Category: Hayacq

  • Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք և գումար

    Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք և գումարՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.

    22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ: 2 անշարժ գույքի գնման իրավունք: 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ: Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

    Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.

    4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 29-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 29-ինԽոյ. Հարմար օր է ինչպես անձնական, այնպես էլ` պրոֆեսիոնալ բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել ոչ ովորական ձևով, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

    Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

    Ցուլ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

    Երկվորյակներ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

    Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

    Խեցգետին. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

    Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

    Առյուծ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

    Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: 

    Կույս. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

    Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

     

    Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

    Կարիճ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

    Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

    Աղեղնավոր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

    Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

    Այծեղջյուր. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

    Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

    Ջրհոս. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

    Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

    Ձկներ. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

    Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը

  • Օգոստոսի 2-ին կկայանա նոր ԱԺ-ի առաջին նիստը, ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է. «Ժողովուրդ»

    Օգոստոսի 2-ին կկայանա նոր ԱԺ-ի առաջին նիստը, ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

    Նոր խորհրդարանի կազմը

    Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝

    «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,

    «Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,

    «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

    Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

    Մշտական հանձնաժողովների շուրջ ներքին պայքար

    Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

    Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

    Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով

    Արուսյակ Ջուլհակյան

    Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

    Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

    Արմեն Խաչատրյան

    Վիլեն Գաբրիելյան

    Սասուն Միքայելյան

    Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

    Նազելի Բաղդասարյան

    Մարիամ Պողոսյան

    Զարուհի Բաթոյան

    Լիլիթ Ստեփանյան

    Արթուր Հովհաննիսյան

    Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

    Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

    Լուսինե Բադալյան

    Ալխաս Ղազարյան

    Տրդատ Սարգսյան

    Նելլի Բավեյան

    Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

    Ռուզաննա Երեմյան

    Սիսակ Գաբրիելյան

    Թագուհի Ղազարյան

    Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով

    Ռուստամ Բաքոյան

    Զարուհի Բաթոյան

    Հասմիկ Հակոբյան

    Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

    Տրդատ Սարգսյան

    Հասմիկ Հակոբյան

    Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով

    Արման Եղոյան

    Սոնա Ղազարյան

    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

    Սարգիս Խանդանյան

    Տաթևիկ Ղազարյան

    Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

    Ծովինար Վարդանյան

    Բաբկեն Թունյան

    Սերգեյ Բագրատյան

    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

    Բաբկեն Թունյան

    Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով

    Վահե Ղալումյան

    Գարիկ Սարգսյան

    Առաջին նիստի օրակարգը

    Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝

    Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,

    ԱԺ նախագահի ընտրություն,

    ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,

    Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,

    Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։

    ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

    Կառավարության ձևավորման գործընթացը

    Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»

    ԱԺ օթյակում լրագրողներին կարգելեն նկարահանել դահլիճը․ նոր սահմանափակումներ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նոր փուլ են մտնում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել են խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության նոր կանոնները, որոնց մի շարք դրույթներ ուղղակիորեն առնչվում են հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանը։

    Նոր կանոններով փաստացի ավելի է սահմանափակվում լրագրողների ազատ տեղաշարժն ու աշխատանքը խորհրդարանում․ հավատարմագրված լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն հատուկ առանձնացված վայրերում։ Իսկ այլ հատվածներում աշխատելու համար պետք է ստանան ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությունը։

    Այսինքն՝ հավատարմագրումը, որն ինքնին պետք է լրագրողին հնարավորություն տա խորհրդարանում իրականացնել իր մասնագիտական աշխատանքը, այլևս բավարար չէ․ որոշ դեպքերում լրագրողը ստիպված է լրացուցիչ թույլտվություն ստանալ հենց այն կառույցից, որի գործունեությունը լուսաբանում և հանրային վերահսկողության է ենթարկում։

    Բայց սահմանափակումները դրանով չեն ավարտվում։ Նաև ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունն ապահովելու համար նրանց ցուցակը պետք է ներկայացվի նիստի մեկնարկից առնվազն երկու ժամ առաջ։ Իսկ այսպես կոչված «հատուկ վերահսկելի գոտիներում» լրագրողներին ընդհանրապես արգելվում է մասնագիտական գործունեություն իրականացնել։

    Հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են որոշվելու այդ գոտիները, որքանո՞վ են սահմանափակումները համաչափ անվտանգության իրական պահանջներին, և արդյոք դրանք չեն վերածվելու լրագրողներին պատգամավորներից ու պաշտոնյաներից հեռու պահելու վարչական գործիքի։

    Առավել խնդրահարույց է նաև Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելիս տեսաձայնագրելու կամ լուսանկարելու արգելքը։ Հենց լրագրողական տեսախցիկն է բազմաթիվ դեպքերում արձանագրել խորհրդարանում տեղի ունեցած միջադեպերը, ուժի կիրառումը ընդդիմադիրների նկատմամբ, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը և հանրային նշանակություն ունեցող այլ իրադարձություններ։ Այժմ նման իրավիճակներում լրագրողի տեսախցիկը կարող է պարզապես արգելվել այն հիմնավորմամբ, որ կադրում ՊՊԾ ծառայողն իրականացնում է իր պարտականությունները։

    Կանոններում ամրագրված է նաև, որ պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանց արգելվում է «անհարկի միջամտել կամ այլ կերպ խանգարել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը», «վիրավորական արտահայտություններ անել» և չկատարել Պահպանության ծառայության ծառայողի՝ օրենքից ու կանոններից բխող պահանջները։ Այսինքն՝ նաև խմբագրական գործառույթ է ստանձնել ԱԺ աշխատակազմը և կորոշի՝ որն է վիրավորանք, որը՝ ոչ։

    Սակայն հատկապես լրագրողների աշխատանքի դեպքում «անհարկի միջամտություն» ձևակերպումը կարող է խնդրահարույց լինել, եթե հստակ սահմանված չէ, թե որն է դրա իրավական սահմանը։ Սուր հարցը, պատգամավորին հարց տալով քայլելը, հետևելը, կրկնակի հարց ուղղելը կամ պատասխան պահանջելը չպետք է վարչական հայեցողությամբ որակվեն որպես խորհրդարանի բնականոն աշխատանքին խանգարող վարքագիծ։ Թեպետ նկատելի է, որ հենց դա է արվելու։Մեկ այլ կարևոր դրույթը վերաբերում է արտաքին տեսքին։ ԱԺ այցելուներից պահանջվում է ունենալ «պատշաճ արտաքին տեսք», արգելվում է մուտք գործել ոչ միայն մարզական կամ աշխատանքային հագուստով, այլև՝ «ոչ պատշաճ, ոչ ներկայացուցչական հագուստով»։ Թե ով և ինչ չափանիշներով է որոշելու՝ հագուստը «ներկայացուցչակա՞ն» է, թե՞ ոչ, կանոններից առնվազն հստակ չէ։ Նման գնահատողական ձևակերպումները մշտապես կամայական կիրառման վտանգ են պարունակում։

    Միաժամանակ կանոնները բավական հստակ են արտոնությունների հարցում։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների անցակետերով առանց ստուգման մուտքի և ելքի իրավունք ունեն Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց ուղեկցող անձինք։ Նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ավտոմեքենաները ևս անցնում են առանց զննության։

    Լրագրողների համար, մինչդեռ, սահմանված է անգամ խորհրդարանում գտնվելու առանձին ժամանակահատված՝ ժամը 08։00-ից մինչև 19։00-ն։ Եթե ԱԺ նիստը շարունակվում է, նրանք կարող են մնալ մինչև դրա ավարտը։

    Այս ամենը ներկայացվում է որպես անվտանգության կանոնակարգում, սակայն անվտանգությունը չի կարող դառնալ լրագրողական գործունեությունը վարչական թույլտվությունների, հատուկ գոտիների և անորոշ ձևակերպումների մեջ սահմանափակելու համընդհանուր հիմնավորում։

    Ազգային ժողովը սովորական վարչական շենք չէ։ Այն քաղաքական բանավեճի, հանրային վերահսկողության և հաշվետվողականության առանցքային հարթակներից է, իսկ լրագրողները խորհրդարանում պարզապես «այցելուներ» չեն։ Նրանք այնտեղ են հանրությանը տեղեկություն փոխանցելու, պատգամավորներին ու պաշտոնյաներին հարցեր ուղղելու և այն գործընթացները արձանագրելու համար, որոնք քաղաքացին ֆիզիկապես չի կարող անձամբ տեսնել։

    Ուստի խնդիրը միայն այն չէ, թե լրագրողը ԱԺ որ միջանցքում կարող է կանգնել կամ որտեղ կարող է միացնել տեսախցիկը։ Խնդիրը շատ ավելի սկզբունքային է՝ արդյո՞ք անվտանգության անվան տակ խորհրդարանը հերթական անգամ մեծացնում է լրագրողի և իշխանության ներկայացուցչի միջև ֆիզիկական ու վարչական պատնեշը։

    Եթե հավատարմագրված լրագրողին թույլատրվում է աշխատել միայն նախապես առանձնացված հատվածներում, այլ վայր գնալու համար պահանջվում է գլխավոր քարտուղարի թույլտվություն, որոշ տարածքներում մասնագիտական աշխատանքն ամբողջությամբ արգելվում է, իսկ ՊՊԾ ծառայողների գործողությունների տեսաձայնագրումը սահմանափակվում է, ապա խոսքը միայն «անվտանգության կանոնների» մասին չէ։ Խոսքը խորհրդարանում լրագրողական աշխատանքի հնարավորությունների էական նեղացման մասին է։

    Եվ այստեղ իշխանությունը պետք է պատասխանի պարզ հարցի՝ ո՞ւմից է պաշտպանվում Ազգային ժողովը՝ անվտանգության իրական սպառնալիքներից, թե՞ լրագրողների տեսախցիկներից ու անհարմար հարցերից»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանն անդրադարձել է զինվшծ ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը

    ԶՈւ ԳՇ պետը զինծառայողների հետ հանդիպմանն անդրադարձել է զինվшծ ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանըՀուլիսի 28-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումներ կատարվող պարբերական այցերի շրջանակում եղել է N բանակային զորամիավորումում, որտեղ հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

    Հանդիպման առանցքում եղել են ստորաբաժանումներում ծառայողական պատասխանատվության բարձրացման, կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանման, ենթակաների նկատմամբ հրամանատարական հոգատարության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ամրապնդման հարցերը։ Անդրադարձել են նաև զինված ուժերում բարոյահոգեբանական առողջ միջավայրի ձևավորմանն ու դրա պահպանման կարևորությանը։

    ԶՈՒ ԳՇ պետը կարևորել է ծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների անշեղ պահպանումը՝ ընդգծելով, որ արատավոր երևույթների կանխարգելման հիմքում պետք է լինեն օրենքի և զինվորական կանոնադրությունների պահանջների խստիվ կատարումը, ծառայակիցների արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունքը և յուրաքանչյուր զինծառայողի անձնական պատասխանատվությունը։

    Զինծառայողներն ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկներ։

    Նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու։

  • Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը՝

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Հակոբյան փողոց 1-9, 2, 2/51, 4, 6, 7, 8, 8/2, 9/1, 11 շենքեր, Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 1-5 շենքեր, Կոմիտասի պողոտա 1-1/11, 2-8 շենքեր, Բակունցի փողոց 1, 2-4 շենքեր և 1-18 առանձնատներ, Կիևյան փողոց 1-15 շենքեր, Սև Քարեցի Սաքոյի փողոց 59-92 առանձնատներ, Սևաստոպոլյան փողոց 8-26 առանձնատներ, Սեպուհու փողոց 20-29 առանձնատներ, Քեռու փողոց 58/1 շենք և 45-99 առանձնատներ, Արամ Խաչատրյան փողոց 2Ա, 4 շենքեր և 1-19 առանձնատներ, թիվ 130 դպրոց,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-16:00 Մոլդովական–Բագրևանդ խաչմերուկին հարող տարածքների առանձնատներ, «Մոնթիբուս Գրուպ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Ջրվեժ՝ «Ծաղիկ Մարգարյան», «Ռենաթրեյդ» ՍՊԸ, «Հորիզոն» ՍՊԸ, «Դ. Ավանեսյան», «Ա. Ալիխանյան», «Վռամ Խոջագորյան», «Արահետ» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    11:00-13:00 Ֆուչիկի փողոց 20, 24 շենքեր, Մարգարյան փողոց 11, 15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Դավթաշեն վարչական շրջան՝

    10:00-11:00 Աղաբաբյան, Ս. Գևորգյան և Մելքումովի փողոցներ մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 ՀԱ Բ-2 թաղամաս 135, 136, 137, 138 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Էրեբունի վարչական շրջան՝

    10:00-12:00 Տիգրան Մեծի պողոտա 69, 71 շենքեր, Աճեմյան փողոց 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տիգրան Մեծի պողոտա 59 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Ուջան գյուղ մասնակի,

    13:00-16:00 Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Իրինդ գյուղերն ամբողջությամբ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Ջրաշեն գյուղ մասնակի,

    11:00-13:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

    11:00-14:00 Վանաշեն և Սիսավան գյուղեր մասնակի,

    11:00-16:00 Արմաշ գյուղ մասնակի,

    13:00-14:30 Դալար և Հովտաշեն գյուղեր մասնակի,

    Վայոց ձորի մարզ՝

    11:00-13:30 Վարդահովիտ գյուղ մասնակի, Սևաժայռ գյուղի մեկ բաժանորդ,

    12:00-16:00 Աղավնաձոր գյուղն ամբողջությամբ,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խանջյան, Գայի, Տեղերաշեն, Անդրանիկի, Երևանյան փողոցներ, «Հովակիմենք» ՍՊԸ, սեփականատեր՝ Վ. Սահակյան, Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գամի փողոց 1, 2, 3 շենքեր, «Գահ Գրուպ» ՍՊԸ, «Նոր Թաղ», «Ս.Լ.Լ-Գազ» ՍՊԸ, «Լեռենց» ՍՊԸ, Զինմաս, «Աիսա» ՍՊԸ, սեփականատեր՝ Ա. Զակարի, սեփականատեր՝ Հ. Բալյան,

    11:00-15:30 Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-17:00 Քասախ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնք՝ 34, 35, 36, 37 փողոցների բաժանորդներ, Պարույր Սևակի, Արաբկիրի, Ն. Ավետիսյանի, Գարեգին Նժդեհի, Վազգեն Սարգսյան, Սեդրակ Ջալալյան, Ա. Հարությունյան, Կարեն Դեմիրճյան, Շիրազի, Խաչանովի, Վահան Տերյան փողոցներ, Գարեգին Նժդեհի փողոց 1, 3, 5, 9, 9/1 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոց 5, 7, 9 շենքեր, Վազգեն Սարգսյան փողոցի 1-ին փակուղի,

    12:00-13:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ՝ «Մարտին Սթար» ՍՊԸ, «Կովկաս» ռեստորան, սեփականատեր՝ Ջ. Ավետիսյան, զինված մաս, «Պ և Օ» ՓԲԸ, սեփականատեր՝ Ս. Պողոսյան, «Վիվա Արմենիա» ընկերության բջջային օպերատորի կայան, սեփականատեր՝ Ս. Հովակիմյան, սեփականատեր՝ Զ. Սարգսյան, սեփականատեր՝ Ա. Հարությունյան, սեփականատեր՝ Ն. Թորոսյան, սեփականատեր՝ Ս. Մանուկյան, «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ թաղամաս, Ոլորան թաղամաս, «ԱԻՍԱ» ՍՊԸ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:00-12:30 Աստղաձոր գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-14:00 Ներքին Գետաշեն գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-15:00 Վարդենիկ գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:00-16:00 Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    11:30-16:50 Վարդենիս քաղաք՝ Բանավան թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    12:00-14:00 Սոթք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    14:30-16:30 Փոքր Մասրիկ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,

    Լոռու մարզ՝

    11:00-13:00 Հարթագյուղ, Խնկոյան, Լուսաղբյուր գյուղեր,

    11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցներ մասնակի, Ջիլիզա, Լենհանքեր գյուղեր և հարակից բաժանորդներ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Ճոճկան գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:00-15:00 Այգեպար գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-14:30 Հաղարծին գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Գազկոմպրեսոր, Յունս, Ճանշին, Ճանշինի թաղամաս, Գյուղշինի թաղամաս, Ախուրյանի համայնքապետարանի դիմացի թաղամաս,

    11:00-14:30 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 2-րդ և 3-րդ փողոցներ,

    11:00-15:00 Արթիկ քաղաք՝ Լմբատ 1 և Լմբատ 2 թաղամասեր,

    Սյունիքի մարզ՝

    11:00-15:00 Վերինշեն գյուղ մասնակի, Գորիս քաղաք՝ 6-րդ թաղամաս, Արցախյան և Երևանյան խճուղիներ, Պղնձաքար թաղամաս, Սյունիքի փողոց մասնակի, Վանքի Տափ թաղամաս։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով։

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին։

  • ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը

    ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանըՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը։

    Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

    Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ են հնչեցնում։

    «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնելուց հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ պետական ծառայությունները կարող են նման բան թույլ չտալ, քանի որ երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է Աննա Հակոբյանը։

  • Հայկ Կոնջորյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարձել եղբոր բռնnւթյան ենթարկելու դեպքին

    Հայկ Կոնջորյանը հայտարարություն է տարածել՝ անդրադարձել եղբոր բռնnւթյան ենթարկելու դեպքինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եղբոր՝ բռնnւթյան ենթարկելու դեպքին:

    «Սիրելի´ հայրենակիցներ,

    Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ:

    1. Իմ եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հարցը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում և վստահ եմ, որ բռնություն գործադրած բոլոր անձինք իրավական պատասխանատվության կենթարկվեն:

    2. Բռնության ցանկացած դրսևորում` լինի դա ֆիզիկական, հոգեբանական կամ որևէ այլ տեսակի, բացարձակապես անընդունելի է` անկախ այն գործադրողի անձից:

    3. Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքային կամ միջանձնային հարաբերությունների պարզաբանման միակ ընդունելի տարբերակը օրենքն ու իրավական ընթացակարգերն են: Հարաբերությունների պարզաբանման ցանկացած հակաիրավական դրսևորում դատապարտելի է:

    4. Այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները ենթակա են միմիայն և բացառապես իրավական գնահատականի: Որոշ քաղաքական շահարկումներ նպատակ ունեն դեպքը կամ դրան նախորդած տարբեր հանգամանքներ կապել իմ անձի հետ, ինչն անհնար է, քանի որ ես երբևէ որևէ պարագայում չեմ կարող ներգրավվել այնպիսի գործընթացի մեջ, որը դուրս է օրենքի և իրավական պետության տրամաբանությունից` անկախ այն բանից, թե գործընթացի որ կողմում ով է կանգնած: Սա ինձ համար եղել է և շարունակում է մնալ կարմիր գիծ:

    5. Դատական հայցեր եմ ներկայացնելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինձ կվերագրեն ստահոդ լուրեր և զրպարտություններ` կապված թե այս դեպքի, թե այս դեպքի հետ կապ ունեցող և կապ չունեցող որևէ այլ հարցի հետ: Զրպարտության ցանկացած դրսևորում ունենալու է իրավական հետևանք այն կատարողների համար»,- գրել է նա:

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 28-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 28-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362,97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368,26 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410,5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422,11 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.42 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ։

  • Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ

    Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժՃապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում տեղի է ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում: Այս մասին հայտնել է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով մոտ 16:27-ին (Երևանի ժամանակով 11:27-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 10 կիլոմետր խորության վրա:

    Ցունամիի սպառնալիքի մասին նախազգուշացում է թողարկվել Արիակե ծոցի և Յացուսիրո ծովի ափերի համար: