Հեղաշրջում են պատրաստում, բայց մեր անվտանգության ուժերը…
Category: FreeNews
-
Հայկական ծիրանի և արտադրանքների ֆենոմենը աշխարհում
Հայկական ծիրանի և արտադրանքների ֆենոմենը աշխարհում
-
Իրանը նոր մահափորձ է նախապատրաստում ԱՄՆ նախագահ Թրամփի…
Իրանը նոր մահափորձ է նախապատրաստում ԱՄՆ նախագահ Թրամփի…
-
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» բարձրաստիճան միջոցառման շրջանակում Փարիզում գտնվող ԱՄԷ կրթության նախարարության գլխավոր քարտուղար Մոհամմադ ալ Քասիմի հետ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների առաջնահերթությունները՝ անդրադառնալով կրթության զարգացման մինչև 2030 թ. պետական ծրագրին, կրթության թվային վերափոխմանը, կարողունակությունների վրա հիմնված կրթությանը և արհեստական բանականության կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
Անդրադարձ է եղել նաև դպրոցական ավտոբուսների համակարգի ներդրման ուղղությամբ համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին՝ հաշվի առնելով այս ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հաջողված փորձը և կրթության հասանելիության ապահովման գործում դրա արդյունավետ կիրառումը։ Կարևորվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Կողմերը կարևորել են երկու երկրների ոլորտային նախարարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Այս համատեքստում ընդգծվել են բարձրագույն կրթության, գիտահետազոտական համագործակցության, ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ վերապատրաստման ծրագրերի, կրթաթոշակների, տեխնիկական և մասնագիտական կրթության, ինչպես նաև որակավորումների փոխճանաչման ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները։
Մոհամմադ ալ Քասիմը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի կրթական բարեփոխումների և կրթության թվային վերափոխման ուղղությամբ իրականացվող ծրագրերի նկատմամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկենաձեի հետ և Մոնտենեգրոյի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ-Ստոյանովիչի հետ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը քննարկումներ է ունեցել Ուզբեկստանի կրթության նախարարի առաջին տեղակալի, Լատվիայի կրթության փոխնախարարի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի Թագավորության կրթության նախարարության միջազգային համագործակցության հարցերով նախարարի տեղակալի և Օմանի կրթության նախարարության կրթական աջակցության ծառայությունների գծով փոխնախարար հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, կրթական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
-
ՀՀ-ում են ԱՄՆ-ի AECOM ընկերության ներկայացուցիչները՝ ուսումնասիրելու…
ՀՀ-ում են ԱՄՆ-ի AECOM ընկերության ներկայացուցիչները՝ ուսումնասիրելու…
-
Քոլեջների ընդունելությունը մեկնարկել է նոր էլեկտրոնային…
Քոլեջների ընդունելությունը մեկնարկել է նոր էլեկտրոնային…
-
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը Շիրակի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու նոր ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների շարունակությունն է։
«Տեղեկացնում եմ, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը որպես Շիրակի մարզպետ։
Ինձ համար պետական ծառայությունը պատասխանատվություն է մարդկանց հանդեպ։ Այդ պատասխանատվությամբ էլ շարունակելու եմ առավել մեծ հաստատակամությամբ, հետևողականությամբ և վճռականությամբ աշխատել՝ հանուն Շիրակի զարգացման, նոր ծրագրերի իրականացման, ենթակառուցվածքների բարելավման և մեր մարզի ու սիրելի Գյումրու առաջընթացի։
Շնորհակալ եմ Շիրակի մարզի բոլոր բնակիչներին աջակցության և համագործակցության համար։ Ձեր վստահությունն ինձ համար ամենամեծ պատասխանատվությունն է, ամենօրյա աշխատանքով ու գործուն քայլերով անելու եմ հնարավորը՝ արդարացնելու ձեր սպասումները։
Վստահ եմ, որ միասին կկարողանանք իրականացնել մեր առջև դրված նպատակները և ապահովել Շիրակի ու Գյումրու կայուն զարգացումն ու բարեկեցիկ ապագան։
Անշեղ հանձնառությամբ, նվիրումով ու եռանդով քայլելու ենք առաջ՝ հանուն Շիրակի մարզի, նրա համայնքների, յուրաքանչյուր բնակչի և Հայաստանի Հանրապետության»,- գրել է նա։
-
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային առողջապահական կառույցների հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) բռնկումը շարունակում է ակտիվ մնալ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
ՀՎԿԱԿ-ի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հուլիսի 5-ի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում արձանագրվել է՝
1759 հաստատված դեպք,
600 հաստատված մահ:
Ուգանդայում հուլիսի 9-ի դրությամբ գրանցվել է՝
20 հաստատված դեպք,
2 հաստատված մահվան դեպք,
1 հավանական դեպք,
1 հավանական մահվան դեպք։
Ֆրանսիայում հունիսի 24-ին հաստատվել է մեկ ներմուծված դեպք՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից վերադարձած բուժաշխատողի մոտ։
ԱՀԿ Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի վերջին իրավիճակային զեկույցի համաձայն՝ բռնկումն ընդգրկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 35 առողջապահական գոտի, որոնցից 28-ում վերջին 21 օրվա ընթացքում շարունակվել է հիվանդության փոխանցումը։ Ամենաշատ դեպքերը շարունակում են գրանցվել Իտուրի նահանգում, որտեղ արձանագրվել է ընդհանուր դեպքերի շուրջ 92 տոկոսը։
Ուգանդայում վերջին շաբաթվա ընթացքում նոր հաստատված դեպքեր չեն գրանցվել։ Վերջին դեպքը հաստատվել է 2026 թվականի հունիսի 21-ին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն–Ուգանդա միջազգային երթուղով աշխատող բեռնատարի վարորդի մոտ։ Շարունակվում է շփման մեջ եղած անձանց բժշկական հսկողությունը։
Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքի կապակցությամբ հիվանդը ախտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո մեկուսացվել և տեղափոխվել է մասնագիտացված բուժհաստատություն։ Առողջապահական մարմիններն իրականացնում են կոնտակտավորների հայտնաբերման և բժշկական հսկողության միջոցառումներ։
Միջազգային գործընկերների հետ համատեղ շարունակվում են հակահամաճարակային միջոցառումները, մասնավորապես՝
• ակտիվ համաճարակաբանական հսկողություն,
• դեպքերի վաղ հայտնաբերում և մեկուսացում,
• կոնտակտավորների որոնում և բժշկական հսկողություն,
• լաբորատոր ախտորոշման կարողությունների ընդլայնում,
• բուժման կենտրոնների հզորությունների մեծացում,
• վարակի կանխարգելման և վերահսկման միջոցառումների ուժեղացում,
• սահմանային հսկողության և երկրների միջև համագործակցության ամրապնդում,
• բնակչության իրազեկման և ռիսկերի հաղորդակցման միջոցառումների իրականացում։Ռիսկի գնահատում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հանրային առողջության համար ռիսկը գնահատում է որպես շատ բարձր, հարևան երկրների համար՝ բարձր՝ պայմանավորված բնակչության ակտիվ տեղաշարժով և սահմանային հաղորդակցությամբ։
Չնայած Ֆրանսիայում արձանագրված ներմուծված դեպքին՝ ԱՀԿ-ն գնահատում է, որ գործող արդյունավետ հսկողության և արագ արձագանքման միջոցառումների պայմաններում հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը շարունակում է մնալ վերահսկելի։
Իրավիճակը Հայաստանում
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում էբոլայի (Բունդիբուգյո վիրուս) հիվանդության դեպքեր չեն արձանագրվել։
Հայաստանի համար անմիջական ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր։ ՀՀ առողջապահական մարմինները շարունակաբար հետևում են միջազգային համաճարակաբանական իրավիճակին և համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ ԱՀԿ առաջարկություններին համապատասխան։
Աֆրիկյան երկրներ մեկնող կամ այնտեղից վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հետևել ԱՀԿ ճանապարհորդական հանձնարարականներին, խուսափել հիվանդ կամ մահացած անձանց, ինչպես նաև վայրի կենդանիների հետ անմիջական շփումից։
Եթե ճանապարհորդությունից հետո ի հայտ գան հիվանդությանը բնորոշ ախտանիշներ՝ բարձր ջերմություն, արտահայտված թուլություն, փսխում, լուծ, արյունահոսական դրսևորումներ կամ այլ ախտանշաններ, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության և բուժաշխատողին տեղեկացնել վերջին ճանապարհորդության մասին։
ՀՀ առողջապահական համակարգը շարունակում է իրականացնել միջազգային իրավիճակի մշտադիտարկում և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ բնակչության առողջության պահպանման նպատակով։
-
Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան
Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ կլինի արձակուրդում։
-
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում