Category: FreeNews

  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 8-11-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» խորագրով բարձրաստիճան երկխոսությանը։

    Գագաթնաժողովի շրջանակում Ժաննա Անդրեասյանը զեկույցով հանդես կգա «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը։

    Այցի շրջանակում նախատեսվում են նաև ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Ֆրանսիայի մշակույթի, ազգային կրթության և ֆրանկոֆոնիայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

    Ժաննա Անդրեասյանի հետ Ֆրանսիա է գործուղվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

    Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյան հրապարակի միջնամաս)՝ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

  • Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը․10․07․26/11․30/

    Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը․10․07․26/11․30/

  • BBC-ն և Sky Sports-ն անդրադարձել են Լազետիչի՝ «Նոա» հնարավոր տեղափոխությանը

     Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցները ևս խոսել են «Նոայի» հնարավոր գործարքի մասին։ Մամուլում վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ իտալական «Միլանի» նախկին հարձակվող Մարկո Լազետիչը մոտ է «Նոայի» հետ պայմանագիր ստորագրելուն։ Լուրեր էին տարածվել նաև այն մասին, որ սերբ 22-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում՝ հայկական թիմի շարքերը համալրելու համար։

    BBC-ն և Sky Sports-ն իրենց կայքերում անդրադարձ են կատարել այս հնարավոր գործարքին։ Մարկո Լազետիչն իր կարիերան սկսել է «Ցրվենա Զվեզդայում», որտեղից 2022 թվականին 4.9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է իտալական «Միլան»։ Այս պահին նա համարվում է շոտլանդական «Աբերդինի» ֆուտբոլիստ։

  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը։

     

    «Աշխատող ծնողները (այդ թվում՝ խնամատար ծնողը, որդեգրողը և խնամակալը) կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։

     

    Ինչպե՞ս է գործելու նոր կարգավորումը

    Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով․

    • մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 30 րոպե,

    • մինչև 12 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական մինչև 1 ժամ,

    • մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խոր սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։

     

    Ինչպե՞ս օգտվել

    Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել այն։

     

    Կարևոր է իմանալ

    Ծնողական ժամի կիրառման ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը (բացառությամբ պարգևատրման գումարների)»,- ասվում է հաղորդագրությունում։

     

  • Տագանրոգում այրվում է «Ռոսնեֆտ»-ի «Կուրգան-նավթամթերք»…

    Տագանրոգում այրվում է «Ռոսնեֆտ»-ի «Կուրգան-նավթամթերք»…

  • 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ոստիկանները…

    10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ոստիկանները…

  • Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները

    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու առաջարկը պայմանավորված է եղել բացառապես կենդանիների անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հերքելով գործընթացը քաղաքական նպատակների հետ կապելու փորձերը։

     

    «Գագիկ Ծառուկյանի կենդանիներին կենդանաբանական այգի տեղափոխելու քաղաքապետարանի առաջարկը վերջին երկու օրերի շահարկումների թոփ թեման էր: Գլխավոր թեզը գործարարին և քաղաքական ուժի առաջնորդին առնչվող քննչական գործողություններն ու կենդանիների համար այս փուլում, թերևս, ամենահարմար ու անվտանգ հանգրվան ապահովելու առաջարկը փոխկապակցելն ու , որ ամենաանհեթեթն էր, կենդանիներից մեկի անկման ցավալի փաստը որպես քաղաքական հաշվեհարդար մատուցելը:

     

    Այո, ցավալի էր շատ, որ կենդանիներից մեկը, մասնավորապես՝ էգ առյուծը, սեդացիայից հետո չարթնացավ, բայց սա մասնագիտական խոսակցություն է՝ քայլերի ու հնարավոր սխալների տիրույթում, ինչը կարելի էր ենթադրել ու սուբյեկտիվորեն կամ օբյեկտիվորեն վիճարկել, բայց առնվազն դժվար չէր նաև կանխատեսել, որ առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր, վերագրվելու էր դիտավորությանը՝ գեներացնելով դավադրապաշտության մի ամբողջ տեսություն, ինչն արդեն ոչ այնքան սրտացավություն է, որքան մանիպուլյացիա, ցավալի դեպքը արագ փաթեթավորելու և մարդկանց թիրախավորելու գործիք, պարզ դեմոնիզացիա:

     

    Մի կողմ թողնելով մեծաքանակ կենդանիների մասնավոր տարածքներում պահելու իրավունքի վիճելի դրույթը, արձանագրենք մի փաստ՝ իրավական գործընթացով պայմանավորված կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ կարող էին նրանք վերաինտեգրվել և լինել մասնագետների մշտական հոգածության ու խնամքի ներքո, սա էր առաջարկի ու տեղափոխման միակ, ոչ քաղաքական, բացառապես՝ բնապահպանական մղումը»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը:

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 10.07.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 10.07.2026

  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին

    Հուլիսի 10-ին՝ ժամը 14:43-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

     

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

     

    Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։