Category: Hayacq

  • Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 31-ի համար

    Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 31-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 363,17 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 368,41 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425,58 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.38 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.76 դրամ։

  • 1 տարում 27 մահ, Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

    1 տարում 27 մահ, Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10-ը ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։

    Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք 27 մարդկային ճակատագրեր են և 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին՝ բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։

    Իհարկե, օրենքը կարծես ամեն ինչ նախատեսել է։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երաշխավորում է կալանավորված անձի՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825 որոշման 101-րդ կետը նախատեսում է նաև սեփական ընտրությամբ քաղաքացիական բժշկական հաստատության մասնագետների ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն իրավական այս երաշխիքները շատ հաճախ մնում են միայն թղթի վրա, իսկ իրականում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։

    Իհարկե, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է «բարեփոխված քրեակատարողական համակարգի», «մարդակենտրոն քաղաքականության» և այն մասին, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Այդ պահին հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը նույն Հայաստանի մասին է, որտեղ յուրաքանչյուր ամիս միջինը երեք մարդ մահանում է բանտում։ Եթե որևէ եվրոպական երկրում մեկ տարվա ընթացքում բանտերում արձանագրվեր 27 մահ, այդ թեման կդառնար քաղաքական և իրավական լրջագույն քննարկման առարկա։ Հայաստանում, սակայն, գերիշխում է լռությունը։ Լռում են մարդու իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարություններ անող միջազգային կառույցները, ՀՀ օմբուդսմենը։

    Լռում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լռում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ մահերից հետո չկա պատասխանատվություն, չկան համակարգային գնահատականներ, չկան պաշտոնատար անձինք, որոնք պատասխան են տալիս՝ ինչու էր հնարավոր կանխել այդ մահերը, բայց դրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել իր լիակատար վերահսկողության ներքո գտնվող մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ապա դա արդեն առանձին ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում։

    Քրեակատարողական հիմնարկը պատիժ կրելու կամ խափանման միջոցը կատարելու վայր է, ոչ թե մահվան սպասասրահ»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը

    Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրըԴատարանը փոփոխեց Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա Պատարագների մասնակցության վայրը։

    Սրբազանն այսուհետ Սուրբ Պատարագի կմասնակցի իր բնակության մարզում գտնվող Գեղարդավանքում:

  • Արտակարգ դեպք է կատարվել Լոռու դպրոցներից մեկում

    Արտակարգ դեպք է կատարվել Լոռու դպրոցներից մեկումՀայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը  վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2026 թվականին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և VII դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

     

    Տեսչականից հայտնում են՝ դասաժամին սովորողը (կոշիկի քուղերը կապելու պատրվակով) մտել է նստարանի տակ և չի ենթարկվել դուրս գալու պահանջին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քր. օր. 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 247-րդ հոդվածի 1-ին մաս)։

     

    Այս դեպքի առնչությամբ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ուժեղացնել հոգեբանական, մեթոդական և կանխարգելիչ աշխատանքները։

     

    Կազմակերպվել է արտահերթ համադպրոցական ծնողական ժողով և աշակերտական խորհրդի ընդհանուր ժողով։

     

    ՀՀ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանի կողմից դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները տրամադրվել են տեսչական մարմնին։ 

     

    Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։ Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։

     

    Տեսչական մարմնի և փորձագետի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ հաստատության հոգեբանի (ով նաև դասղեկն է) աշխատանքները բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, վարքային խնդիրների կանխարգելման և միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եղել են ոչ բավարար չափով արդյունավետ, ինչն էլ նպաստել է սովորողի մոտ վարքային խնդիրների դրսևորմանը։ Ուսուցչի օգնականը թույլ է տվել փաստաթղթավորման թերացումներ (առկա չեն գրավոր վերլուծություններ)։

     

    Տեսչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ուսումնասիրությունները, փորձագետի եզրակացությունը և մասնակիցների ցուցմունքները, արձանագրել է դպրոցի աշխատակիցների (տնօրեն, տեղակալ, ԿԱԴԱՀ, հոգեբան, ուսուցչի օգնական) պաշտոնային պարտականությունների ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցչի կողմից մասնագիտական վարքագծի կանոնների խախտում։

     

    Վարչական վարույթի արդյունքում դպրոցին տրվել են հանձնարարականներ՝

    Մշակել VII դասարանի հոգեբանական աշխատանքների պլան (խմբային և անհատական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ) և վարել համապատասխան գրավոր փաստաթղթեր։

     

    Իրականացնել պարբերական դիտարկումներ VII դասարանի սովորողների ուսումնառության խնդիրների վերաբերյալ և կազմել գրավոր վերլուծություններ։

     

    Ծնողների հետ կազմակերպել պարբերական հանդիպումներ ու խորհրդատվություններ՝ զարգացնելու ծնողավարման հմտությունները և ամրապնդելու դպրոց-ընտանիք կապը։

    Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին (ԿԱԴԱՀ) Համակարգել մասնագիտացված ծառայությունների (դասղեկ, հոգեբան, ուսուցչի օգնական) աշխատանքները և կազմել ամփոփ հաշվետվություն։

     

    Դասավանդման ընթացքում կիրառել մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողների մոտ դրական անձնային հատկանիշների (ինքնավերահսկում, պատասխանատվություն, ուսման արժևորում) ձևավորմանը։

     

    ՀՀ կրթության տեսչական մարմինը, իր առաքելությանը համահունչ, հետևողականորեն շարունակում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենսդրության պահանջների պահպանմանը, տրված հանձնարարականների լիարժեք ու պատշաճ կատարմանը:

  • Մասնագետի ուղեկցությամբ ֆոտոթերապիան հնարավորություն է ավելի լավ հասկանալու ինքներդ ձեզ և բացահայտելու ներքին ռեսուրսները

    Մասնագետի ուղեկցությամբ ֆոտոթերապիան հնարավորություն է ավելի լավ հասկանալու ինքներդ ձեզ և բացահայտելու ներքին ռեսուրսներըHayacq.com-ի հարցազրույցը N1 ՖոտոԹերապիայի ստուդիայի հիմնադիր, հոգեբան, լուսանկարիչ Սոնա Հարությունյանի հետ

     

    Ի՞նչ է ֆոտոթերապիան հոգեբանական տեսանկյունից։

    -Ֆոտոթերապիան հոգեբանական միջամտության մեթոդ է, որի ընթացքում որպես թերապևտիկ գործիք օգտագործվում են այցելուի՝ հենց թերապևտիկ գործընթացի ընթացքում ստեղծվող լուսանկարները։ Հոգեբանական զրույցին զուգահեռ այցելուին լուսանկարելու մեթոդը հնարավորություն է տալիս ֆիքսել, օրինակ, նրա հուզական վիճակը,  ինքնաներկայացման առանձնահատկությունները և այլն։ Հետագայում այդ լուսանկարները դառնում են համատեղ հոգեբանական վերլուծության նյութ՝ նպաստելով զգացմունքների,  ներքին կոնֆլիկտների, ինքնաընկալման, անձնական ռեսուրսների բացահայտմանը։ Այս մոտեցումը լուսանկարը վերածում է ոչ թե վերջնական արդյունքի, այլ ինքնաճանաչման, ռեֆլեքսիայի և թերապևտիկ փոփոխության գործընթացի կարևոր գործիքի։

    Ինչո՞վ է ֆոտոթերապիան տարբերվում սովորական ֆոտոսեսիայից։

    -Ֆոտոսեսիայի հիմնական նպատակը գեղագիտական կամ հիշողություններ պահպանող արդյունքն է, մինչդեռ ֆոտոթերապիայում լուսանկարը ծառայում է որպես թերապևտիկ գործիք։ Այստեղ առաջնային է ոչ թե ստացված լուսանկարը, այլ այն հոգեբանական գործընթացը, որը ծավալվում է լուսանկարվելու, լուսանկարն ընտրելու և այն քննարկելու ընթացքում։

    Ինչպե՞ս է կառուցվում ֆոտոթերապևտիկ սեանսը։

    -Սեանսը սովորաբար սկսվում է աշխատանքի նպատակի հստակեցմամբ, այնուհետև ստեղծվում են լուսանկարներ։ Դրանց հիման վրա իրականացվում է քննարկում, որի ընթացքում ուսումնասիրվում են լուսանկարների հետ կապված զգացմունքները, մտքերը, ասոցիացիաները և անձնական իմաստները։ Վերջում կատարվում է հոգեբանական ամփոփում։

    Ի՞նչ է տալիս լուսանկարի հետ աշխատանքը, որը միշտ չէ, որ հնարավոր է միայն զրույցի միջոցով։

    -Լուսանկարը հաճախ ակտիվացնում է ոչ միայն խոսքային, այլև հուզական ոլորտը և հիշողությունը։ Հնարավորություն է տալիս աշխատել նաև այն փորձառությունների հետ, որոնք դեռևս լիարժեք գիտակցված կամ խոսքայնացված չեն։ Եվ այս առումով լուսանկարը կարող է դառնալ փոփոխության հզոր խթան։

    Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր ցանկանում են փորձել ֆոտոթերապիան։

    -Ֆոտոթերապիային մոտենալ ոչ միայն որպես լուսանկարվելու գործընթացի, այլ որպես ինքնաճանաչման և ներքին փոփոխությունների հնարավորության։ Ուղերձս բոլոր կանանց կլնի այն, որ թույլ տան իրենց լինել բնական և անկեղծ, քանի որ յուրաքանչյուր լուսանկար ի զորու է պատմել նաև ներքին աշխարհի մասին։ Մասնագետի ուղեկցությամբ այս գործընթացը կարող է դառնալ հնարավորություն՝ ավելի լավ հասկանալու ինքներդ Ձեզ, ընդունելու սեփական պատմությունը և բացահայտելու ներքին ռեսուրսները։                                                                       

  • Սպասվում է քամու ուժգնացում, ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

    Սպասվում է քամու ուժգնացում, ինչ եղանակ կլինի առաջիկա օրերինՈւշադրություն

    Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

    Երևան քաղաքում՝

    Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Հուլիսի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

    Հուլիսի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի, Քրիստափորի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 31-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի, ինչպես նաև Նորաշեն բնակավայրի, գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

  • Հուլիսի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Հուլիսի 31-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Կենտրոն վարչական շրջան՝

    11:00-14:00 Կիլիկիա թաղամաս մասնակի,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Բաշինջաղյան 1-ին նրբանցք 10, 14 շենքեր, Բաշինջաղյան փողոց 10, 12, 169 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Կոմիտասի պողոտա 30/2, 32 շենքեր, Վ. Փափազյան փողոց 16 շենք, թիվ 161 և թիվ 182 մանկապարտեզներ,

    Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան՝

    11:00-17:00 Ուլնեցու փողոց 32/22-58/20 շենքեր, Գոգոլի փողոց 18/7 շենք, Դավիթ Անհաղթի փողոց 14/21-14/22 շենքեր, Սարկավագի փողոց 126-128/2, 131/1-131/2, 145-147/1, 147-151, 151-151/4, 106/1-151/2 շենքեր և 79-98, 84/2-106/11 առանձնատներ, Սարկավագի փողոցի 2-րդ փողոց 3-40 առանձնատներ; 3-րդ փողոց, 4-րդ նրբանցք; 5-րդ նրբանցք 3-126 առանձնատներ; 6-րդ նրբանցք 1-21 առանձնատներ, Թբիլիսյան խճուղի 33-37 շենքեր, Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Մելիքյան փողոց 5-9 շենքեր և 13-32 առանձնատներ, Պարույր Սևակի փողոց 9-11/1 շենքեր,

    Երևանի Ավան վարչական շրջան՝

    11:00-17:00 Ավան՝ Աճառյան փողոց 43/21-43/35 առանձնատներ, Ավան-Առինջ՝ 2-րդ միկրոշրջան, 1/17, 1/18, 2/5 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Երևանի Նուբարաշեն վարչական շրջան՝

    11:00-14:00 Նուբարաշեն թաղամաս,

    Արմավիրի մարզ՝

    12:00-14:00 Փարաքար գյուղ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    11:00-15:00 Ավշար, Արարատ, Եղեգնավան, Լուսառատ և Նոյակերտ գյուղեր մասնակի,

    13:00-14:30 Արտաշատ քաղաք՝ Ա. Խաչատրյան, Ազատամարտիկների, Բաղրամյան, Գոլեցյան, Երևանյան, Իսահակյան, Խանջյան, Կամոյի, Մասիսի, Մյասնիկյան, Մռավյան, Նալբանդյան, Չարենցի, Պատկանյան, Սպանդարյան, Ստեփանյան, Նար-Դոսի, Արամ Խաչատրյան, Օգոստոսի 23-ի և Րաֆֆու փողոցներ մասնակի, Մրգավան գյուղ մասնակի,

    Վայոց Ձորի մարզ՝

    11:00-14:00 Գոմք գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-15:00 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 2-50, 53-65 շենքեր, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9, 12 դպրոցներ, թիվ 9 մանկապարտեզ և հարակից այլ բաժանորդներ, «Բելլովո Հոլ» հանդիսությունների սրահ, թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Հրազդանի գլխավոր արխիվի մասնաճյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Ջրառատ թաղամաս, Ջրառատի նոր թաղամաս, թիվ 5 դպրոց, Հրազդանի պետական արհեստագործական ուսումնարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաձոր համայնք՝ Մարմարիկ գյուղն ամբողջությամբ, դպրոց և հարակից այլ բաժանորդներ,

    Լոռու մարզ՝

    11:00-14:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Էվոյան փողոցներ մասնակի, Դեբեդ և Փիրուզյան թաղամասեր, Ջիլիզա և Լենհանքեր գյուղեր, հարակից բաժանորդներ:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է

    Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել էՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

    Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր։

    Փաստաբան Ռուբեն Մելիքյան

  • 14-ամյա Վահե Ապիկյանին գտել են Գառնիում

    14-ամյա Վահե Ապիկյանին գտել են Գառնիում14-ամյա դպիր Վահե Ապիկյանին գտել են։ «Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է ՆԳՆ-ն։

    Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցում, 29.07.2026թ. առավոտյան դուրս էր եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու։ Նա չէր վերցրել որևէ բան բացի եկեղեցական համազգեստից, անհետացել էր գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: «Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին»,- ավելի վաղ հայտնել էր Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը։