Category: Hayacq

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգուցյալ առաջնորդի հիշատակին: Այս մասին հայտնում են դեսպանատնից։

    Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիին։

  • Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»

    Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 21-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդիսավոր կերպով կբաշխի Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավորական մանդատները։ ԿԸՀ-ում արդեն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում՝ կազմակերպելու մանդատների հանձնման պաշտոնական արարողությունը։

    Իհարկե, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է, իսկ նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը տրված մոտ 60 հազար ձայները, ըստ ներկայացված պնդումների, գողացվել են, բայց, դե, կարևորը՝ ՔՊ-ն գոհ է։

    Սակայն ուշագրավն այն է, որ թեև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է հանդիսավոր միջոցառմանը, այնուամենայնիվ, քաղաքական ուժերի ներսում դեռևս հստակություն չկա, թե վերջնականապես ովքեր են ստանալու պատգամավորական մանդատները և համալրելու նոր խորհրդարանը։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերից յուրաքանչյուրում այս պահին պահպանվում է տարբեր աստիճանի անորոշություն։

    Ամենակայուն իրավիճակը, թերևս, «Հայաստան» դաշինքում է, թեև այստեղ ևս առնվազն երկու պատգամավորի մասով հարցերը դեռևս բաց են մնում։

    Առաջինը ՀՅԴ առաջնորդ Իշխան Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, դատախազը մտադիր է Ազգային ժողով մտնել՝ Սաղաթելյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդման շրջանակում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։ Այդ հանգամանքը, բնականաբար, անորոշության մեջ է պահում նրա հետագա պատգամավորական կարգավիճակը։

    Երկրորդ խնդրահարույց հարցը վերաբերում է Աղվան Վարդանյանին։ Վերջինս մինչև ընտրությունները հրապարակայնորեն հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում կհրաժարվի պատգամավորական մանդատից։ Սակայն մինչ օրս նման որոշում չի կայացրել։ Ավելին՝ «Հայաստան» դաշինքի ներսում այս հարցը դարձել է լուրջ դժգոհությունների պատճառ։ Դաշինքի անդամները տարբեր շրջանակներում քննադատում են Աղվան Վարդանյանին՝ նշելով, որ նա չի կատարել սեփական հրապարակային խոստումը և շարունակում է կառչած մնալ պատգամավորական մանդատից, ինչով նաև խոցելի վիճակում է դնում քաղաքական թիմին։ Մինչդեռ, եթե նա հեռանա, կգա Գառնիկ Դանիելյանը, որը, ըստ այդ գնահատականների, ընդունված կերպար է բոլոր կողմերում։

    Էլ ավելի մեծ անորոշություն է տիրում «Ուժեղ Հայաստան» դաշինքում։ Ինչպես հայտնի է, նախընտրական 200 հոգանոց համամասնական ցուցակից ինքնաբացարկների հետևանքով մնացել է շուրջ 90 թեկնածու, որոնցից պատգամավորական մանդատ պետք է ստանան 29-ը։ Սակայն նույնիսկ այս փուլում վերջնականապես պարզ չէ, թե ովքեր են լինելու այդ թեկնածուները։ Մեր տեղեկություններով՝ համեմատաբար ճանաչված և հանրությանը հայտնի մի շարք դեմքեր հրաժարվում են խորհրդարան մտնելուց, ինչի հետևանքով ցուցակի վերջնական պատկերը շարունակում է փոփոխվել։

    Ոչ պակաս անորոշ է նաև իրավիճակը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։ Նիկոլ Փաշինյանն այս օրերին արձակուրդում է և լեռնագնացությամբ է զբաղված, մինչդեռ իշխանական թիմը սպասողական վիճակում է։ Մեր տեղեկություններով՝ նույնիսկ նախարարները հստակ չգիտեն, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում կառավարության նոր կազմավորման ժամանակ, ինչի հետևանքով մինչև այս պահը չափազանց սահմանափակ թվով թեկնածուներ են հրաժարվել պատգամավորական մանդատներից։

    64 անդամ ունեցող իշխանական խմբակցության ապագա կազմի վերաբերյալ նույնպես դեռ բազմաթիվ հարցականներ կան։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ Ազգային ժողովի նախագահի թեկնածուն լինելու է Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահների պաշտոններում դիտարկվում են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը, խմբակցության ղեկավարի պաշտոնը վստահվելու է Արուսյակ Մանավազյանին, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Ալխաս Ղազարյանն է։ Թիմի մնացած անդամների, հանձնաժողովների ղեկավարների և այլ առանցքային պաշտոնների վերաբերյալ, սակայն, դեռևս խոր անորոշություն է պահպանվում։

    Այսպիսով, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրջորեն նախապատրաստվում է հուլիսի 21-ի հանդիսավոր արարողությանը՝ պատգամավորական մանդատները պաշտոնապես հանձնելու համար, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերում դեռ շարունակվում են ներքին քննարկումները, հաշվարկներն ու վերջին պահին կայացվող որոշումները, որոնք կարող են էապես ազդել նոր Ազգային ժողովի վերջնական կազմի վրա»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Իսրայելում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը

    Իսրայելում հետաձգվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԻսրայելում հետաձգվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը Կնեսետում (խորհրդարան), հայտնում է Jerusalem News Syndicate (JNS)-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։

    Ավելի վաղ՝ հունիսի 28-ին, Իսրայելի կառավարությունը կողմ էր քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Կառավարության որոշումից հետո համապատասխան բանաձևը նախատեսվում էր ներկայացնել Կնեսետի քննարկմանը։

    JNS-ի տեղեկություններով՝ Իսրայելի կառավարության որոշումն ընդունվել էր զգայուն դիվանագիտական իրավիճակում․ տարածաշրջանում լարվածությունն աճել էր Իրանի հետ հրադադարի խախտման և Պարսից ծոցում շարունակվող հարձակումների ֆոնին։

    Բացի այդ, որոշումն ընդունվել էր անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը։

    Պարբերականը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջում Կնեսետը կանցնի ամառային արձակուրդի և մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրությունները նիստեր չի անցկացնի

  • Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի uրման պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի և նրա հետ համագործակցող երկրների վրա

    Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի uրման պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի և նրա հետ համագործակցող երկրների վրաՊարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հնարավոր հետագա սրման պատասխանատվությունն ընկած է ԱՄՆ-ի և նրա հետ համագործակցող երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Անկայունության ցանկացած դրսևորման և տարածաշրջանում պատերազմի հրահրման պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը և այն պետությունները, որոնք համագործակցում են այդ երկրի զինված ուժերի հետ»,- հայտարարության մեջ ընդգծել է Զոլֆաղարին։

    ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-ից 13-ը մի քանի հարվածների շարք են հասցրել Իրանի տարածքին՝ իբր ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա Թեհրանի հարձակման։ Իրանն իր հերթին հարվածել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին։ Իրանի կողմից օդային հարձակումների հետմղման մասին հայտարարել են Բահրեյնը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Կատարը։

  • ՌԴ–ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի hզnր

    ՌԴ–ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի hզnրՌուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։

    Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն իրավիճակն աստիճանաբար կշտկվի:

    ՌԴ-ն աշխատում է Ղրիմին վառելիքով մատակարարելու այնպիսի համակարգ ստեղծելու վրա, որին հասնելը հակառակորդի համար շատ դժվար կլինի։

  • Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՆոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Աջափնյակ վարչական շրջանի Ա․ Միկոյան փողոցի թիվ 2/2, 2/3, 4/3 բազմաբնակարան շենքերի, թիվ 64 բնակելի համալիրի մասնաշենքերի, Հալաբյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի, հարակից առանձնատների, Զովունի բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև «ԷԼՍԻ ՍՏԻԼ» ՍՊԸ-ի, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի, «ԳԱԶ ԸՆԴ ԳՈՈՒ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Նոր կառուցված գազատարը գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 21։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 1-ից մինչև 10-րդ փողոցների, ինչպես նաև «Ֆիզիկայի» թաղամասի («Ֆիզգորոդոկ») գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան, Իսահակյան, Տերյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 14-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 15-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորայք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Հուլիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-13:00 Տպագրիչների փողոց 3, 8, 9, 11, 13 շենքեր, Հանրապետության փողոց 62, 62ա շենքեր, Հանրապետության փողոցի 3-րդ նրբանցք 2, 4, 6, 8 շենքեր,

    11:00-14:00 Եր. Քոչարի փողոց 8-23 շենքեր, Քաջազնունի փողոց 8/1 շենք,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամաս 37 շենք,

    11:00-15:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի 1-ին փողոց 10 շենք, Դուրյան թաղամասի 1-ին և 3-րդ փողոցներ մասնակի, Դուրյան թաղամասի 1-ին նրբանցքի առանձնատներ մասնակի, «Էդնո Գրուպ», «Ռուսսո» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-13:00 Նոր Նորք 7-րդ զանգված՝ Հ. Ավետիսյան փողոց 8, 13 շենքեր, Կարախանյան փողոց 28, 29, 30 շենքեր, թիվ 22 մսուր-մանկապարտեզ, թիվ 22 պոլիկլինիկա, «Աթենք», «Ալեքսարս», «Էգա», «Լուսանշան», «Կամօյլ», «Մեթան գազ», «Նատուրալ Ֆարմ», «ՆՆ Հոլդինգ», «Շին Անկյուն», «Ոսկե Փասյան», «Ջավախք 16» ՍՊԸ-ներ, «Միկմետալ», «Վեոն Արմենիա» ՓԲԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կարախանյան փողոց 21, 22 շենքեր, Հ. Ավետիսյան փողոց 27, 44, 46, 59 շենքեր, «Վ. Կաբուրյան», «Աշոտ Քոթանջյան» ԱՁ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-15:00 Նոր Նորք 7-րդ զանգված՝ Կարախանյան փողոց 1, 2, 3, 18, 19, 20, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:00-17:00 Նոր Նորք 7-րդ զանգված՝ Հ. Ավետիսյան փողոց 23, 24, 25, 26 շենքեր, Կարախանյան փողոց 39, 41 շենքեր, «Լավ Սար», «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ, «Մասսիվ Մարկետ», «Միք Դավ» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-16:00 Աթոյան անցուղի 11, 13, 15, 17, 19 21, Ազատամարտիկների փողոց 76, 78, 80 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժնորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    10:00-12:00 Շիրակի փողոց 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 59, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր, Արտաշիսյան փողոց 57/1, 59/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44 շենք, Չեխովի փողոց շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-12:00 Նորաշեն թաղամաս 39, 40 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00-14:00 Ք.Քըրքորյան փողոց 16, 21/4, 23/7, 31Բ, 32Բ, 32Գ, 32Վ շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-12:00 Անդրանիկի փ․ 22, 151 շենքեր, Ա․Բաբաջանյան փողոց 89, 91, 93, 95, 97, 99, 101, 103, 105 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    10:00-14:00 Ծերենցի փողոց 5, 7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սեբաստիայի, Ա. Մանուկյան, Շահումյան 8-րդ փողոցներ և Ծերենցի փողոց մասնակի,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Ագարակ և Աղձք գյուղերն ամբողջությամբ,

    11:30-14:30 Ապարան քաղաք մասնակի,

    Արմավիրի մարզ՝

    11:00-12:45 Արմավիր քաղաք՝ Երևանյան և Շահումյան փողոցներ մասնակի,

    Արարատի մարզ՝

    11:00-12:00 Գոռավան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:30 Մխչյան գյուղ մասնակի,

    11:00-14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Կոլխոզնիկների, Ղուկասյան, Սուրբ Ամենափրկիչ, Մուրացան փողոցներ մասնակի, Եղեգնավան գյուղ մասնակի, Ուրցաձոր, Դաշտաքար, Շաղափ գյուղեր,

    11:00-16:00 Ավշար, Այգավան, Զանգակատուն գյուղեր մասնակի,

    12:00-13:00 Վեդի քաղաք՝ Կասյան փողոց մասնակի,

    13:00-15:00 Մրգանուշ գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Անդրանիկի փողոց, Երևանյան խճուղին մասնակի, Գետափ գյուղ, Գլաձոր և Շատին գյուղեր մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    10:00-16:00 Առինջ գյուղ, Պարույր Սևակ թաղամաս մասնակի,

    10:00-16:30 Պռոշյան գյուղ մասնակի հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մարտին Սթար», «ԷՎԱ-ՄԱԿ», «Պապյան և Որդիներ», «ՍԼԼ ԳԱԶ», «ԱԻՍԱ» ՍՊԸ-ներ, «Պ և Օ» ՓԲԸ, «Կովկաս» ռեստորան, Զին Մաս, «Վիվա Արմենիա», Վանահովիտ և Ոլորան թաղամասեր, սեփականատերեր՝ «Ջ․ Ավետիսյան, «Ս. Պողոսյան», «Ս․ Հովակիմյան», «Զ․ Սարգսյան», «Ա․ Հարությունյան», «Ն․ Թորոսյան», «Ս․ Մանուկյան»,

    11:00-16:00 Զովունի գյուղ մասնակի, Զովունի գյուղ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:00-14:00 Ֆանտան համայնք՝ «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «Ալ Մայնինգ» ավազահանք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ, «Հ․Ավետիսյան» ԱՁ-ներ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    10:30-16:00 Սևան քաղաք՝ Գոմաձոր թաղամաս մասնակի, Էներգետիկների փողոցի ՀԷԿ-ին հարող հատված (ԲԷՑ), «Նանա» բուսաբույժ, «Սևան ՆԵ» հյուրանոց, «Գևորգյան Քոլեթ», «Մերպո» ռեստորաններ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-12:00 Կարմիր գյուղ՝ բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածքի առանձնատներ, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շահոյան փողոցների բոլոր առանձնատներ,,

    11:00-14:00 Մարտունի քաղաք՝ Կոմիտասի փողոցն ամբողջությամբ, Երևանյան, Աբովյան, Սայաթ-Նովա փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-15:00 Գեղամասար գյուղ՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    15:15-16:50 Ավազան գյուղ՝ 5-րդ, 7-րդ փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Մ. Գորկու և Խորհուրդների փողոցներ մասնակի,

    11:00-15:00 Ջուջևան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-15:30 Իջևան քաղաք՝ Ա. Մելիքբեկյան, Անկախության, Վալանսի փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան՝ Արփենի գյուղ 7-րդ փողոց,

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Կամխուտ և Գթաշեն գյուղեր,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Ճակատեն գյուղ,

    11:00-12:30 Տոլոս գյուղ,

    10:00-11:30 Խնձորեսկ գյուղ՝ 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ փողոցներ,

    12:00-14:00 Ներքին Խնձորեսկ գյուղ՝ 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ փողոցներ,

    13:00-16:00 Կապան քաղաք՝ Սպանդարյան 4-րդ նրբանցք, Գորիս քաղաք՝ Ա. Գորտաշեսյանների, Գուսան Աշոտի, Գ. Նժդեհի, Տաթևացու, Դավիթ-Բեկի, Զորավար Անդրանիկի, Կոմիտասի, Խորենացու, Յոլյան, Յուրի Բախշյանի, Սպանդարյան, Վարդան Մամիկոնյան փողոցներ,

    13:00-16:45 Ախլաթյան գյուղ։

    14:30-16:00 Գորիս քաղաք՝ Առաքելյան, Արցախյան խճուղին, Նոր Կյանք և Սարգսյան փողոցներ։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցության

    Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցությանՀակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալով, որ նրա գործով հետագա դատական նիստերը շարունակվեն առանց Սարգսյանի պարտադիր մասնակցության։

    Փաստաբան Ամրամ Մակինյանի խոսքով՝ պաշտպանական կողմի դիրքորոշումն ամբողջությամբ ձևավորված է, և ուստի նրա ներկայությունը յուրաքանչյուր նիստին անհրաժեշտ նախապայման չէ գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար։ Սերժ Սարգսյանի բացակայությունը չի սահմանափակի ո՛չ պաշտպանության, ո՛չ մեղադրանքի, ո՛չ դատարանի լիարժեք դատավարական հնարավորությունները։

    Մեղադրող կողմը չի առարկել միջնորդության դեմ։

  • ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

    ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքերՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ շինանյութի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից հնարավոր են հարկերից խուսափելու, իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու և անապրանք գործարքների միջոցով հարկային պարտավորությունները նվազեցնելու դեպքեր։

    Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից մշակվել, ձեռնարկվել և իրականացվել են բազմափուլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

    Միջոցառումների շրջանակում ծածկագրված եղանակով իրականացվել է արտաքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի ընթացքում քարտեզագրվել են Արարատի մարզում ցեմենտ արտադրող գործարանից դուրս եկող բեռնատարների երթուղիները, նույնականացվել են հաշվառման համարանիշերը, մատակարարումների ուղղությունները։ Այնուհետև, ստացված տվյալները համադրվել են ընկերության կողմից դուրս գրված հարկային հաշիվների և հարկային մարմնի տեղեկատվական բազաներում առկա տվյալների հետ։ Հենց այս համադրման շնորհիվ  բացահայտվել է իրավախախտումների իրական ծավալը։ Մասնավորապես,  արտաքին դիտման ընթացքում արձանագրվել է, որ նույն օրվա ընթացքում գործարանի տարածքից դուրս է եկել 101 բեռնատար մեքենա, որի 35-ի իրականացրած մատակարարումների մասով հարկային հաշիվներ դուրս գրված չեն եղել։

    Եվ միայն մեկ օրվա ընթացքում առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթերի մատակարարվել է շուրջ 43.2 միլիոն դրամի ցեմենտ, ինչի հետևանքով պետական բյուջե պակաս է հաշվարկվել շուրջ 7.2 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ։

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են ընկերության մատակարարման ամբողջ շղթայի ուսումնասիրությամբ։ Ձեռք բերված փաստական տվյալների վերլուծության և համադրման արդյունքում առաջացել են հիմնավոր կասկածներ նաև, որ շուրջ 1.2 միլիարդ դրամի դիզելային վառելիքի ձեռքբերումները ձևակերպվել են հնարավոր անապրանք հարկային հաշիվներով։ Այնուհետև, այդ փաստաթղթերն օգտագործվել են ավելացված արժեքի հարկի հաշվանցման և շահութահարկի հարկման բազայի նվազեցման նպատակով։ Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 442 միլիոն դրամի վնաս։ Համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել են նաև միևնույն սեփականատիրոջը պատկանող՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գործող բետոնի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերության գործունեության մեջ առկա հնարավոր հարկային իրավախախտումներ։

    Պարզվել է, որ ընկերությունը շուրջ 73 միլիոն դրամի բետոնի իրացում չի արտացոլել հարկային հաշվառումներում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 23 միլիոն դրամի վնաս։ Բացի այդ, ձեռք են բերվել տվյալներ, որ ընկերության կողմից ձևակերպվել են շուրջ 49 միլիոն դրամի հնարավոր անապրանք ձեռքբերումներ, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, պետությանը պատճառվել է ևս շուրջ 23 միլիոն դրամի վնաս։ Բացահայտված փաստերի հիման վրա հանցագործությունների մասին հաղորդումներ են ներկայացվել վարույթ իրականացնող մարմին, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ և իրականացվում է նախաքննություն։

    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողականորեն շարունակում է պայքարը ստվերային տնտեսության, հարկային իրավախախտումների և հարկերից խուսափելու բոլոր դրսևորումների դեմ՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական գործիքակազմը, բացահայտելով հարկերից խուսափելու մեխանիզմները և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ՝ պետական բյուջեի եկամուտների լիարժեք հավաքագրումն ու պետության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։

    Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն

    ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելությունԲրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանի համար ԵՄ նոր առաքելության ստեղծումը՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ 

    Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

    «Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են»,-հայտարարել է Կայա Կալասը՝ ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը: