Category: FreeNews

  • ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է մանդատից

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտնել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։

    Նրա խոսքով՝ որոշումը համաձայնեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ վարչության հետ, շարունակում է մնալ կուսակցության անդամ և ակտիվորեն ներգրավված է լինելու կուսակցական աշխատանքներում։

    «Ներկայացրել եմ 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

    Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ իմ քաղաքական թիմի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ով 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերադարձրեց ընտրելու և ընտրվելու իր հիմնարար իրավունքը։

    Այս տարիների ընթացքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան, ավելի անկախ և, որ ամենակարևորն է, խաղաղ պետություն։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ այդ ճանապարհին իր կարևոր դերակատարությունն է ունեցել ՀՀ Ազգային ժողովը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որի անդամը լինելու պատիվն եմ ունեցել նաև ես։

    Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է Վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- գրել է նա։

  • Իրանը բալիստիկ հրթիռներով նոր հարվածներ է հասցրել Մերձավոր…

    Իրանը բալիստիկ հրթիռներով նոր հարվածներ է հասցրել Մերձավոր…

  • Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո

    Հուլիսի 4-ից 11-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվում է «Montenegro Open-Mediterranean Championship 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

    Մրցաշարի «Ա» խմբում 5 խաղափուլից հետո հայ շախմատիստներ Դավիթ Պողոսյանը և Արտեմ Մամիկոնյանը ունեն 3.5 միավոր և առաջատարների շարքում են:

    Արեն Մնացականյանը ունի 3 միավոր, Հայկ Մաղաքյանը՝ 2 միավոր, իսկ Ավիկ Իսախանյանը և Տիգրան Սողոմոնյանը՝ 1.5 միավոր:

    Մրցաշարի «Բ» խմբում Գևորգ Աղոյանը ունի 3.5 միավոր, Նարե Իսախանյանը՝ 3 միավոր, իսկ Գաբրիելա Ավաքյանը՝ 1.5 միավոր:

    Մրցաշարի ավարտին մնացել է չորս խաղափուլ:

  • «Arca»-ն ընդլայնում է անկանխիկ վճարումների և ակնթարթային…

    «Arca»-ն ընդլայնում է անկանխիկ վճարումների և ակնթարթային…

  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է

    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է:

     

    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

     

    Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնել էին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար:

  • ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

    ԱՄՆ զինված ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը՝ հարվածելով 90 թիրախի, հաղորդել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

    «CENTCOM ուժերը ավարտել են Իրանի դեմ հարվածների լրացուցիչ փուլը, որի նպատակն է էլ ավելի նվազեցնել Իրանի կարողությունը՝ հարձակվելու Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և անմեղ քաղաքացիական նավաստիների վրա: ԱՄՆ ուժերը հարվածել են մոտավորապես 90 իրանական ռազմական թիրախների»,- հայտարարել է CENTCOM-ը «X»-ում հրապարակված հոդվածում:

    Հարձակման ենթարկված թիրախների թվում հրամանատարությունը նշել է հակաօդային պաշտպանության համակարգեր, ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրեր և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներ:

    Նախորդ օրը ԱՄՆ ուժերը հարձակվել են Իսլամական Հանրապետության 80 թիրախների վրա:

    Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքները և խախտված խոստումները այլևս անհետևանք չեն:

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է արձակուրդ:

    «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում»,- հայտնել են ՀՀ կառավարությունից:

  • Եղանակը Հայաստանում

    Եղանակը Հայաստանում

  • FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով կենդանաբանական այգի տեղափոխվելիս անկած առյուծի դեպքին։

    «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար յուրաքանչյուր փրկարարական գործողության բացարձակ առաջնահերթությունն ու գլխավոր նպատակը կենդանու կյանքն ու բարեկեցությունն են, սակայն ոչ պակաս կարևոր ենք համարում հայ հասարակության մեջ արմատախիլ անել վայրի կենդանու նկատմամբ սպառողական մոտեցումը՝ քմահաճույքի պատճառով պայմանավորված վայրի կենդանուն զրկելու իր բնական միջավայրից:

    Հետևելով Երևանի կենդանաբանական այգի կենդանիների տեղափոխման ընթացքում արձանագրված առյուծի անկման փաստին, ընդգծենք, որ ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե բուն տեղափոխման գործընթացն է, այլ այն հանգամանքը, թե ինչպես և ինչ իրավական հիմքերով են վայրի կենդանիները հայտնվում ու տասնամյակներ շարունակ պահվում մասնավոր տարածքներում ոչ ճիշտ և առանց մասնագիտական մոտեցումների:

    Տվյալ դեպքը վեր է հանում Հայաստանում վայրի կենդանիների առևտրի, սև շուկայի գոյության և դրան նպաստող օրենսդրական բացերի խնդիրը։ Տարիներ շարունակ տարբեր մասնավոր հավաքածուներում կենդանիների անհասկանալի ծագումնաբանությունը, նրանց վերարտադրության արդյունքում ծնված ձագերի անհետացումն անհայտ ուղղություններով և կենդանիների ճակատագրերի խեղաթյուրումը մնում են չհասցեագրված, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ ճգնաժամային ելքերի։

    Որպես ոլորտում մասնագիտացված կառույց անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այն օբյեկտիվ կենսաբանական գործոնները, որոնք կենդանաբուժական պրակտիկայում կարող են հանգեցնել նման ելքի.

    – Տվյալ առյուծը տարեց էր և լեուցիստ (գենետիկական առանձնահատկություն, որն արտահայտվում է բաց գունավորմամբ և հաճախ զուգորդվում է բնածին թաքնված հիվանդություններով): Բացի այդ՝ կենդանին տարիներ շարունակ պահվել է անազատության մեջ, ոչ մասնագիտական խնամքով և տվյալ կենդանիներին հատուկ ձևաչափով, բնական պայմաններից հեռու, ինչն անդրադառնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության վրա:

    – Ցանկացած միջամտություն խոշոր կատվազգիների դեպքում արվում է քնեցման եղանակով և եթե նույնիսկ՝ տեղափոխումը կազմակերպվեր և իրականացվել ոչ արտակարգ իրավիճակում՝ տրամադրելով շատ ավելի ժամանակ միևնույն է ռիսկերն անխուսափելի են:

    Կենդանաբուժական պրակտիկայում հայտնի է, որ վայրի խոշոր կատվազգիների անզգայացումը, հատկապես տարեց և բարձր ռիսկային խմբում գտնվող կենդանիների դեպքում, միշտ կապված է լուրջ բարդությունների, այդ թվում՝ սրտանոթային կամ շնչառական համակարգի կանգի վտանգի հետ։ Նման դեպքեր, ցավոք, արձանագրվում են նաև միջազգային պրակտիկայում` նույնիսկ բոլոր մասնագիտական չափանիշների պահպանման պայմաններում, անզգայացման հետ կապված կենդանու կենսաբանական յուրահատկություններից ելնելով ռիսկերը երբեք հնարավոր չէ ամբողջությամբ բացառել։

    FPWC-ն տարիներ շարունակ հետևողականորեն զբաղվում է Հայաստանում վայրի կենդանիների պահման և պաշտպանության խնդիրներով։ Չնայած իրականացվող աշխատանքներին՝ ցավոք, հանրապետությունում դեռևս կան վանդակներում պահվող բազմաթիվ վայրի կենդանիներ, որոնք ունեն փրկության և տեղափոխման անհրաժեշտություն։

    Այս դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է անազատ պայմաններում վայրի կենդանիների պահման համակարգային ռիսկերը. տարիների ընթացքում օրգանիզմին հասցված վնասը կարող է կրիտիկական դառնալ հետագա ցանկացած անհրաժեշտ միջամտության ժամանակ: FPWC-ն վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը վայրի կենդանիների մասնավոր պահման ձևաչափերի վերանայման և օրենսդրական կարգավորումների խստացման անհրաժեշտության վերաբերյալ:

    Պատասխանատվության և հանրային բողոքի հիմնական հասցեատերը պետք է լինեն կենդանիներին ապօրինի կերպով տնօրինող, սև շուկայի զարգացմանը նպաստող կողմերն ու այն համակարգը, որը երկար ժամանակ չի կանխարգելել այս պրակտիկան։ Հիմնադրամը լիովին սատարում է կենդանաբանական այգու գործողությունները և պատրաստակամ է իր միջազգային գործնկերներին անմիջապես ներգրավելու մասնագիտական խորհրդատվության և փորձի փոխանակման գործնթացներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք

    Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1  մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ: