Category: Hayacq

  • Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա

    Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրաՀայաստանի տարածքն առանձնանում է կլիմայական պայմանների մեծ բազմազանությամբ, հանդիպում են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները՝ չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձրլեռնային։

     

    Հայաստանին բնորոշ են բարձր հաճախության և ինտենսիվության հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներ:

    Հայաստանը կլիմայի փոփոխության առումով համարվում է խոցելի երկիր: Խիստ խոցելի է կլիմայի փոփոխության մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։

    Կլիմայական մոդելների հաշվարկների համաձայն՝ մինչև 2100 թվականը Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ շուրջ 4,7°C-ով, իսկ տեղումների քանակը նվազել մոտ 8,3 %-ով։ Այս փոփոխությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ կլիմայից կախված տնտեսության ճյուղերի, բնական էկոհամակարգերի և ջրային ռեսուրսների վրա։

    Կանխատեսումների համաձայն՝ կլիմայի փոփոխության հետևանքով լանդշաֆտային գոտիների սահմանները կտեղափոխվեն դեպի ավելի բարձր լեռնային գոտիներ: Սպասվում է նաև անտառների ստորին սահմանի բարձրացում։

    Բացի այդ, սպասվում է հողերի և բնական արոտավայրերի դեգրադացիա, արոտավայրերի ընդհանուր մակերեսի և բերքատվության կրճատում, խոտհարքների բերքատվության նվազում և կերարտադրության ծավալների կրճատում։

    Հայաստանը բախվում է նաև ջրային լարվածության բարձր մակարդակի, ինչպիսին է գերջրառը: Երկրի տնտեսության մեջ ջուրն առանցքային դեր է կատարում գյուղատնտեսության ոլորտում, նաև անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության և մետաղների ու հանքանյութերի արտադրության համար։

    2026թ-ի գարնանը և ամռան սկզբում դիտված ինտենսիվ տեղումները և գետային ներհոսքերի աճը չնայած օգնում են ջրային պաշարների համալրմանը, նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի ծավալը, ինչպես նաև նպաստում են ընդհանուր հիդրոլոգիական իրավիճակի բարելավմանը, միաժամանակ ավելացնում են հանկարծակի հեղեղումների և սելավների հնարավորությունները։

    Մասնագետների պնդմամբ զգայունությունը եղանակային կտրուկ փոփոխությունների նկատմամբ շատ բարձր է, ինչը պահանջում է շարունակական մոնիթորինգ և ռիսկերի կառավարում:

    Ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե՛ բնության, թե՛ տնտեսության վրա, ուստի անհրաժեշտ է ժամանակին միջոցներ ձեռնարկել այդ ազդեցությունները մեղմելու և հարմարվելու համար։

  • ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները

    ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններըԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները։

    «Ներկայացնում ենք շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները և ընթացակարգերը պարզաբանող #խորհրդատվական տեսանյութի 3-րդ մասը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը, բարելավել ՀՀ քաղաքացիների կողմից դեսպանություններ ներկայացվող դիմումները և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ այդպիսով նվազեցնելով վիզայի դիմումների մերժման հավանականությունը։

    ԵՄ անդամ պետությունների կողմից սահմանված կանոններին և պահանջներին համապատասխան դիմումների ներկայացումը շատ կարևոր է ոչ միայն քաղաքացիների ճամփորդական ծրագրերի իրագործման համար, այլև վիզայի դիմումների մերժման տարեկան ցածր ցուցանիշ ապահովելու համար, որը կարևոր նախադրյալ է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունն առաջ մղելու համատեքստում։

    Հետևաբար, ճիշտ կազմված, ժամանակին ներկայացված և լավ հիմնավորված դիմումը բարձրացնում է Շենգենյան վիզա ստանալու հավանականությունը և դրական է ազդում վիզաների ազատականացման ընդհանուր գործընթացի վրա։

    Շենգենյան վիզա ստանալու համար սահմանված հիմնական կանոնների վերաբերյալ մանրամասն ուղեցույցը (PDF ձևաչափով) հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հայտարարության մեջ։

  • Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվոր

    Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել, կա վիրшվորԱյսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծիրանի այգում, ինչի հետևանքով բեռնատարում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

    Փրկարարները մարել են բեռնատարում բռնկված հրդեհը, սակայն բեռնատարն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կմ-ից։

  • Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համար

    Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի երկու պատերшզմների բոլոր նահшտակների արյшն համարԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ Թեհրանը վրեժ կլուծի Ալի Խամենեիի և ամերիկա-իսրայելյան հարվածների զոհ դարձած այլ իրանցիների մահվան համար։

    «Մենք խոստանում ենք վրեժ լուծել ձեր և այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար՝ պատժելով հանցագործներին և անարգված մարդասպաններին։ Այս վրեժը մեր ժողովրդի կամքն է, և այն պետք է կատարվի», – ասել է Խամենեին իր հոր՝ նախկին գերագույն առաջնորդի հուղարկավորության կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ։

    «Վրեժը մեր ժողովրդի պահանջն է, և այն պետք է կատարվի», – ընդգծել է նա։

    Հուլիսի 3-ին Թեհրանում սկսվել են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Գերագույն առաջնորդի հուղարկավորությունը տեղի ունեցավ հուլիսի 9-ին նրա հայրենի Մաշհադ քաղաքում:

  • Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ով

    Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է 21,5%-ովՀայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է։ Այս մասին են վկայում Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնք ուսումնասիրել Է ՏԱՍՍ-ը։

    Ըստ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների վիճակագրության՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ 2025 թվականի հունվար–մայիս ամիսներին այն կազմել էր 2,763 միլիարդ դոլար։

    Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության կառուցվածքում. 2026 թվականի հունվար–մայիսին այն կազմել է ընդհանուր ծավալի 28%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 35,1%-ը։

    Այս ֆոնին նվազել է նաև ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 2025 թվականի նշված ժամանակահատվածի 36,7%-ից մինչև 2026 թվականի 29,8%-ը։ Միաժամանակ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ աճել է․ Բելառուսի հետ՝ 8,3%-ով, Ղազախստանի հետ՝ 10%-ով, իսկ Ղրղզստանի հետ՝ 194,8%-ով։

    Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 7,865 միլիարդ դոլար, ինչը 0,1%-ով պակաս է 2025 թվականի ցուցանիշից՝ 7,870 միլիարդ դոլարից։

  • Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը

    Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակըԿտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:

     

    Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու լուսանկարները։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:

  • Պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձ

    Պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձԻրանը կատարում է իր պարտավորությունները, ԱՄՆ-ն՝ ոչ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

    «Իրանը մինչ օրս պահել է իր խոստումը՝ ի տարբերություն այսպես կոչված ԱՄՆ ֆինանսների նախարարի, որը խախտում է փոխըմբռնման հուշագրի 9-րդ հոդվածը։

    Այս խախտումը հաջորդում է Միացյալ Նահանգների կողմից կատարված այլ խախտումներին և սխալ քայլերին։

    Իրականության ստուգում. պարտավորությունների կատարումը կարող է լինել միայն փոխադարձ»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

  • Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 11-ի համար

    Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 11-ի համարRate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ի դրությամբ՝

    ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 365.50 դրամ է, վաճառքը՝ 368.5 դրամ:

    Եվրոյի առքի արժեքն է 416 դրամ, վաճառքի դեպքում՝ 421.5 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.60 դրամ, վաճառքինը՝ 4.85 դրամ։

  • Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»

    Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

    Մեր տեղեկություններով, Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ նշանակել էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին, որն ի պաշտոնե համակարգում է ոլորտը եւ նախօրեին գործարանի առջեւ բողոքի ցույց անող աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր հավատարմությունն էր հայտնել Փաշինյանին․ «Նիկոլ Փաշինյանն իմ առաջնորդն է, ինչ ասում է, ճիշտ է ասում»։

    Փաշինյանը կառավարության նիստից հետո՝ ճեպազրույցում դիմել էր «Արարատցեմենտի» աշխատակիցներին եւ հորդորել՝ չանել գործողություններ, որպեսզի հետո չազատվեն աշխատանքից, ըստ էության սպառնալով՝ բողոքելու դեպքում նրանց աշխատանքից ազատել: Նաեւ ասել էր, որ «Արարատցեմենտը» շուտով լինելու է պետական:

    Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը մոտ 6 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, փոխնախարար Զաքարյանը, հավանաբար, նման ախորժակ ունի, դրա համար էլ անթաքույց քծնում է Փաշինյանին։

    Մանրամասները թերթի այսօրվա համարում։

  • Ծաղիկ արտահանողներին սպառնացել են.«Հրապարակ»

    Ծաղիկ արտահանողներին սպառնացել են.«Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է ․

    Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը մեզ պատմեց, որ իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել: Իրենց ասվել է եթե դժգոհեք, հրապարակավ ելույթներ ունենաք, հարցազրույցներ տաք եւ պատմեք, որ եվրոպական շուկան չի փոխարինում ռուսական շուկային, ծաղիկ վաճառելը մեծ գլխացավանք է դարձել, ապա եվրոպական շուկայի դռները ձեզ համար որպես պատիժ, ընդմիշտ կփակվեն:

    Սա է նաեւ պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ ասելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, ամեն ինչ լավ է։ Նման բան ասողները, սակայն, չեն նշում, թե խոսքն ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որեւէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել՝ ընդամենը փորձանմուշներ են ուղարկվել մի քանի երկիր:

    Զրուցակիցը նաեւ ասաց, որ տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է, եւ լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են:

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 07․ 26