Category: Hayacq

  • Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»

    Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ կրնկակոխ հետեւում էր Փաշինյանին ողջ քարոզարշավի շրջանում՝ նրա հետ ձեթով պեռաշկի ու ճամփեզրից առած կուկուռուզ էր ուտում, նրա հրահանգով անպատվում ու վիրավորում ընդդիմադիրներին։ Երկրորդ «զոհը», ըստ ՔՊ-ական աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու՝ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը, նրա աջ ձեռքը, գորշ կարդինալը, որը հազար հարց էր լուծում երկրում եւ թիմում։ Ըստ մամուլի, Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից եւ ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանին որոշել է զրկել աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից ու «աքսորել» խորհրդարան։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղում է օրենդիր մարմին՝ շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչպես ժամանակին արեց Արսեն Թորոսյանի հետ՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից շարքային պատգամավոր դարձնելով։

    Սակայն պատճառը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ՝ սուտը։ Ասում են՝ Փաշինյանը չի ներում, որ իրեն խաբել են, իր գլխի տակ փափուկ բարձ դրել, թե 65 տոկոսը գրպանումդ դրված է։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն պատգամավորի կարգավիճակում, նա այլ ախորժակ ունի՝ հավակնում է դառնալ ՀԱՕԿ նախագահ։ Կառույցի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որին Փաշինյանը որոշել է «սատկացնել», «կզըցնել»։

    Արայիկ Հարությունյանը դեռեւս այս տարվա ապրիլին դրսեւորեց իր հավակնությունները՝ հրապարակավ հայտարարելով, թե Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան եւ իրավունք չունի հավակնել կոմիտեի նախագահի պաշտոնին, անգամ լուր տարածվեց, որ դատարան են դիմել: «Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ սպորտային աշխարհն այս մասին չի ուզում խոսել: Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, եւ իրավունք չունի 70-ից հետո հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով, ընտրական եւ քաղաքական թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, եւ նա եւս չորս տարի ղեկավարի»,- ասել էր Հարությունյանը: Ծառուկյանն Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից: Նա 70 տարեկան կդառնա նոյեմբերին, իսկ ընտրությունը պետք է լիներ ապրիլի 11-ին: Դրանից երեք օր առաջ ֆեդերացիան դատարան է դիմել, տապալվել է ընտրության հատուկ նիստը: Հայցի ապահովման միջոց է կիրառվել՝ արգելել են ընտրություն անելը, մինչեւ դատարանի որոշումը չլինի: Ի դեպ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դեպքում էլ լուրեր կան, որ գնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

  • ԱՄՆ-ն ու Իրանը գիշերվա ընթացում hարվածներ են հասցրել միմյանց

    ԱՄՆ-ն ու Իրանը գիշերվա ընթացում hարվածներ են հասցրել միմյանցԻրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների վրա։ Այդ մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոհաղորդակցման կորպորացիան։

    «Իրանի Իսլամական Հանրապետության բանակը մի քանի ժամ առաջ անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ բանակի կապի համակարգերին, վառելիքի պահեստարաններին, Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, դիտաշտարակներին և զինամթերքի պահեստներին»,-մեջբերել է IRIB-ը Իրանի բանակի մամուլի ծառայության հայտարարությունը։

    Ամերիկյան զինվորականները նույնպես հարվածներ են հասցրել Իրանի տարածքին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը։

    «Կենտրոնական հրամանատարությունն Իրանի դեմ հարվածների ալիքն ավարտել է ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 22:15-ին: Հինգժամյա առաքելության ընթացքում ԱՄՆ ԶՈՒ-ն հաջողությամբ խոցել է Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտները», – ասվում է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։

    Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Բուշեր, Ջասկ, Քոնարակ, Բենդեր-Աբաս, Չաբահար քաղաքներին և Աբու Մուսա կղզուն։

  • Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն Թորոսյան

    Հայաստանի ծնելիության մակարդակն արագորեն նվազում է․ Արսեն ԹորոսյանՀայաստանի ծնելիության մակարդակը արագորեն նվազում է, ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

    Ըստ նախարարի՝ 2023 թվականին  ծնվել է 36,590 երեխա, 2024 թվականին՝ 33,593, իսկ անցյալ տարի՝ 32,042։

    Նրա կարծիքով՝ պետական ​​աջակցության ծրագրերի միջոցով կարելի է փոփոխել այս գործընթացն ու խթանել ծնելիության մակարդակը։

  • Հուլիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    14 հուլ 2026 23:42

    Հուլիսի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աղվերան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

    Մեկնաբանություններ

    Համընկնող լուրեր

  • Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Սարի Թաղ 18-28 փողոցներ մասնակի,

    11:00-15:00 Փարպեցի փողոց 13 շենք և Լեոյի փողոց 6 շենք,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    12:00-16:00 Կոմիտասի պողոտա 54Բ շենք, Գրիբոյեդովի 1-ին նրբանցք 11 շենք և 1-14 առանձնատներ, Արաբկիրի 35-րդ փողոց 1-13 առանձնատներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Հալաբյան փողոց 16, 18, 20 տարածքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 թիվ 94 մսուր-մանկապարտեզ, ՀԱ Բ-2 թաղամաս 21 շենք, Բաբաջանյան փողոց 103 շենք, Անդրանիկի փողոց 135, 137, 139, 143, 145, 147, 149 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    10:00-11:00 Խորոնք գյուղ,

    12:00-13:00 Մեծամոր, Հայկաշեն և Գայ գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-13:00 Աշտարակ քաղաք մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Ձորաղբյուր գյուղ մասնակի, Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան քաղաք՝ «Զոնալ կայան» թաղամաս, Կարմիր Բանակի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00–13:30 Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-17:00 Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30–12:30 Մեծ Մասրիկ, Կուտական, Կախակն և Տրետուք գյուղեր, «Հրանտ Կարապետյան» ՍՊԸ, հեռուստակայան, «Գոգա-Սեդա» գազալցակայան և «Լուսինե Խաչատրյան» ՍՊԸ,

    11:30–16:00 Վարդենիս քաղաք՝ Երևանյան, Երիտասարդության, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Հրաչյա Անդրեասյան և Վ. Համբարձումյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    10:30–11:30 Մարգահովիտ և Ֆիոլետովո գյուղերն ամբողջությամբ,

    11:00–15:00 Հարթագյուղ, Խնկոյան և Լուսաղբյուր գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Գոշ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Գետահովիտ և Լուսահովիտ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:00 Նավուր, Իծաքար, Չինչին գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ.

    Շիրակի մարզ՝

    11:00-15:30 Աշոցքի տարածաշրջան՝ Ղազանչի, Թավշուտ և Սիզավետ գյուղեր,

    11:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Լանջիկ գյուղ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

    Թուրքիայի դատարանը Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել«Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը քննող թուրքական դատարանը դատավարության վերաբերյալ միջանկյալ որոշում է կայացրել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ինտերպոլի կարմիր ծանուցագրի միջոցով միջազգային հետախուզման ցուցակում ընդգրկելով, գրել են ԶԼՄ-ները։

    Դատարանի տվյալներով՝ Ստամբուլի ծանր քրեական գործերով 11-րդ դատարանը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և մյուս մեղադրյալներին՝ մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ազատազրկման, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցների առգրավման մեղադրանքներով։

    Դատարանն ավեի վաղ քրեական գործ էր հարուցել Նեթանյահուի և 34 բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների դեմ՝ Ստամբուլի դատախազության մեղադրական եզրակացության հիման վրա։ Այն նրանց համար պահանջում է ցմահ ազատազրկում։

    2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուին և հրեական պետության ղեկավարությանը՝ ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեղադրանքներով։

  • Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մшհացել է թոքաբnրբից

    Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մшհացել է թոքաբnրբիցՔաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած աղջկա հարազատներից մեկը։

    Հարազատն ասաց, որ երեխայի մահվան պատճառն էներգետիկը չի եղել։

    Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է էներգետիկ օգտագործելու հետևանքով։

  • Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

    Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցովԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

    «Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,-ասել է նա։

  • Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով

    Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակովՀուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու և համապատասխան վարչական արձանագրություններ կազմելու նպատակով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

    Տեղափոխված անձանցից՝

    10-ը՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու,

    7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու կասկածանքով։

    Միաժամանակ իրավախախտում կատարած անձանց տեղեկացվել է, որ հսկողական միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Կրկնակի վարչական իրավախախտում կատարելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրենսդրությամբ նախատեսված ավելի խիստ վարչական պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ ավելի բարձր չափի վարչական տուգանքներ։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր

    Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Միասնության թևեր» կուսակցության անունից հանդես եկող անձն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու, իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում հաշվառված զինծառայող ընտրողին տվել է ընտրակաշառք:

    Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում  նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։

    ՀՀ դատախազություն