Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։
Նա պարզաբանել է, որ նոր քրեական հետապնդումը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի հետ, որի տնօրենի ձերբակալության մասին այսօր ավելի վաղ էր հայտնի դարձել։
Leave a Reply