Category: Hayacq

  • Դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու մասին

    Դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու մասինՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու պահանջով։ Այս մասին հայտնել են Դատախազությունից:

    Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ։

    Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։

  • ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»

    ՔՊ-ն հերթով փակում է դռները Արթուր Հովհաննիսյանի առաջ. հերթական մերժումը` երեկ . «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի քաղաքական դիրքերը իշխանական թիմում շարունակում են ոչ միայն թուլանալ, այլև` վերանալ: Վերջին ամիսներին նա մեկը մյուսի հետևից կորցնում է ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունները, իսկ երեկ գրանցվեց հերթական անհաջողությունը. իշխող կուսակցությունը մերժեց նաև նրա թեկնածությունը Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

    Հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվեց Նազելի Բաղդասարյանը, իսկ Արթուր Հովհաննիսյանը նիստի մեկնարկից հետո ընդամենը 10 րոպե անց լքեց ՔՊ գրասենյակը։

    Սա, սակայն, Հովհաննիսյանի առաջին անհաջողությունը չէ։ Ավելի վաղ նա չընտրվեց ՔՊ վարչության անդամ՝ չնայած կուսակցության ներսում ուներ մեծ հավակնություններ։ Դրանից հետո դժվարությամբ տեղ գտավ կուսակցության նախընտրական ցուցակի ոչ պատվաբեր համարում։

    Այնուհետև, արդեն նոր գումարման Ազգային ժողովում, Հովհաննիսյանը փորձել էր առաջադրվել նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում, սակայն այդ նախաձեռնությունը ևս աջակցություն չստացավ, և նա կրկին մերժվեց։

    «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ այս անհաջողությունները պատահական չեն։ Կուսակցության ներսում արդեն որոշված է, որ Արթուր Հովհաննիսյանը չի շարունակի նաև ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում։ Ըստ նույն աղբյուրների՝ նա կմնա շարքային պատգամավոր՝ առանց քաղաքական ազդեցության և որոշումների կայացման գործընթացում էական դերակատարության։

    Մեր զրուցակիցների խոսքով՝ Հովհաննիսյանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության պատճառներից մեկը նրա վարքագիծն է։ ՔՊ-ում բազմիցս քննարկվել է, որ նա անհավասարակշիռ պահվածք է դրսևորել և իր հրապարակային հայտարարություններով վնասել է իշխող թիմի հեղինակությանը։

    Առավել մեծ արձագանք էր ստացել այն դեպքը, երբ Հովհաննիսյանը ընդդիմության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով, թե պատրաստ է «ականջներն ու լեզուն կտրել»։ Այդ հայտարարությունը լայն քննադատության արժանացավ թե՛ քաղաքական, թե՛ հանրային շրջանակներում։

    Բացի այդ, Հովհաննիսյանի անունը նախկինում կապվել է նաև թմրամիջոցների վերաբերյալ քրեական գործի հետ։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց 0.24 մգ թմրամիջոցի հայտնաբերման պայթեցնող գործի մասին: Իսկ ներկայումս, պաշտոնական տեղեկատվության համաձայն, ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի բաժնի քննիչը կազմել է արձանագրություն՝ ընդդեմ Արթուր Հովհաննիսյանի` դատավճիռը չկատարելու առիթով քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ գործում միակ դերակատար Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ անխուսափելիորեն պետք է մեղադրանք առաջադրվի և դատախազը պետք է Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնի»։

  • Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»

    Ոսկու շուկայի Վաղարշը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը. պահանջելով 200 հազար դոլարի փոխհատուցում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության շուրջ ծագած վեճը հասել է դատարան։ Ժողովուրդ օրաթերթը պաշտոնաիական աղբյուրներից տեղեկացավ, որ Ոսկու շուկայի Վաղարշ անունով հայտնի գործարարի «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն վարչական դատարան է դիմել ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ պահանջելով ընդունել իր համար բարենպաստ վարչական ակտ և տրամադրել օրենքով նախատեսված պետական աջակցությունը։

    Մասնավորապես, ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԳՄՍ նախարարությանը՝ 2026 թվականի ապրիլի 21-ին ներկայացված հայտի հիման վրա ընդունել վարչական ակտ, որով «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին կտրամադրվի «Գողություն հայկական ձևով» ֆիլմի արտադրության նպատակով կատարված և փաստացի ներդրված դրամական ծախսերի 25 տոկոսի չափով փոխհատուցում։

    Գործի նյութերից պարզ է դառնում, որ ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել ֆիլմի արտադրության համար և այժմ պահանջում է, որպեսզի նախարարությունը վերադարձնի այդ ծախսերի օրենքով նախատեսված 25 տոկոսը։ Ըստ ներկայացված հաշվարկների՝ պահանջվող գումարը կազմում է շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուները

     Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե ովքեր են ԱԺ 12 հանձնաժողովի նախագահի թեկնածուներըՀուլիսի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։

    «Վարչության փակ-գաղտնի քվեարկության արդյունքում՝

    -ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, 

    -ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը,

    -ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, 

    -ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, 

    -ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, 

    -ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, 

    -ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, 

    -ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը,

    -ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, 

    -ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը,

    -ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, 

    -ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը»,-գրել է նա։

  • Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի

    Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

    Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

    Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Հուլիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Չարենցի փողոց 10 շենք,

    11:00-17:00 Խանջյան փողոց 15 շենք, Վարդանանց փողոց 4, 6, 18 շենքեր, Աղայան փողոց 7, 9 շենքեր, Աբովյան փողոց 25 շենք, Տերյան փողոց 62 շենք

    ,

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Ադոնցի փողոց 2/3-2/7 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-16:00 Հասրաթյան փողոց 9, 11, 15/1, 15/2, 15/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպորտի փողոց մասնակի,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Լուկաշինի 3-րդ փողոց և հարակից տարածքներ մասնակի,

    11:00-16:00 Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2, 1/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝

    11:00-17:00 Արտաշիսյան փողոց 57/1, 59, 59/1, 61, 63, 63ա, 63բ, 65, 67, 69, 57/12, 55/13, 53/14, 53/15 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մանանդյան փողոց 41/44 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փողոց 47, 48, 50, 52, 57ա, 59ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արմավիրի մարզ՝

    11:00-12:00 Ծաղկալանջ, Գեղակերտ և Հովտամեջ գյուղեր,

    11:00-13:30 Մեծամոր քաղաք՝ 1-ին թաղամաս և 4-րդ թաղամասի ժամանակավոր տնակներ,

    13:00-14:00 Մուսալեռ, Պտղունք, Արևաշատ գյուղեր,

    Արագածոտնի մարզ՝

    11:00-16:00 Արագածոտն գյուղ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա գյուղերն ամբողջությամբ, Ագարակ, Աղձք գյուղեր,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    11:00-14:00 Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա գյուղեր, Արգավանդ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի,

    11:00-15:00 Մասիս քաղաք՝ Նոր, 3-րդ թաղամասեր մասնակի, Հերացի, Դպրոցականների, Շիրազի, Հանրապետության, Արարատյան, Ազատամարտիկների, Երիտասարդական, Շիրազի փողոցներ մասնակի, Կենտրոնական հրապարակի կից տարածք, Քաղաքապետարան, Թիմ Տելեկոմ ընկերության շենք, թիվ 2 դպրոց և հիվանդանոց, ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարմարաշեն գյուղ մասնակի,

    13:00-15:00 Ազատավան գյուղ մասնակի,

    13:00-15:00 Ոստան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-13:30 Արփի գյուղ մասնակի,

    11:00-13:30 Շատին գյուղ մասնակի,

    11:00-15:00 Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Զատիկ» մանկատան հարակից բաժանորդներ, ավազի հանքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:00 Հրազդան քաղաք՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), «Եռասեպ» ՍՊԸ, «Թիմ Տելեկոմ» ընկերություն, զինմաս և հարակից բաժանորդներ, Գազի լիցքավորման կայան,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-15:00 Լուսակունք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:00-14:00 Սոթք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Մարց և Քարինջ գյուղեր,

    Տավուշի մարզ՝

    11:30-14:30 Դիլիջան քաղաք՝ Մ. Գորկու և Մյասնիկյան փողոցներ մասնակի,

    Շիրակի մարզ՝

    11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    11:30-14:30 Սիսիան քաղաք՝ Շիրակի փողոց։

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Հուլիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 31-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Այգեշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

  • Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք և գումար

    Գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք և գումարՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել.

    22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ: 2 անշարժ գույքի գնման իրավունք: 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ: Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:

    Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև.

    4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 29-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 29-ինԽոյ. Հարմար օր է ինչպես անձնական, այնպես էլ` պրոֆեսիոնալ բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել ոչ ովորական ձևով, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում և ռոմանտիկ, չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին:

    Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը, կամ գոնե դրանք քողարկել ավելի նրբանկատ մեջ, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

    Ցուլ. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

    Երկվորյակներ. Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե ափսոս` դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ինչը ձեզ այսօր կարող է ուրախացնել` դա միայն մտերիմ մարդու կողմից պատրաստած հաճելի անակնկալն է:

    Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

    Խեցգետին. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել  նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները:

    Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

    Առյուծ. Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես` շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենը` ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին:

    Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ: 

    Կույս. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը:

    Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

     

    Կշեռք. Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ, ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ` շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

    Կարիճ. Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել` դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչը առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ;

    Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

    Աղեղնավոր. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ  եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում:

    Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

    Այծեղջյուր. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն` բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս:

    Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև` օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

    Ջրհոս. Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես-նախագծերն իրականացնելիս:

    Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

    Ձկներ. Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել:

    Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօրվա վրա ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը

  • Օգոստոսի 2-ին կկայանա նոր ԱԺ-ի առաջին նիստը, ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է. «Ժողովուրդ»

    Օգոստոսի 2-ին կկայանա նոր ԱԺ-ի առաջին նիստը, ՔՊ-ում հանձնաժողովների նախագահների համար ներքին պայքար է. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը, որը խորհրդանշելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող նոր քաղաքական դասավորության մեկնարկը։ Նիստը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, կվարի խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

    Նոր խորհրդարանի կազմը

    Ազգային ժողովում ներկայացված կլինեն երեք քաղաքական ուժեր՝

    «Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 մանդատ,

    «Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ,

    «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

    Թեև ՔՊ-ն պահպանել է խորհրդարանական մեծամասնությունը, առաջիկա նստաշրջանը խոստանում է լինել մրցակցային, հատկապես մշտական հանձնաժողովների և օրենսդրական առաջնահերթությունների շուրջ։

    Մշտական հանձնաժողովների շուրջ ներքին պայքար

    Ամենաուշագրավ զարգացումները կապված են Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հետ։ Թեկնածուների ցանկը ցույց է տալիս, որ հատկապես իշխող խմբակցության ներսում մի շարք հանձնաժողովների համար առկա է լուրջ մրցակցություն։

    Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր արդեն ՔՊ վարչության գրասենյակում կընտրեն իշխանությունների համար մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ։

    Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով

    Արուսյակ Ջուլհակյան

    Այս հանձնաժողովի դեպքում առաջադրված է մեկ թեկնածու, ինչը նշանակում է, որ այստեղ անակնկալներ չեն սպասվում։

    Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

    Արմեն Խաչատրյան

    Վիլեն Գաբրիելյան

    Սասուն Միքայելյան

    Սա, թերևս, ամենաթեժ մրցակցությունն է, բայց Վիլեն Գաբրիելյանի դիրքերն առավել ամուր են․ նրա լոբբինգը լավ է աշխատել։ Մյուսները պասիվ են եղել։

    Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

    Նազելի Բաղդասարյան

    Մարիամ Պողոսյան

    Զարուհի Բաթոյան

    Լիլիթ Ստեփանյան

    Արթուր Հովհաննիսյան

    Հինգ թեկնածուի առաջադրումը վկայում է, որ սոցիալական բլոկը շարունակում է մնալ իշխանության ներսում առավել պահանջված ուղղություններից մեկը։

    Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

    Լուսինե Բադալյան

    Ալխաս Ղազարյան

    Տրդատ Սարգսյան

    Նելլի Բավեյան

    Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

    Ռուզաննա Երեմյան

    Սիսակ Գաբրիելյան

    Թագուհի Ղազարյան

    Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով

    Ռուստամ Բաքոյան

    Զարուհի Բաթոյան

    Հասմիկ Հակոբյան

    Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

    Տրդատ Սարգսյան

    Հասմիկ Հակոբյան

    Եվրաինտեգրման մշտական հանձնաժողով

    Արման Եղոյան

    Սոնա Ղազարյան

    Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

    Սարգիս Խանդանյան

    Տաթևիկ Ղազարյան

    Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

    Ծովինար Վարդանյան

    Բաբկեն Թունյան

    Սերգեյ Բագրատյան

    Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

    Բաբկեն Թունյան

    Տարածքային կառավարման մշտական հանձնաժողով

    Վահե Ղալումյան

    Գարիկ Սարգսյան

    Առաջին նիստի օրակարգը

    Օգոստոսի 2-ի անդրանիկ նիստում նախատեսված է քննարկել հինգ հիմնական հարց՝

    Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն,

    ԱԺ նախագահի ընտրություն,

    ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն,

    Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն,

    Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարց, եթե նման նախագիծ ներկայացվի։

    ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված է Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահների պաշտոններում՝ Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը։

    Կառավարության ձևավորման գործընթացը

    Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը ՔՊ խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը կուղարկի Հանրապետության նախագահին։ Նախագահի կողմից համապատասխան որոշումը ստորագրելուց հետո հինգօրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում