Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ՄՌՏ հսկողությամբ…
Category: FreeNews
-
Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ…
Քարայծերը Խուստուփի լանջերին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ…
-
Խուստուփի գագաթին ենք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Խուստուփի գագաթին ենք: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Ավելի վաղ նա մի քանի տեսանյութեր էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Նա նաև հայտնել էր, որ արձակուրդը պլանավորում է անցկացնել Հայաստանում:
-
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի թիրախներին, Թեհրանը՝ տարածաշրջանի…
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի թիրախներին, Թեհրանը՝ տարածաշրջանի…
-
Թրամփի նկատմամբ մահափարձի լուրերով փորձ է արվում բարձրացնել…
Թրամփի նկատմամբ մահափարձի լուրերով փորձ է արվում բարձրացնել…
-
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա – FreeNews
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հուլիսի 19-21-ը ներառյալ գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը հուլիսի 19-ի համար՝ տարանցիկ վայր՝ Դուբայ):
3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք
աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- ասվում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ստորագրած որոշման մեջ: -
Վանաձորում սպանության փորձի գործով 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն, Բեսթ մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, Վհո մականունը կրող Վ.Ղ.-ի, Դոնո մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել Բգո մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, Քենթ մականունը կրող Ա.Զ.-ն և Դոնո մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:
Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:
Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:
2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել են վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:
Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի հետևանքով Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:
Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:
Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը:
-
Դժբախտ պատահար․ 1-ամյա երեխա է ընկել 3-րդ հարկի պատշգամբից․…
Դժբախտ պատահար․ 1-ամյա երեխա է ընկել 3-րդ հարկի պատշգամբից․…
-
Ինչպես հասանք Խուստուփի գագաթ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրել է՝ ինչպես հասանք Խուստուփի գագաթ և կից տեսանյութ է հրապարակել, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի Խուստուփ տանող բավականին բարդ ու վտանգավոր ճանապարհը։
Ավելի վաղ վարչապետը մի քանի տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով վերելքի ընթացքը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-29-ը ներառյալ արձակուրդում է: Նա նաև հայտնել էր, որ պլանավորում է արձակուրդը անցկացնել Հայաստանում:
-
Հայաստանը մեզ համար պարզապես ինքնիշխան պետություն չէ․ Զախարովա
Հայաստանը մեզ համար պարզապես ինքնիշխան պետություն չէ․ Զախարովա