Category: ArmPulse
-
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։ -
Վերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի բողոքն ընդդեմ Նազելի Բաղդասարյանի
Դատական ատյանը վերահաստատել է, որ Բաղդասարյանի կատարած հրապարակումը գտնվել է խոսքի ազատության սահմաններում։ -
Հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մանրամասները․ փաստաբանը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի համար պարզ չէ, թե կոնկրետ որ գործողությունների համար են իրեն մեղադրում․ -
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։ -
ՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար | Քաղաքականություն
Ռուսաստանը ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկին ։
Նա ասել է. «Ռուսները ոչնչացրել են ժամանակակից պահեստների մոտ 90%-ը, բայց սովը չի սպառնում ուկրաինացիներին։ Սովի սպառնալիք չկա»։
Ռուսական հարձակումների արդյունքում Ուկրաինայում ժամանակակից պահեստների մոտ 90%-ը ոչնչացվել է։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում անելով գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկու ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը։Միևնույն ժամանակ նախարար Վիսոցկին ասել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են ազդել խանութներում ապրանքների տեսականու վրա։
-
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։ -
Մոլդովայի ԱԳՆ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար | Քաղաքականություն
Մոլդովայի ԱԳՆ շնորհակալություն է հայտնել Հայաստանին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար։
«Մենք բարձր ենք գնահատում մեր սերտ երկխոսությունն ու բարեկամությունը և հույս ունենք երկկողմ համագործակցության հետագա խորացման վրա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», — նշել են Մոլդովայի ԱԳՆ-ում։
Միևնույն ժամանակ Մոլդովայի ԱԳՆշնորհակալություն է հայտնել ևաև Ադրբեջանին Անկախության օրվա առթիվ հղած շնորհավորանքների համար և նշել, որ Մոլդովան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամությունն ու համագործակցությունը։
-
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։ -
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին | Տարածաշրջան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի սեպտեմբերի 6-7-ը կգործուղվի Վրաստան (Բաթում)՝ Վրաստանի միջազգային ծովային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։
Դավիթ Խուդաթյանի՝ Վրաստան գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը կատարվելու են 2026 թվականի պետական բյուջեով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Իսկ գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
-
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին | Քաղաքականություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները։