Category: FreeNews

  • Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

    Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

  • Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանին կապող մայրուղին կդառնա…

    Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանին կապող մայրուղին կդառնա…

  • Գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան…

    Գայլը հարձակվել է 6 հոգու վրա, այդ թվում՝ վնասելով 3 տարեկան…

  • Եթե Իրանը փորձի սպանել ինձ, ԱՄՆ-ն կպատասխանի հարվածներով․…

    Եթե Իրանը փորձի սպանել ինձ, ԱՄՆ-ն կպատասխանի հարվածներով․…

  • Թրամփը սպառնացել է հազարավոր հրթիռներով հարվածել Իրանին՝…

    Թրամփը սպառնացել է հազարավոր հրթիռներով հարվածել Իրանին՝…

  • Եղանակի տեսություն

    Եղանակի տեսություն

  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

    Վարչապետը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

    «Այս թանգարանը, ովքեր չգիտեն, ասեմ՝ գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ: Ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս այցելել անպայման: Շատ հետաքրքիր է»,- տեղեկացրել է վարչապետը:

  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

     

    «Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

     

    Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

     

    Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

     

    Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

     

    Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

     

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը:

     

  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի

    Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում:

     

    Այս մասին կարգադրությունը նա ստորագրել է հուլիսի 10-ին։

     

    Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

     

    Հիշեցնենք՝ գործող 8-րդ գումարման խորհրդարանն իր լիազորությունները շարունակելու է մինչև օգոստոսի 2-ը։ Օգոստոսի 2-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

  • Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

    Մահացել է բրիտանացի հայտնի ռոք երգչուհի Բոնի Թայլերը։ Նա 75 տարեկան էր։

    Նրա ամենահայտնի երգը I Need a Hero-ն է։

    Հանդիսատեսին հայտնի է նաև «Lost in France», «More Than a Lover», «It’s a Heartache» և մի շարք այլ կատարումներով։