Category: Hayacq

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 28-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 28-ինԽոյ: Շատ ջանքեր չեն պահանջվի հաջողության հասնելու համար:Այսօր աստղերը բոլոր հարցերում ձեր կողմից են: Հրաշալի օր է գործնական բանակցությունների, նաև նոր համագործակցություններ սկսելու համար: Նոր ծանոթների վրա կհաջողվի լավ տպավորություն թողնել:

    Չարժե որևէ մեկի հետ անձնական հարցեր քննարկել: Հարազատների հետ հարաբերություններին վերաբերող հարցերում ցանկացած որոշում փորձեք ինքնուրույն կայացնել: Միայն այդ դեպքում դրանք ճիշտ կլինեն և հետագայում ստիված չեք լինի զղջալ:

    Ցուլ: Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին, նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի:

    Այսօր օգտակար կլինեն պրոֆիլակտիկ, առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի է ուշադրություն դարձնեն սրտանոթային համակարգին ուղղված վարժություններին:

    Երկվորյակ: Նախքան որևէ նոր գործ ձեռնարկելը՝ համոզվեք, որ կկարողանաք ինքնուրույն գլուխ հանել: Անգամ, եթե աջակցություն առաջարկեն, միևնույն է, բոլոր բարդ խնդիրները ստիպված կլինեք ինքներդ լուծել: Ղեկավարության, գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ: Վեճեր կծագեն նաև հարազատների հետ:

    Անբարենպաս օր է ֆինանսական հարցեր լուծելու համար: Փորձեք խուսափել խոշոր գումարների հետ գործ ունենալուց: Երեկոյան հնարավոր է հաճելի հանդիպում այն մարդու հետ, ում երկար ժամանակ է՝ սիրում եք:

    Խեցգետին: Լուրջ փոփոխությունները քիչ հավանական են: Կարևոր հարցերում կայունությունը կուրախացնի ձեզ : Օյսօր առավել շատ կխորհեք, քան որևէ իրական գործով կզբաղվեք, ինչը լավ է, քանզի ապագայի ծրագրերում բոլոր հանգամանքները հաշվի կառնեք, ուշադրություն կդարձնեք, շրջապատի կողմից անտեսված մանրուքներին:

    Այսօր մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Տարբեր ծրագրեր կքննարկեք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կայացրած որոշումները շատ շուտով կիրագործվեն:

    Առյուծ: Առավել համարձակ եղեք և նոր, մեծամասշտաբ գործեր ձեռնարկեք: Ճիշտ է որոշ դժվարություններ կծագեն, սակայն, միևնույն է, ձեզ մոտ ամեն բան հրաշալի կստացվի: Հարմար օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար:Կարող եք հանդիպել մարդկանց, ովքեր հետագայում ձեզ դաշնակից և անմգամ հովանավոր կդառնան:

    Հնարավորություն կունենաք ընտանեկան որոշ հարցեր լուծել: Մտերիմների շրջանում ձեր հեղինակությունը կբարձրանա: Կարող եք վերականգնել ընդհատված հարաբերությունները, կրկին գրավել այն մարդու ուշադրությունը, ով կորցրել է ձեր հանդեպ հետաքրքրությունը:

    Կույս: Այսօր, հնարավորինս, խուսափեք մրցակցային պայքարի մեջ ներքաշվելուց, առավել ևս, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Կենտրոնացեք ձեր մասնագիտական դիրքերն ամրապնդելու վրա: Կարող եք հիասթափվել այն մարդուց, ով ձեզ վրա միշտ լավ տպավորություն է թողել:

    Հարմար օր է ինքնուրույն աշխատելու, անսպառ երևակայություն պահանջող, ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Ձեր որոշումներն ինքնատիպ են, վարքը՝ ոչ սովորական: Այսօր հրաշալի տեսք ունեք, և չի բացառվում, ամեն քայլափոխի արժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների հաճոյախոսություններին:

    Կշեռք: Օրվա առաջին կեսը դժվար թե բարեհաջող դասավորվի: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը՝ փոփոխական: Քչերին կհաջողվի լեզու գտնել ձեզ հետ: Մի շարք տարաձայնություններ կծագեն: Կհաջողվի խաղաղություն պահպանել միայն այն դեպքում, եթե զերծ մնաք սուր մեկնաբանություններից և վիրավորական հայտարարություններից:

    Օրվա երկրորդ կեսն առավել արդյունավետ կդասավորվի: Նոր, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք: Հնարավորություն կունենաք շփվելու ինքնատիպ և ազդեցիկ մարդկանց հետ: Փոքրիկներին վերաբերող լուրերը կուրախացնեն:

    Կարիճ: Ցանկացած նոր գործ զգուշություն է պահանջում: Ճշտապահությունը, զգոնությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը՝ կօգնեն խուսափել մի շարք դժվարություններից: Հետևեք այն անձանց խորհուրդներին, ում հաջողությունը հեշտ չի տրվել: Այսօր նման մարդկանց խոսքերը կարող են շատ վճռորոշ լինել:

    Ուշադրություն դարձրեք առողջությանը: Փորձեք նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը: Այսօր շռայլություններ թույլ տալ չարժե:Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր տառապում են ոսկրային, հոդային քրոնիկ հիվանդություններով, պետք է զերծ մնան ֆիզիկական աշխատանք կատարելուց:

    Աղեղնավոր: Հեշտությամբ եք կորցնում հոգեկան հավասարակշռությունը, իսկ մանրուքները՝ սրտին մոտ ընդունում, ինչը շատ հարցերում խանգարում է ձեզ: Հիշեք՝ այսօր ծագած խնդիրներն, այնքան էլ լուրջ չեն, որքան թվում է, դրանցից շատերը ժամանակի ընթացքում իրենց լուծումը կգտնեն:

    Հնարավոր են նվերներ, որոշակի գումարային շահույթ: Ծախսերը շատ չեն լինի, եթե ձեզ որոշ գնումներ թույլ տաք: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն: Ընկերների հետ շփումը, ակտիվ հանգիստը տրամադրություն կբարձրացնի: Իմիջի հետ կապված փոփոխությունները, սակայն, ցանկալի է հետաձգել:

    Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Ձեր անսպառ հմայքը և մարդկանց ճանաչելու ունակությունը, գործնական տեսանկյունից, օգտակար կլինեն: Ազդեցիկ մարդկանց հետ շփումներում վրիպումներ թույլ չեք տա: Փորձեք ձեռք բերել նոր համախոհներ և գործընկերներ, քանզի այսօր կարող է շատ ամուր դաշինք կնքվել:

    Անձանական հարաբերություններում ևս դրական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Նոր ծագող սիրային հարաբերությունները հաջող զարգացում կունենան:

    Ջրհոս: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր, սովորաբար, կես խոսքից հասկացել են ձեզ: Այսօր չափազանց եսասեր եք, շրջապատից կպահանջեք ձեր ցանկությունների անհապաղ իրագործում: Զիջումների չեք գնա: Ամեն կերպ կցուցադրեք ձեր դժգոհությունը:

    Այսօր, նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, որ իրենց ցանկություններն անիրագործելի են: Զարմանալի չէ , որ նրանցից շատերը մեծ հիասթափություն կապրեն, կկորցնեն լավատեսությունը, ինչը, բարեբախտաբար, տևական չի լինի: Արդեն օրվա երկրորդ կեսին, ի հայտ կգան նոր նպատակներ ու ծրագրեր, կյանքը նորից կվերականգնի իր վառ գույները:

    Ձկներ: Այսօր չարժե ռիսկի դիմել: Բացասական միտումների ազդեցությունը նվազագույնի կհասցնեք, եթե ձեր քայլերում առավել շրջահայաց և խելամիտ լինեք:Վտահեք միայն նրանց, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Չզարմանաք, եթե իրադարձությունները զարգանան ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք:

    Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Այսօր թանկարժեք և ոչ գործածական իրեր ձեռք բերելու գայթակղությունը մեծ է: Ստեղծագործական գործունեություն ծավալելու ցանկություն կունենաք: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է:

  • Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

    Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էԵրևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթը հուլիսի 22-ին մուտք է եղել դատարան:

    Այս մասին տեղեկությունը հասանելի է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

    Վարույթը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։

    Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003 թվականի հուլիսի 12-ից մինչև 2009 թվականի հուլիսի 6-ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պետական սեփականություն հանդիսացող` Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար:

    Կամո Արեյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։ Պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

  • Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Փ․ Բյուզանդի, Մ․ Մկրտչյան, Մ․ Ադամյան, Հանրապետության փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի, Խորենացու, Թումանյան, Վազգեն Առաջինի, Պատկանյան, Կնունյանց, Բաղրամյան, Ալավերդյան, Վ․ Սարգսյան փողոցների, Անդրանիկի թաղամասի, Արագածի զանգվածի, ինչպես նաև Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Աղավնատուն, Դողս, Արագած, Ծաղկալանջ, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ․ Արզումանյան նրբանցքների, Ձորք, Բաղաբերդ, Հալիձոր թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան բնակավայրի (ամբողջությամբ), Օձուն բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-15:00 Մամիկոնյանց փողոց 30, 35-39 շենքեր, թիվ 3 մանկական հիվանդանոց, Շիրվանզադեի փողոց 17 շենք և 17 առանձնատուն,

    11:00-17:00 Կոմիտասի պողոտա 22-26, 41-43, 45-47, 49/4-49/11 շենքեր, Շահսուվարյան փողոց 3-8Ա շենքեր, Շիրվանզադեի փողոց 3-11 շենքեր, Մամիկոնյանց փողոց 41-45, 42-44, 50, 46/1-48/3, 47-49, 51-62, 52-58Ա շենքեր, Մամիկոնյանց փողոց 1-ին նրբանցք 1-9 առանձնատներ, Գրիբոյեդովի փողոց 7-31, 15-15Ա, 26, 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, Կոմիտասի 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ և թիվ 82 դպրոց, Զարյան փողոց 74-74/2 շենքեր և 74/2 առանձնատուն, Վրացական փողոց 15-18, 17, 21/1-21/2 շենքեր, Արղության փողոց 29-40 շենքեր և 23/5-27/3 առանձնատներ, Ադոնցի փողոց 21/2-21/2 շենքեր, թիվ 38 մանկապարտեզ, Մալխասյանց փողոց 1 շենք, թիվ 36 դպրոց, թիվ 2 մարզադպրոց,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Մելքումովի և Ս. Գևորգյան փողոցներ մասնակի,

    11:00-13:00 Ֆուչիկի փողոց 20, 24 շենքեր, Մարգարյան փողոց 11, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-11:00 Աղաբաբյան, Ս. Գևորգյան և Մելքումովի փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան՝

    11:00-15:00 Հաղթանակ թաղամաս՝ 1, 2, 3, 4, 8, 13, 14, 18 փողոցներ մասնակի, Աշոտի և Լյովայի փողոցներ մասնակի, Հակոբ Հակոբյան, Սիլվարդ Հակոբյան, «ՄՌ» ՍՊԸ, «ՕՎԱԼ ՊԼԱՍՏ», «ԴՈՒԵՏ ՔՈՄՓԱՆԻ», Էդուարդ Խաչատրյան, «ԴԱՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ, «ՊՐՈՖ ՄԵՏ» ՍՊԸ, «ԼՈՒՉԻՆՈ» ՍՊԸ,

    11:00-14:00 Մ. Մելքոնյան փողոց 44, 50, 50/1, 52, 52/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-13:00 Ավան՝ Դ. Վարուժան թաղամաս՝ 4, 5, 6, 7, 8 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Մուրադյան Մարատ» ԱՁ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝

    11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Սմարթ Մոթորս», «Վիներոն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-17:00 Արտաշար գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-13:00 Արարատ քաղաք՝ Աբովյան, Գրիբոյեդովի, Սալակիթ, Կոմիտասի, Խանջյան, Սպանդարյան, Շահումյան, Թումանյան, Իսահակյան, Ղուկասյան փողոցներ մասնակի,

    12:00-14:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Արարատյան փողոցներ մասնակի, Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Ելփին գյուղ մասնակի,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-13:00 Սարուխան գյուղն ամբողջությամբ, գյուղապետարան և հարակից բոլոր բնակիչ-բաժանորդներ, գերեզմանոցին հարակից տարածքի բնակիչ-բաժանորդներ, հին ակումբի մոտի պոմպակայան, կարտոֆիլի պահեստ և հարակից բնակիչ-բաժանորդներ, թիվ 3 միջնակարգ դպրոց, «Թիմ Տելեկոմ» ընկերության բջջային օպերատորի կայան, «ԷՍՏ» ՍՊԸ քարի արտադրամաս, Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։30-12։00 Դրախտիկ գյուղ՝ 3-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։30-13։00 Դրախտիկ գյուղ՝ 6-րդ փողոց մասնակի և հարակից հանրային բաժանորդներ,

    13։00-13։30 Դրախտիկ գյուղ՝ 9-րդ փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11։00-11։30 Ճամբարակ համայնք՝ Ձորավանք գյուղն ամբողջությամբ, Դրախտիկ գյուղ՝ 1-ին փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12։00-12։30 Ճամբարակ համայնքի Անտառամեջ գյուղն ամբողջությամբ,

    13։00-13։30 Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղն ամբողջությամբ,

    11:00-15:00 Սևան համայնք՝ Էներգետիկների փողոց, «Սևան ՀԷԿ»-ին հարող հատված, Գոմաձոր թաղամաս մասնակի, ԲԷՑ, Բուսաբույժ «Նանա», «Սևան ՆԵ» հյուրանոց, «Գևորգյանի Քոլեթ», «Մերպո» ռեստորաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-14:00 Գեղհովիտ գյուղն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-15:00 Մարտունի քաղաք՝ Երևանյան, Զիրոյան փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    13:30-17:00 Մարտունի քաղաք՝ Կամոյի, Աբովյան, Մյասնիկյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-17:00 Մադինա, Լեռնակերտ, Վաղաշեն գյուղերն ամբողջությամբ, Մարտունի քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Աբովյան և Կալինինի փողոցներ մասնակի,

    11:00-14:00 Կայանվան, Այգեհովիտ, Վազաշեն գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Կուրթան գյուղ,

    11:00-15:00 Տաշիր քաղաք՝ Երևանյան, Գետափնյա, Խանջյան, Գրիբոյեդովի, Թումանյան և հարակից փողոցների 1-5 թաղամասեր, «Անի» և «Վան» բնակելի զանգվածներ,

    12:00-16:00 Վարդաբլուր գյուղ,

    Շիրակի մարզ՝

    13:00-16:00 Մարալիկ քաղաք՝ Գագարինի, Թումանյան, Մաշտոցի փողոցներ, Երիտասարդական փողոց մասնակի, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ գյուղեր,

    11:00-13:00 Ամասիա գյուղ՝ 2, 24, 26 փողոցներ, հրշեջ մաս, արվեստի դպրոց, Ազգային անվտանգության ծառայության շենք, գրադարան, մարզադպրոց, կաթի գործարան, Ամասիայի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն, գազի գրասենյակ,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի փողոց։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։

  • Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

    Հուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցումՀուլիսի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում, մասնավորապես` Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում կազմակերպված  հետադարձի տեղը կապամոնտաժվի:

    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով

    Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցովԻրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդ երկրների միջոցով, հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղաին։

    «Բաղաին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի, Օմանի և Կատարի միջոցով, սակայն ընդգծել է, որ երկխոսությունը պահանջում է հուսալի հիմք, որը քանդվել է ԱՄՆ-ի կողմից», – գրում է գործակալությունը, որը մեջբերումներ է բերում Բաղաիի՝ ավստրիական ORF հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցից։

    Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել, որ Իրանն իր հերթին կատարել է Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվնաս անցումն ապահովելու բոլոր պարտավորությունները։

    Ավելի վաղ կիրակի օրը ամերիկյան CBS հեռուստաալիքը՝ հղում անելով չհիշատակված տարածաշրջանային պաշտոնյաներին, պնդել էր, որ ԱՄՆ-ը կասեցրել է Իրանի դեմ հարվածների շարքը՝ Թեհրանի և Օմանի բանակցություններին չխանգարելու համար։

    Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հուլիսի 24-ին և 25-ին Թեհրանում մի քանի փուլով երկխոսություն է տեղի ունեցել Իրանի և Օմանի միջև՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով, քննարկվել են Հորմուզի նեղուցում անվնաս նավագնացության կառավարման ընդհանուր սկզբունքներն ու գործնական մեխանիզմները։ Գերատեսչության տվյալներով՝ Իրանը և Օմանը հասել են առաջընթացի Հորմուզի նեղուցում նավագնացության շուրջ երկխոսության հարցում, սակայն ջրային երթուղու հետ կապված իրավիճակը մնում է անփոփոխ։

  • ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ

    ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍՀՕՊ ուժերն ու միջոցները գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

    «Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ ուժերի կողմից որսացել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 276 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, Թաթարստանի, Ուդմուրտիայի հանրապետությունների, Կրասնոդարի երկրամասի տարածքների և Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

  • Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ՍՊ ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։

    Սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը, նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ ՍՊ ընկերության, պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը, և կնքվել է 75 մլն դրամ արժեքով պայմանագիր։

    Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 27-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 27-ինԽոյ. Օրվա առաջին կեսին տհաճություններ կզգաք, սակայն ժամանակի հետ դրական միտումները թափ են հավաքում: Հենց’ դրա համար էլ չարժե առավոտյանից ձեռնամուխ լինել կարևոր գործերի, մի փոքր սպասեք և բարենպաստ պահը կգա: Օրվա առաջին կեսին կարող են մտերիմների հետ մանր տարաձայնություններ ծագել, սակայն լուրջ բնույթ դրանք չեն կրի և հաշտեցումն էլ իրեն երկար սպասեցնել չի տա:

    Երեկոն հիանալի ժամանակահատված է սիրելի մարդու հետ շփվելու համար` դուք իրար կհասկանաք կեսխոսքից: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները, սակայն դրանք կզարգանան դանդաղ և ձեզանից մեծ համբերություն կպահանջեն:

    Ցուլ. Հարմար օր է լիցքաթափվելու և մի փոքր շունչ քաշելու համար: Աշխատեք բոլոր խնդիրները գլխից հանել և ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել: Դուք առանց դժվարության կգտնեք լավ շրջապատ և ընկերներ, ովքեր ձեզ հետ միասին կզբաղվեն ձեզ համար հետաքրքիր գործով:

    Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ: Նշանի մի շարք ներկայացուցիչներ վերջապես կկարողանան ձեռք բերել այն իրերը, որոնց մասին վաղուց երազում էին: Ձերհետ հարաբերություններում կարող են բարդություններ ծագել, քանի որ նրան հասկանալի չեն ձեր որոշ գործողությունների մոտիվները:

    Երկվորյակներ. Այսօր որոշ թյուրիմածություններ հնարավոր են, սակայն ընդհանուր առմամբ, օրը դասավորվում է բավական հաջող: Եթե դուք ուշադրություն չդարձնեք մանրուքների վրա, ապա կկարողանաք իրականացնել ձեր ամենակարևոր պլանները: Շանս կա ստանալ այն մարդկանց աջակցությունը, ումից մեծապես կախված է ձեր ապագան: Տանը հնարավոր են մանր բարդություններ և թյուրիմացություններ, սակայն դուք դրանք հեշտությամբ հարթում եք:

    Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու և պաշտոնական հանդիսությունների համար: Ձեզ սպասում են բազմաթիվ նոր ծանոթություններ և շանս կա հանդիպել այն մարդուն, ով կդառնա ձեր կյանքի ուղեկիցը:

    Խեցգետին.  Օրը թույլ է տալիս հասնել հաջողության այնպիսի գործերում, որոնք ձեզ համար հատկապես կարևոր են: Կենտրոնացեք գլխավորի վրա և ուրիշ ոչ մի բանի վրա մի շեղվեք, անգամ` եթե շրջապատին դա տարօրինակ թվա: Օրը հարմար է հատկապես ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և լիակատար կենտրոնացում պահանջող զբաղմունքների համար:

    Սակայն նաև հանգստանալ այսօր ձեզ հաստատ կհաջողվի` ձեր ազգականներն ու ընկերները ամեն ինչ կանեն, որպեսզի դուք ձեր ազատ ժամանակն անցկացնեք ձեր սրտի ուզածով, առանց ձանձրանալու: Հնարավոր են անսպասելի հրավերքներ, որոնք դուք հաճույքով կընդունեք:

    Առյուծ. Դուք ամեն կերպ ձգտում եք շրջապատի հետ հարաբերություններում խուսափել խնդիրներից, սակայն դա ձեզ մոտ շատ վատ է ստացվում: Շրջապատին հաճախ ձեր դիտողությունները վիրավորական են թվում, կատակները` ոչ տեղին, իսկ արանքներն էլ` հիմար: Եթե վեճեր ծագեն, ապա արագ հաշտեցման վրա հույսը չդնեք, այնպես որ աշխատեք հարթել սուր անկյունները:

    Հարմար օր է ինչ-որ վաղեմի պլաններ իրականացնելու, հոգու խորքից բխող ցանկությունների կատարման, երազանքը կյանքի կոչելու համար: ճիշտ է` դրա համար խիզախություն է պետք, սակայն, բարեբախտաբար, այն ձեզ մոտ այժմ բավարար է:

    Կույս. Լավագույնը, որ դուք այսօր կարող եք անել, դա որևէ էական բան չձեռնարկելն է: Օրը բոլորովին հարմար չէ լուրջ գործերի, կարևոր հարցեր լուծելու համար: Փոխարենը` այն կարելի է նվիրել հաճույքներին և զվարճություններին` դրական էմոցիաները չափից ավելի շատ կլինեն: Հնարավոր են նոր ծանոթություններ, հրապույրներ: Այսօր սկսված ռոմանտիկ հարաբերությունները սըընթաց զարգացում կստանան:

    Հնարավոր են ֆինանսական դժվարություններ, խոշոր գնումներն ավելի լավ է հետաձգել: Կարճատև ուղևորությունների դեմ աստղերը ոչինչ չունեն, իսկ ահա մեծ ճանապարհորդության մեկնելն այնքան էլ ցանկալի չէ:

    Կշեռք. Լողացեք հոսանքին համընթաց` այս օրը պետք է օգտագործել ոչ թե հանգամանքների դեմ պայքարի համար, այլ` հանգստի և ուժերը վերականգնելու: Ոչինչ, որ ամեն ինչը չէ, որ ձեր ուզածով է գնում, կարևորն այն է, որ դուք կարողանում եք իրավիճակը վերահսկել` հենց որ նման հնարավորություն է ընձեռվում: Հետևեք խորհուրդներին` շատ բան, ինչ այսօր ասում են շրջապատի մարդիկ, խելամիտ ու օգտակար է: 

    Ցանկալի չէ ոչ միայն որոշել, այլև`քննարկել ֆինանսական և ունեցվածքային հարցեր, քանի որ երբ գործը հասնում է փողերին, դուք ձեզ ոչ բնորոշ թեթևամտություն եք դրսևորում: Օրը բարենպաստ է յոգայով զբաղվելու համար:

    Կարիճ. Ձեր բախտը բերում է, և դրա շնորհիվ դուք հաջողությամբ հարթում եք այն գործերը, որոնք նախկինում ձեզ լիովին անիրականանալի էին թվում:  Հնարավոր է, որ գումարներ ստանաք, չի բացառվում եկամուտների նոր աղբյուրի ի հայտ գալը: Հարմար օր է պրոֆեսիոնալ հեռանկարները գնահատելու և պլանները ճշգրտելու համար

    Դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցներ, համախոհներ և ընկերներ: Ոչ լավագույն ձևով են դասավորվում սիրելի մարդու հետ հարաբերությունները, հնարավոր են տարաձայնություններ, կոնֆլիկտներ դատարկ բաներից:

    Աղեղնավոր. Օրը լավագույնս հարմար է ինչ-որ կարևոր ու լուրջ բանի շուրջ մտորելու համար: Ձեր գլխում ծագող բոլոր մտքերը արժանի են ուշադրության` անգամ նրանք, որոնք շրջապատին տարօրինակ են թվում: Օրը հարմար է գործարքներ կնքելու և խոշոր գնումների համար` ֆինանսական վիճակը գնալով բարելավվում է:

    Որտեղ էլ որ դուք հայտնվեք, ձեզ նկատում են և շրջապատում ուշադրությամբ` երբեմն չափից ավելի: Սիրելի մարդը պատրաստ է կատարել ձեր բազմաթիվ ցանկություններ, սակայն դեռ տեղյակ չէ դրանց մասին, այնպես որ արժե բարձրաձայնել այն մասին, թե ինչ եք դուք իրականում ցանկանում:

    Այծեղջյուր. Հիանալի օր է անբռնազբոսիկ միջավայրում շփումների համար: Դուք մեծ հաճույք եք ստանում հին ընկերների հետ հանդիպումներից և հեշտությամբ նոր ծանոթություններ հաստատում: Նշանի որոշ ներկայացուցիչներ ընդունում են օրիգինալ որոշումներ, զարմացնում են շրջապատին իրենց արտառոց արարքներով, իսկ ավելի շատ` այն բանով, որ այնուամենայնիվ հասնում են նպատակին, չնայած որ գործում են միանգամայն ոչ ստանդարտ մեթոդներով:

    Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումներ կազմակերպելու և դրանց այցելելու, ինչպես նաև հյուրեր ընդունելու համար: Արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ օգնել` կարիերայի աստիճաններով բարձրանալու գործում:

    Ջրհոս. Դուք ձգտում եք ընդլայնել շփման շրջանակները, սակայն ձեր ուշադրության կենտրոնում հայտնված ոչ բոլոր մարդիկ են դրան արժանի: Շրջահայաց եղեք, առաջնորդվեք ոչ միայն նախազգացմամբ, քանի որ հարաբերությունների հարցում այն կարող է խաբուսիկ լինել, այլև` սթափ դատողությամբ: Արժե հետևել ավագ ազգականների խորհրդին:

    Բարձր է կենսական ներուժը: Ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելը ձեզ չեն հոգնեցնում, իսկ ակտիվ հանգիստն էլ բարձրացնում է տրամադրությունը: Օրը հարմար է ռոմանտիկ ուղևորության համար, հնարավոր է անսպասելի սիրո խոստովանություն:

    Ձկներ. Հարմար օր է շրջապատի հետ ձեր գաղափարներով ու պլաններով կիսվելու համար` դուք հաստատ աջակցություն և օգնություն կստանաք, հենց որ դրանց կարիքը զգաք: Եթե ձգտում եք ձեր կյանքում ինչ-որ շրջադարձային փոփոխությունների, ապա պետք է քչից սկսեք, իսկ առաջին արդյունքներն իրենց սպասեցնել չեն տա: Նման օրը դժվար չէ հրաժարվել վատ սովորույթներից կամ վերջ դնել այն հարաբերություններին, որոնք դադարել են ուրախություն պատճառել: Չնայած որ շրջապատի վրա դուք թեթևամիտ տպավորություն եք թողնում, այնուամենայ

    նիվ դա չի խանգարում ձեզ չափից ավելի լուրջ վերաբերվել իրոք կարևոր հարցերի լուծմանը:

  • Հուլիսի 27-ին 24 ժամով վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հուլիսի 27-ին 24 ժամով վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումըՎթարային ջրանջատում Սյունիքի մարզում հուլիսի 27/28-ին

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 27-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 09:00-ն կդադարեցվի Բռնակոթ գյուղի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: