Category: Hayacq

  • Ովքեր են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները

    Ովքեր են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարներըԱզգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկից առաջ խորհրդարան անցած խմբակցությունները նիստեր են արել և ընտրել են իրենց խմբակցությունների ղեկավարներին ու քարտուղարներին:

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը:

    «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը:

  • Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Ազգալդյան փողոց 2/1 շենք, Վերին Անտառային փողոց 124/1-138/6, 124/6, 128/2, 136/11, 146/7, 174/2 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիսակյան փողոց 16, 18Ա, 18Բ, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզումանյան փողոց 20Ա, 43 շենքեր, Շինարարների փողոց 15/2 շենք,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Օհանովի փողոց 10, 12, 14, 16, 18, 20, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոց 59, 61, 63, 65, 71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Խաչմերուկ Գազ» գազալցակայան, «Ալյասկա» հյուրանոց, «Նոր Հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-13:00 Ակունք համայնք՝ 5, 12, 15, 16 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:30 Վարդենիս քաղաք՝ Միկոյան 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11, 15 փողոցներ, Չարենցի 1, 3, 4, 8, 11, 13, 15 փողոցներ, Տերյան 11, 14 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:40-16:50 Վարդենիս համայնք՝ Ազգալդյան 2, 3, 5, 6, 7 փողոցներ, Վ. Համբարձումյան 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:50 Վարդենիս համայնք՝ Բաբաջանյան 2, 4 փողոցներ, Երևանյան 2, 38, 56, 58 փողոցներ, Տեր Գաբրիելյան 2, 3, 4, 5, 8, 10 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Զարիշատ գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Դաստակերտ քաղաք, Նժդեհ և Ցղուն գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

    Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՓաշինյանիԱրտաքին դերակատարների մեծ մասը դժգոհ չէ Ն. Փաշինյանից, դժգոհ են միայն Իրանը և Ռուսաստանը։ Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

    Բանախոսի դիտարկմամբ՝ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Այն սպասում է, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Փորձագետն արձանագրում է, որ հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության իր մասով գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    «Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Ն. Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–ասել է Ա. Բադալյանը։

  • Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո

    Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ 

    «Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Սպասում են, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության մասով իր գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը:

    Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ 

    Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–նշեց Արմեն Բադալյանը։

  • Հուլիսի 31-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Հուլիսի 31-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արգիշտի 7-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի  Եղ.Թադեվոսյանի  14, 16-22 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Իսակովի  19/4-95 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:30-13:00-ն կդադարեցվի  ք.Նոյեմբերյան Վերոնայի, Վիրոնայի, Նոյեմբերի 29-ի, Ա.Խանջյանի, Խուդյակովի, Խ.Աբովյանի փողոցների ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի  ք.Վայք Ազատության, Երկրաբանների, Շինարարների, Շահումյան  6 շենքի ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի  ք.Բերդ Քարաշենի փողոցի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հուլիսի 31-ին ժամը 09:50-15:00-ն կդադարեցվի  ք.Չարենցավան 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

    Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՀայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ) առաջին մենամարտում 9:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

    Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է Ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը։

  • Արդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում

    Արդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնումԱրդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց վերջնական որոշումը կլինի ԱԺ նիստից մի քանի ժամ առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

    «Նիստից մի քանի ժամ առաջ խմբակությունում հանդիպում կունենանք, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան նաև մի քանի դիրքավորված ուղղություններ, որոնք վերահսկման համար կարևոր է։ Հետևաբար, վերահսկողություն ունենալու համար իրենց գործերին՝ հնարավոր է դիտարկենք նաև այդ ուղղություններում պաշտոններ վերցնելը»,-ասաց նա՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ հանձնաժողովներն են պատրաստվում վերցնել։

  • Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 31-ին

    Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հուլիսի 31-ինԽոյ (Մարտ 21 – Ապրիլ 19)

    Օրը հիանալի է նոր նախաձեռնությունների համար։ Ձեր էներգիան բարձր մակարդակի վրա է, ինչը կօգնի ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը։ Անձնական կյանքում հնարավոր են სასահճելի անակնկալներ։

    ​Ցուլ (Ապրիլ 20 – Մայիս 20)

    Ֆինանսական հարցերում եղեք ուշադիր։ Շտապողականությունը կարող է սխալների հանգեցնել։ Երեկոն լավագույնս անցկացրեք ընտանեկան ջերմ միջավայրում՝ վերականգնելու ուժերը։

    ​Երկվորյակներ (Մայիս 21 – Հունիս 20)

    ​Շփումների և նոր ծանոթությունների օր է։ Ձեր հմայքն ու խարիզման կօգնեն հեշտությամբ լեզու գտնել շրջապատի հետ։ Հնարավոր է ստանաք հետաքրքիր առաջարկ, որը երկար ժամանակ սպասում էիք։

    ​Խեցգետին (Հունիս 21 – Հուլիս 22)

    Այսօր արժե կենտրոնանալ սեփական զգացմունքների և ներքին աշխարհի վրա։ Խուսափեք կոնֆլիկտային իրավիճակներից և ավելորդ լարվածությունից։ Լսեք ձեր ներքին ձայնին։

    ​Առյուծ (Հուլիս 23 – Օգոստոս 22)

    ​Դուք ուշադրության կենտրոնում եք։ Հուլիսի վերջին օրը ձեզ հնարավորություն կտա փայլել մասնագիտական ոլորտում։ Մի վախեցեք ստանձնել պատասխանատվություն. ձեր ջանքերը կգնահատվեն։

    ​Կույս (Օգոստոս 23 – Սեպտեմբեր 22)

    Օրը պահանջում է կազմակերպվածություն և պլանավորում։ Լավ ժամանակ է առողջությանը հետևելու և վատ սովորություններից հրաժարվելու համար։ Սիրային հարցերում սպասվում է կայունություն։

    ​Կշեռք (Սեպտեմբեր 23 – Հոկտեմբեր 22)

    ​Ստեղծագործական վերելքի օր է։ Եթե ունեք գաղափարներ, որոնք վախենում էիք կյանքի կոչել, ապա այսօր ճիշտ ժամանակն է քայլեր անելու։ Ընկերների աջակցությունը երաշխավորված է։

    ​Կարիճ (Հոկտեմբեր 23 – Նոյեմբեր 21)

    ​Հնարավոր են որոշակի փոփոխություններ տանը կամ աշխատավայրում։ Փորձեք ճկուն լինել և հարմարվել նոր հանգամանքներին։ Երեկոյան զբաղվեք այնպիսի գործով, որը ձեզ հանգստություն է բերում։

    ​Աղեղնավոր (Նոյեմբեր 22 – Դեկտեմբեր 21)

    Ճամփորդությունների, կարճատև ուղևորությունների և նոր տեղեկատվություն ստանալու հրաշալի օր է։ Ձեր լավատեսությունը կվարակի բոլորին։ Սպասեք հաճելի լուրերի հեռվից։

    ​Այծեղջյուր (Դեկտեմբեր 22 – Հունվար 19)

    Կենտրոնացեք նյութական հարցերի վրա։ Լավ օր է գնումներ կատարելու կամ բյուջեն պլանավորելու համար։ Անձնական հարաբերություններում ցուցաբերեք ավելի շատ համբերատարություն։

    ​Ջրհոս (Հունվար 20 – Փետրվար 18)

    ​Դուք լի եք էներգիայով և ինքնավստահությամբ։ Այսօր կարող եք կարևոր որոշումներ կայացնել, որոնք կազդեն ձեր ապագայի վրա։ Շրջապատի մարդիկ կձգտեն ձեր ընկերակցությանը։

    ​Ձկներ (Փետրվար 19 – Մարտ 20)

    ​Օրը խորհուրդ է տրվում անցկացնել հանգիստ տեմպերով։ Մի ծանրաբեռնեք ձեզ ֆիզիկական և մտավոր աշխատանքով։ Ժամանակ տվեք ինքներդ ձեզ՝ ամսվա արդյունքներն ամփոփելու և ուժեր հավաքելու համար:

  • Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում

    Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնումԱյսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։

    Այս մասին հայտնում է «Armat Media»-ն։

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 31-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 31-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 363,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368,41 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425,58 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ։