեկ տեղեկացանք, որ ՀՀ կառավարությունը 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հայտնի պիլոտային ծրագրի շրջանակներում ղեկավար կազմերին միլիոնանոց պրեմիաներ վճարելու համար։

    Հիշեցնենք, որ մի անգամ վճարել են 25-ի դեկտեմբերին, ապա կես տարի չեն վճարել, որ ընտրություններից առաջ մարդկանց չզայրացնեն, հիմա նորից սկսել են վճարել»։

  • Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»

    Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ և աշխատավարձ՝ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus մակնիշի ավտոմեքենան, 2020 թվականից՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխարինվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։

    Միաժամանակ տարեցտարի աճել են նաև նրա եկամուտները. եթե 2018 թվականին աշխատանքի վարձատրությունը կազմել էր 14 մլն 105 հազար դրամ, ապա 2025 թվականին միայն աշխատավարձը հասել է 31 մլն 22 հազար դրամի, իսկ ընդհանուր տարեկան եկամուտը՝ 36 մլն 542 հազար դրամի։ Այդ ընթացքում շարունակել է նվազել բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարը, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի վերջին հասել է գրեթե 7.8 մլն դրամի։

    2018-2020 թվականներ

    2018 թվականին Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագրում անշարժ գույք և ավտոմեքենա չկային։ Նա հայտարարագրել էր 5 մլն դրամ և 3500 եվրո դրամական միջոցներ, մինչդեռ 2017 թվականին ունեցել էր 1.3 մլն դրամ։ Փոխառության մայր գումարը կազմել էր 15 մլն 292 հազար դրամ, տարվա ընթացքում ստացած վարկը՝ 13 մլն 302 հազար դրամ։ Տարեկան եկամուտները կազմել էին 14 մլն 409 հազար դրամ, որից 14 մլն 105 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն, իսկ 304 հազար դրամը՝ այլ եկամուտ։

     

    2019 թվականին նրա հայտարարագրում առաջին անգամ հայտնվեց տրանսպորտային միջոց. հունվարի 22-ին նա գնման եղանակով ձեռք բերեց 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։

     

    2020 թվականին Գրիգորյանը ձեռք բերեց նաև իր առաջին անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը 2020 թվականի հուլիսի 29-ին գնվել է համատեղ սեփականության իրավունքով։ Այսպիսով, եթե 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս գույք և ավտոմեքենա չուներ, ապա արդեն 2020 թվականի ավարտին նրա հայտարարագրում առկա էին թե՛ բնակարանը, թե՛ Lexus ավտոմեքենան, որոնք հետագայում դարձան նրա հայտարարագրերի հիմնական ակտիվները։

     

    2021 թվական

    2021 թվականի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սակայն այդ պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ ամիս հինգ օր։ Արդեն 2021 թվականի օգոստոսի 19-ին նա կրկին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վերադառնալով նույն պաշտոնին։

     

    Տարվա վերջի դրությամբ նա հայտարարագրել էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը և 2005 թվականի արտադրության Lexus ավտոմեքենան։

     

    Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել էր 3 մլն 550 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 271 հազար դրամ։

     

    Ընդհանուր տարեկան եկամուտը կազմել էր 28 մլն 491 հազար 845 դրամ, որից՝

    22 մլն 378 հազար 460 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,

    6 մլն 113 հազար 385 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

    Տարվա վերջի դրությամբ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել էր 47 մլն 729 հազար 167 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 429 հազար 651 դրամ։

     

    Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

     

    2022 թվական

    2022 թվականին Արմեն Գրիգորյանը պահպանել էր նույն բնակարանն ու Lexus ավտոմեքենան։

     

    Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել էր 1 մլն 271 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 685 հազար 735 դրամ։

     

    Ընդհանուր եկամուտը կազմել էր 27 մլն 454 հազար 543 դրամ, որից՝

     

    21 մլն 909 հազար 265 դրամ՝ աշխատավարձ,

    5 մլն 545 հազար 278 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

    Վարկի մայր գումարի մնացորդը կազմել էր 47 մլն 18 հազար 277 դրամ։

     

    Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 429 հազար 651 դրամ։

     

    2023 թվական

    2023 թվականին Արմեն Գրիգորյանը հայտարարագրել էր Արաբկիրի բնակարանը, սակայն ավտոմեքենաների մասով տեղի ունեցավ փոփոխություն։

     

    Նա 7 մլն 350 հազար դրամով վաճառել էր 2005 թվականի արտադրության Lexus-ը, իսկ նույն տարվա հունիսի 6-ին 11 մլն 500 հազար դրամով (30 000 ԱՄՆ դոլար) ձեռք էր բերել 2020 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա։

     

    Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբին կազմել էր 908 հազար 718 դրամ, իսկ տարեվերջին՝ 978 հազար 894 դրամ։

     

    Ընդհանուր եկամուտը կազմել էր 32 մլն 816 հազար 57 դրամ, որից՝

     

    22 մլն 859 հազար 634 դրամ՝ աշխատավարձ,

    5 մլն 456 հազար 423 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից,

    4 մլն 500 հազար դրամ՝ «Ամերիաբանկ»-ից ստացված վարկ։

    Տարվա վերջի դրությամբ փոխառության մնացորդը կազմել էր 4 մլն 204 հազար 894 դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 46 մլն 209 հազար 413 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 775 հազար 100 դրամ։

     

    2024 թվական

    2024 թվականին Արմեն Գրիգորյանի հայտարարագրում մնացել էին նույն բնակարանը և Toyota ավտոմեքենան։

     

    Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա էր 978 հազար 894 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 800 հազար 985 դրամ 59 լումա։

     

    Ընդհանուր եկամուտը կազմել էր 28 մլն 522 հազար 207 դրամ, որից՝

     

    22 մլն 991 հազար 744 դրամ՝ աշխատավարձ,

    5 մլն 530 հազար 463 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

    Տարվա վերջի դրությամբ նա հայտարարագրել էր՝

     

    1 մլն 891 հազար 531 դրամ փոխառության մնացորդ,

    45 մլն 338 հազար 221 դրամ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդ։

    Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 7 մլն 422 հազար 720 դրամ։

    2025 թվական

    2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը և 2020 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

     

    Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 1 մլն 800 հազար 985 դրամից աճել է մինչև 7 մլն 797 հազար 118 դրամ։ Կանխիկ գումար, արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, կրիպտոարժույթ կամ բանկային ավանդներ նա չի հայտարարագրել։

     

    Տարվա վերջի դրությամբ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար 70 դրամ։

     

    Ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 36 մլն 542 հազար 342 դրամ, որից՝

     

    31 մլն 22 հազար 387 դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ,

    5 մլն 519 հազար 955 դրամ՝ այլ եկամուտ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

    Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 604 հազար 871 դրամ 90 լումա։

     

    Շահերի հայտարարագրում նա նշել է, որ առևտրային կազմակերպություններում մասնակցություն չունի, սակայն հանդիսանում է «Հանրային օրակարգ» լրագրողների կազմակերպության նախագահ, «Անմիջական ժողովրդաիշխանության զարգացման» և «Ժողովրդավարություն հանուն զարգացման» կազմակերպությունների համահիմնադիր, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

     

    Ի՞նչ է հայտարարագրել Արմեն Գրիգորյանի կինը

    Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանի հայտարարագրի համաձայն, 2025 թվականի սկզբում և տարեվերջին նա համատեղ սեփականությամբ ունեցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել 2020 թվականի հուլիսի 29-ին՝ գնման եղանակով։

     

    Տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

     

    Մինասյանը հայտարարագրել է «Յունիբանկ»-ից ստացված փոխառություն, որի մայր գումարի մնացորդը տարվա սկզբին կազմել է 27 մլն 738 հազար 686 դրամ, իսկ տարեվերջին՝ 27 մլն 2 հազար 366 դրամ։

     

    Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել ընդհանուր 847 հազար 943 դրամ, իսկ տարեվերջին՝ 2 մլն 83 հազար 688 դրամ։

     

    2025 թվականի ընթացքում Մինասյանի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 349 հազար 921 դրամ, որից՝6 մլն 779 հազար 829 դրամ՝ աշխատավարձ «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամից,

    1 մլն 570 հազար 92 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

    Այսպիսով, 2025 թվականին Արմեն Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մանե Մինասյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 44 մլն 892 հազար 263 դրամ։

     

    Գրիգորյանի հայտարարագրում զգալի փոփոխություններ են արձանագրվել. 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս չուներ ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, իսկ այսօր արդեն տարեկան եկամուտը 14.4 մլն դրամից աճել է մինչև 36.5 մլն դրամ։

     

    Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձավ նոր իշխանության առանցքային դեմքերից մեկը։ Հեղափոխության օրերին հանրահավաքներ վարած Գրիգորյանը նախ նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, 2021 թվականին կարճ ժամանակով՝ մեկ ամիս հինգ օրով, զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ապա կրկին վերադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը զբաղեցնում է մինչ օրս։ Չնայած իշխանության ներսում տարբեր ժամանակահատվածներում շրջանառվող դժգոհություններին և նրա պաշտոնանկության մասին խոսակցություններին, Գրիգորյանը շարունակում է պահպանել իր պաշտոնը՝ մնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաերկարակյաց առանցքային պաշտոնյաներից մեկը»։

     

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Վերաքննիչ Վարչական դատարանը հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր

    Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Այս մասին գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

    «Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանները եզրափակիչ դատական ակտերով հաստատել են Մեր պնդումը, որ ռեժիմը թե՜ 2024, թե՜ 2025թ ոչ իրավաչափորեն է ՀՀ քաղաքացիների համար թանկացրել կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիների վճարը»,-նշել է նա։

  • Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակում

    Վայքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջված հայտնվել է ձորակումԱյսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

    Հրշեջ փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդի դին ավտոմեքենայի խցիկից դուրս բերելու համար։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։

  • Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-13:00 Չարենցի փողոց 4 շենք,

    13:00-16:00 Աբովյան փողոց 38 շենք, Իսահակյան փողոց 12, 14, 18ա շենքեր,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Փափազյան փողոց 15 շենք, Ազգալդյան փողոց 2/1 շենք, Վերին Անտառային փողոց 128/2, 124/1-138/6, 136/11, 174/2, 124/6, 146/7 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր, Բարբյուսի փողոց 30 շենք, Արղության փողոց 10/6 շենք, Մալխասյանց փողոց 3, 19/2, 25շենքեր,

    12:00-16:00 Բաղրամյան պողոտա 2-5 շենքեր, Թամանյան փողոց 1, 1Ա շենքեր, Իսահակյան փողոց 42 շենք,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    13:00-15:00 Ավան՝ «Շինվերանորոգում» ՍՊԸ, «Հանրապետական Անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատորիա» ՊՈԱԿ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-13:00 Նոր Նորքի 9-րդ զանգված՝ Դավիթ Բեկի փողոցին հարող տարածքների առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝

    11:00-15:00 Նորքի Այգիներ թաղամաս՝ 208, 202/10, 212/2, 225/5, 154 առանձնատներ, Ա. Արմենակյան փողոց՝ 202, 202/6, 133/1, 225, 225/5 առանձնատներ, «Գոլդ Գլաս», «Բասնա» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Աշտարակի խճուղու 41, 43, 51 տեղամասեր, Սիլիկյան 5-րդ փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Անդրանիկի փողոց 123, 125 շենքեր, Ճառագայթային Ա, Բ, Գ, Վ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 1/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Աթոյան անցուղի 2, 8, 10, 10/4, 18/3 շենքեր, Աթոյան անցուղի 12/3 16, 16/1, 20, 12, 14, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատամարտիկների փողոց 78/1 շենք,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00-16:00 Նուբարաշենի Դ թաղամասի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-14:00 Բաղրամյան գյուղ,

    11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտամետ, Վանանդ և Կողբավան գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-17:00 Արա, Ափնա, Վարդենուտ, Հարթավան, Շենավան, Արագած, Վարդաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Երնջատափ, Արալանջ, Շողակն և Ջրամբար գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Վանաշեն և Հովտաշատ գյուղեր մասնակի,

    11:00-12:30 Մխչյան գյուղ մասնակի,

    11:00-16:00 Նորաշեն, Ներքին Դվին, Վերին Դվին գյուղեր, Հնաբերդ և Վերին Արտաշատ գյուղեր մասնակի,

    11:00-15:00 Մասիս քաղաք՝ Նոր, Կայարան, 3-րդ թաղամասեր մասնակի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Հերացի, Ազատամարտիկների, Երիտասարդական, Շիրազի և 1-ին փողոցներ մասնակի, Կենտրոնական հրապարակին հարակից տարածք, Մարմարաշեն, Սայաթ-Նովա և Նորամարգ գյուղեր մասնակի,

    12:00-13:00 Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Փարաքար, Թաիրով և Ազատաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Խաչիկ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արին գյուղ մասնակի,

    11։00-15։00 Զառիթափ գյուղ մասնակի,

    11:00-17:00 Եղեգնաձոր քաղաք՝ Իսրայել Օրի, Նալբանդյան, Կոմիտասի, Գագարինի, Սևակի, 26 Կոմիսարների, Աթարբեկյան, Ավագյան, Արսենյան, Թամանցիների, Թումանյան, Իսակովի, Իսահակյան, Լևոնյան, Խանջյան, Խաչատրյան, Միկոյան, Մյասնիկյան, Մոմիկի, Նարեկացու, Շահումյան, Սպանդարյան, Օրբելու, Բաղդասարյան և Բաղրամյան փողոցներ մասնակի,

    14:00-16:00 Գնիշիկ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11։00-17։00 Բալահովիտ և Գետարգել գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-14:00 Գեղհովիտ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Թթուջուր, Նոր Ճամբարակ գյուղեր, թիվ 4 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գավառ քաղաք մասնակի, Գեղարքունիքի մարզպետարան, ԱԱԾ ծառայություն, Քննչական կոմիտե, Գավառի շուկա, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, Գավառի մարզադպրոց ՀՈԱԿ, Գավառի դրամատիկական թատրոն, «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ, «ԱՐԱ ՆԱՆԵ» ՍՊԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «ԴԷ Լյուքս» և «Լիօ» գեղեցկության սրահներ, Գավառի ոստիկանություն, դատարան, Գեղարքունիքի մարզային ոստիկանություն, Գավառի պետական բժշկական քոլեջ, Գավառի զինկոմիսարիատ, «Քյավառ» հեռուստատեսություն ԲԲԸ, «Արաբկիր» բժշկական համալիր, Բոշնաղյան, Սայադյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի, Ազատության փողոցի մասնակի հատվածի առանձնատներ,

    11:00-17:00 Սևան համայնք՝ Գագարինավան թաղամասն ամբողջությամբ, «ԳԵՎՄԻԿ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-13:00 Ակունք գյուղ՝ 7-րդ, 10-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:00 Ակունք գյուղ՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-16:00 Սևան քաղաք՝ Սայաթ-Նովայի փողոց 18, 20 շենքեր, Նաիրյան փողոց 180, 187 շենքեր, Գործարանային փողոց 2-10 շենքեր, Ս. Սևանեցի փողոց 7-23 շենքեր, Խաղաղության փողոց 12-16 շենքեր, Աբովյան փողոց 1-3 շենքեր, Չարենցի փողոց 170-238 առանձնատներ, Աբովյան փողոց 5, 7, 9, 13 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:50 Մեծ Մասրիկ գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:30-16:30 Վարդենիս քաղաք՝ Բաբաջանյան, Երևանյան, Մարշալ Բաղրամյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Սպանդարյան փողոց 3/8 շենք, Վարդանանց փողոց 3/8 շենք, Շիրակացի փողոց 11, 13 շենքեր և «Սեզամ-Գազ» գազալցակայան,

    11:00-14:00 Գյուլագարակ գյուղ մասնակի,

    12:00-15:00 Բլագոդարնոյե, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-16:00 Նոյեմբերյան քաղաք մասնակի, Կողբ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Գետափնյա և Կալինինի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Մարմաշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Աշոցքի տարածաշրջան՝ Կարմրավան, Զույգաղբյուր, Կրասար, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Թավշուտ, Սիզավետ գյուղեր, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ Նոր թաղամաս, 2-րդ թաղամաս, Շիրակի, Ռիգայի, Բարեկամության փողոցներ, Հրանտ Շահինյան, Շիրակացի, Մաշտոցի և Կոլտնտեսական փողոցներ մասնակի,

    Սյունիքի մարզ՝

    11:00-16:00 Արևիս, Բնունիս, Թանահատ, Թասիկ, Հացավան, Սալվարդ և Տորունիք գյուղեր,

    13:00-15:00 Տեղ գյուղ մասնակի։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: